My Love

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«My Love»
«My Love» սինգլի շապիկը (Ջասթին Թիմբերլեյքի և T.I., )
Ջասթին Թիմբերլեյքի և T.I.սինգլը
«FutureSex/LoveSounds» ալբոմից
ԹողարկվածՀոկտեմբերի 24, 2006
ՖորմատCD սինգլ, թվային ներբեռնում
ԺանրR&B, հիփ հոփ
Տևողություն4:43
ԼեյբլJive Records, Zomba Group of Companies
ՊրոդյուսերՋասթի Թիմբերլեյք, Թիմբալենդ, Դանյա
Ջասթին Թիմբերլեյքի սինգլների ժամանակագրություն
«SexyBack»
(2006)
«My Love»
(2006)
«Dick in a Box»
(2006)
T.I.-ի սինգլների ժամանակագրություն
«Shoulder Lean»
(2006)
«My Love»
(2006)
«Live in the Sky»
(2006)

«My Love», ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի երգն է, համագործակցությամբ ամերիկացի ռեփեր T.I.-ի հետ։ Այն թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերի 24-ին, որպես Ջասթինի «FutureSex/LoveSounds» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Ջասթի Թիմբերլեյքի, Թիմբալենդի, Դանյայի և T.I.-ի կողմից։

Rolling Stone ամսագրի հետ հարցազրույցում Ջասթինը նշել է որ երգի ստեղծման գործընթացը պահանջել է 2 ժամ պատկերացնելու և կատարելու համար։ Երգը նա նաև բնութագրել է որպես «ռոք-տեխնո բալլադ»։ Երաժշտական քննադատները երգին հիմնականում տվել են դրական արձագանքներ, սակայն որոշները քննադատել են երգի խոսքերի որոշ մասեր։ Pitchfork Media ընկերությունը իր 2006 թվականի լավագույն 100 երգերի ցանկում «My Love» երգին տվել է առաջին հորիզոնականը։ 2007 թվականին երգը Գրեմմիի 49-րդ մրցանակաբաշխությունում ստացել է «Լավագույն ռեփ/երգող համագործակցություն» մրցանակը։

Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2006 թվականի հոկտեմբերի 23-ին։ Տեսահոլովակը նկարահանվել է ռեժիսոր Փոլ Հանթերի կողմից։ Տեսահոլովակում բացի Ջասթինից և T.I.-ից նաև նկարահանվել է երգի համահեղինակ և պրոդյուսեր Թիմբալենդը։ Տեսահոլովակը 2007 թվականի MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունում ստացել է «Լավագույն խորեոգրաֆիա» մրցանակը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի դեկտեմբերին Ջասթին Թիմբերլեյքը սկսում է աշխատել «FutureSex/LoveSounds» ալբոմի վրա։ Առաջին 3 շաբաթների ընթացքում, «My Love» երգը մեկն է եղել այն մի քանի երգերից, որոնք արդեն ձայնագրվել էին[1]։ «Rolling Stone» ամսագրի հետ հարցազրույցում նա նշել է, որ երգի ստեղծումը տևել է մոտավորապես 2 ժամ[1]։ MTV News-ի հետ հարցազրույցում նա խոսելով «FutureSex/LoveSounds» ալբոմի մասին, ասել է, որ ալբոմի երկրորդ կեսի բոլոր երգերը (այդ թվում «My Love» երգը) սիրո թեմայով են[2]։

Երգում ռեփ հատված ունենալու գաղափարը ի սկզբանե եղել է Ջասթին Թիմբերլեյքինը[3]։ Նա խորհրդակցել է երգի համահեղինակ և պրոդյուսեր Թիմբալենդի հետ, ով համաձայնել է այդ գաղափարի հետ և առաջարկել է ռեփեր T.I.-ի մասնակցությունը։[3] Ջասթինը տվել է իր համաձայնությունը այդ առաջարկին, չնայած ունենեցել է կասկածներ որ T.I.-ը կհամաձայանվի ընդունել առաջարկը[3]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2006-07) Զբաղեցրած
տեղ
Ավստրալիա (ARIA) 3
Ավստրիա (Ö3 Austria Top 40) 6
Բելգիա (Ultratop 50 Flanders) 16
Բելգիա (Ultratop 50 Wallonia) 17
Չեխիա (Rádio Top 100) 9
Դանիա (Tracklisten) 3
Եվրոպա (European Hot 100 Singles) 3
Ֆինլանդիա (Suomen virallinen lista) 5
Ֆրանսիա (SNEP) 10
Գերմանիա (Media Control Charts) 4
Հունգարիա (Rádiós Top 40) 5
Հունգարիա (Dance Top 40) 24
Իռլանդիա (IRMA) 4
Իտալիա (FIMI) 12
Նիդերլանդներ (Dutch Top 40) 12
Նոր Զելանդիա (Recorded Music NZ) 1
Սլովակիա (Rádio Top 100) 11
Շվեդիա (Sverigetopplistan) 2
Շվեյցարիա (Schweizer Hitparade) 2
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) 2
ԱՄՆ (Billboard Hot 100) 1
ԱՄՆ (Billboard Mainstream Top 40) 1
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 2
ԱՄՆ (Billboard Hot Dance Club Songs) 15
ԱՄՆ (Billboard Adult Top 40) 27

Տարեվերջյան չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2007) Տեղ
Գերմանիա (German Singles Chart) 53
ԱՄՆ (Billboard Hot 100) 26

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Scaggs Austin (2006-09-06)։ «Justin Timberlake Revs Up His Sex Machine»։ Rolling Stone։ էջ 5։ Վերցված է 2009 թ․ մայիսի 16 
  2. Vineyard Jennifer (2006-08-29)։ «Justin's Album Shows Off Two Sides: Over-The-Top Saucy, Unassumingly Sweet»։ MTV News։ Վերցված է 2009 թ․ մայիսի 16 
  3. 3,0 3,1 3,2 Ganz Caryn, John Norris (2006-09-12)։ «Justin Timberlake Launches New Album»։ MTV News։ Վերցված է 2009 թ․ մայիսի 20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]