Սթիվ Աոկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Steve Aoki
Սթիվ Աոկի
Ի ծնե անունՍթիվ Հիրոյուկի Աոկի
Ծնվել էնոյեմբերի 30, 1977(1977-11-30) (46 տարեկան)
Նյուպորտ-Բիչ, Կալիֆորնիա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերէլեկտրո-հաուս, Հաուս, էլեկտրոնային երաժշտություն
ՄասնագիտությունDJ
Գործիքներmodular synthesizer?
ԼեյբլDim Mak Records,
ԿրթությունԿալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում և Newport Harbor High School?
ԿապվածR3hab, Headhunterz, Linkin Park, Dimitri Vegas & Like Mike, Felix Jaehn, Adam Lambert
Կայքsteveaoki.com
 Steve Aoki Վիքիպահեստում

Սթիվեն Հիրոյուկի Աոկի (անգլ.՝ Steven Hiroyuki Aoki, ճապ.՝ スティーヴン・ヒロユキ・アオキ, նոյեմբերի 30, 1977(1977-11-30), Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ճապոնացի-ամերիկացի դիջեյ, հանդիսանում է «Dim Mark Records» լեյբլի գործադիր տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվ Աոկին ծնվել է Մայամիում և մեծացել է Կալիֆորնիայում։ Նա Ռոքի Աոկիի և Շիզուրու Կոբայաշիի 3-րդ զավակն է։ Նրա հայրը՝ Ռոքի Աոկին նախկինում եղել է նախկին ճապոնական ըմբշամարտի չեմպիոն։ Սթիվ Աոկին սովորել է Կալիֆորնիայի Սանտա-Բարբառա համալսարանում, և ստացել է 2 դիպլոմ։ Նա սկսել է մի շարք անդերգրաունդ համերգներից, սկզբում իր տանը, ապա իր սեփական առանձնատանը։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աոկին աշխատում է Dim Mark Records-ում։ Վերջին տարիներին էլեկտրոնային և հաուս երաժշտությունը ղեկավարել են հայտնի MSTRKRFT, Klaxons, Scanners, Whitey, The Bloody Beetroots և Mystery Jets։ Աոկին DJ է։ Նա համագործակցել է Լոս Անջելեսի Blake Miller խմբի հետ և ստեղծել մի շարք ռեմիքսներ։ Միլլեր և Աոկի դուետը աշխատում են "Weird Science" (Խորհրդավոր գիտություն) մականվան ներքո։ Նա նաև եղել է բազմաթիվ մեծ խմբերում, այդ թվում This Machine Kills ( որը թողարկել է ալբոմ Ebullition Records-ի հիման վրա), Esperanza, և The Fire Next Time։

Սիդնեյում, ապագայի երաժշտական փառատոն

2006 թվականի մայիսին, Աոկին դարձավ MC5-ի բասսիստ Michael Davis-ի Music Is Revolution Foundation կազմակերպության անդամ։ Աոկիի միքսային ալբոմը ՝ Pillowface and His Airplane Chronicles թողարկվել է 2008 թվականի հունվարին։ Նա ուներ հիմնական միքս, որը հնչում էր Բի-բի-սի Ռադիո 1-ով 2008 թվականի օգոստոսի 2-ին և ևս մեկ անգամ՝ 2012 թվականի հոկտեմբերի 27-ին։ Աոկին ռեմիքսել է տարբեր արտիստների և խմբերի երգերը, ինչպիսիք են ՝ Jackson 5-ը, Drake-ը, Kanye West-ը, Eminem-ը, Lil Wayne-ը, Mike Posner-ը, Girls Generation-ը, All American Rejects-ը, Refused-ը, The Killers-ը, Bassnectar-ը, Lenny Kravitz-ը, Bloc Party-ն, Snoop Dogg-ը, Robin Thicke-ը, S.P.A.-ն, Kid Cudi-ն, Fërnando Oviedo-ն, Chester French-ը and Peaches-ը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]