Cry Me a River

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Cry Me a River»
«Cry Me a River» սինգլի շապիկը (Ջասթին Թիմբերլեյք, 2002)
Ջասթին Թիմբերլեյքի սինգլը
«Justified» ալբոմից
Թողարկված Նոյեմբերի 25, 2002 (2002-11-25)
Ֆորմատ CD սինգլ, maxi single, 12"
Ձայնագրված 2002
Ժանր R&B, ֆանկ
Տևողություն 4:48
Լեյբլ Jive Records
Պրոդյուսեր Թիմբալենդ
Ջասթին Թիմբերլեյքի սինգլների ժամանակագրություն
««Like I Love You»»
(2002)
«Cry Me a River»
(2002)
««Work It»»
(2003)

«Cry Me a River», ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի երգը 2002 թվականին թողարկված նրա առաջին՝ «Justified» ալբոմից։ Այն գրվել է Թիմբերլեյքի, Սքոթ Ստորչի ու պրոդյուսեր Թիմբալենդի կողմից։ Երգի հիմքում ընկած են Թիմբերլեյքի ու փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի ավարտված հարաբերությունները։ Jive Records լեյբլը երգը՝ որպես ալբոմի երկրորդ սինգլ, ԱՄՆ ռադիոկայաններին է ուղարկել 2002 թվականի նոյեմբերի 24-ին։ «Cry Me a River» երգը փոփ-բալլադ է կոտրված սրտով տղամարդու մասին, որ «չի ուզում հիշել անցյալը»[1]։

Սինգլը հիմնականում դրական արձագանքներ է ստացել քննադատներից, ովքեր ասել են, թե դա հիանալի երգ է Justified ալբոմից և գովաբանել են Թիմբալենդի աշխատանքը։ Նա 2004 թվականին տեղի ունեցած Գրեմմիի (անգլ.՝ Grammy Award) 46-րդ մրցանակաբաշխությունում ստացել է Գրեմմի մրցանակ Տղամարդու լավագույն փոփ վոկալ կատարում։ ԱՄՆ-ում այն երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Hot 100 և Pop Songs հիթ-շքերթներում, իսկ մյուս երկրներում ընդգրկվել է երգերի լավագույն տասնյակում։ Australian Recording Industry Association (ARIA) վարկածով այն համարվել է ոսկե (վաճառված 35 000 օրինակի համար), Syndicat National de l'Édition Phonographique (SNEP) վարկածով՝ արծաթե (վաճառված 125 000 օրինակի համար)։

Երգի տեսահոլովակը նկարահանել է Ֆրենսիս Լոուրենսը Մալիբուում, Կալիֆոռնիա։ Տեսահոլովակում Թիմբերլեյքի հերոսը հետևում է նախկին ընկերուհուն, որը իբր մարմնավորում է Բրիթնի Սփիրսին, և վրեժի ծրագիր է կազմում Թիմբալենդի ու նոր սիրուհու հետ։ Սփիրսը հաստատել է, որ տեսահոլովակը նկարահանվել է փիարի համար, սակայն Թիմբերլեյքը ժխտել է Բրիթնիի մասնակցությունը տեսահոլովակի ստեղծմանը։ 2003 թվականին տեղի ունեցած MTV Video Music Awards-ում տեսահոլովակը հաղթել է Տղամարդու լավագույն վիդեո և Լավագույն փոփ վիդեո անվանակարգերում։ Թիմբերլեյքը «Cry Me a River» երգը կատարել է իր համերգային հիմնական շրջագայությունների (Justified World Tour (2003-04), Justified & Stripped Tour (2003) և FutureSex/LoveShow (2007)) ժամանակ։ Երգի քավեր տարբերակները կատարել են բազմաթիվ երգիչներ, այդ թվում՝ Լեոնու Լյուիս, Թեյլոր Սվիֆթ։ Բրիթնի Սփիրսը ձայնագրել է պատասխան երգը՝ «Everytime», որն ընդգրկված է 2003 թվականին թողարկված նրա ստուդիական In the Zone ալլբոմում։

Երգի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմբերլեյքն ու Սքոթ Ստորչը «Cry Me a River» երգը գրել են Թիմբալենդի հետ միասին, ով էլ դարձել է երգի պրոդյուսեր։ Ստորչն ասել է, թե իր համար հեշտ էր աշխատել Թիմբերլեյքի հետ ստուդիայում, թեև «[երգն] ուներ գաղտնի իմաստ»[2]։ Լրագրողները համոված էին, որ երգը գրվել է Թիմբերլեյքի ու Բրիթնի Սփիրսի ռոմանտիկ հարաբերությունների հիման վրա[3], որոնք ավարտվել էին 2002 թվականին[4]։ MTV News հանդեսին տրված հարցազրույցում Թիմբերլեյքն ասել է. «Ես միտումնավոր չեմ ասի, թե որ երգը ում մասին է։Ես միայն կասեմ, որ երգերի ձայնագրությունն ինձ օգնել է լուծել որոշ խնդիրներ։ Ինձ համար երգերը պարզապես երգեր են։ Նրան կարող են ստեղծվել այն դեպքերի հիման վրա, որ պատահել են քեզ հետ, կամ կարող էին պատահել»[3]։ 2011 թվականի դեկտեմբերին Թիմբերլեյքը խոստովանել է, որ ինքը «Cry Me a River» երգը գրել է Բրիթնի Սփիրսի հետ վեճից հետո. «Ես խոսեցի նրա հետ հեռախոսով, և դա բնավ հաճելի խոսակցությւոն չէր։ Ես գնացի ստուդիա, իսկ նա [Թիմբալենդը] ասաց, թե ես անտրամադիր եմ»[5]։ Թիմբալենդը հետո հիշել է. «Ես նրան ասացի. «Սրտիդ մոտ մի՛ ընդունիր», իսկ նա ինձ ասաց. «Չեմ կարողանում հավատալ, որ նա ինձ հետ այդպես վարվեց», հետո շարունակեց՝ «Դու իմ արևն էիր, դու իմ երկիրն էիր»[5]


Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 12-inch single[6]
  1. «Cry Me a River» (Dirty Vegas Vocal Mix) — 8:11
  2. «Cry Me a River» (Bill Hamel Vocal Remix) — 7:43
  3. «Cry Me a River» (Johny Fiasco mix) — 7:55
  • Germany maxi single[7]
  1. «Cry Me a River» — 4:48
  2. «Cry Me a River» (Dirty Vegas Vocal Mix) — 8:11
  3. «Cry Me a River» (Bill Hamel Vocal Remix) — 7:43
  4. «Like I Love You» (Basement Jaxx Vocal Mix) — 6:04
  • UK maxi single[8]
  1. «Cry Me a River» — 4:48
  2. «Cry Me a River» (Dirty Vegas Vocal Mix) — 8:11
  3. «Cry Me a River» (Bill Hamel Vocal Remix) — 7:43
  • Canada maxi single[9]
  1. «Cry Me a River» (Johny Fiasco mix) — 7:55
  2. «Like I Love You» (Basement Jaxx Vocal Mix) — 6:04
  3. «Like I Love You» (Deep Dish Zigzag Remix) — 9:40
  1. «Cry Me a River» — 4:48
  2. «Cry Me a River» (Instrumental version) — 4:48
  3. «Cry Me a River» (Dirty Vegas Vocal Mix) — 8:11
  4. «Cry Me A River» (Junior’s Vasquez Earth Club Mix) — 6:43
  5. «Like I Love You» (Basement Jaxx Vocal Mix) — 6:04
  6. «Like I Love You» (Deep Dish Zigzag Remix) — 9:40

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2003) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[12] 2
Ավստրիա Ö3 Austria Top 75[13] 29
Բելգիա Ultratop Flanders[14] 7
Բելգիա Ultratop Wallonia[15] 5
Դանիա Tracklisten[16] 11
Ֆինլանդիա Suomen virallinen lista[17] 19
Ֆրանսիա SNEP[18] 6
Գերմանիա Media Control AG[19] 13
Իռլանդիա IRMA[20] 6
Իտալիա FIMI[21] 14
Նիդերլանդներ Mega Single Top 100[22] 6
Նոր Զելանդիա RIANZ[23] 11
Նորվեգիա VG-lista[24] 10
Romania (Romanian Top 100)[25] 16
Շվեդիա Sverigetopplistan[26] 10
Շվեյցարիա Schweizer Hitparade[27] 20
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[28] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[29] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[30] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[31] 11
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[32] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[33] 9

Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2003) Հորիզոնական
Belgian Singles Chart (Flanders)[34] 60
Belgian Singles Chart (Wallonia)[35] 33
Netherlands (Mega Single Top 100)[36] 61
Sweden (Sverigetopplistan)[37] 72
US Billboard Hot 100[38] 30

Հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[39] 2× Platinum 140 000^
Դանիա (IFPI Denmark)[40] Gold 15,000^
Ֆրանսիա (SNEP)[41] Gold 250 000*
Գերմանիա (BVMI)[42] Gold 250 000^
Մեծ Բրիտանիա (BPI)[43] Platinum 600 000^
ԱՄՆ (RIAA) 1,200,000[44]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Թողարկման ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
ԱՄՆ[45][46] 24 նոյեմբերի, 2002 Contemporary hit radio և rhythmic contemporary radio Jive Records
Գերմանիա[47] 23 դեկտեմբերի, 2002 12" vinyl Jive Records
ԱՄՆ[48] 23 դեկտեմբերի, 2002 12" vinyl Jive Records
ԱՄՆ[49] 5 նոյեմբերի, 2003 радио Jive Records
Գերմանիա[7] 27 января 2003 Մաքսի-սինգլ RCA Records
Մեծ Բրիտանիա[8][50][51] 3 փետրվարի, 2003 Մաքսի-սինգլ, 12" vinyl RCA Records
Ամն[10] 18 փետրվարի, 2003 Մաքսի-սինգլ Jive Records
Ֆրանսիա[52][53] 31 մարտի, 2003 CD, Մաքսի-սինգլ Jive Records

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Denise Boyd, Justin Timberlake: Justified-Review
  2. Moss, Corey Justin Tightlipped About Whether 'River' Flows From Britney. MTV News. Viacom (29 հոկտեմբերի, 2002):
  3. 3,0 3,1 Moss Corey (29 հոկտեմբերի, 2002)։ «Justin Tightlipped About Whether 'River' Flows From Britney»։ MTV News. Viacom։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-15-ին։ Վերցված է 5 սեպտեմբերի, 2011 
  4. Webley Kayla (23 մարտի 2010)։ «Britney Spears and Justin Timberlake, 2002»։ Time (Time Inc)։ Վերցված է 20 հունիսի 2012 
  5. 5,0 5,1 «Justin Timberlake Reveals Britney Spears Inspiration Behind 'Cry Me A River'»։ The Huffington Post։ The Huffington Post Media Group։ 22 декабря 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-15-ին։ Վերցված է 15 մայիսի, 2012 
  6. «Justin Timberlake – Cry Me a River: Remixes (Vinyl)»։ Amazon.com (CA)։ Վերցված է May 15, 2012 
  7. 7,0 7,1 «Justin Timberlake – Cry Me a River (Single, Maxi)» (German)։ Amazon.com (DE)։ Վերցված է May 15, 2012 
  8. 8,0 8,1 «Justin – Timberlake Cry Me a River (CD 1)»։ Amazon.com (UK)։ Վերցված է May 15, 2012 
  9. «Justin Timberlake – Cry Me a River Pt.2»։ Amazon Canada։ Վերցված է May 15, 2012 
  10. 10,0 10,1 «Justin Timberlake – Cry Me a River (Single)»։ Amazon.com (US)։ Վերցված է May 15, 2012 
  11. Կաղապար:Cite music release notes
  12. Australian-charts.com — Justin Timberlake — Cry Me A River. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է April 11, 2011.
  13. Justin Timberlake — Cry Me A River Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է April 11, 2011.
  14. Ultratop.be — Justin Timberlake — Cry Me A River (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է April 11, 2011.
  15. Ultratop.be — Justin Timberlake — Cry Me A River (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է April 11, 2011.
  16. Danishcharts.com — Justin Timberlake — Cry Me A River. Tracklisten. Hung Medien. Ստուգվել է April 11, 2011.
  17. Finnishcharts.com — Justin Timberlake — Cry Me A River. Finland’s Official List
  18. Lescharts.com — Justin Timberlake — Cry Me A River (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է April 11, 2011.
  19. Musicline.de — Chartverfolgung — Timberlake, Justin — Cry Me A River (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH. Ստուգվել է March 13, 2013.
  20. "Chart Track: Week 10, 2003". Irish Singles Chart. Ստուգվել է April 11, 2011.
  21. Italiancharts.com — Justin Timberlake — Cry Me A River (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien. Ստուգվել է April 11, 2011.
  22. Dutchcharts.nl — Justin Timberlake — Cry Me A River (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է April 11, 2011.
  23. Charts.org.nz — Justin Timberlake — Cry Me A River. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է April 11, 2011.
  24. Norwegiancharts.com — Justin Timberlake — Cry Me A River. VG-lista. Hung Medien. Ստուգվել է April 11, 2011.
  25. Romanian Top 100: Editia 18, saptamina 12.05–18.05, 2003
  26. Swedishcharts.com — Justin Timberlake — Cry Me A River. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է April 11, 2011.
  27. Justin Timberlake — Cry Me A River swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է April 11, 2011.
  28. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է March 13, 2013.
  29. Justin Timberlake Album & Song Chart History Billboard Hot 100 for Justin Timberlake. Ստուգվել է March 13, 2013.
  30. Justin Timberlake Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Justin Timberlake. Ստուգվել է March 13, 2013.
  31. Justin Timberlake Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Justin Timberlake. Ստուգվել է March 13, 2013.
  32. Justin Timberlake Album & Song Chart History Billboard Pop Songs for Justin Timberlake. Ստուգվել է March 13, 2013.
  33. Justin Timberlake Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Justin Timberlake. Ստուգվել է March 13, 2013.
  34. «Belgian Flanders Year-end singles chart for 2003» (Dutch)։ ultratop.be. Hung Medien։ Արխիվացված օրիգինալից-ից September 14, 2010-ին։ Վերցված է January 27, 2013 
  35. «Belgian Wallonia Year-end singles chart for 2003» (French)։ ultratop.be. Hung Medien։ Արխիվացված օրիգինալից-ից April 17, 2008-ին։ Վերցված է January 27, 2013 
  36. «Dutch Year-end singles chart for 2003» (Dutch)։ dutchcharts.nl. Hung Medien։ Վերցված է January 27, 2013 
  37. «Annual 2003»։ Hit Listen. Hung Medien։ Արխիվացված օրիգինալից-ից April 2, 2015-ին։ Վերցված է January 27, 2013 
  38. «2003 Year End Charts – The Billboard Hot 100 Singles & Tracks»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է January 3, 2012 
  39. «ARIA Charts – Accreditations – 2017 Singles»։ Australian Recording Industry Association 
  40. «Certificeringer» (Danish)։ IFPI Denmark։ Վերցված է January 18, 2018 
  41. «French single certifications – Justin Timberlake – Cry Me a River» (French)։ Syndicat National de l'Édition Phonographique։ Վերցված է April 28, 2016 
  42. «Gold-/Platin-Datenbank (Justin Timberlake; 'Cry Me a River')» (German)։ Bundesverband Musikindustrie։ Վերցված է September 16, 2017 
  43. «British single certifications – Justin Timberlake – Cry Me a River»։ British Phonographic Industry։ Վերցված է November 24, 2017  Enter Cry Me a River in the field Keywords. Select Title in the field Search by. Select single in the field By Format. Select Platinum in the field By Award. Click Search
  44. Trust Gary (February 4, 2018)։ «Ask Billboard: Justin Timberlake & *NSYNC's Career Album & Song Sales»։ Billboard։ Billboard-Hollywood Media Group։ Վերցված է February 4, 2018 
  45. «R&R :: Going for Adds :: CHR/Top 40»։ Going for Adds. Radio & Records։ Արխիվացված օրիգինալից-ից January 16, 2013-ին։ Վերցված է May 15, 2012 
  46. «R&R :: Going for Adds :: Rhythmic»։ Going for Adds. Radio & Records։ Արխիվացված օրիգինալից-ից January 16, 2013-ին։ Վերցված է May 15, 2012 
  47. «Cry Me a River: Remixes [Vinyl LP]: Justin Timberlake» (German)։ Amazon.com (DE). Amazon Ic։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-17-ին։ Վերցված է 4 июня 2012 
  48. «Cry Me a River: Timberlake Justin (Vinyl)»։ Amazon.com (US). Amazon Inc։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-17-ին։ Վերցված է 1 июня 2012 
  49. «R&R :: Going for Adds :: Urban»։ Going for Adds. Radio & Records։ Արխիվացված օրիգինալից-ից January 16, 2013-ին։ Վերցված է May 15, 2012 
  50. «Cry Me A River [CD 2] [CD 2]: Justin Timberlake:»։ Amazon.com (UK). Amazon Inc։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-17-ին։ Վերցված է June 4, 2012 
  51. «Cry Me a River [12" VINYL]: Justin Timberlake»։ Amazon.com (UK). Amazon Inc։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-17-ին։ Վերցված է 4 июня 2012 
  52. «Cry Me A River: Justin Timberlake» (French)։ Amazon.com (FR). Amazon Inc։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-17-ին։ Վերցված է 4 июня 2012 
  53. «Cry Me A River – Maxi CD: Justin Timberlake» (French)։ Amazon.com (FR). Amazon Inc։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-17-ին։ Վերցված է 4 июня 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]