Էդի Ֆալկո
Էդի Ֆալկո (անգլ.՝ Edie Falco, հուլիսի 5, 1963[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը առավել հայտնի է «Սոպրանո» ֆիլմում Կարմելա Սոպրանոսի և «Քույր Ջեքի» ֆիլմում Ջեքի Փեյթոնի դերերով։ Արժանացել է Երկու «Ոսկե գլոբուս», չորս «Էմմի» և հինգ «ԱՄՆ-ի գիլդիայի կինոդերասանների» մրցանակների։ Ֆալկոն միակ դերասանուհին է, որը Էմմի է շահել ինչպես «դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի», այնպես էլ «կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆալկոն ծնվել է Նյու Յորքի Բրուքլին քաղաքում։ Նրա մայրը դերասանուհի Ջուդիթ Անդերսոնն է, հայրը՝ ջազի թմբկահար Ֆրենկ Ֆալկոն[5]։ Հայրը ծագումով իտալա-ամերիկացի է, մայրը՝ շվեդա-ամերիկացի։ Բացի Էդիից, ծնողները ունեին ևս երեք երեխա (Յոզեֆ, Փոլ և Ռութ)[6]։ Նրա պապը՝ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Էդվարդ Ֆալկոնն է։ Նա Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր է։ Էդին իր մանկությունն անց է կացրել Լոնգ Այլենդի Նորթփորթ և Ուեսթ Իսլիփ քաղաքներում։ Ֆալկոն 1981 թվականին ավարտել է Նորթփորթի ավագ դպրոցը[7]։ Ավարտելուց հետո նա խաղում էր «Իմ գեղեցիկ տիկինը» մյուզիքլում։ Նա հաճախել է դերասանական դասընթացների SUNY Purchase-ում, որտեղ նրա հետ սովորել են նաև ապագա դերասաններ Սթենլի Տուչին և Վինգ Ռեյմսը։ Էդին վերջիններիս հետ մինչ օրս շարունակում է պահպանել ընկերական հարաբերություններ։
Ֆալկոն իր կարիերան սկսել է ութսունականների վերջին և հաջորդ տասնամյակում հիմնականում հանդես է եկել անկախ կինոֆիլմերում, երկրորդ պլանի դերրերով։ Նա «Անխուսափելիության օրենքը» (1992) ֆիլմում դերի համար առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի «կանացի լավագույն դեր» անվանակարգում, իսկ 1997 թվականին «Կյանքի գինը» կինոնկարում գլխավոր դերի համար արժանացել է Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի մրցանակին[8][9]։ Հեռուստատեսությունում նրա կարիերան սկվել է «Օրենք և կարգ», «Սպանդի բաժին» և «Օզ բանտ» սերիալներում երկրորդական դերերով, որոնցում նատուրալիստական դերասանական ոճի համար Էդի Ֆալկոն քննադատների կողմից գովասանքի է արժանացել[8]։ 1997 թվականին նա խաղացել է «Ֆարգո» ֆիլմի վրա նկարահանված հեռուստատեսային պիլոտի գլխավոր դերը[8]։
1999 թվականին Ֆալկոն HBO հեռուստաալիքի «Սոպրանոյի տոհմը» սերիալում ստացել է գլխավոր դերը, որը եղել է դերասաի ամենահայտնի դերը։ Սերիալը անսպասելի հաջողության է հասել, իսկ Ֆալկոն իր հերթին հինգ անգամ առաջադրվել է "Էմմի" մրցանակի «Դրամատիկ սերիալում կնոջ լավագույն դեր» անվանակարգում և հաղթել է այն երեք անգամ։ Նա նաև ստացել է երկու «Ոսկե գլոբուս»՝ «հեռուստատեսային դրամատիկ սերիալում կանացի լավագույն դերի համար», և «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի» հինգ մրցանակ[9]։
Սերիալի ավարտից հետո Ֆալկոն որոշում է հրաժարվել սերիալի իր դրամատիկ կերպարից և «Ստուդիո 30» կատագերկական սիթքոմում ստանձնում կոնգրեսականուհու դերը։ Այս դերի համար նա արժանանում «Էմմի» մրցանակի «կատակերգական սերիալի «Լավագույն հյուր դերասանուհի»» անվանակարգում[9]։ 2009-ին նա վերադառնում է կանոնավոր հեռուստատեսային աշխատանքի՝ «Քույր Ջեքի» սև կատակերգության մեջ թմրամոլ բուժքրոջ դերով։ Շարքը արժանացավ քննադատների գովեստի խոսքերին, բայց բացասական արձագանք գտավ բժիշկների շրջանում[8]։ 2010 թվականին Ֆալկոն հաղթել է «Էմմի»-ի «կատակերգական սերիալում կանացի լավագույն դեր» անվանակարգում[8][10]։ Մրցանակ ստանալիս դերասանուհին համեստորեն հայտարարել է, որ նա զվարճալի չէ։ Նա նաև բազմիցս առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ»՝ սերիալում իր դերի համար։ 2011 թվականին Կապույ տերևների տունը բրոդվեյան բեմադրությանը մասնակցությունով առաջադրվել է «Թոնի»-ի «երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» անվանակարգում[11]։
Ֆալկոն երբեք ամուսնացած չի եղել։ Նա ունի խորթ որդի և խորթ դուստր (Անդերսոն և Մեյսի), որոնց նա որդեգրել է համապատասխանաբար 2005 և 2008 թվականներին[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ «Edie Falco Biography (1964-)»։ Վերցված է 2010-08-31
- ↑ «Edie Falco Interviewed by Steven Priggé»։ Արխիվացված օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 2010-08-31
- ↑ JESSE GREEN (November 7, 2004)։ «Edie Falco, Unmarried to the Mob»։ Արխիվացված օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 2010-08-31
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Edie Falco- Biography»։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից 2013-08-17-ին։ Վերցված է 2013-08-06
- ↑ 9,0 9,1 9,2 «Awards for Edie Falco»։ Internet Movie Database։ Արխիվացված օրիգինալից 2013-08-17-ին։ Վերցված է 2013-08-06
- ↑ Лариса Саенко (2010-08-30)։ «Американская телеакадемия раздала «Эмми» за лучшие телесериалы»։ РИА Новости։ Արխիվացված օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2010-08-30
- ↑ «Will the Tonys go bananas for Edie Falco?»։ Los Angeles Times։ 2011-05-10։ Արխիվացված օրիգինալից 2013-08-17-ին։ Վերցված է 2013-08-06
- ↑ «Edie Falco: My Kids Look Like Fabio and Chucky!»։ People։ 2010-02-09։ Արխիվացված օրիգինալից 2013-08-17-ին։ Վերցված է 2013-08-06
|
- Հուլիսի 5 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրուքլինում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ