Black Widow (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Black Widow»
«Black Widow» սինգլի շապիկը (Իգի Ազալիայի և Ռիտա Օրայ, )
Իգի Ազալիայի և Ռիտա Օրայի սինգլը
«The New Classic» ալբոմից
ԹողարկվածՀուլիսի 8, 2014 (2014-07-08)
ՁայնագրվածՆոյեմբեր 2013 - Հունվար 2014
ԺանրՍնեպ, թրեպ
Տևողություն3:23
ԼեյբլDef Jam Recordings
ՊրոդյուսերStargate
Իգի Ազալիայի սինգլների ժամանակագրություն
«No Mediocre»
(2014)
«Black Widow»
(2014)
«Booty»
(2014)
Ռիտա Օրայի սինգլների ժամանակագրություն
«I Will Never Let You Down»
(2014)
«Black Widow»
(2014)
«Grateful»
(2014)

«Black Widow», ավստրալացի ռեփեր Իգի Ազալիայի երգն է, համագործակցությամբ բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի հետ։ Երգը թողարկվել է 2014 թվականի հուլիսի 8-ին որպես Իգի Ազալիայի «The New Classic» (2014) կոչվող դեբյուտային ստուդիական ալբոմի հինգերորդ սինգլ։ Երգը գրվել է Իգի Ազալիայի, Քեյթի Փերրիի, Սարա Հադսոնի, Բենի Բլանկոյի և Stargate դուետի անդամների կողմից, վերջիններս նաև երգի պրոդյուսերներն են։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորներն են Director X-ը և Իգի Ազալիան, թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 13-ին։ Տեսահոլովակը առաջադրված է եղել «Լավագույն տեսահոլովակ» մրցանակին MTV Europe Music Awards 2014 մրցանակաբաշխությունում, սակայն չի հաղթել։

Նախապատմություն և ձայնագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես գիտեմ Իգիին շատ տարիներ։ Նա ինձ աջակցել է իմ առաջին շրջագայության ժամանակ։ Դա ընդամենը ութ շոուից բաղկացած շրջագայություն էր Ամերիկայում։ Այդ ժամանակ նա միայն «Pussy» երգը ուներ թողարկած։ Ես միշտ սիրել եմ նրա տրամադրությունը և էներգիան։ Ես գիտեի, որ [նրա ալբոմը] շոկ է լինելու և դա լավ շոկ էր, և ես իսկապես ուրախ եմ նրա համար։ Ինչ մենք իրար հետ արել ենք իսկապես այնքան լավն է և «Black Widow» երգը ունի ապշեցուցիչ հաղորդագրություն։ Մենք միշտ ցանկացել ենք աշխատել իրար հետ և գտանք հրաշալի երգ։»
- Ռիտա Օրան Իգի Ազալիայի հետ համագործակցության մասին[1]

2013-ի սկզբին Իգի Ազալիան և ամերիկացի երգչուհի Քեյթի Փերրին դառնում են ընկերուհիներ։ Նրանք ծանոթանում են Իգիի Island Records լեյբլում աշխատող Քրիս Էնակուտի միջոցով, ով նախկինում նաև աշխատել էր Քեյթիի Capitol Records լեյբլում։ Նա Իգիին հայտնում է, որ Քեյթին իր երաժշտության երկրպագու է։ Երբ Իգին MTV Video Music Awards 2013 մրցանակաբաշխությունում առաջադրվում է «Դիտելու արտիստ» մրցանակին, Քրիս Էնակուտը դիմում է Քեյթիին որպեսզի սոցիալական ցանցերի իր էջերի միջոցով աջակցի Իգինն որպեսզի նա հաղթի այդ անվանակարգում։ Այնուհետև Քեյթին իր Թվիթթերի էջում գրում է այդ մասին, իսկ ավելի ուշ Իգին Քրիս Էնակուտի հետ քննարկում է իր և Քեյթի Փերրիի հետագա համագործակցության մասին։ Որոշ ժամանակ անց Իգին տեղեկանում է, որ Քեյթին ձայնագրել է իր «Black Widow» երգը, սակայն նա պատրաստվում է տալ այդ երգը ուրիշ կատարողի[2]:

Երգի սկզբնական տարբերակը գրվել է Քեյթի Փերրիի կողմից

2013 թվականի հունիսի 4-ին, Իգին հայտարարում է, որ իր դեբյուտային ստուդիական ալբոմում լինելու է զուգերգ բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի հետ։ Այդ մասին նա նշում է․ «Ես մի երգ ունեի իմ մտքում, և ինձ պետք էր մի մեծ ձայնով կին կրկներգը երգելու համար, քանի որ ես չեմ կարող անել դա»[3]: Այնուհետև Իգին դիմում է Քեյթիին թե արդյոք նա կարող է «Black Widow» երգը ձայնագրել իր ալբոմի համար, իսկ Քեյթին համաձայնվում է[4]: Երգի ձայնագրությունը Իգին դեռ չէր ստացել երբ 2013 թվականի օգոստոսի 1-ին նա հայտարարեց, որ Ռիտա Օրայի հետ զուգերգ չի լինելու իր ալբոմում։ Նույն տարվա սեպտեմբերի վերջին, Իգին և Քեյթին առաջին անգամ հանդիպում են iTunes Festival փառատոնի ժամանակ, որտեղ Քեյթին մոտեցել է նրան և առաջարկել է ձայնագրել «Black Widow» երգը։ Փառատոնի ավարտից հետո Քեյթին նրան հրավիրում է իր կազմակերպված երեկույթին, որտեղ նրանք փոխանակվում են իրենց հեռախոսահամարներով, իսկ այնուհետև Քեյթին ուղարկում է երգի ձայնագրությունը։ Երբ Իգին ստացել է երգի ձայնագրությունը, այն միայն կազմված է եղել կրկներգից և բիթից։ Սկզբում նա ուզում էր որ Քեյթին երգի կրկներգը, սակայն ժամանակի սղության պատճառով Քեյթին չի կարողանում։ Ի վերջո որոշվում է, որ երգի կրկներգը երգելու է Ռիտա Օրան, իսկ ձայնագրման աշխատանքները սկսվում են 2013 թվականի նոյեմբերին և ավարտվում են հաջորդ տարվա հունվարին[2]:

Երգի վերջնական տարբերակը գրվել է Քեյթի Փերրիի, Իգի Ազալիայի, Սարա Հադսոնի, Բենի Բլանկոյի և Stargate դուետի անդամների կողմից, վերջիններս նաև երգի պրոդյուսերներն են։ Իգին և Ռիտան երգի իրենց վոկալը ձայնագրել են Լոս Անջելեսի Record Plant և Westlake ձայնագրման ստուդիաներում, իսկ մի մասը Նյու Յորքի Jungle City ստուդիայում։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպանել Բիլլին» ֆիլմի դերասան Մայքլ Մեդսենը տեսահոլովակում նկարահանվել է որպես Ռիտա Օրայի սիրեցյալ

2014 թվականի հունիսի 3-ին Իգի Ազալիան հայտարարում է որ երգի համար լինելու տեսահոլովակ․ «Մենք ունենալու ենք մի շատ խենթ տեսահոլովակ, բազմաթիվ այլ մարդկանցով, ովքեր խաղում են տարբեր կերպարներ և որոնց դուք կարող է իմանաք։ Ես իսկապես ոգևորված եմ դրա համար»: Ռիտան Օրան հարցազրույցներից մեկում խոսելով տեսահոլովակի մասին նշում է․ «Այն լինելու է զարմանահրաշ։ Ես նույնիսկ չեմ կարող ասել թե ինչ է լինելու քանի որ երդվել եմ գաղտնիության համար»[5]: Տեսահոլովակը, որի ռեժիսորն են Director X-ը և Իգի Ազալիան, նկարահանվել է հուլիս ամսավ կեսերին Լոս Անջելեսում[6]: Օգոստոսի 11-ին Իգին իր VEVO էջում տեղադրում է տեսահոլովակի 16 վայրկյան տևողությամբ թրեյլերը։ Երկու օր անց՝ օգոստոսի 13-ին, Իգիի VEVO էջում կայանում է տեսահոլովակի պրեմիերան։ Տեսահոլովակում նաև նկարահանվել են ամերիկացի դերասաններ Մայքլ Մեդսենը, Փոլ Սորվինոն և ռեփեր T.I.[7]: Տեսահոլովակի նկարահանման և նախապատրաստական աշխատանքների կադրերը ցուցադրվել են MTV-ի House of Style ծրագրի ընթացքում օգոստոսի 14-ին, 2014[8]: Նույն ծրագրի ընթացքում Իգին պարզաբանել է, որ տեսահոլովակի սյուժեն ոգեշնչված է 1970-ականների կունգ ֆու և դերասան Քվենտին Տարանտինոյի ֆիլմերից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգուշացում նախքան ընթերցելը. մանրամասներ է պարունակում սյուժեից։

Տեսահոլովակը սկսվում է նրանով, որ Ռիտա Օրան և իր սիրեցյալը (որին մարմնավորում է Մայքլ Մեդսենը) մտնում են մի ճաշարան, որտեղ Իգի Ազալիան աշխատում է որպես մատուցողուհի։ Երբ նրանք նստում են սեղանի շուրջ, Իգին մոտենում է նրանց և տալիս է ճաշացանկը։ Ռիտայի սիրեցյալը պատվիրում է «շատ պանրով» սենդվիչ, և երբ Ռիտան ցանկանում է հայտնել իր պատվերը, նա ընդհատում է Ռիտային և ասում է, որ Ռիտայի համար նույնպես սենդվիչ բերի։ Երբ Իգին բերում է նրանց պատվերը, այդ մարդը սկսում է բողոքել սենդվիչից և չի ցանկանում ուտել այն։ Այնուհետև ճաշարանի սեփականատերը մոտենում է նրանց հարցնելու թե որն է խնդիրը։ Այդ մարդու բողոքը լսելուց հետո, նա Իգիին կարգադրում է որպեսզի նոր սենդվիչ պատրաստի։

Երգը սկսվում է այն ժամանակ, երբ Իգին գնում և սկսում է կտրտել կաղամբը։ Այնուհետև սկսվում է նրա երազը, որտեղ նա և Ռիտան նույնատիպ հագուստով կանգնած են մի ձյունապատ վայրում։ Հաջորդ կադրում Իգին կատարում է սամուրայ վարժություններ մի ծեր ճապոնացու հետ, որի ընթացքում ստանում է մի թուղթ, որի վրա պատկերված է իր թիրախի նկարը (թղթի վրա Ռիտայի սիրեցյալ Մայքլ Մեդսենի նկարն է)։ Այս ընթացքում երբ Իգին կատարում էր վարժություններ, Ռիտա Օրան մտնում է մի սենյակ, որտեղ թղթախաղում հաղթելուց հետո ստանում է իր թիրախի նկարը, որի վրա կրկին պատկերված է նրա սիրեցյալ Մայքլ Մեդսենի նկարը։ Այնուհետև հաջորդ կադրում նա և Իգին երևում են մոտոցիկլետ վարելիս, որպեսզի արագ հասնեն իրենց թիրախի՝ Մայքլ Մեդսենի ակումբ։ Իգին առաջինն է հասնում ակումբ, որտեղ իր սուրը հանելուց հետո, ակումբի բոլոր հաճախորդները սկսում են փախչել։ Այնուհետև Իգիի վրա հարձակվում են ակումբի պահակախմբի աշխատակիցները և սկսում են սրերով կռվել նրա հետ։ Երբ Ռիտա Օրան հասնում է ակումբ, նա հանում է իր սուրը և Իգիի հետ միասին սկսում են կռվել պահակախմբի աշխատակիցների հետ։ Այս ընթացքում Մայքլ Մեդսենը նստած է ակումբի բազկաթոռներից մեկին և դիտում է նրանց կռիվը, սակայն երբ Իգին և Ռիտան հաղթում են պայքարում, նա դուրս է փախչում ակումբից։ Իգին և Ռիտան վազում են նրա ետևից, իսկ Մայքլ Մեդսենը հանում է իր ատրճանակը և պատրաստվում է կրակել։ Այդ ժամանակ նրա ձեռքի վրա բարձրանում է մի սարդ և թունավորում է նրան, մինչ նա կկրակեր Իգիի և Ռիտայի վրա։

Տեսահոլովակի հաջորդը կադրը վերադառնում է իրականություն՝ բացահայտելով, որ նախորդ դեպքերը երազ էին, և իրականում Իգիի դեռ շարունակում է կտրտել սենդվիչի կաղամբը, իսկ ճաշարանի սեփականատերը գոռում է նրա վրա։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգի Ազալիան և Ռիտա Օրան առաջին անգամ երգը կենդանի կատարել են 2014 թվականի հուլիսի 4-ին Լոնդոնում անցկացված Wireless Festival փառատոնի ժամանակ[9]: Երգը նաև ընդգրկված է եղել Իգիի The New Classic Tour շրջագայության երգացանկում։ 2014 թվականի օգոստոսի 24-ին նրանք երկուսով այն կատարել են 31-րդ MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում[10], իսկ մի քանի օր անց՝ օգոստոսի 30-ին, նաև Լոս Անջելեսում անցկացված Budweiser Made in America Festival փառատոնի ժամանակ[11]: Այնուհետև նրանք երգը նաև կատարել են ամերիկացի հումորիս և հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի շոուի 12-րդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ սեպտեմբերի 9-ին, 2014[12]: Երկու շաբաթ հետո՝ սեպտեմբերի 21-ին, Իգի Ազալիան առանց Ռիտա Օրայի երգը կատարել iHeartRadio փառատոնի ժամանակ[13]: Նա միայնակ երգը կատարել է նաև VEVO-ի կողմից կազմակերպված Vevo Certified SuperFanFest փառատոնի ժամանակ հոկտեմբերի 8-ին, 2014[14]: Հոկտեմբերի 25-ին նրանք միասին կատարել են երգը NBC հեռուստաընկերության Saturday Night Live երեկոյան ծրագրի ընթացքում[15]:

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմիքսների մինի ալբոմ (ԱՄՆ)[16]

  1. «Black Widow» [Vice Remix] - 3:39
  2. «Black Widow» [Justin Prime Remix] - 5:41
  3. «Black Widow» [Justin Prime Radio Edit] - 3:24
  4. «Black Widow» [Justin Prime Instrumental] - 5:41
  5. «Black Widow» [Oliver Twizt Remix] - 5:07
  6. «Black Widow» [Oliver Twizt Remix Radio Edit] - 3:22
  7. «Black Widow» [Dank Remix] - 4:24
  8. «Black Widow» [Dem Slackers Remix] - 5:31
  9. «Black Widow» [Dem Slackers Remix Radio Edit] - 3:17
  10. «Black Widow» [Bordertown Remix] - 4:35

Ռեմիքսների մինի ալբոմ (Մեծ Բրիտանիա)[17]

  1. «Black Widow» [Tiga Remix] - 5:12
  2. «Black Widow» [Darq E Freaker Remix] - 3:31
  3. «Black Widow» [Mtrnica & Malachi Remix] - 3:31
  4. «Black Widow» [DJ Turkish Remix] - 3:07
  5. «Black Widow» [86 Remix] - 4:29

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հուլիսի 8, 2014 Mainstream radio[18] Def Jam Recordings
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Օգոստոսի 14, 2014 Contemporary hit radio[19] Virgin EMI Records
Սեպտեմբերի 14, 2014 Թվային ներբեռնում[20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cosme, Shanté (մայիսի 21, 2014)։ «Rita Ora Interview Cannes Film Festival 2014»։ Complex (Complex Media Inc.)։ Վերցված է 2014 թ․ մայիսի 30 
  2. 2,0 2,1 Anderson, Kyle (ապրիլի 11, 2014)։ «Iggy Azalea on chicken franchising, Australian rap, and learning from Beyonce: An EW Q&A»։ Entertainment Weekly (Time Inc.)։ Վերցված է 2014 թ․ մայիսի 30 
  3. Rigby, Sam (հունիսի 4, 2013)։ «Iggy Azalea confirms Rita Ora collaboration: 'I needed a big voice'»։ Digital Spy. Hearst Magazines UK։ Վերցված է 2014 թ․ մայիսի 30 
  4. Lee, Christina (մայիսի 23, 2014)։ «Iggy Azalea's 'Black Widow' Was Originally A Katy Perry Song»։ Idolator. Spin Media։ Վերցված է 2014 թ․ մայիսի 30 
  5. McCabe Katy (հունիսի 11, 2014)։ «British pop star Rita Ora talks up her ex, reveals she is working with Prince and loves our Iggy Azalea»։ Herald Sun։ Վերցված է 2014 թ․ հունիսի 17 
  6. «Iggy Azalea and Rita Ora Slay On Set of 'Black Widow' Video»։ Rap-Up.com։ հուլիսի 22, 2014 
  7. «Watch Iggy Azalea and Rita Ora Channel 'Kill Bill' in 'Black Widow' Video»։ Billbard 
  8. «Iggy Azalea And Rita Ora Take ‘House Of Style’ On The Set Of ‘Black Widow’»։ MTV 
  9. «Iggy Azalea & Rita Ora Perform "Black Widow" At Wireless Festival»։ Rap-Up.com։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3 
  10. «Iggy Azalea And Rita Ora Perform ‘Black Widow’ In Cut-Out Spandex Bodysuits»։ MTV։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25 
  11. «Made In America Festival Day 1»։ Rap-Up.com։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10 
  12. «Iggy Azalea And Rita Ora Perform ‘Black Widow’ On 'Ellen'»։ Rap-Up.com։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10 
  13. «Iggy Azalea’s Sexy Performance Of ‘Black Widow’ At iHeartRadio - Watch»։ Hollywood Life։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12 
  14. «IGGY AZALEA PERFORMS AT VEVO SUPERFANFEST CONCERT»։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21 
  15. «IGGY AZALEA PERFORMS AT VEVO SUPERFANFEST CONCERT»։ HotNewHipHop։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26 
  16. «iTunes - Music - Black Widow (Remixes) [feat. Rita Ora] - Single by Iggy Azalea»։ Itunes.apple.com։ օգոստոսի 5, 2014 
  17. «iTunes - Music - Black Widow (Remixes) [feat. Rita Ora] - EP by Iggy Azalea»։ itunes.apple.com։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24 
  18. «FMQB: Available for Airplay»։ fmqb.com։ Վերցված է 2014 թ․ հունիսի 25 
  19. «BBC – Radio 1»։ BBC Radio 1։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 23, 2014-ին 
  20. «Iggy Azalea teams up with Rita Ora for new single, Black Widow»։ Official Charts Company։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 4 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]