Blue Ocean Floor

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Blue Ocean Floor»
Ջասթին Թիմբերլեյքի երգը «The 20/20 Experience» ալբոմից
Թողարկված2013
Ձայնագրված2012
Տևողություն7:19
ԼեյբլRCA Records
ՀեղինակՋասթին Թիմբերլեյք, Թիմբալենդ, J-Roc, Ջեյմս Ֆաունտլերոյ
ՊրոդյուսերԹիմբալենդ, Ջասթին Թիմբերլեյք, J-Roc
The 20/20 Experience ալբոմի երգացանկ
«Mirrors»
(9)
«Blue Ocean Floor»
(10)

«Blue Ocean Floor», ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի երգը։ Այն ընդգրկվել է նրա «The 20/20 Experience» անվանումը կրող երրորդ ալբոմում, որը թողարկվել է 2013 թվականի մարտին։ Երգը գրվել է Թիմբերլեյքի, Թիմբալենդի, J-Roc-ի և Ջեյմս Ֆաունտլերոյի կողմից։

Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնցից ոմանք այն համարել են ալբոմի լավագույն երգերից, իսկ որոշները նմանություն են գտել այս երգի և ամերիկացի երգիչ Ֆրենկ Օուշենի երգերի միջև։ 2014 թվականի ամերիկացի երգիչ Ջեյդեն Սմիթը երգի երաժշտությունը օգտագործել է իր «Blue Ocean» երգում։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմբերլեյքը «Blue Ocean Floor»-ը անվանել է «The 20/20 Experience» ալբոմի ամենայուրօրինակ երգը։

Թիմբերլեյքն իր երրորդ ալբոմի ձայնագրման աշխատանքներն սկսել է 2012 թվականի մայիսին և ավարտել է նույն տարվա հուլիսին[1]։ 2012 թվականի օգոստոսին պրոդյուսեր Ջիմ Բինզը հայտարարեց, որ Թիմբերլեյքը աշխատում է իր նոր ալբոմի վրա, սակայն շատ չանցած Թիմբերլեյքի հրապարակախոսը հերքեց այդ լուրը՝ ասելով, որ երգիչը այս պահին նոր ալբոմ թողարկելու պլաններ չունի[2]։ 2013 թվականի հունվարի 14-ին Թիմբերլեյքը հայտարարեց, որ առաջիկայում թողարկվելիք իր նոր ալբոմը կրելու է «The 20/20 Experience» անվանումը[3]։ Ալբոմի երգացանկը հրապարակվեց փետրվարի 6-ին, որից պարզ դարձավ, որ ալբոմի վերջին՝ 10-րդ ստեղծագործությունը կոչվում է «Blue Ocean Floor»[4]։ Մարտի 15-ին «The 20/20 Experience» ալբոմը դուրս եկավ վաճառքի[5]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ քննադատներ երգը համեմատել են Ֆրենկ Օուշենի երգերի հետ։

MTV-ի լրագրող Բրեդ Սթերնը սա համարել է Թիմբերլեյքի լավագույն բալլադներից մեկը, ինչպես նաև գրել է, որ այն «հիանալի կերպով» կարող էր Նաև լինել «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքը[6]։ «Entertainment Weekly» ամսագրի լրագրող Մելիսա Մերսն «Blue Ocean Floor»-ը համարել է ֆիլմ, որն հանդիսատեսը «դիտում է ականջներով»[7]։ «Uproxx» կայքի լրագրող Ջոշ Քարպը երգն համեմատել է ամերիկացի երգիչ Ֆրենկ Օուշենի աշխատանքների հետ և ավելացրել է, որ սա կարող է լինել Թիմբերլեյքի երբևէ ձայնագրած ամենահետաքրքիր երգը[8]։ «Pretty Much Amaazing»-ի բլոգեր Փիթեր Տաբակիսի կարծիքով՝ այս երգը Թիմբերլեյքի ամենամեծ անակնկալն էր իր անհատական կարիերան սկսելուց հետո[9]։ «HitFix» կայքի լրագրող Մելինդա Նյումենը նմանություն է գռել այս երգի և Ֆրենկ Օուշենի «Channel Orange» ալբոմի երգերի միջև[10]։ Hollywood.com կայքի լրագրող Ալիշա Լյութսը սա համարել է ալբոմի ամենաանակնկալ պահը[11]։ «Billboard» ամսագրի լրագրող Ջեյսոն Լիփշացը գրել է, որ «Blue Ocean Floor»-ը ցույց է տալիս Թիմբերլեյքի աճը և ըստ Լիփշացի՝ համարձակ քայլ էր ալբոմը այս երգով փակելը[12]։ «Sputnikmusic» կայքի լրագրող Չենինգ Ֆրիմանը երգն անվանել է «յուրօրինակ»` ավելացնելով, որ այն նման չէ ալբոմի մյուս երգերին և ամենաշատ ուշադրության արժանի երգն է[13]։ 2015 թվականի ապրիլին Radio.com կայքը կազմել է Թիմբերլեյքի լավագույն երգերի ցանկը, որտեղ «Blue Ocean Floor»-ը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը[14]։

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թվականին ամերիկացի երգիչ Ջեյդեն Սմիթը վերցնելով երգի երաժշտությունը՝ ձայնագրել է իր «Blue Ocean» երգը, որի համար նաև նկարահանել է տեսահոլովակ[15]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2013) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Bubbling Under Billboard Hot 100 Singles) 17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Justin Timberlake's Long Road to 'The 20/20 Experience': Timeline»։ Billboard։ Մարտի 18, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 22, 2015 
  2. «Justin Timberlake totally not working on 'crazy' new album, despite what a dude named Jim Beanz says»։ Entertainment Weekly։ Օգոստոսի 7, 2012։ Վերցված է Դեկտեմբերի 22, 2015 
  3. «Justin Timberlake Unveils '20/20 Experience' Album Title in Open Letter»։ Billboard։ Հունվարի 14, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 22, 2015 
  4. «Justin Timberlake Shares 'The 20/20 Experience' Album Cover, Track List»։ Billboard։ Փետրվարի 6, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 22, 2015 
  5. «The 20/20 Experience: Amazon.de: Musik»։ Amazon.de։ Վերցված է Դեկտեմբերի 22, 2015 
  6. «Justin Timberlake ‘The 20/20 Experience': Track-By-Track Review… In GIFs!»։ MTV։ Մարտի 14, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 21, 2015 
  7. «Justin Timberlake streams 'The 20/20 Experience' on iTunes. Worth the seven-year wait? -- The EW Review»։ Entertainment Weekly։ Մարտի 11, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 21, 2015 
  8. «5 Thoughts On Justin Timberlake's New Album, 'The 20/20 Experience'»։ Uproxx։ Մարտի 12, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 21, 2015 
  9. «Review: Justin Timberlake - The 20/20 Experience»։ Pretty Much Amaazing։ Մարտի 19, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 21, 2015 
  10. «Justin Timberlake's 'The 20/20 Experience': Album Review»։ HitFix։ Մարտի 15, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 21, 2015 
  11. «Justin Timberlake’s ‘The 20/20 Experience’ Shows a Man Grown Up — REVIEW»։ Hollywood.com։ Մարտի 13, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 21, 2015 
  12. «Justin Timberlake, 'The 20/20 Experience': Track-By-Track Review»։ Billboard։ Մարտի 12, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 21, 2015 
  13. «Justin Timberlake - The 20/20 Experience»։ Sputnikmusic։ Մարտի 15, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 22, 2015 
  14. «Every Justin Timberlake Song, Ranked»։ Radio.com։ Ապրիլի 2, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 22, 2015 
  15. «Need To Know: Watch Jaden Smith’s ‘Blue Ocean’ Video Featuring Kylie Jenner»։ MTV։ Հոկտեմբերի 21, 2014։ Վերցված է Դեկտեմբերի 22, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]