Սնապչատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Snapchat
SnapchatLogo.png
Snapchat (15021193310).jpg
Տեսակ առցանց ծառայություն, վկայագրված ծրագրային ապահովում, սոցիալական ցանց և image sharing
Հեղինակ Էվան Շպիգել
Նախագծումը՝ «Snapchat, Inc.»
ՕՀ iOS և Անդրոիդ
Առկա է Անգլերեն, արաբերեն, բոկմալերեն, գերմաներեն, դանիերեն, թուրքերեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, կորեերեն, հոլանդերեն, ճապոներեն, նորվեգերեն, շվեդերեն, պարզեցված չինարեն պորտուգալերեն, ռուսերեն, ֆրանսերեն
Լույս տեսավ՝ Սեպտեմբեր, 2011[1]
Վերջին կայուն տարբերակ 10.6.2.0 (ապրիլի 18, 2017)
Արտոնագիր Պատենտավորված ծրագիր
Կայք Snapchat.com
Snapchat Վիքիպահեստում

«Սնապչատ» (անգլ.՝ Snapchat), ինքնաոչնչացող տեսա-, ֆոտո- և տեքստանամակարգրության ծառայություն, հեռախոսային հավելված, մշակված Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Էվան Սպիգլի, Բոբբի Մերֆիի և Ռեջի Բրաունի կողմից[2]։

Հավելվածն օգտագործելով, օգտատերերը կարող են նկարահանել կարճ տեսանյութեր, ստեղծել լուսանկարներ՝ մատի հպմամբ ավելացնել գծագրեր, կամ կարճ տեքստեր, և վերջապես ստեղծված բովանդակությունն ուղարկել որոշակի հասցեատերերի վերահսկվող զանգվածի։ Տեսանյութերի և լուսանկարների բովանդակությունը ներծրագրային եզրութաբանությունում կոչվում է «սնապ» (անգլ.՝ "snap")։ Օգտատերերը նաև լիազորված են սահմանափակելու իրենց սնապների տևողությունը (2015 թվականի դրությամբ՝ 1-ից 10 վայրկյան[3])։ Ուղարկված բովանդակությունը ծրագրում կարող է մնալ առավելագույնը 24 ժամ, որից հետո, այն ավտոմատ կերպով ջնջվում է ինչպես օգտատերի էջից, այնպես էլ հավելվածի սերվերներից։

Ըստ ծրագրային պատասխանատուների, 2014 թվականի մայիսի դրությամբ, հավելվածում օրական շրջանառվել է շուրջ 700 միլիոն պատկեր և տեսանյութ։

2013 թվականին հավելվածը ձեռք բերելու ցանկություն են հայտնել Ֆեյսբուքը[4] և Գուգլը (համապատասխանաբար՝ 3 և 4 միլիարդ ԱՄՆ դոլարի առաջարկով), սակայն համահիմնադիր Սպիգլը հրաժարվել է հավելվածը վաճառել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արի՛ խոսենք»։ «Սնապչատ բլոգ»։ Վերցված է նոյեմբերի 11, 2012 (անգլ.)
  2. «Սնապչատը և Ռեջի Բրաունը պարզում են խնդիրները»։ Վերցված է սեպտեմբերի 11, 2014 (անգլ.)
  3. Ալբա, Դեյվի (մայիսի 16, 2012)։ «Սնապչատ. ուղարկեք ինքնաոչնչացող պատկերներ»։ «Լափթոփ»։ «TechMedia Network»։ Վերցված է սեպտեմբերի 15, 2013 (անգլ.)
  4. «Սնապչատ. ուղարկեք ինքնաոչնչացող պատկերներ»։ «Սիվիլնեթ»։ դեկտեմբերի 18, 2012 (հայ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]