Բիբի Ռեքսա
Բիբի Ռեքսա | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Bebe Rexha |
Ի ծնե անուն | Բլետա Ռեքսա |
Նաև հայտնի է որպես | Bebe Rexha |
Ծնվել է | օգոստոսի 30, 1989 (34 տարեկան)![]() |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, փաուեր փոփ, EDM |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր |
Գործունեություն | 2010 - ներկա |
Լեյբլ | Decaydance, Island Def Jam Music Group, Warner Bros. |
Կրթություն | Tottenville High School? |
Կապված | Black Cards, Էմինեմ, Ռիհաննա, Սելենա Գոմես, Նիքի Ուիլյամս, Մարտին Գարիքս, Քիդ Ինկ, Frequency, Cash Cash, Cazzette, Դեյվիդ Գետտա, Pitbull, Nico & Vinz, Fall Out Boy, G-Eazy, Նիքի Մինաժ |
Պարգևներ | |
Կայք | beberexha.com |
![]() |
Բլետա Ռեքսա[1] (անգլ.՝ Bleta Rexha; ազգանվան ալբանիական տարբերակ՝ Ռեջա[2] [ɾɛd͡ʒa], օգոստոսի 30, 1989[3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ավելի հայտնի է Բիբի Ռեքսա անունով (անգլ.՝ Bebe Rexha), ալբանական ծագումով ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ։ Ամենամեծ հայտնիությունը ձեռք է բերել Cash Cash-ի հետ «Take Me Home» և Դեյվիդ Գետտայի հետ «Hey Mama» երգերը թողարկելուց հետո։ Ավելի վաղ ելույթ էր ունենում Black Cards նախագծում, որպես վոկալիստ, այն ստեղծվել էր Փիթ Վենտցը, նաև եղել է համահեղինակ Էմինեմի և Ռիհաննայի «The Monster» երգի վրա աշխատելիս[5]։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեքսան ծնվել է 1989 թվականի օգոստոսի 30-ին, Բրուքլինում (Նյու Յորք), էթնիկ ալբանացիների ընտանիքում (ազգանվան ալբաներեն տարբերակ՝ Ռեջա), ովքեր եկել էին Մակեդոնիայի Դեբար քաղաքից[6]։ Ունի մակեդոնիական և ամերիկյան քաղաքացիություն։ Ռեքսան սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ, դեռևս 4 տարեկանից և շարունակել է դրանով զբաղվել՝ մասնակցելով Սթաթեն Այլենդի Տոտտենվիլական բարձրագույն դպրոցի մյուզիքլներին, օրինակ՝ «Հելլո Դոլլի», «Հիսուս Քրիստոս գերաստղ» և «Ջութակահարը տանիքին»[7]։ Նրան ոգեշնչում են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են՝ Սթիվի Ուանդերը, Թորի Ամոսը, Ջոն Լեջենդը և The Temptations-ը[7]։ Ռեքսան, որպես դեռահաս արժանացել է «լավագույն կոմպոզիտոր» մրցանակին Նյու Յորքի Ձայնագրման արվեստի և գիտության ակադեմիայի կողմից՝ Նյու Յորքում կազմակերպած ամենամյա «Օրվա Գրեմի» մրցանակաբաշխությանը[7], որը նրան հնարավորություն տվեց ծանոթանալ բազմաթիվ հայտնի երաժշտական պրոդյուսերների հետ։
Սոլո կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին, որպես հաջողակ կոմպոզիտոր, Ռեքսան պայմանագիր կնքեց Warner Bros. Records-ի ղեկավարներ Ջեֆ Ֆենտսերի և Ալեքս Վիլհելմի հետ[8]։ Նա գրեց Սելենա Գոմեսի «Stars Dance» ալբոմի «Like a Champion», Նիքի Ուիլյամսի «Glowing» և Էմինեմի ու Ռիհաննայի «The Monster» երգերը։ «The Monster» երգը հայտնվել է Billboard Hot 100 հիթ շքերթում, այդ երգը սկզբում կորվում էր «Monster Under My Bed» և նախատեսվել էր Ռեքսայի առաջնաելույթային ալբոմի համար, սակայն հետագայում նրա կոլեգաները այդ երգը կիսել են Էմինեմի լեյբլի հետ, և երգը վերամշակելով վերակոչվեց «The Monster»[5]:
Այդ նույն տարում Ռեքսան իր SoundCloud-ի հաշվում թողարկեց «Comeback Kids» երգը, ինչպես նաև Cash Cash-ի հետ համատեղ ձայնագրած «Take Me Home» սինգլը, որը զբաղեցրել է 57-րդ տեղը Billboard Hot 100-ում[9]։ Cash Cash-ը և Բիբին նաև ձայնագրել են «Take Me Home» երգի ակուստիկ տարբերակը և 2014 թվականի փետրվարի 25-ին նկարահանվեց դրա տեսահոլովակը, Big Beat Records ստուդիայի հովանավրությամբ[10]։
Ռոքսին աշխատելով իր առաջնաելույթային ալբոմի վրա, համագործակվել է այնպիսի պրոդյուսերների հետ, ինչպիսիք են՝ Դեյվիդ Գետտան, Ֆրեյզեր Սմիթը, Frequency-ն և այլք։ 2014 թվականի մարտի 21-ին, Ռեքսան թողարկեց իր առաջնաելույթային ալբոմի «I Can't Stop Drinking About You» երգը, Warner Bros. Records լեյբլի հովանավորությամբ[11]։ Դեկտեմբերի 24-ին նա թողարկեց երկրորդ սինգլը՝ «I'm Gonna Show You Crazy»[12]: Ապա, հենց նույն օրը թողարկեց «Gone» երգը[13]։ 2015 թվականի ապրիլի 21-ին, Ռեքսան հայտարարեց, որ թողարկելու է «I Don't Wanna Grow Up» մինի ալբոմը, որը պարունակելու է 5 երգ[14]։ Ալբոմը թողարկվեց 2015 թվականի մայիսի 12-ին[15]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- I Don't Wanna Grow Up (2015)
- All Your Fault: Pt. 1
- All Your Fault: Pt. 2
Սոլո երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Թվական | Դիրքը չարտերում | Ալբոմ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
US Bub. [16] |
US Heat [17] |
US Pop [18] |
AUS [19] |
FIN [20] |
NOR [21] |
SWE [22] | |||
«I Can't Stop Drinking About You» | 2014 | 15 | 22 | 31 | — | — | — | — | «I Don’t Wanna Grow Up» |
«I'm Gonna Show You Crazy» | — | — | — | — | 17 | 17 | 30 | ||
«Gone» | — | — | — | 87 | — | — | — | TBA | |
«No Broken Hearts» | 2016 | — | — | — | — | — | — | — | TBA |
Համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Թվական | Դիրքը չարտերում | Սերտիֆիկատ | Ալբոմ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [23] |
US Dance [24] |
AUS [19] |
AUT [25] |
GER [26] |
NZ [27] |
SCO [28] |
UK [29] | ||||||||||
«Sink or Swim» (ft. Pierce Fulton) |
2012 | — | — | — | — | — | — | — | — | Ոչ ալբոմային սինգլ | |||||||
«Take Me Home» (ft. Cash Cash) |
2013 | 57 | 6 | 7 | 63 | 86 | 28 | 2 | 5 | Overtime | |||||||
«Hey Mama»[32] (Դեյվիդ Գետտայի, Նիքի Մինաժի և Աֆրոջեքի հետ) |
2015 | 8 | 1 | 5 | 5 | 9 | 5 | 8 | 9 | Listen | |||||||
«That’s How You Know» (Nico & Vinz, Քիդ Ինկ)[35] |
— | — | 2 | — | — | 17 | — | — | TBA | ||||||||
«Battle Cry» (Հավանա Բրաուն, Սավի)[36] |
— | — | 59 | — | — | — | — | — | TBA | ||||||||
«—» ռելիզը չի հայտնվել չարտում կամ չի թողարկվել |
Գովազդային սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2012 | «Ride Till You Die» (ft. Voli) |
Ոչ ալբոմային սինգլ |
2013 | «Comeback Kids» |
Որպես հյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Թվական | Արտիստ | Ալբոմ |
---|---|---|---|
«Yesterday»[37] | 2014 | Դեյվիդ Գետտա | Listen |
«This Is Not a Drill»[38] | Պիտբուլ | Globalization | |
«Dare You (Acoustic Version)»[39] | 2015 | Hardwell, Մեթյու Կոմա | United We Are |
Որպես հեղինակ կամ համապրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Արտիստ | Ալբոմ | Երգ |
---|---|---|---|
2010 | SHINee | Lucifer | «Lucifer» |
Նիքի Ուիլյամս | չկա | «Glowing» | |
2012 | Մադոննա | MDNA | «Some Girls» |
Ելենա Կարլուեշա | Diva | «Muškarac koji mrzi žene» | |
2013 | Սելենա Գոմես | Stars Dance | «Like a Champion» |
Էմինեմ և Ռիհաննա | The Marshall Mathers LP 2 | «The Monster» | |
Cash Cash | Overtime (EP) | «Take Me Home» | |
2014 | Թինաշե | Aquarius | «All Hands on Deck» |
Դեյվիդ Գետտա | Listen | «Yesterday» | |
«Hey Mama» | |||
Բելա Թորն | Jersey | «Jersey» | |
«One More Night» | |||
2015 | Հավանա Բրաուն | Ոչ ալբոմային սինգլ | «Battle Cry» |
Ռեյկոն | «All the Way» | ||
G-Eazy | When It's Dark Out | «Me, Myself & I» | |
2016 | Իգի Ազալիա | Digital Distortion | «Team» |
Մարտին Գարիքս | TBA | «Name of Love» | |
Նիք Ջոնաս | Last Year Was Complicated | «Under You» |
Անվանակարգումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցանակաբաշխություն | Մրցանակ | Անվանակարգված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2015 | Teen Choice Awards | Best Collaboration | «Hey Mama» | Առաջադրված |
MTV Europe Music Awards | Best Collaboration | Առաջադրված | ||
2016 | iHeartRadio Music Awards | Dance Song of the Year | Առաջադրված | |
Billboard Music Award | Top Dance/Electronic Song | Սպասվող |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Համաձայն անվան արտասանությանը ՅուԹյուբում
- ↑ Համաձայն ալբաներենի այբուբենի հնչյունաբանությանը
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 5,0 5,1 Jon Tanners (2014-01-07)։ «Creating a Monster: How Bebe Rexha’s Song Became Eminem’s Chart-Topping Hit» (անգլերեն)։ Pigeons & Planes։ Վերցված է 2015-08-29
- ↑ Elisabeth Vincentelli (2015-07-04)։ «Rihanna dissed me, so I wrote her a hit song» (անգլերեն)։ New York Post։ Վերցված է 2015-08-29
- ↑ 7,0 7,1 7,2 Asa Hawks (2010-07- 14)։ «Who is Black Cards lead singer Bebe Rexha? Videos, audio, photos and bio!» (անգլերեն)։ Starcasm։ Վերցված է 2015-08-30
- ↑ «Bebe Rexha- “Comback Kids”» (անգլերեն)։ Tumblr։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2015-08-30
- ↑ «Cash Cash» (անգլերեն)։ Billboard։ 2014-03-15։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-04-ին։ Վերցված է 2015-08-30
- ↑ Jason Lipshutz (2013-11-06)։ «Cash Cash's 'Take Me Home' Acoustic Video: Exclusive Premiere» (անգլերեն)։ Billboard։ Վերցված է 2015-08-30
- ↑ Steff Yotka (2014-03-21)։ «Song Premiere: Bebe Rexha» (անգլերեն)։ Nylon։ Վերցված է 2015-08-30
- ↑ Mike Wass (2014-12-12)։ «Bebe Rexha Teases New Single “I’m Gonna Show You Crazy”: Listen To A Snippet Of The Fiery Anthem» (անգլերեն)։ Idolator։ Վերցված է 2015-08-30
- ↑ Bebe Rexha (2014-12-19)։ «Gone - Single» (ռուսերեն)։ iTunes։ Վերցված է 2015-08-30
- ↑ Richard Baxter (2015-04-25)։ «Bebe Rexha Announces ‘I Don’t Wanna Grow Up’ EP, Releases ‘I’m Gonna Show You Crazy’ Music Video» (անգլերեն)։ Popologynow։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2015-08-30
- ↑ Bebe Rexha (2015-05-12)։ «I Don't Wanna Grow Up - EP» (ռուսերեն)։ iTunes։ Վերցված է 2015-08-30
- ↑ «Bebe Rexha - Chart history»։ Billboard.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-22-ին։ Վերցված է 2015-06-26
- ↑ «Bebe Rexha - Chart history»։ Billboard.com։ 2014-11-29։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-22-ին։ Վերցված է 2015-06-26
- ↑ «Bebe Rexha»։ Billboard.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-22-ին։ Վերցված է 2015-05-09
- ↑ 19,0 19,1 Peaks in Australia:
- All except noted: «australian-charts.com - Discography Bebe Rexha»։ Australian Charts Portal. Hung Medien։ Վերցված է 2015-04-11
- «Gone»: Ryan Gavin (April 11, 2015)։ «ARIA Singles: Wiz Khalifa See You Again Is No 1»։ Noise11։ Վերցված է April 11, 2015
- «Battle Cry»: Ryan Gavin (August 15, 2015)։ «ARIA Singles: Delta Goodrem 'Wings' Tops Australian Chart»։ Noise11։ Վերցված է August 15, 2015
- ↑ «Finnishcharts.com: Bebe Rexha discography»։ Finnishcharts.com
- ↑ «Norwegiancharts.com: Bebe Rexha discography»։ Norwegiancharts.com
- ↑ «Swedishcharts.com: Bebe Rexha discography»։ Swedishcharts.com
- ↑ Peak positions for the featured singles in the US:
- For «Take Me Home»: «Cash Cash – Chart History: The Hot 100»։ Billboard։ Prometheus Global Media։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-03-ին։ Վերցված է 2016-04-24
- ↑ «Cash Cash - Chart history»։ Billboard.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-22-ին։ Վերցված է 2015-06-26
- ↑ Hung Steffen։ «Discographie Bebe Rexha»։ Austrian Charts Portal. Hung Medien (Steffen Hung)
- ↑ Hung Steffen։ «Discographie Bebe Rexha»։ German Charts Portal. Hung Medien (Steffen Hung)
- ↑ Hung Steffen։ «Discography Bebe Rexha»։ New Zealand Charts Portal. Hung Medien (Steffen Hung)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2016-04-24
- ↑ Peak positions for singles in Scotland:
- For «Take Me Home»: «Chart Archive: May 3, 2014»։ The Official Charts Company։ 2014-05-03
- ↑ Peak positions for singles in the UK:
- For «Take Me Home»: «Chart Archive: May 3, 2014»։ The Official Charts Company։ 2014-05-03
- ↑ «RIAA - Gold & Platinum Searchable Database - December 06, 2014»։ Riaa.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2015-06-26
- ↑ «RIAA - Gold & Platinum Searchable Database - Singles - 2014»։ Aria.com.au։ 2014-12-31։ Վերցված է 2015-06-26
- ↑ References for Rexha being credited as a featured artist on «Hey Mama»
- YouTube music video: Կաղապար:Cite av media
- iTunes remixes EP, showing Rexha’s name in the artwork «iTunes - Music - Hey Mama (feat. Nicki Minaj & Afrojack) [Remixes] - EP by David Guetta»։ iTunes
- Spotify version of Listen «Spotify: David Guetta - Listen»։ Spotify
- Tidal version of Listen «Tidal: David Guetta - Listen»։ Tidal
- Google Play version of Listen «Google Play: David Guetta - Listen»։ Google Play
- ↑ «ARIA Australian Top 50 Singles Chart»։ Australian Recording Industry Association։ June 29, 2015։ Արխիվացված է օրիգինալից June 29, 2015-ին։ Վերցված է June 27, 2015
- ↑ «New Zealand single certifications»։ Recorded Music NZ։ Վերցված է June 6, 2015
- ↑ «Nico & Vinz - That's How You Know»։ YouTube։ Վերցված է հուլիսի 22, 2015
- ↑ Brown Havana։ «NEW SONG ANNOUNCEMENT!!!»։ Facebook։ Վերցված է հուլիսի 8, 2015
- ↑ «iTunes - Music - Listen (Deluxe) by David Guetta»։ Itunes.apple.com։ 2014-11-21։ Վերցված է 2015-06-26
- ↑ «iTunes - Music - Globalization by Pitbull»։ Itunes.apple.com։ 2014-11-21։ Վերցված է 2015-06-26
- ↑ «iTunes - Muziek - 'United We Are' van Hardwell»։ Itunes.apple.com։ 2015-01-23։ Վերցված է 2015-06-26
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բիբի Ռեքսա կատեգորիայում։ |
|
- Օգոստոսի 30 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Բրուքլինում ծնվածներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ
- Ամերիկացի ռոք երգչուհիներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի երգահաններ