The 20/20 Experience

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
The 20/20 Experience
Justin Timberlake - The 2020 Experience.png
Ջասթին Թիմբերլեյքի ստուդիական ալբոմ
Թողարկված Մարտի 15, 2013 (2013-03-15)
Ձայնագրված Մայիս-հուլիս 2012
Ժանր Նեո սոուլ
Տևողություն 1:10:02
Լեզու անգլերեն
Լեյբլ RCA Records
Պրոդյուսեր Ջերոմ Հարմոն, Ռոբ Նոքս, The Tennessee Kids, Թիմբալենդ, Ջասթին Թիմբերլեյք
Ջասթին Թիմբերլեյքի ալբոմների ժամանակագրություն
FutureSex/LoveSounds
(2006)
The 20/20 Experience
(2013)
The 20/20 Experience – 2 of 2
(2013)
Սինգլներ The 20/20 Experience  ալբոմից
  1. «Suit & Tie»
    Թողարկվել է՝ Հունվարի 15, 2013 (2013-01-15)
  2. «Mirrors»
    Թողարկվել է՝ Փետրվարի 11, 2013 (2013-02-11)
  3. «Tunnel Vision»
    Թողարկվել է՝ Հունիսի 14, 2013 (2013-06-14)

«The 20/20 Experience», ամերիկացի երգիչ-երգահան Ջասթին Թիմբերլեյքի երրորդ ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել է 2013 թվականի մարտի 15-ին, RCA Records լեյբլի կողմից։ Ալբոմի երկրորդ մասը, որը կրում է «The 20/20 Experience – 2 of 2» անվանումը, թողարկվել է նույն տարվա սեպտեմբերին։

«The 20/20 Experience» ալբոմը հիմնականում դրական արձագանքների է արժանացել երաժշտական քննադատների կողմից, ովքեր նկատել են ալբոմի երաժշտական բազմազանությունը՝ ի տարբերություն Ջասթինի նախորդ ալբոմների։ Ալբոմը իր թողարկման առաջին շաբաթում գրանցել է 968,000 օրինակ վաճառք և գլխավորել է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։ Ավելի ուշ ալբոմը դարձել է 2013-ի ամենաշատ վաճառված ալբոմը Միացյալ Նահանգներում։

2013 թվականի ամռանը Ջասթինը ալբոմը գովազդելու նպատակով ունեցել է շրջագայություն ռեփեր Ջեյ Զիի հետ, իսկ ավելի ուշ՝ նույն տարվա նոյեմբերին, նա նաև սկսել է The 20/20 Experience համաշխարհային շրջագայությունը։ 2014 թվականի հունվարին ալբոմը առաջադրված է եղել Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» անվանակարգում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]