Լիա Միշել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիա Միշել Սարֆատի
Lea Michele Sarfati
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29, 1986(1986-08-29)[1][2] (37 տարեկան)
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԹենաֆլայ ավագ դպրոց, Նյու Յորքի համալսարան և Rockland Country Day School?
ԵրկերGlee, Spring Awakening? և Ճիչերի թագուհիները
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, մյուզիքլի դերասան, մանկական դերասան, փոփ երգիչ, ակտիվիստ և ստուդիական երաժիշտ
Գործունեություն1995-մեր օրեր
Ամուսինանհայտ[4]
ԾնողներԷդիթ Սարֆատի, Մարկա Սարֆատի
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Երեխաներանհայտ
Կայքleamichelemusic.com
 Lea Michele Վիքիպահեստում

Լիա Միշել (անգլ.՝ Lea Michele, օգոստոսի 29, 1986(1986-08-29)[1][2], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և գրող[5]։ Նա հայտնի է դարձել շնորհիվ Glee հեռուստասերիալի, որտեղ խաղացել է Ռեյչել Բերրիի դերը[6]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշելը ծնվել է Բրոնքսում, Նյու Յորքի նահանգ, Էդիթ և Մարկա Սարֆատիների ընտանիքում։ Նա մեծացել է Թենեֆլայում, Նյու Ջերսի, որտեղ սովորել է Tenafly High School-ում։ Ինչպես նաև նա ուսուցման է անցել Stagedoor Manor-ում, թատերական արվեստի կենտրոնում, այնուհետև նա ընդունվել է Tisch School of the Arts Նյույորքյան համալսարանում, սակայն դերասանական կարիերան շարունակելու համար թողել է ուսումը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիան Glee-ի պրեմիերային, մայիսի 11, 2009

8 տարեկանում Միշելն ընկերների հետ ուղևորվում է մյուզիքլի բաց ունկնդրումների։ Նա իր առջև նպատակ դրեց և հասավ իր ուզածին՝ Բրոդվեյյան բեմադրությունում ստանալով գլխավոր դերը։ 1995 թվականին Լիան իր առաջին դերը խաղաց Բրոդվեյում, նյույորքյան Les Misérables բեմադրությունում։ Դրանից հետո, 1998 թվականին, նա ստացավ գլխավոր դերը Բրոդվեյյան Ragtime բեմադրությունում։ 2004 թվականին նա մասնակցում է Fiddler on the Roof Բրոդվեյյան բեմադրությունում։ 2006 թվականին նա մասնակցում է Spring Awakening բեմադրությանը։ Լիան 2008 թվականի մայիսի 18-ին լքում է Awakening-ը։ 2009-2015 թվականներին Լիան խաղացել է «Glee» հեռուստասերիալում, որտեղ նա ներկայացել է դպրոցական New Directions երգչախմբի երգչուհու դերում, Ռեյչել Բարբարու Բերրի։ Հեռուստասերիալի առաջին սերիան սկսվել է 2009 թվականի մայիսի 19-ին։ Հեռուստասերիալում խաղալու շնորհիվ նա հաղթել է Screen Actors Guild Award մրցանակը իր հիասքանչ բեմականության շնորհիվ և 2009 թվականին ստացել է Satellite Award մրցանակը, որպես լավագույն դերասանուհի, առաջ անցնելով այնպիսի հայտնիներին, ինչպիսիք են՝ Էդի Ֆալկոն, Թոնի Կոլլետտը և Թինա Ֆեյը։ Ինչպես նաև նա առաջադրվել է Emmy Award, Golden Globe Award և Teen Choice Award: 2015 թվականից նա նկարահանվում է «Ճչի թագուհիները» հեռուստասերիալում, որտեղ նա խաղում է Էսթեր Ուլրիխի/Շանել#6-ի դերը։ Առաջին սերիան լույս է տեսել 2015 թվականի սեպտեմբերի 22-ին։ Ինչպես նաև սեպտեմբերի 22-ին հրատարակվել է «You First — Journal Your Way to Your Best Life» գիրքը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հուլիսը Լիան հանդիպում էր «Glee» հեռուստասերիալում նկարահանվող իր կոլլեգայի՝ Քորի Մոնթեյնի հետ[7][8]։ 2013 թվականի հուլիսի 13-ին Մոնթեյնը հայտնվել է մահացած վիճակում Վանկուվերի Pacific Rim Hotel-ում[9][10]։ Լիայի «If You Say So» երգը նվիրված է Քորիին[11]։ 2014 թվականից նա հանդիպել է մոդել Մետյու Պեստի հետ։ 2016 թվականի փետրվարին նրանք բաժանվել են։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Օրիգինալ անվանում Դերը
1998 Buster & Chauncey's Silent Night Տարբեր դերակատարներ
2000 Third Watch Սէմմի
2010 The Simpsons Սարա
2011 The Cleveland Show Ռեյչել Բերրի
2011 Glee: The 3D Concert Movie Ռեյչել Բերրի
2011 New Year's Eve Էլիզա
2014 Sons of Anarchy Գերտի
2014 Legends of Oz: Dorothy's Return Դորոտի
2009-2015 Glee Ռեյչել Բերրի
2012 The Glee Project Իր դերը
2015 Ճիչերի թագուհիները Էսթեր

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Louder (2014)
  • ТВА (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #135996422 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://people.com/tv/lea-michele-zandy-reich-are-married/
  5. http://www.famousbirthdays.com/people/lea-michele.html
  6. http://www.imdb.com/title/tt1327801/fullcredits/
  7. http://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-2168790/Lea-Michele-Cory-Monteith-enjoy-romantic-meal-Paris.html
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  9. http://www.hollywoodreporter.com/news/glee-star-cory-monteith-dies-584965
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  11. http://www.billboard.com/articles/columns/pop-shop/5923073/lea-michele-interview-louder-album-cory-monteith-glee