Dead and Gone

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Dead and Gone»
«Dead and Gone» սինգլի շապիկը (T.I.-ի և Ջասթին Թիմբերլեյք, )
T.I.-ի և Ջասթին Թիմբերլեյքի սինգլը
«Paper Trail» ալբոմից
Թողարկված2009
ՖորմատCD սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված2008
ԺանրՀիփ հոփ, R&B
Տևողություն4:59
ԼեյբլGrand Hustle Records, Atlantic Records
ՊրոդյուսերT.I., Ջասթին Թիմբերլեյք, Ռոբին Թեդրոս

«Dead and Gone», ամերիկացի ռեփեր T.I.-ի երգն է, ամերիկացի երգիչ-երգահան Ջասթին Թիմբերլեյքի հետ համագործակցությամբ։ Այն թողարկվել է 2009 թվականին, որպես T.I.-ի «Paper Trail» կոչվող չորրորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։ Երգի հեղինակներն են T.I.-ը, Ռոբին Թեդրոսը և Ջասթին Թիմբերլեյքը։ Վերջինս նաև երգի պրոդյուսերն է Ռոբ Նոքսի հետ միասին։ Սա երկրորդ համագործակցությունն է T.I.-ի և Ջասթինի միջև։ Առաջին անգամ նրանք ձայնագրել էին Ջասթինի «FutureSex/LoveSounds» ալբոմի «My Love» սինգլը։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Քրիս Ռոբինսոնը, նկարահանվել է 2009 թվականի փետրվար ամսի առաջին շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսում, Կալիֆորնիա[1][2]։ Մինչև տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան փետրվարի 17-ին, այն ժամեր առաջ արդեն հայտնվել էր համացանցում։ BET հեռուստաընկերության կազմած «2009-ի թոփ 100 տեսահոլովակների» ցանկում «Dead and Gone» երգի տեսահոլովակը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը։

2009 թվականի փետրվարին T.I.-ը և Ջասթին Թիմբերլեյքը երգը կատարել են Գրեմմիի 51-րդ ամենամյա մրցանակաբաշխությունում, իսկ հաջորդ տարի երգը առաջադրվել է նույն մրցանակաբաշխության «Լավագույն ռեփ երգ» և «Լավագույն ռեփ/երգող համագործակցություն» անվանակարգերում, սակայն չի հաղթել։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային ներբեռնում
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Dead and Gone» (Ջասթին Թիմբերլեյքի մասնակցությամբ)T.I., Ջասթին Թիմբերլեյք, Ռոբին ԹեդրոսՋասթին Թիմբերլեյք, Ռոբ Նոքս 4:59

Հիթ-շքերթներ և հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2009) Ամենաբարձր
հորիզոնական
Australian Singles Chart[3] 4
Austrian Singles Chart[4] 11
Belgian Singles Chart (Flanders) 28
Canadian Hot 100[3] 3
Danish Singles Chart[5] 11
Dutch Top 40[3] 22
Eurochart Hot 100 Singles 9
Finnish Singles Chart[6] 12
German Singles Chart[7] 7
Irish Singles Chart[3] 3
New Zealand RMNZ Singles Chart[3] 2
Norwegian Singles Chart[3] 8
Romanian Singles Chart[8] 7
Swedish Singles Chart[3] 20
Swiss Singles Chart[9] 18
Turkey Top 20 Chart[10] 3
UK Singles Chart[3] 4
UK R&B Chart[3] 1
U.S. Billboard Hot 100[11] 2
U.S. Billboard Hot R&B/Hip-Hop Songs[11] 2
U.S. Billboard Hot Rap Tracks[11] 1
U.S. Billboard Mainstream Top 40[11] 4
U.S. Billboard Pop 100[11] 1

Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2009) Հորիզոնական
Australian Singles Chart 36[12]
Canadian Hot 100 25[13]
New Zealand Singles Chart[14] 21
UK Singles Chart[15] 47
U.S. Billboard Hot 100 12[16]

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա Պլատինե[17] 70,000+
ԱՄՆ 3× պլատինե[18] 3,120,000[19]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robinson to Direct T.I. and Timberlake Video. Rap-Up. Accessed January 22, 2009.
  2. «Video: T.I. f/ Justin Timberlake - 'Dead and Gone'»։ Rap-Up։ Վերցված է 2009 թ․ փետրվարի 17 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «T.I. and Justin Timberlake - Dead And Gone - Music Charts»։ αCharts։ Վերցված է 2009-02-19 
  4. [1] Archived April 7, 2009, at the Wayback Machine.
  5. http://danishcharts.com/showitem.asp?interpret=T.I.+feat%2E+Justin%24Timberlake&titel=Dead+And+Gone&cat=s
  6. Suomen virallinen lista
  7. «VIVA.tv»։ VIVA.tv։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-13-ին։ Վերցված է 2012-12-16 
  8. Uniunea producatorilor de fonograme din Romania Archived 2008-12-21 at the Wayback Machine..
  9. Steffen Hung։ «Swiss Charts - Singles Top 75 12.02.2012»։ swisscharts.com։ Վերցված է 2012-02-12 
  10. Turkey Top 20 Chart Archived March 5, 2009, at the Wayback Machine. Retrieved on 2009-03-30
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Artist Chart History - T.I. - Singles»։ Billboard։ Nielsen Business Media։ Վերցված է 2009-02-19 
  12. «ARIA Charts - End Of Year Charts - Top 100 Singles 2009»։ ARIA։ Արխիվացված է օրիգինալից January 30, 2012-ին։ Վերցված է November 7, 2010 
  13. «Canadian Hot 100 Year-End 2009»։ Billboard։ 2009։ Վերցված է 2012-03-31 
  14. «The Official New Zealand Music Chart»։ Rianz.org.nz։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-15-ին։ Վերցված է 2012-02-12 
  15. «Charts Plus Year end 2009» (PDF)։ Charts Plus։ Վերցված է 2010-07-19 
  16. «Year End Charts - Year-end songs - The Billboard Hot 100»։ Billboard։ Վերցված է November 7, 2010 
  17. «Top 40 Urban Albums & Singles Chart - Australian Record Industry Association»։ Ariacharts.com.au։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է 2012-02-12 
  18. «Recording Industry Association of America»։ RIAA։ Վերցված է 2012-12-16 
  19. Paul Grein (July 18, 2012)։ «Week Ending July 15, 2012. Songs: Blow Me (One More Hit)»։ Chart Watch (Yahoo Music)։ Վերցված է July 18, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]