Justified

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Justified
Justified - Justin Timberlake.png
Ջասթին Թիմբերլեյքի ստուդիական ալբոմ
ԹողարկվածՆոյեմբերի 4, 2002 (2002-11-04)
Ձայնագրված2002
ԺանրR&B
Տևողություն1:03:15
Լեզուանգլերեն
ԼեյբլJive Records
ՊրոդյուսերՀարվի Մասոն, Բրայան Մաքնայթ, Սքոթ Ստորչ, Դեյմոն Թոմաս, Թիմբալենդ, Ֆարել Վիլյամս, Չադ Հյուգո
Ջասթին Թիմբերլեյքի ալբոմների ժամանակագրություն
Justified
(2002)
FutureSex/LoveSounds
(2006)
Սինգլներ Justified  ալբոմից
  1. «Like I Love You»
    Թողարկվել է՝ Հոկտեմբերի 14, 2002 (2002-10-14)
  2. «Cry Me a River»
    Թողարկվել է՝ Նոյեմբերի 25, 2002 (2002-11-25)
  3. «Rock Your Body»
    Թողարկվել է՝ Ապրիլի 8, 2003 (2003-04-08)
  4. «Señorita»
    Թողարկվել է՝ Հուլիսի 8, 2003 (2003-07-08)
  5. «Still on My Brain»
    Թողարկվել է՝ Հուլիսի 8, 2003 (2003-07-08)

«Justified», ամերիկացի երգիչ-երգահան Ջասթին Թիմբերլեյքի դեբյուտային ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել է 2002 թվականի նոյեմբերի 4-ին, Jive Records ձայնագրման լեյբլի կողմից։ Ալբոմը գրվել և ձայնագրվել է Ջասթինի 'N Sync խմբի գործունեության դադարից հետո։ Ալբոմի երգերի մեծ մասի պրոդյուսերներն են եղել The Neptunes խմբի անդամներ Ֆարել Վիլյամսը և Չադ Հյուգոն, սակայն մի քանի երգերի պրոդյուսերական աշխատանքները կատարել են նաև Հարվի Մասոնը, Բրայան Մաքնայթը, Սքոթ Ստորչը, Դեյմոն Թոմասը և Թիմբալենդը։ Ալբոմը ներառում է 13 երգեր, որոնցից 2-ը զուգերգեր են երգչուհի Ջանեթ Ջեքսոնի և Clipse հիփ հոփ դուետի հետ համագործակցությամբ։

Իր թողարկման առաջին շաբաթում ալբոմը ունեցել է 439,000 օրինակ վաճառք և Billboard 200 ալբոմների հիթ շքերթ է մտել 2-րդ հորիզոնականով։ Ալբոմը 2004 թվականի փետրվարին ստացել է «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» մրցանակը Գրեմմիի 46-րդ ամենամյա մրցանակաբաշխությունում, որտեղ նաև առաջադրված է եղել «Տարվա ալբոմ» մրցանակին, սակայն չի հաղթել։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]