No Mediocre

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«No Mediocre»
«No Mediocre» սինգլի շապիկը (T.I.-ի և Իգի Ազալիայ, )
T.I.-ի և Իգի Ազալիայի սինգլը
«Paperwork» ալբոմից
Թողարկված Հունիսի 17, 2014
Ֆորմատ Թվային ներբեռնում
Ժանր Հիփ հոփ
Տևողություն 3:21
Լեյբլ Grand Hustle Records, Columbia Records
Պրոդյուսեր DJ Mustard
Երգի հեղինակներ T.I., Իգի Ազալիա
T.I.-ի սինգլների ժամանակագրություն
«About the Money»
(2014)
«No Mediocre»
(2014)
«New National Athem»
(2014)
Իգի Ազալիայի սինգլների ժամանակագրություն
«Problem»
(2014)
«No Mediocre»
(2014)
«Black Widow»
(2014)

«No Mediocre» (հայ.՝ Ոչ միջակ), ամերիկացի ռեփեր T.I.-ի երգն է համագործակցությամբ ավստրալացի ռեփեր Իգի Ազալիայի հետ։ Երգը թողարկվել է 2014 թվականը հունիսի 17-ին որպես T.I.-ի «Paperwork» իններորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլ։[1]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի նոյեմբերի 22-ին T.I.-ը հայտարարում է որ իր թվով իներորդ ստուդիական ալբոմը թողարկելու համար նա ստորագրել է պայմանագիր Columbia Records լեյբլի հետ։[2] Ի սկզբանե նրա ալբոմը պետք է թողարկվեր «Trouble Man II: He Who Wears the Crown» անվանումով, որը նրա 2012 թվականին թողարկված ալբոմի շարունակություններ էր, սակայն ալբոմի գործադիր պրոդյուսեր Ֆարել Վիլյամսի հետ քննարկելուց հետո նա փոխում է իր միտքը։ 2013 թվականի դեկտեմբերի 16-ին հայտնի է դառնում, որ T.I.-ը իր իններորդ ալբոմը անվանելու է «Paperwork: The Motion Picture» (ավելի ուշ փոխվում է պարզապես «Paperwork»)։[3]

2014 թվականի հունիսի 17-ին T.I.-ը թողարկում է իր «Paperwork» ալբոմի գլխավոր սինգլը՝ «No Mediocre» երգը, համագործակցությամբ ավստրալացի ռեփեր Իգի Ազալիայի հետ։ Նրանք իրար հետ նախկինում թողարկել էին «Change Your Life» (2013) և «Murda Biznes» (2012) երգերը, որոնց համար նաև նկարահանվել էր տեսահոլովակ։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը նկարահանվել է Director X-ի կողմից 2014 թվականի մայիսին Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է հաջորդ ամսում՝ հունիսի 17-ին MTV-ի և VH1-ի եթերում, իսկ այնուհետև այն տեղադրվել է T.I.-ի VEVO էջում։[4][5] Օգոստոս 18-ին տեսահոլովակի նկարահանման ընթացքի տեսանյութը տեղադրվել է նրա VEVO էջում։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 29-ին T.I.-ը և Իգի Ազալիան երգը կատարել են BET մրցանակաբաշխության ժամանակ։[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «iTunes - Music - T.I. - No Mediocre (feat. Iggy Azalea) [Explicit] - Single»։ Itunes.apple.com։ Վերցված է 2014 թ․ հունիսի 18 
  2. Harling Danielle (2013-12-09)։ «T.I. Says Columbia Records Deal Is Only For His Next Project | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales»։ HipHop DX։ Վերցված է 2014 թ․ հունիսի 7 
  3. Posted By: B.Dot (2013-12-16)։ «T.I. Renames New Album»։ Rap Radar։ Վերցված է 2014 թ․ հունիսի 7 
  4. «T.I. Taps Iggy Azalea For New Single 'No Mediocre'»։ Rap-Up.com։ Վերցված է 2014 թ․ հունիսի 4 
  5. «T.I. feat. Iggy Azalea - No Mediocre (Explicit)»։ Youtube.com։ հունիսի 18, 2014 
  6. «BET Awards 2014: Iggy Azalea Performs 'No Mediocre' with T.I., Gets 'Fancy'»։ Billboard։ հունիսի 29, 2014։ Վերցված է 2014 թ․ հունիսի 30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]