Tunnel Vision

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Tunnel Vision»
«Tunnel Vision» սինգլի շապիկը (Ջասթին Թիմբերլեյք, )
Ջասթին Թիմբերլեյքի սինգլը
«The 20/20 Experience» ալբոմից
ԹողարկվածՀունիսի 14, 2013 (2013-06-14)
ՖորմատԹվային ներբեռնում
ՁայնագրվածՄայիս-հուլիս, 2012
ԺանրR&B
ԵրգահանԹիմբալենդ, Jerome Harmon?, Ջասթին Թիմբերլեյք և Ջեյմս Ֆաունտլերոյ
Տևողություն6:47
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերԹիմբալենդ, Ջասթին Թիմբերլեյք, J-Roc
Ջասթին Թիմբերլեյքի սինգլների ժամանակագրություն
«Mirrors»
(2013)
«Tunnel Vision»
(2013)
«Holy Grail»
(2013)

«Tunnel Vision», ամերիկացի երգիչ-երգահան Ջասթին Թիմբերլեյքի երգն է իր «The 20/20 Experience» (2013) կոչվող երրորդ ստուդիական ալբոմից։ Երգը խոսքերի և պրոդյուսերական աշխատանքների հեղինակներն են Ջասթին Թիմբերլեյքը, Թիմբալենդը և J-Roc-ը, իսկ խոսքերը լրացուցիչ գրվել է նաև Ջեյմս Ֆաունտլերոյի կողմից։ «Tunnel Vision» երգը թողարկվել է 2013 թվականի հունիսի 14-ին RCA Records լեյբլի կողմից, որպես ալբոմի երրորդ սինգլ։ Այն միջին տեմպով R&B երգ է[1], որը նաև կրում է ազդեցություն EDM ժանրից[2]։

Երգը հիմնականում արժանացել է դրական արձագանքների երաժշտական քննադատների կողմից, ովքեր գովաբանել են Թիմբալենդի կատարած աշխատանքը և այն համեմատել նախկինում երգչուհի Ալիայի հետ կատարած նրա աշխատանքի հետ։ «The 20/20 Experience» ալբոմի թողարկումից հետո երգը Հարավային Կորեայում և Միացյալ Նահանգներում բարձր վաճառքի արդյունքներ ունենալու շնորհիվ հայտնվել է այդ երկրների հիթ շքերթներում։ Երգը Հարավային Կորեայի սինգլների հիթ շքերթ է մտել 27-րդ հորիզոնականով և ունեցել է 6,670 օրինակի վաճառք[3]։ Այն նաև զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթում։ Երգը իր ամենաբարձր հորիզոնականը գրանցել է Մեծ Բրիտանիայի R&B սինգլների հիթ շքերթում, որտեղ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն են Ջոնաթան Քրեյվենը, Սայմոն Մաքլաֆլինը և Ջեֆ Նիկոլան, թողարկվել է 2013 թվականի հուլիսի 3-ին։ Յոթ րոպե տևողություն ունեցող տեսահոլովակի տարբեր կադրերում պարում են երեք մերկ աղջիկներ, որոնց մարմնի վրա ցուցադրվում են Ջասթին Թիմբերլեյքի և Թիմբալենդի դեմքերը[4]։ Քննադատները տեսահոլովակը անվանել են «Աշխատանքի համար ոչ անվտանգ» (Not Safe For Work) և նրանցից շատերը այն համեմատել են Ռոբին Թիքի «Blurred Lines» երգի տեսահոլովակի հետ[5][6]։ Երգի տեսահոլովակը չնայած ի սկզբանե Յութուբ վիդեոհոսթինգից արգելափակվել է, սակայն կարճ ժամանակահատվածում ետ է վերադարձվել միայն այն պայմանով որ տեսահոլովակը դիտելուց առաջ անհրաժեշտ է հաստատել տարիքը։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջասթին Թիմբերլեյքը առաջին անգամ երգը կատարել է 2013 թվականի հուլիսի 9-ին, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Ֆենիքս պարկ զգոսայգում տեղի ունեցած համերգի ժամանակ[7]։ Երեք օր անց՝ հուլիսի 12-ին, նա կատարել է երգը Լոնդոնում անցկացված Wireless Festival փառատոնի ժամանակ[8]։ Երգը նաև ընդգրկված է եղել նրա Legends of the Summer Stadium Tour և The 20/20 Experience World Tour համերգային շրջագայությունների երգացանկում[9][10]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային ներբեռնում
  1. «Tunne Vision» (Radio edit) - 4։45
  2. «Tunel Vision» - 6։47

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2013) Զբաղեցրած
տեղ
Ավստրալիա (ARIA) 63
Ավստրալիա (ARIA Urban) 12
Բելգիա (Ultratip Flanders) 49
Բելգիա (Ultratop Flanders Urban) 42
Իռլանդիա (IRMA) 75
Լիբանան (The Official Lebanese Top 20) 16
Հարավային Կորեա (Gaon International Chart) 27
Ուկրաինա (FDR Pop Singles Chart) 9
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) 61
Մեծ Բրիտանիա (UK R&B Chart) 8
ԱՄՆ (Billboard Bubbling Under Hot 100 Singles) 11
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 40
ԱՙՄՆ (Billboard Pop Digital Songs) 46

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Թվական Ֆորմատ Լեյբլ
Ավստրալիա Ավստրալիա[11] Հունիսի 14, 2013 Թվային ներբեռնում Sony Music Entertainment
Բելգիա Բելգիա[12]
Դանիա Դանիա[13]
Ֆինլանդիա Ֆինլանդիա[14]
Ֆրանսիա Ֆրանսիա[15]
Իտալիա Իտալիա[16]
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ[17]
Մեքսիկա Մեքսիկա[18]
Նիդերլանդներ Նիդերլանդներ[19]
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա[20]
Ռուսաստան Ռուսաստան[21]
Շվեդիա Շվեդիա[22]
Նորվեգիա Նորվեգիա[23] Հունիսի 17, 2013
Իսպանիա Իսպանիա[24] Հունիսի 18, 2013
Շվեյցարիա Շվեյցարիա[25] Հունիսի 21, 2013
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն[26] Հունիսի 26, 2013 Contemporary hit radio RCA Records

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bentley, Jean (2013 թ․ մարտի 11). «Justin Timberlake's 'The 20/20 Experience' is Streaming Online Right Now! An Early Review». Hollywood.com. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  2. Rolle, Kat (2013 թ․ մարտի 18). «Justin Timberlake – The 20/20 Experience». Drowned in Sound. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  3. «South Korea Gaon International Chart (Week, March 17 to 23, 2013)» (Korean). Gaon Chart. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Minsker, Evan (2013 թ․ հուլիսի 3). «Watch: Justin Timberlake's "Tunnel Vision" Video Features Lots of Female Nudity, Timbaland». Pitchfork Media. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  5. Gottlieb, Steven (2013 թ․ հուլիսի 3). «Justin Timberlake Goes NSFW with New Video 'Tunnel Vision'». Video Static. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  6. Lipshutz, Jason (2013 թ․ հուլիսի 3). «Justin Timberlake Admires Naked Women in NSFW 'Tunnel Vision' Video: Watch». Billboard. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  7. «40,000 bring 'Sexy Back' with Justin Timberlake». RTÉ.ie. 2013 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  8. «Jay-Z joins Justin Timberlake onstage at London's Wireless Festival». NME. 2013 թ․ հուլիսի 13. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  9. Godley, Chris (2013 թ․ հուլիսի 29). «Justin Timberlake, Jay Z Affirm Their 'Legends' Status with Rose Bowl Bow: Concert Review». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  10. «Justin Timberlake's '20/20 Experience' World Tour Set List». CBS Local Media. 2014 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  11. «Tunnel Vision (2013) – Justin Timberlake». 7digital (AU). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  12. «Tunnel Vision (2013) – Justin Timberlake» (Dutch). 7digital (LU). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Tunnel Vision – Single by Justin Timberlake». iTunes Store (DK). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  14. «Tunnel Vision – Single by Justin Timberlake». iTunes Store (FI). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  15. «Tunnel Vision: Justin Timberlake» (French). Amazon.com (FR). Amazon Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Tunnel Vision: Justin Timberlake» (Italian). Amazon.com (IT). Amazon Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Tunnel Vision (2013) – Justin Timberlake» (Luxembourgish). 7digital (LU). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Tunnel Vision – Single de Justin Timberlake» (Spanish). iTunes Store (MX). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Tunnel Vision (2013) – Justin Timberlake» (Dutch). 7digital (NL). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Tunnel Vision (2013) – Justin Timberlake». 7digital (NZ). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  21. «Tunnel Vision – Single by Джастин Тимберлейк» (Russian). iTunes Store (RU). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Tunnel Vision (2013) – Justin Timberlake». 7digital (SE). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  23. «Tunnel Vision (2013) – Justin Timberlake» (Norwegian). 7digital (NO). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Tunnel Vision (2013) – Justin Timberlake» (Spanish). 7digital (ES). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Tunnel Vision (2013) – Justin Timberlake» (German). 7digital (CH). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. Hart, Tina (2013 թ․ հունիսի 27). «Radio playlist update: BBC Radio 1». Music Week. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին. {{cite web}}: Invalid |url-access=yes (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]