All Hands on Deck
«All Hands on Deck» | |||||
---|---|---|---|---|---|
Թինաշեի սինգլը | |||||
«Aquarius» ալբոմից | |||||
Թողարկված | Փետրվարի 24, 2015 | ||||
Ժանր | Crunk&B | ||||
Տևողություն | 3:40 | ||||
Լեյբլ | RCA Records | ||||
Պրոդյուսեր | Stargate, Cashmere Cat, Թիմ Բլեքսմիթ, Դենի Դ․ | ||||
Թինաշեի սինգլների ժամանակագրություն | |||||
|
«All Hands on Deck», ամերիկացի երգչուհի Թինաշեի երգն է։ Այն թողարկվել է 2015 թվականի փետրվարի 24-ին՝ որպես նրա դեբյուտային «Aquarius» կոչվող ստուդիական ալբոմի երրորդ սինգլ[1]։ Երգը գրվել է Թինաշեի, Բիբի Ռեքսայի, Stargate-ի և Cashmere Cat-ի կողմից։
Երգի առաջին պաշտոնական ռեմիքս տարբերակը, որում իր մասնակցությունն ունի նաև ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիան, թվային ներբեռնման համար թողարկվել է 2015 թվականի փետրվարի 24-ին[2]։ Երկրորդ պաշտոնական ռեմիքսը, որում նաև իր մասնակցությունն ունի ամերիկացի ռեփեր Դեյջ Լոֆը, թողարկվել է 2015 թվականի հունիսի 8-ին։
Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի օգոստոսի 27-ին հրապարակվեց Թինաշեի «Aquarius» անվանումը կրող առաջին ալբոմի երգացանկը, որի 9-րդ ստեղծագործությունը կոչվում է «All Hands On Deck»[3]։ Նույն տարվա սեպտեմբերի 30-ին Թինաշեն իր SoundCloud-ի էջում տեղադրեց երգի աուդիո տարբերակը[4], իսկ մի քանի օր հետո վաճառքի դուրս եկավ «Aquarius» ալբոմը[5]։ 2015 թվականի հունվարի 23-ին երգի համահեղինակ Բիբի Ռեքսան իր Սնապչատի էջում հայտարարեց, որ առաջիկայում «All Hands On Deck» երգը թողարկվելու է որպես սինգլ[6]։ Փետրվարի 21-ին Թինաշեն Ինստագրամում տեղադրեց սինգլի շապիկի պատկերը[7], իսկ հաջորդ օրը թողարկվեց նաև սինգլի պաշտոնական ռեմիքս տարբերակը, որում իր մասնակցությունն ունի նաև ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիան[8]։ Փետրվարի 24-ին «All Hands On Deck»-ը թողարկվեց որպես «Aquarius» ալբոմի երրորդ սինգլ[1]։ Երգի երկրորդ պաշտոնական ռեմիքսը, որում իր մասնակցությունն ունի ամերիկացի ռեփեր Դեյջ Լոֆը, թողարկվել է նույն տարվա հունիսին[9]։
Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Բեն Մորը, նկարահանվել է Կալիֆոռնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքում։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2015 թվականի ապրիլի 6-ին[10]։
Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթական հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ շքերթ (2015) | Զբաղեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Bubbling Under Billboard Hot 100 Singles) | 1 |
ԱՄՆ (Billboard Hot Dance Club Songs) | 33 |
ԱՄՆ (Billboard Rhythmic) | 10 |
Ավստրալիա (ARIA) | 45 |
Լիբանան (Lebanese Top 20) | 11 |
Միացյալ Թագավորություն (UK Singles Chart) | 156 |
Միացյալ Թագավորություն (UK R&B Chart) | 34 |
Տարեվերջի հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ շքերթ (2015) | Զբաղեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot R&B Songs) | 29 |
ԱՄՆ (Billboard Rhythmic) | 44 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Urban/UAC Future Releases». All Access Music Group. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «All Hands On Deck (Remix) [feat. Iggy Azalea] - Single by Tinashe». iTunes. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Tinashe Unveils The Cover And Tracklist Of Debut LP 'Aquarius'». Idolator. 2014 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Tinashe's Debut Album 'Aquarius' Available To Stream». HotNewHipHop. 2014 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Aquarius». Amazon.de. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Bebe Rexha confirma qual o próximo single do Aquarius». Tinashe.com.br. 2015 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է Դեկտեմբերի, 2015-ին.
- ↑ «Tinashe – 'All Hands on Deck'». Hip Hop Vibe. 2015 թ․ փետրվարի 21. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Collaboration from Iggy Azalea, Tinashe premieres». KNOU. 2015 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «All Hands On Deck (Remix) [feat. DeJ Loaf] - Single by Tinashe». iTunes.
- ↑ Lipshutz, Jason (2015 թ․ ապրիլի 6). «Tinashe Turns Up The Heat in 'All Hands on Deck' Video: Watch». Billboard. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երգի տեսահոլովակը ՅուԹյուբում
- Իգի Ազալիայի ռեմիքս տարբերակը ՅուԹյուբում
- Դեյջ Լոֆի ռեմիքս տարբերակը ՅուԹյուբում
|