Թինա Ֆեյ
Էլիզաբեթ Ստամատինա (Թինա) Ֆեյ (անգլ.՝ Elizabeth Stamatina «Tina» Fey, մայիսի 18, 1970[1][2][3][…], Ափեր Դերբի, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր և գրող։ Ինը «Էմմի», երկու «Ոսկե գլոբուս» և հինգ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի հաղթող[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիզաբեթ Ստամատինա Ֆեյը ծնվել է 1970 թվականիի մայիսի 18-ին Ափեր Դերբիում (Փենսիլվանիա, ԱՄՆ)՝ Դոնալդ և Զենոբիա Ֆեյերի ընտանիքում։ Ունի մեծ եղբայր` Փիթեր Ֆեյը (ծ. 1962թ.): Ունի գերմանական, շոտլանդական և հունական արմատներ։ Ֆեյը դեռ վաղ հասակից հետաքրքրվում էր թատրոնով և կինոյով, հատկապես կատակերգական ժանրով։ Ծնողները խրախուսել են այս հետաքրքրությունը։
Թինան 1988 թվականին ավարտել է ավագ դպրոցը, սովորելու տարիներին այցելել է դրամատիկական խմբակ, երգել է երգչախմբում, խաղացել է թենիսի թիմի համար և վարել է պատի թերթի իր սեփական սյունակը։ 1992 թվականին Ֆեյը գերազանց ավարտել է Վիրջինիայի համալսարանը՝ թատերական արվեստի բնագավառում ստանալով բակալավրի աստիճան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թինան սովորում էր Չիկագոյի «Երկրորդ քաղաք» իմպրովիզացիոն թատերախմբի կազմում։ Երեկոյան դասընթացների համար վճարելու համար ցերեկը նա ստիպված էր աշխատել Չիկագոյի մերձակայքում գտնվող քրիստոնեական երիտասարդական ասոցիացիայի ներկայացուցչական գրասենյակներից մեկի ընդունարանում։ 2 տարի անց՝ ուսումն ավարտելուց հետո, ընդունվել է «Երկրորդ քաղաքի» կազմում, որտեղ աշխատել է 2 տարի։
1997 թվականին, «Երկրորդ քաղաքի» նախկին դերասաններից մեկի հրավերով, Թինան սկսել է NBC-ում աշխատել որպես սցենարիստ`հանրաճանաչ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» կատակերգական շոուի համար և տեղափոխվել է Նյու Յորք։ 1999 թվականից Ֆեյը դարձել է գլխավոր սցենարիստ, իսկ ավելի ուշ ինքն էլ է սկսել մասնակցել նկարահանումներին։ Տեսնելով իրեն առաջին շոուի ժամանակ՝ Թինան սկսել է դիետա պահել և հրաժարվել է նկարահանվել այնքան ժամանակ, քանի դեռ չի նիհարել 10 կիլոգրամ։
2004 թվականին թողարկվել է «Դաժան աղջիկները» կինոնկարը, որտեղ Թինան Լինդսի Լոհանի, Ռեյչել ՄաքԱդամսի և Էմի Փոլերի հետ խաղացել է գլխավոր դերերից մեկը։
2006 թվականին՝ պայմանագրի ավարտին, Թինան թողել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուն իր սեփական գործի՝ «Ստուդիա 30» սիթքոմի համար, որտեղ նա սցենարի հեղինակն էր և գլխավոր դերակատարը։ Նախագծի կոմպոզիտորը նրա ամուսինը` Ջեֆ Ռիչմոնդն էր։ Շոուն ոգևորությամբ է ընդունվել հանդիսատեսի և քննադատների կողմից և թողարկվել NBC-ում յոթ եթերաշրջան։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հունիսի 3-ից Թինան ամուսնացած է կոմպոզիտոր, դերասան և պրոդյուսեր Ջեֆ Ռիչմոնդի հետ [6], ում հետ նա հանդիպել է նրանց հարսանիքից 7 տարի առաջ։ Ամուսիններն ունեն երկու դուստր՝ Էլիս Զենոբիա Ռիչմոնդ (ծնվել է 10.09.2005)[7] և Պենելոպա Աթենա Ռիչմոնդ (ծնվել է 10.08.2011) [8]:
Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1998-2016 | ս | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում | Saturday Night Live | տարբեր դերեր |
2004 | ֆ | Դաժան աղջիկները | Mean Girls | Միսիս Նորբերին |
2006 | ֆ | Տարվա մարդ | Man of the Year | ինքն իրեն |
2006-2013 | ս | Ստուդիա 30 | 30 Rock | Լիզ Լեմոն |
2009 | ֆ | Ստի հայտնագործումը | The Invention of Lying | Շելի Բեյլին |
2010 | ֆ | Ժամադրության գիշեր | Date Night | Քլեր |
2010 | ֆ | Մեգաուղեղ | Megamind | Ռոքսանա Ռիչի (հնչյունավորում) |
2013 | ֆ | Հեռուստահաղորդավար։ Լեգենդը շարունակվում է | Anchorman: The Legend Continues | |
2014 | ֆ | Այստեղ ես թողնում եմ քեզ | This Is Where I Leave You | Նադյա |
2015 | ֆ | Քույրեր | Sisters | Քեթի Էլիս |
2016 | ֆ | Վիսկի, տանգո, ֆոկստրոտ | Whiskey, tango, foxtrot | Քիմ Բեյքեր |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ Tina Fey — Awards
- ↑ Mock Janet։ «Tina Fey Biography»։ People։ էջ 1։ Արխիվացված օրիգինալից 2012-06-07-ին։ Վերցված է 2009-06-24
- ↑ Reardanz Karen (2005-10-01)։ «'SNL' Star Tina Fey Gives Birth to Girl»։ San Francisco Chronicle։ Associated Press։ Վերցված է 2007-11-17
- ↑ Hammel Sara (2011-08-12)։ «Tina Fey Welcomes Daughter Penelope Athena»։ People։ People։ Վերցված է 2011-08-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թինա Ֆեյ (անգլ.) Internet Movie Database կայքում
|
- Մայիսի 18 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Վիրջինիայի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ինքնակենսագիրներ
- Ամերիկացի գրողներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ