Էվան Շփիգել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվան Շփիգել
անգլ.՝ Evan Thomas Spiegel
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4, 1990(1990-06-04)[1] (32 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[2]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնԵպիսկոպոսյան եկեղեցի
ԿրթությունՍթենֆորդի համալսարան, Crossroads School?, Օտիսի արվեստի և դիզայնի քոլեջ և Արվեստի կենտրոնի դիզայնի քոլեջ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և ձեռնարկատեր
ԱմուսինՄիրանդա Քեր
Զբաղեցրած պաշտոններdirector general?
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
Commons-logo.svg Evan Spiegel Վիքիպահեստում

Էվան Թոմաս Շփիգել (անգլ.՝ Evan Thomas Spiegel, հունիսի 4, 1990(1990-06-04)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի գործարար, միլիարդատեր, «Snapchat» մեսենջերի և «Snap Inc.» ընկերության համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն։ 2015 թվականին եղել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը[4]։ 2018 թվականին «Ֆորբս 400» ցանկում զբաղեցրել է 354-րդ հորիզոնականը՝ ունենալով 2,3 միլիարդ ունեցվածք[5][6][7]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվան Շփիգելը ծնվել է 1990 թվականի հունիսի 4-ին Լոս Անջելեսում՝ փաստաբաններ Ջոն և Մելիսա Շփիգելների ընտանիքում[8][9], որոնք ավարտել են համապատասխանաբար Եյլի և Հարվարդի համալսարանները։ Էվանն ընտանիքի ավագ երեխան է, ունի երկու քույր՝ Լորենը և Կառոլինան։ Ընտանիքը բնակվել է Լոս Անջելեսի հեղինակավոր Փասիֆիկ Փալիսեյդս թաղամասում[10]։ Ծնողների հետ զբաղվել է բարեգործությամբ՝ պարբերաբար օգնելով աղքատներին։ Ավարտել է Սանտա Մոնիկայի Քրոսրոդս ավագ դպրոցը։ 2007 թվականին՝ 20 տարի համատեղ ապրելուց հետո, ծնողներն ամուսնալուծվել են[11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին ընդունվել է Սթենֆորդի համալսարանի արդյունաբերական դիզայնի ֆակուլտետ[12], որտեղ նրա հայրը մինչ Եյլի համալսարանն ուսումնասիրել է տնտեսագիտություն։ Երկրորդ կուրսում տեղափոխվել է հանրակացարան, որտեղ նրա հարևանը հաշվողական մաթեմատիկա ուսումնասիրող Բոբի Մերֆին էր։ Ուսման ժամանակ «Red Bull» ընկերությունում անցել է մարքեթինգի փորձառություն, աշխատել է որպես դրա՝ կենսաբժշկությամբ զբաղվող ինտերն, ապա որոշ ժամանակ անց ուղևորվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ ուսանողներին դասավանդելու մենեջմենթ։ Ավելի ուշ հետաքրքրվել է համակարգչային տեխնոլոգիաներով։

Մերֆիի և Ռեջի Բրաունի հետ 2011 թվականին՝ Սթենֆորդում սովորելու ժամանակ, ստեղծել է «Snapchat» հավելվածը, որն ի սկզբանե կոչվում էր «Picaboo»[13][14]:

2012 թվականին նա չի հանձնել մի քանի ամփոփիչ ստուգարքներ, ինչի պատճառով չի կարողացել ավարտել ուսումը։ Բայց համալսարանը նրան թույլատրել է մասնակցել դիպլոմների հանձնման արարողությանը՝ պայմանով, որ նա հետագայում քննություններ կհանձնի։ Շփիգելն իր խոստումը չի կատարել։

Կապա Սիգմայի ուսանողական եղբայրության անդամ է[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 27-ից ամուսնացած է ավստրալիացի մոդել Միրանդա Քերի հետ, որի հետ ծանոթացել է 2014 թվականին՝ «Louis Vuitton»-ի ընթրիքի ժամանակ[16][17][18]։ 2018 թվականի մայիսի 7-ին ծնվել է նրանց որդին՝ Հարթը, որին անվանակոչել են Էվանի պապի պատվին։ 2019 թվականի հոկտեմբերի 7-ին ծնվել է երկրորդ որդին՝ Մայլզը[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. https://www.lesechos.fr/tech-medias/hightech/exclusif-comment-le-pdg-de-snapchat-est-devenu-francais-1156728
  3. Van Grove Jennifer (նոյեմբերի 26, 2013)։ «Snapchat's Evan Spiegel: Saying no to $3B, and feeling lucky»։ CNET 
  4. «The World's Youngest Billionaire 2015: 46 Under 40» 
  5. «Forbes 400»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2018-10-24 
  6. https://www.lesechos.fr/tech-medias/hightech/exclusif-comment-le-pdg-de-snapchat-est-devenu-francais-1156728?xtor=CS1-25
  7. «Evan Spiegel profile»։ Forbes։ Վերցված է հոկտեմբերի 7, 2018 
  8. «Почему основатели Snapchat отказались от $3 млрд Цукерберга»։ Forbes.ru։ Վերցված է 2017-11-10 
  9. «StartupBook » Curated News and Advice for Entrepreneurs » 24-Year Old Snapchat Co-Founder Probably Threw The Best Parties Ever In High School»։ StartupBook 
  10. Maddaus Gene (հոկտեմբերի 17, 2013)։ «Snapchat Went From Frat Boy Dream to Tech World Darling. But Will it Last?»։ LA Weekly։ «John Spiegel strove to make sure his children understood that their life was privileged. Every Christmas, he would take them to hand out food at Head Start centers. Through their church, All Saints Episcopal in Beverly Hills, they traveled to Mexico to build houses for the poor.» 
  11. «Snapchat Went From Frat Boy Dream to Tech World Darling. But Will it Last?»։ LA Weekly (անգլերեն)։ Վերցված է 2017-11-10 
  12. «Evan Spiegel»։ CrunchBase։ Վերցված է դեկտեմբերի 10, 2013 
  13. «Snapchat: An Abridged History»։ Fortune (անգլերեն)։ Վերցված է 2018-08-24 
  14. MacMillan Douglas (նոյեմբերի 20, 2013)։ «Snapchat CEO: 70% of Users Are Women»։ Wall Street Journal։ Վերցված է դեկտեմբերի 31, 2015 
  15. «5 Facts About Evan Spiegel, Snapchat's Often Controversial Co-Founder»։ Entrepreneur.com։ Վերցված է հունիսի 3, 2016 
  16. «Prada, Brunello Cucinelli и Loro Piana: что носят в Кремниевой долине»։ GQ։ Վերցված է 2019-10-23 
  17. «Miranda Kerr introduces beau to parents»։ Thespec.com։ օգոստոսի 15, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-17-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2015 
  18. «Miranda Kerr introduces boyfriend to her parents – The West Australian»։ Yahoo! News։ օգոստոսի 17, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2015 
  19. «СМИ: Миранда Керр и Эван Шпигель снова стали родителями»։ Hello։ Վերցված է 2019-10-23