Իգի Ազալիա
Իգի Ազալիա | |
---|---|
![]() Իգի Ազալիան 2015 թվականի օգոստոսին Սիդնեյում | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Iggy Azalea |
Ի ծնե անուն | Ամետիստ Ամելիա Քելլի |
Նաև հայտնի է որպես | Iggy Azalea |
Ծնվել է | հունիսի 7, 1990[1][2][3] (32 տարեկան) Սիդնեյ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, մոդել |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 2011-ներկա |
Լեյբլ | Virgin EMI, Def Jam Recordings (ներկա) Mercury Records, Grand Hustle Records (նախկին) |
Կապված | T.I. |
Պարգևներ | |
Կայք | iggyazalea.com |
Ստորագրություն | |
![]() |
Ամետիստ Ամելիա Քելլի (անգլերեն՝ Amethyst Amelia Kelly, հունիսի 7, 1990[1][2][3], Սիդնեյ, Ավստրալիա[5][6][7]), առավել հայտնի Իգի Ազալիա (անգլերեն՝ Iggy Azalea) բեմական անվամբ, ավստրալիացի ռեփեր և մոդել։
Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 16 տարեկանում, սկզբնական շրջանում մնալով Մայամիում, այնուհետև Հյուստոնում, Ատլանտայում և այլ քաղաքներում։ Առաջին անգամ ճանաչում է ձեռք բերել իր Յութուբում տեղադրված «Pu$$y» և «Two Times» երգերի շնորհիվ։ 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Իգին թողարկում է իր «Ignorant Art» կոչվող առաջին միքսթեյպը[8]։ 2012 թվականին նա կնքեց պայմանագիր Mercury Records-ի հետ, իսկ հաջորդ տարի Island Def Jam-ի հետ։ 2012 թվականի գարնանը Իգին դարձավ «Levi Strauss & Co.» ընկերության ջինսերի հավաքածույի նոր դեմքը[9]։
2012 թվականին Իգին դարձավ առաջին ոչ-ամերիկացի կին ռեփերը, ով հայտնվեց «XXL» ամսագրի կազմած «Թոփ 10 նորեկներ» ցանկում։ 2012 թվականի հուլիսի 30-ին նա թողարկեց իր դեբյուտային «Glory» կոչվող մինի ալբոմը՝ համագործակցությամբ ամերիկացի ռեփեր T.I.-ի հետ։ Նույն տարվա հոկտեմբերի 11-ին նա թողարկեց իր երկրորդ միքսթեյպ ալբոմը, որը կոչվում է «TrapGold»:
Իգին իր «The New Classic» դեբյուտային ստուդիական ալբոմը թողարկել է 2014 թվականի ապրիլի 21-ին։ Ալբոմը ի սկզբանե նախատեսվում էր թողարկել Grand Hustle Records և Interscope Records լեյբլների օգնությամբ, սակայն այդ լեյբլների հետ ունեցած որոշակի խնդիրների պատճառով ալբոմի ձայնագրությունը կատարել է Island Def Jam լեյբլը։ Ալբոմի գլխավոր սինգլը՝ «Work»-ը, որը նաև Իգիի դեբյուտային սինգլն է, մի քանի միջազգային հիթ-շքերթներում ունենում է հաջողություններ։ Ալբոմի մյուս 4 սինգլներն են՝ «Bounce»-ը, «Change Your Life»-ը (T.I.-ի հետ), «Fancy»-ն (Չարլի ԷքսՍիԷքսի հետ) և «Black Widow»-ը (Ռիտա Օրայի հետ)։ Նրա «Fancy» երգը դարձել համաշխարհային հիթ և գլխավորել է Billboard Hot 100 հիթ շքերթը՝ դարձնելով Իգիին չորրորդ կին ռեփերը, ով երբևէ գլխավորել է այդ ցանկը։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամետիստ Ամելիա Քելլին ծնվել է 1990 թվականի հունիսի 7-ին Սիդնեյում, Ավստրալիա։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Մուլումբիմբի, որտեղ նրանք ապրել են իր հոր կողմից կառուցված տանը[10][11][12]։ Նրա հայրը եղել է նկարիչ և կոմիքսներ նկարազարդող, իսկ մայրը աշխատել է որպես մաքրող՝ հանգստյան տներում և հյուրանոցներում։ Իգին սկսել է ռեփ կարդալ 14 տարեկանից[11]։ Մինչև հանդես գալը որպես սոլո արտիստ՝ նա 2 այլ աղջիկների հետ հիմնադրել է մի խումբ, սակայն որոշակի ժամանակ անց Իգին որոշում է թողնել խումբը, քանի որ մյուս աղջիկները այդքան էլ լուրջ չէին վերաբերվում այդ ամենին։
Իգին դեռ դպրոցական տարիքում միշտ ցանկություն է ունեցել տեղափոխվելու Ամերիկա։ Նա պնդում էր, որ ատում է դպրոցը և այնտեղ ոչ մի ընկեր չունի[13]։ 2006 թվականին, երբ նա 16 տարեկան էր մեկնեց ԱՄՆ։ Նա իր ծնողներին ասել էր, որ իր ընկերոջ հետ գնում է արձակուրդի, սակայն որոշակի ժամանակ անց նա որոշեց մնալ և ասաց նրանց, որ չի վերադառնում․ «Ես գծված էի Ամերիկայի համար, քանի որ ես զգում էի օտար իմ սեփական երկրում։ Ես սիրահարված էի հիփ-հոփին և Ամերիկան դրա ծննդավայրն է․․․»[14][15]:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2010-11: Տեղափոխությունը Ամերիկա և կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ Իգին եկավ Միացյալ Նահանգներ, սկզբում նա բնակություն հաստատեց Մայամիում, Ֆլորիդայում, այնուհետև Հյուստոնում, Ատլանտայում և այլ քաղաքներում։ ԱՄՆ-ում Իգին հանդիպում է մի տղայի Interscope Records ձայնագրման ստուդիայից, ով նրան առաջարկում է տեղափոխվել Լոս Անջելես և 2010 թվականի ամռանը Իգին որոշում է տեղափոխվել։ 2011 թվականին նա սկսում է ներբեռնել մի շարք ֆրիսթայլ տեսահոլովակներ Յութուբում, որոնք հետագայում արգելափակվում են։ Իգիի կարիերան սկսում է ծաղկել «Pu$$y» կոչվող իր առաջին պաշտոնական տեսահոլովակի թողարկումից հետո, որը ներբեռնվում է նրա Յութուբի էջում։
2011 թվականի սեպտեմբերի 27-ին երգչուհին թողարկում է իր առաջին միքսթեյպը «Ignorant Art» անվանումով։ Ալբոմում ընդգրկվել են իր «Pu$$y» երգը և այլ 8 երգեր, որոնից մի քանիսը դուետներ են։ 2011 թվականի նոյեմբերին Իգին թողարկում է տեսահոլովակ իր «My World» երգի համար։ Նույն տարվա դեկտեմբերին երգչուհին հայտարարում է որ պատրաստվում է թողարկել իր դեբյուտային ստուդիական ալբոմը, որը կոչվելու է «The New Classic»[16]: 2012 թվականի հունվարի 11-ին Իգին իր «Ignorant Art» ալբոմի «The Last Song» երգի համար թողարկում է տեսահոլովակ[17]։ 2012 թվականի հունվարին «Billboard»-ի հետ հարցազրույցում նա ասում է որ հույսեր ունի թողարկելու իր «The New Classic» ալբոմը հունիս ամսին, իսկ իր դեբյուտային սինգլը մարտին[18]։
2012: Լեյբլի հարցեր և «Glory»[խմբագրել | խմբագրել կոդը]
Իգին իր «The New Classic» դեբյուտային ալբոմի թողարկման համար որոշում է համագործակցել ամերիկացի ռեփեր T.I.-ի հետ, սակայն Interscope Records-ը թույլ չի տալիս T.I.-ին զբաղվելու ալբոմի աշխատանքներով և Իգին դադարեցնում է իր համագործակցությունը լեյբլի հետ։ Երգչուհու դեբյուտային ալբոմի թողարկումը այնուհետև հետաձգվում է[19]։ 2012 թվականի սկզբին Իգին հայտնվում է «XXL» ամսագրի «Թոփ 10 նորեկներ» ցանկում՝ դառնալով առաջին ոչ-ամերիկացի կին ռեփերը ով հայտնվեց այդ ցանկում[20]։ 2012 թվականի մարտի 26-ին երգչուհին իր Յութուբի էջում ներբեռնեց իր «The New Classic» ալբոմի «Murda Bizness» կոչվող գլխավոր սինգլը, որը նա կատարում է համագործակցությամբ T.I.-ի հետ։
2012 թվականի մայիսի 31-ին դիջեյներ Սթիվ Աոկին և Անգեր Դիմասը Իգիի հետ համագործակցությամբ թողարկեցին իրենց «Beat Down» սինգլը[21]։ Հաջորդ ամիս՝ հունիսի 24-ին «Murda Bizness» երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ, իսկ հուլիսի 21-ին տեսահոլովակը ներբեռնվեց համացանց[22]։ Իգիի «Glory» կոչվող մինի ալբոմը ի սկզբանե նախատեսված էր թողարկել մայիսին, սակայն ալբոմի պաշտոնական թողարկումը տեղի ունեցավ հուլիսի 30-ին։ 2012-ի սեպտեմբերին «Levi Strauss & Co.» ընկերությունը հայտարարեց որ Իգին դառնալու է իրենց ջինսերի հավաքածույի նոր դեմքը։ Նույն ամսում երգչուհին հայտարարեց որ իր «TrapGold» կոչվող երկրորդ միքսթեյպ ալբոմը թողարկվելու է հոկտեմբերի 11-ին։ Ալբոմի թողարկման աշխատանքներում նա համագործակցել է Diplo-ի և FKi-ի հետ։
2013-14: «The New Classic»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունվարին և փետրվարին, երբ Իգին աշխատում էր իր առաջիկա սինգլների և դեբյուտային ստուդիական ալբոմի վրա, նա մասնակիցը դարձավ Ռիտա Օրայի «Ռադիոակտիվ տուրին» Մեծ Բրիտանիայում[23]։ Տուրի շրջանակներում նա կատարեց իր դեբյուտային ալբոմի գլխավոր սինգլը՝ «Work»-ը, որի պրեմիերան կայացավ փետրվարի 11-ին «BBC Radio 1Xtra»-ում[24]։ Փետրվարի 13-ին Իգին հայտարարեց որ կնքել է պայմանագիր Mercury Records լեյբլի հետ[25]։ 2013 թվականի մարտի 13-ին կայացավ երգչուհու «Work» կոչվող առաջին դեբյուտային սինգլի տեսահոլովակի պրեմիերան[26]։ Նույն ամսում նա նաև միացավ ամերիկացի ռեփեր Նասի «Life Is Good» Եվրոպական տուրին[27]։
2013 թվականի ապրիլի 23-ին նա հայտարարեց որ կնքել է պայմանագիր Island Def Jam լեյբլի հետ[28]։ Ապրիլի 26-ին «BBC Radio 1»-ում կայացավ երգչուհու «Bounce» կոչվող երկրորդ սինգլի պրեմիերան[29]։

2013 թվականի հուլիսի 29-ին Իգին հայտարարեց որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ամերիկացի երգչուհի Բեյոնսեի «The Mrs. Carter Show World Tour» տուրի Ավստրալիա այցելության ժամանակ նա կատարելու է համերգային ծրագրի բացումը[30]։ Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ երգչուհու «The New Classic» ալբոմի «Change Your Life» կոչվող երրորդ սինգլի պրեմիերան, որը նա կատարում է համագործակցությամբ T.I.-ի հետ[31][32][33]։ Երգի հեսահոլովակի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 9-ին Իգի Յութուբի էջում[8]։
Իգին իր դեբյուտային ալբոմը նախատեսում էր թողարկել 2013 թվականի հոկտեմբերին, սակայն «Herald Sun»-ի հետ հարցազրույցում նա հայտարարեց որ Բեյոնսեի տուրում իր մասնակցության հետ կապված աշխատանքների պատճառով իր հետ համագործակցող լեյբլը թույլ չի տալիս ձայնագրել «The New Classic» ալբոմը մինչև 2014 թվականի մարտ ամիսը[34]։ 2013 թվականի նոյեմբերի 10-ին Իգին ամերիկացի երգիչ Ռոբին Թիքի հետ կատարեց նրա «Blurred Lines» երգը «MTV Europe Music Awards 2013»-ում[35]։
Դեկտեմբերի 5-ին համացանցում հայտնվեց տեղեկատվություն որ երգչուհին պատրաստվում է թողարկել նոր երգ՝ «Leave It» անվանմամբ[36][37][38]։ 2014 թվականի փետրվարի 5-ին Իգին հայտարարեց որ թողարկելու է մի նոր սինգլ, որը կոչվելու է «Fancy» և այն համագործացկությամբ անգլիացի երգչուհի Չարլի ԷքսՍիԷքսի հետ է[39]։ Երգի պրեմիերան կայանում է փետրվարի 6-ին BBC Radio 1 Xtra ռադիոկայանի եթերում։ Երգի պրեմիերայից հետո հայտնի է դառնում որ «Fancy»-ն այն երգն է որը ի սկզբանե նախատեսված էր թողարկել «Leave It» անվանմամբ[40]։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայանում է մարտի 4-ին, իսկ տեսահոլովակի գաղափարը ոգեշնչված է 1995 թվականին նկարահանված «Անտեղյակ» ամերիկյան կատակերգական ֆիլմից[41]։ «Fancy»-ն դարձել է Իգիի ամենահաջողակ սինգլը և 2014 թվականի ամենավաճառված սինգլներից մեկը[42]։ Մայիսի 28-ին «Fancy»-ն զբաղեցնում է առաջին հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում և Իգին դառնում է չորրորդ կին ռեփերը, ով երբևէ գլխավորել է այդ ցանկը։
Ապրիլի 21-ին Իգին թողարում է իր «The New Classic» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմը[43]։ Ալբոմը Billboard 200 հիթ շքերթ է մտնում 3-րդ հորիզոնականով և առաջին շաբաթում ունենում է 52,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում։ Ապրիլի 23-ից երգչուհին սկսում իր «The New Classic Tour» համերգային շրջագայությունները[44]։ Այս ընթացքում Իգին համագործակցում է ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեյի հետ, ով ապրիլի 28-ին Իգիի հետ թողարկում է իր «Problem» սինգլը։ Իգին նաև ունի զուգերգ ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հետ, որը ընդգրկվել է նրա 2014 թվականին թողարկված «A.K.A.» կոչվող ութերորդ ստուդիական ալբոմում։ Հուլիսի 8-ին բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի հետ համագործակցությամբ նա թողարկեց իր «Black Widow» երգը, որը «The New Classic» ալբոմի հինգերորդ սինգլն է։
2014 թվականի երկրորդ կեսին Իգին առաջադրվում և ելույթներ է ունենում տարբեր հեղինակավոր մրցանակաբաշխություններում, այդ թվում MTV Music Video Awards և American Music Awards մրցանակաբաշխություններում, որոնցում նա առաջադրվել է ամենամեծ թվով մրցանակների։ 2014 թվականի նոյեմբերի 24-ին թողարկվում է Իգիի «The New Classic» ալբոմի վերաթողարկումը, որը կրում է «Reclassified» անվանումը[45]։
2015-ներկա։ «In My Defense»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մայիսին թողարկվում է Իգիի և երգչուհի Բրիթնի Սփիրսի «Pretty Girls» երգը[46]։ Իգիի երկրորդ ստուդիական ալբոմը՝ «In My Defense» լույս է տեսել 2019 թվականի հուլիսին[47]։
Կատարողական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգին ռեփ կարդում է հարավամերիկյան ակցենտով, չնայած երբ խոսում է նրա ավստրալիական ակցենտը բավակին ուժեղ է արտահայտվում[48]։ Երբ նա տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, նա սկզբում բնակվում էր Մայամիում, իսկ ավելի ուշ Ատլանտայում և մեծապես լինելով Հարավային հիփ հոփի ասպարեզում, այն ունեցավ իր մեծ ազդեցությունը նրա երաժշտության և ակցենտի վրա։ Իր հարցազրույցներից մեկում Իգին նշում է. «Ես ապրել եմ հարավում հինգ տարի։ Դուք վերցնում եք բաներ ձեր շրջապատից և ուսուցիչներից։ Այն մարդիկ, ովքեր սովորեցրել են ինձ ռեփ կարդալ նրանք բոլորը հարավից են և այդպես էր այն երաժշտությունը որ ես լսել եմ որպես դեռահաս»[49]։ Իգին իր առաջին՝ «Glory» կոչվող դեբյուտային մինի ալբոմը, մտադիր էր կենտրոնացնել ամբողջովին հարդկոր ռեփ ժանրի շուրջ, սակայն ալբոմը ներառում է նաև այլ ժանրեր, այդ թվում և էլեկտրոնային դենս երաժշտություն[50][51]։
Չնայածին Իգին սկսել է ռեփ կարդալ 14 տարեկանից, սակայն հիփ հոփ երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել դեռ 11 տարեկանից երբ նա լսում էր Թուփաք Շակուրի «Baby Don't Cry (Keep Ya Head Up II)» երգը. «Դա այն երգն էր, որը ստիպեց ինձ սիրահարվել երաժշտությանը և նաև այն՝ ինչը առաջացրեց կախարդանք Թուփաքի նկատմամբ։ Այն հետագայում ստիպեց ինձ վերցնել իմ սեփական գրիչը և գրել երգեր»[49]։ Իր վաղ հարցազրույցներից մեկում Իգին նաև նշում է իր կարիերայի վրա Թուփաքի ունեցած ազդեցության մասին. «Ես հիվանդագին մոլուցքով էի տարված։ Ես ունեի Թուփաքի բոլոր նկարները որ երբևէ փակցրել էի իմ պատին»[49]։ Իգին նաև իր կարիերայի վրա ազդեցություն ունեցած արտիստներից է համարում կին ռեփեր Միսի Էլիոթին։
Բացի երաժշտությունից Իգին նաև նշել է տարբեր կանանց անուններ, ովքեր ոգեշնչել է նրան նորաձևության ոլորտում։ Նրանց շարքում են՝ Գրեյս Քելլին, Գվեն Ստեֆանին, Spic Girls-ը, Վիկտորիա Բեքհեմը և Ֆրեն Դեշերը[49]։
Թշնամանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնուփ Դոգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հոկտեմբերի 12-ին ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգն Ինստագրամի իր էջում տեղադրում է «Իգի Ազալիան առանց դիմահարդարման» նկարագրությամբ ծաղրանք արտահայտող մի լուսանկար[52]։ Իգի Ազալիան սա վիրավորական է համարում և Թվիթթերի իր էջում հայտնում է իր հիասթափությունը՝ նշելով, որ անգամ չգիտի, թե ինչու է նա այդպիսի լուսանկար հրապարակել, քանի որ նախկինում իրենց հարաբերությունները վատ չեն եղել, և ինքը միշտ եղել է բարեհամբույր Սնուփ Դոգի հետ[53]։ Իգին նաև մի քանի այլ պատասխան-գրառումներ է անում իր էջում, իսկ Սնուփը Դոգը ևս մի քանի նկարներ է տեղադրում, որոնցից մեկում Իգիին համեմատում է «White Chicks» կատակերգական ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի հետ[54], իսկ մեկ այլ հրապարակման մեջ նա շարունակում է վիրավորել Իգիին, իսկ Նիքի Մինաժին անվանում է հիփ հոփի թագուհի[55]։ Այնուհետև Սնուփը Դոգը նաև տեղադրում է մի տեսանյութ, որում նա Իգիին անվանում է «քած», իսկ այնուհետև նրա ընկեր Նիք Յանգին սպառնում է, որպեսզի հետևի Իգիին, հակառակ դեպքում ինքն է հետևելու[56]։ Այս տեսանյութից հետո Իգին բազմաթիվ պատասխան-գրառումներ է անում, որոնցից մեկում նա պատասխանում է հետևյալ կերպ․ «Սա նման է այն տղային, ով քո հեռախոսահամարն է հարցնում և այնուհետև քեզ անվանում է տգեղ և քած, երբ դու ասում ես՝ ոչ»[54]։ Թվիթթերի իր էջում այս վեճին է միանում նաև Իգիի ընկեր Նիք Յանգը, ով մի քանի գրառումներ է անում իր էջում, որոնցում վիրավորում է Սնուփ Դոգին[57]։ Այս վեճի մասին Թվիթթերի իր էջում գրառումներ է արել նաև ամերիկացի ռեփեր Ազիլիա Բենքսը, ով նախկինում ունեցել է տարաձայնություններ Իգի Ազալիայի և ռեփեր T.I.-ի հետ։ Նա իր էջում գրում է, որ Սնուփ Դոգը զվարճալի է, իսկ այնուհետև հիշելով իր և T.I.-ի օնլայն վեճի մասին, գրում է, թե արդյոք նա պատրաստվում է պաշտպանել Իգիին՝ ասելով այն նույն բառերը Սնուփ Դոգին, ինչ ասել էր իրեն[58]։
Հոկտեմբերի 15-ին Սնուփ Դոգը ռեփեր T.I.-ի հետ զրույց ունենալուց հետո Ինստագրամի իր էջում տեղադրում է մի տեսանյութ, որում ներողություն է խնդրում Իգիից․ «Այն պաշտոնապես ավարտվեց։ Ոչ մի վատ խոսք այլևս։ Ես ներողություն եմ խնդրում։ Կներեք։ Չեմ անի դա այլևս»[58]։ Ներողության խնդրանքից օրեր հետո Իգիին հարց է ուղղվում, թե արդյոք նա կցանկանար ապագայում համագործակցել Սնուփ Դոգի հետ, սակայն այդ հարցին նա պատասխանում է հետևյալ հարցով․ «Իսկ դուք կանեի՞ք, եթե իմ տեղում լինեիք»[59]։ Սնուփ Դոգը, տեղեկանալով, որ նրան ուղղվել է այդպիսի հարց, դեմ է արտահայտվել դրան և կրկին շարունակել է վիրավորանքներ հասցնել Իգիի հասցեին[59]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «The New Classic» (2014)
- «In My Defense» (2019)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2015 | «Ֆորսաժ 7» | աղջիկ վարորդ մրցարշավում | Կամեո |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://push.mtv.it/playlist/iggy-azalea/
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 https://www.instagram.com/p/CBIC4QhlO_B/
- ↑ http://musicfeeds.com.au/news/are-these-the-most-powerful-people-in-the-australian-music-industry/
- ↑ 5,0 5,1 http://www.dazeddigital.com/music/article/13124/1/iggy-goes-pop
- ↑ 6,0 6,1 http://www.dailytelegraph.com.au/news/nsw/how-aussie-youtube-stars-like-bondi-harvest-took-the-world-by-storm-and-how-they-make-their-money/story-fni0cx12-1227247457442
- ↑ 7,0 7,1 http://www.telegraph.co.uk/culture/music/rockandpopfeatures/10872672/Who-is-Iggy-Azalea-and-why-should-we-care.html
- ↑ 8,0 8,1 «Iggy Azalea Paints a New Face on Hip-Hop with 'Ignorant Art'»։ Rap-Up։ հոկտեմբերի 13, 2011։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27
- ↑ «Idolator And Levi's Present Iggy Azalea: Go Forth»։ Idolator։ սեպտեմբերի 13, 2012։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27
- ↑ Ryder Caroline (2012)։ «Iggy Goes Pop»։ Dazed Digital։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27
- ↑ 11,0 11,1 Lewis Brittany (սեպտեմբերի 26, 2011)։ «Iggy Azalea: "I Get Compared To Kreayshawn...It's Annoying"»։ Global Grind։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27
- ↑ Ahmed Insanul (հոկտեմբերի 2, 2011)։ «Who Is Iggy Azalea?»։ Complex։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27
- ↑ Haithcoat Rebecca (հոկտեմբերի 28, 2011)։ «Meet Iggy Azalea, the Street Smart Blonde Bombshell Behind "Pu$$y"»։ LA Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-02-ին։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27
- ↑ «Iggy Azalea Biography»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-21-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 16
- ↑ «So ... who the hell is Iggy Azalea?»։ Wow Magazine։ հունվարի 16, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-02-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 16
- ↑ Exclusive Iggy Azalea Interview | We Are Your Friends Archived 2012-04-26 at the Wayback Machine.. Yourfriendshouse.com (2011-12-09). Retrieved on 2012-11-22.
- ↑ «Iggy Azalea - The last song»։ YouTube։ 2012-01-10։ Վերցված է 2012 թ․ փետրվարի 18
- ↑ Exclusive: Iggy Azalea Talks Interscope Deal, Jimmy Iovine & More – The Juice. Billboard (2012-01-27). Retrieved on 2012-11-22.
- ↑ «Iggy Azalea at The Breakfast Club [06-21-12] - Power 105.1»։ YouTube։ հունիսի 23, 2012։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 5
- ↑ «And XXL's 2012 Freshmen are…»։ 2DopeBoyz։ փետրվարի 28, 2012։ Վերցված է փետրվարի 28, 2012
- ↑ Becky Bain (մայիսի 3, 2012)։ «Iggy Azalea Teams Up With Steve Aoki & Angger Dimas For "Beat Down"»։ Idolator։ Վերցված է 2012 թ․ հունիսի 26
- ↑ «Iggy Azalea "Murda Bizness" (featuring T.I.) [Video Premiere]»։ Josepvinaixa.com։ հուլիսի 21, 2012։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 5
- ↑ «Rita Ora Announces New 'Radioactive' Tour Dates As First Four Shows Sell Out»։ Mtv.co.uk։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30
- ↑ «New Music: Iggy Azalea – ‘Work’»։ Rap-Up.com։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 17
- ↑ «Iggy Azalea Signs To Mercury Records»։ Pappzd.com։ փետրվարի 13, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-25-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 17
- ↑ «VIDEO: IGGY AZALEA – ‘WORK’»։ Rap-Up։ մարտի 13, 2013։ Վերցված է 2013 թ․ մարտի 13
- ↑ «Video: Iggy Azalea – ‘Work’»։ Rap-Up.com։ մարտի 13, 2013։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 17
- ↑ «UPDATE: Iggy Azalea & Island Def Jam Confirm Record Deal»։ Xxlmag.com։ ապրիլի 23, 2013։ Վերցված է 2013 թ․ հունիսի 16
- ↑ «New Song: Iggy Azalea - 'Bounce'»։ Directlyrics.com։ ապրիլի 26, 2013։ Վերցված է 2013 թ․ հունիսի 16
- ↑ http://idolator.com/7473922/iggy-azalea-joins-beyonce-on-her-australian-tour
- ↑ http://hiphopwired.com/2013/08/19/iggy-azalea-ft-t-i-change-your-life-listen/
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-04-ին։ Վերցված է 2013-12-25
- ↑ http://www.josepvinaixa.com/blog/iggy-azalea-change-your-life-single-premiere/
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-20-ին։ Վերցված է 2013-12-25
- ↑ «Robin Thicke Performs with Iggy Azalea at MTV EMA»։ Rap-Up։ նոյեմբերի 10, 2013։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11
- ↑ «Twitter / IGGYAZALEA: I can't seem to hold down the»։ Twitter.com։ դեկտեմբերի 8, 2013։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ Sawyer Jonathan (դեկտեմբերի 5, 2013)։ «Iggy Azalea – Leave It (Produced by DJ Mustard)»։ Hypetrak։ Վերցված է փետրվարի 6, 2014
- ↑ «New Music: Iggy Azalea 'Leave It'»։ Vibe։ դեկտեմբերի 5, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ Corner Lewis (փետրվարի 5, 2014)։ «Iggy Azalea, Charli XCX for new single 'Fancy'»։ Digital Spy։ Վերցված է փետրվարի 6, 2014
- ↑ «Iggy Azalea "Fancy" (featuring Charli XCX) [Single Teaser]»։ Ultimate Music։ փետրվարի 6, 2014։ Վերցված է փետրվարի 6, 2014
- ↑ Gusmaroli Danielle (մարտի 4, 2014)։ «PICTURE EXCLUSIVE: As if! Iggy Azalea pays homage to Alicia Silverstone's Clueless character Cher in her new video»։ Daily Mail։ Վերցված է 2014 թ․ մարտի 4
- ↑ Baker Soren։ «Hip Hop Singles Sales: Week Of 04/13/14 | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales»։ HipHop DX։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 25
- ↑ «iTunes – Music – The New Classic (Deluxe Version) – Iggy Azalea»։ Itunes.apple.com։ մարտի 10, 2014։ Վերցված է 2014 թ․ մարտի 10
- ↑ Ortiz Edwin (փետրվարի 24, 2014)։ «Iggy Azalea Announces The New Classic Tour & Dates»։ Complex։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 12
- ↑ «Tracklisting: Iggy Azalea - ‘Reclassified’»։ Rap-Up։ հոկտեմբերի 19, 2014։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19
- ↑ «Amazon.com: Pretty Girls: Britney Spears & Iggy Azalea: MP3 Downloads»։ Amazon.com։ Վերցված է մայիսի 1, 2015
- ↑ Jenkins Craig (July 2019)։ «Iggy Azalea 'In My Defense' Album Review»։ www.vulture.com։ Արխիվացված է օրիգինալից 26 July 2019-ին։ Վերցված է 26 July 2019
- ↑ «Iggy Azalea's American accent: identity smoke-screen or hip-hop survival?»։ The Guardian։ հուլիսի 11, 2014։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28
- ↑ 49,0 49,1 49,2 49,3 Shepherd Julianne (ապրիլի 10, 2012)։ «Iggy Azalea Discusses Her Musical Influences, Identifying with Australian Culture and More with The Pop Manifesto»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2012 թ․ հունվարի 16
- ↑ JP DelaCuesta (հուլիսի 13, 2012)։ «EXCLUSIVE: Iggy Azalea Talks Collaboration With Pusha T And Cee Lo On "Glory EP"; T.I.’s Role On Her Debut Album»։ AllHipHop։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21
- ↑ Fleischer Adam (օգոստոսի 4, 2012)։ «Iggy Azalea, Glory EP»։ Review։ XXL։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6
- ↑ Balfour Jay։ «Iggy Azalea On Snoop Dogg Instagram Beef: "He Acts Another Way To My Face"»։ HipHopDX
- ↑ Robertson Iyana։ «Iggy Azalea Slams Snoop Dogg Over... An Instagram Post»։ Vibe
- ↑ 54,0 54,1 Johnson Zach։ «Snoop Dogg Compares Iggy Azalea to Marlon Wayans' White Chicks Character-How Did She React?»։ E! Online
- ↑ Wilson Jess։ «Iggy Azelea hits back at Snoop Dogg over nasty memes and Regina George-style moves: It's a shame»։ Mirror
- ↑ «Snoop Dogg insults Iggy Azalea again in latest online attack»։ NME
- ↑ «Snoop Dogg Threatens Iggy Azalea, Warns Boyfriend Nick Young to ‘Check’ Her [VIDEO]»։ The BoomBox
- ↑ 58,0 58,1 «SNOOP DOGG ATTACKS IGGY AZALEA IN INSTAGRAM VIDEO»։ RapUp
- ↑ 59,0 59,1 «Snoop Dogg Quotes Big Sean When Asked About Working With Iggy Azalea»։ HipHop DX
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
|