Work (երգ, Իգի Ազալիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Work (այլ կիրառումներ)
«Work»
«Work» սինգլի շապիկը (Իգի Ազալիայ, 2013)
Իգի Ազալիայի սինգլը
«The New Classic» ալբոմից
ԹողարկվածՄարտի 17, 2013
ՖորմատԹվային ներբեռնում
ՁայնագրվածԴեկտեմբեր 2012 - Հունվար 2013
ԺանրՍնեպ, թրեպ
Տևողություն3:43
ԼեյբլIsland Records
ՊրոդյուսերThe Invisible Men, 1st Down of FKi
Իգի Ազալիայի սինգլների ժամանակագրություն
«Beat Down»
(2012)
«Work»
(2013)
«Bounce»
(2013)

«Work» (հայերեն՝ Աշխատանք), ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիայի երգն է։ Այն թողարկվել է 2013 թվականի մարտի 13-ին որպես նրա «The New Classic» (2014) դեբյուտային ստուդիական ալբոմի գլխավոր սինգլ։ Երգը գրվել է Իգի Ազալիայի, The Invisible Men-ի, Տրոկոն Մարկուս Ռոբերտսի և Նատալի Սիմսի կողմից։ Երգի պրոդյուսերներն են The Invisible Men-ը և 1st Down of FKi-ը։ «Work»-ը սնեպ-թրեպ երգ է, որը իր բովանդակությամբ Իգիի կյանքի պատմության մասին է։

Իր թողարկումից հետո, երգը արժանացել է տարբեր կարծիքների երաժշտական քննադատների կողմից, ովքեր գնահատել են երգի բառերը և Իգիի վոկալի մատուցումը։ Կոմերցիոն առումով երգը ունեցել է չափավոր հաջողություններ։ Այն հասել է 17-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթում և 54-րդ հորիզոնականը Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթում։ Երգը նաև ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի UK R&B Charts-ում և Միացյալ Նահանգների Billboard Hot Dance Club Songs հիթ շքերթի թոփ 10-ում։

Երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է ֆրանսիական Jonas & Francois ռեժիսորական թիմի կողմից, ներկայացվել է 2013 թվականի մարտի 13-ին։ Ներշնչված մի քանի ֆիլմերից, տեսահոլովակը ներկայացնում է Իգիի կյանքի ճանապարհորդությունը դեպի Հոլիվուդի փողոցներ։ Քննադատները բարձր են գնահատել տեսահոլովակի պատմությունը և նորաձևությունը, ինչպես նաև Իգիի պարային ունակությունները։ Տեսահոլովակը ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել MTV VMA-ում և UK Music Video մրցանակաբաշխությունների անվանակարգերից մեկում ներկայացվելուց հետո։ 2013-ին Իգին երգը կենդանի կատարել է մի քանի միջոցառումների ժամանակ, ինչպես նաև բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի շրջագայությունների բացման ժամանակ։ 2014-ին նա կատարել է երգը Jimmy Kimmel Live! հեռուստածրագրի շրջանակներում և իր «The New Classic» ալբոմի շրջագայությունների ժամանակ։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«[«Work» երգը] միանշանակ իմ ամենա անձնականն է։ Բայց ես երբեք միտումնավոր չեմ դարձրել իմ երգերը անձնական քանի որ դա եղել է միքսթեյպի երգ, և ես փորձարկում էի իմ երաժշտությունը տեսնելու համար թե ինչպես եմ ուզում որ այն հնչի։ Ես չէի պատրաստվում բոլոր հյութալի լավ երգերը տեղադրել միքսթեյպում։ Ես սպասում էի ճիշտ ժամանակին։ «Work»-ը կենսագրություն է իմ կյանքի մասին, սակայն «Work»-ի մասերը կարող են վերաբերվել յուրաքանչյուրին։»[1]

–Իգի Ազալիա, Idol ամսագիր

2012 թվականի դեկտեմբերից մինչև 2013հունվարը, «Work» երգը մշակվել է Իգի Ազալիայի կողմից որպես նրա դեբյուտային «The New Classic» ստուդիական ալբոմի երեք սինգլներից մեկը[2]։ Երգը գրվել է Ուելսում մի հորդառատ անձրևի ժամանակ, որը նրան ոգեշնչում է ստեղծել երգ որը «տխուր է, բայց տարօրինակ ձևով, կարծես ուրախ կամ հանգստացնող է, կամ էլ խաղաղ տեսակով»։ WZMX ռադիոկայանի հետ հարցազրույցում Իգին նշում է․ «Իսկապես ես երբեք չեմ գրել երգ իմ կյանքի մասին, քանի որ ես կարծում եմ որ եթե դու երբեմն անում ես ինչ-որ բան այդքան լուրջ, դու չգիտես թե ինչպես այդ ամենը ճիշտ տեղադրել երգում։»[3] Երգի բովանդակությունը ոգեշնչված է այն ժամանակահատվածից երբ Իգին տառապում էր դեպրեսիայով և մոր հետ աշխատելու համար դուրս էր եկել ավագ դպրոցից[4]։ Երգում նշվում է թե ինչպես է Իգին իր վաստակած գումարով թռիչքի տոմս գնում և մինչև 16 տարեկանը լրանալը թողնում իր բնակավայր Մուլումբիմբին և մեկնում Մայամի[5]։ Որպես անօրինական ներգաղթյալ Միացյալ Նահանգներ ժամանելուց հետո, Իգին ունեցել է բազում ֆինանսական խնդիրներ և սկզբնական շրջանում հասարակության կողմից արժանացել է կոպիտ կարծիքների[6]։

Իգի Ազալիան երգը համատեղ գրել է Տրոկոն Մարկուս Ռոբերտսի, Նատալի Սիմսի և The Invisible Men-ի հետ, ով վերջինս նաև երգի պրոդյուսերն է 1st Down of FKi-ի հետ։ Իգին իր վոկալը երգի համար ձայնագրել է Rockfield և Monnow Valley ձայնագրման ստուդիաներում։ Ձայնագրման աշխատանքներից հետո տարբեր հարցազրույցներում Իգին նշել է երգը հասել է իր նպատակին և սա այն երգն է որով նա ամենաշատն է հպարտ[7]։ Նա նաև նշել է որ իր ընկերներից շատերը առաջին անգամ երգը լսելուց հետո արտասվել են քանի որ այն ճիշտ իր կյանքի պատմությունն է[1]։ Chicago Sun-Times-ի հետ հարցազրույցում Իգին խոստովանել է որ «Work» և «Rolex» երգերը իր դեբյուտային ալբոմի ամենա անձնական երգերն են[7]։

2013 թվականի հունվարի 28-ին Իգին առաջին անգամ երգը կատարում է բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի շրջագայություններից մեկի բացման ժամանակ Մանչեստրում[8]։ Փետրվարի 11-ին կայանում է երգի պրեմիերան բրիտանական BBC Radio 1Xtra ռադիոկայանի եթերում, որից հետո Իգին գրում է իր Թվիթթերի էջում․ «Շնորհակալություն ինձ աջակցելու համար և ես ուրախ եմ ունենալ առաջին սինգլը իմ պատմության մասին և ոչ թե ինչ-որ անիմաստ բանի։ Հույս ունեմ այն ոգեշնչում և դրդում է։»[9] Մարտի 17-ին երգը պաշտոնապես թողարկվում է, որից հետո նաև թողարկվում է նաև երգի մինի ալբոմ և տարբեր ռեփերների կողմից ռեմիքսներ[10]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսում 2013 թվականի փետրվարի 25-ին[11]։ Այն նկարահանվել է ֆրանսիական Jonas & Francois ռեժիսորական թիմի կողմից և ներկայացվել է Իգիի VEVO էջում մարտի 13-ին, 2013[12]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի սկզբում Իգին քայլում է մի ամայի ճանապարհով, որի ընթացքում ցուցադրվում են նաև վառվող կոշիկների և անիվների կադրեր։ Հաջորդ կադրում նա կանգնած է այդ կրակների առջև, իսկ մյուսում մի քանի պարուհիների հետ մեքենայի առջև։ Այնուհետև նա վարում է հեծանիվ, որից հետո իր երկու ընկերների հետ նա հայտնվում է մի բարում։ Այդ բարի հաճախորդներից մեկի համար պարելու ժամանակ նա գողանում է նրա մեքենայի բանալիների և ընկերների հետ դուրս փախչում։ Հաջորդ կադրում նա և ընկերները մեքենայով փախչում են, որի ընթացքում Իգին կանգնած է մեքենայի մեջ և վերև է պարզում մի բարակ շորի կտոր։ Վարելով մեքենան մի ամբողջ ցերեկ և գիշեր, առավոտյան նրանք հասնում են Հոլիվուդ, որտեղ Իգին դուրս գալով մեքենայից սկսում է միայնակ քայլել մայթով։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Digital download – remix bundle
  1. «Work» (Gregor Salto Radio Edit) – 2։48
  2. «Work» (Gregor Salto Remix) – 5։14
  3. «Work» (Gregor Salto Instrumental) – 5։14
  4. «Work» (Reid Stefan Radio) – 3։56
  5. «Work» (Reid Stefan Radio)[a] – 3։53
  6. «Work» (Reid Stefan Trap Remix) – 4։50
  7. «Work» (Reid Stefan Radio Instrumental) – 3։53
  8. «Work» (Reid Stefan Trap Instrumental) – 4։50
  9. «Work» (Tom Stephan Radio Mix) – 3։47
  10. «Work» (Tom Stephan Mix) – 6։32
  11. «Work» (DJ Reflex Remix) – 3։45
  12. «Work» (DJ Reflex Remix) – 3։45
  13. «Work» (DJ Reflex Remix Instrumental) – 3։45
  • Digital download
  1. «Work» – 3։43
  • Digital extended play (EP)
  1. «Work» – 3։43
  2. «Work» (Radio Edit) – 3։42
  3. «Work» (Jacob Plant Remix) – 3։16
  4. «Work» (Burns Purple Rain Version) – 5։20
  5. «Work» (Instrumental) – 3։40
  6. «Work» (feat. Wale) – 4։10

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2013–14) Ամենաբարձր
հորիզոնական
Australia (ARIA)[13] 79
Australia Urban (ARIA)[14] 8
Բելգիա Ultratip Flanders[15] 11
Բելգիա Urban Ultratop Flanders[16] 26
Կանադա Canadian Hot 100[17] 87
Իռլանդիա IRMA[18] 42
Lebanon (Lebanese Top 20)[19] 10
Շոտլանդիա Scottish Singles Top 40[20] 18
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[21] 17
Միացյալ Թագավորություն UK R&B Chart[22] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[23] 54
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[24] 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[25] 14
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rap Songs (Billboard)[26] 7

Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2013) Հորիզոնական
Belgium Urban (Ultratop Flanders)[27] 89
UK Singles (Official Charts Company)[28] 128
Հիթ-շքերթ (2014) Հորիզոնական
Australia Urban (ARIA)[29] 32
US Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[30] 45

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Rubenstein, Holly. «Iggy Azalea». Idol Magazine. Icaria Digital. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  2. Anderson, Kyle (2014 թ․ ապրիլի 11). «Iggy Azalea on chicken franchising, Australian rap, and learning from Beyonce: An EW Q&A». Entertainment Weekly. Time Inc. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  3. Buck, DJ; Barrow, Nancy; Franchize, Joey (2013 թ․ հունիսի 25). «Iggy Azalea Talks 'Work,' Rumors & Her Dirty Mouth». WZMX. CBS Radio. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  4. Aveling, Nick (2013 թ․ հոկտեմբերի 7). «Iggy Azalea interview: 'Sometimes I feel like Australians can go fuck themselves'». Time Out Group Limited. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  5. Leconte, Julia (2014 թ․ ապրիլի 24). «Iggy Azalea». NOW. Now Communications. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  6. Mcguire, Michaela (2013 թ․ նոյեմբերի 4). «White women can't rap?». The Sydney Morning Herald. Fairfax Media. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  7. 7,0 7,1 Stemer, Zak (2014 թ․ ապրիլի 26). «Classic Iggy Azalea». Chicago Sun-Times. Sun-Times Media Group. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  8. «Iggy Azalea Debuts New Song in Manchester». HipHop-N-More. Townsquare Media. 2013 թ․ հունվարի 29. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
  9. «Fresh: Iggy Azalea – 'Work'». MTV UK. Viacom International. 2013 թ․ փետրվարի 12. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  10. «iTunes - Music - Work - Single by Iggy Azalea». Itunes.apple.com. 2013 թ․ մարտի 17. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  11. Weiss, Sam (2013 թ․ փետրվարի 25). «Listen: Iggy Azalea 'Work'». Complex. Complex Media Inc. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
  12. Wilson, Gaby (2013 թ․ մարտի 4). «Iggy Azalea Previews 'Work' Music Video Wardrobe on Instagram». MTV Style. Viacom International. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  13. «Chartifacts – Tuesday, 9 June 2014». ARIA Charts. 2014 թ․ հունիսի 9. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  14. «ARIA Australian Top 40 Urban Singles». ARIA Charts. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  15. Ultratop.be — Iggy Azalea — Work (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 1 September 2015.
  16. Ultratop.be – Iggy Azalea – Work (նիդեր.). Ultratop Urban. Ստուգվել է 1 September 2015.
  17. Iggy Azalea Album & Song Chart History Canadian Hot 100 for Iggy Azalea. Ստուգվել է 1 September 2015.
  18. "Chart Track: Week 18, 2013". Irish Singles Chart. Ստուգվել է 1 September 2015.
  19. «The Official Lebanese Top 20 - Iggy Azalea». The Official Lebanese Top 20. 2013 թ․ հուլիսի 25. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  20. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է 1 September 2015.
  21. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 1 September 2015.
  22. Archive Chart UK R&B Chart. The Official Charts Company. Ստուգվել է 1 September 2015.
  23. Iggy Azalea Album & Song Chart History Billboard Hot 100 for Iggy Azalea. Ստուգվել է 1 September 2015.
  24. Iggy Azalea Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Iggy Azalea. Ստուգվել է 1 September 2015.
  25. Iggy Azalea Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Iggy Azalea. Ստուգվել է 1 September 2015.
  26. Iggy Azalea Album & Song Chart History Billboard Rap Songs for Iggy Azalea. Ստուգվել է 1 September 2015.
  27. «Ultratop Jaaroverzichten 2013 Urban» [Ultratop Annual Reviews 2013 Urban] (Dutch). Ultratop. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «End of Year 2013» (PDF). UKChartsPlus. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  29. «ARIA Top 50 Urban Singles 2014». ARIA Charts. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  30. «2014 Year End Charts — Hot R&B/Hip-Hop Songs». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]