Թուփաք Շակուր
Թուփաք Ամարու Շակուր (անգլ.՝ Tupac Amaru Shakur, ի ծնե՝ Լեսեյն Փերիշ Քրուքս (Lesane Parish Crooks), հունիսի 16, 1971[3][4][4][…], Արևելյան Հառլեմ, Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] - սեպտեմբերի 13, 1996[3][4][4][…], University Medical Center of Southern Nevada, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[5]), ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և կինոդերասան, որը ավելի հայտնի է 2Pac, Pac, Makaveli[7] բեմական կեղծանուններով[8]։ Շատերի կարծիքով համարվում է բոլոր ժամանակների լավագույն ռեփերներից մեկը[9][10]։
Շակուրը ծնվել է Նյու Յորք քաղաքի Հառլեմ թաղամասում, սակայն 1988 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես։ 1991 թվականին թողարկել է իր դեբյուտային «2Pacalypse Now» ալբոմը։ Որոշ ժամանակ անց Թուփաքը դարձել է «Ուեսթ քոսթ» հիփ հոփի գլխավոր ներկայացուցիչը։ Իր ստեղծագործությունների մեջ Փաքը ներկայացրել է հասարակության հիմնախնդիրները։ Այն ժամանակ Գենգստա ռեփը համարվում էր այդ ժանրի դոմինանտ ուղղությունը[11][12]։ «Strictly 4 My N.I.G.G.A.Z...» (1993) և «Me Against the World» (1995) ալբոմների թողարկվելուն պես Շակուրը ձեռք է բերել ֆինանսական մեծ հաջողություններ և քննադատների կողմից արժանացել է դրական արձագանքների[13]։ 1995 թվականին՝ կողոպուտից և գնդակահարումից ողջ մնալուց հետո, Շակուրը խորապես ներգրավվել Արևմտյան և Արևելյան ափերի միջև հիփ հոփ պատերազմի մեջ, որը այդ ժամանակ մեծ մասշտաբների էր հասել[14]։
1996 թվականին լույս է տեսել ռեփերի «All Eyez on Me» ալբոմը, որը կարճ ժամանակ անց դարձել է Միացյալ Նահանգներում ամենաշատ վաճառված ալբոմներից մեկը[15]։ 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգաս քաղաքում՝ լուսափորի տակ մեքենան կանգնեցնելուց հետո, անհայտ անձը հարևան մեքենայի պատուհանից կրակ է արձակել Շակուրի ուղղությամբ և փամփուշտներից չորսը հասել է նպատակակետին։ Վեց օր անց Թուփաքը մահանում է, իսկ մարդասպանը այդպես էլ մնում է անհայտ մինչ օրս։ Սպանության մեջ կասկածվում էր The Notorious B.I.G.-ն՝ Փաքի թշնամին և նախկին ընկերը։ Վերջինս, սակայն, մի քանի ամիս անց սպանվում է մեկ այլ ավտոմոբիլային պատահարի ժամանակ[16][17]։ Ռեփի լեգենդի մահից հետո թողարկվել են նրա ևս հինգ երաժշտական ալբոմներ, որոնք հետո դարձել են պլատինե։
Երաժշտական կարիերայից դուրս Շակուրը ձեռքբերումներ է ունեցել նաև դերասանական կարիերայում։ Նկարահանվել է մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են «Քրեական հեղինակություն»-ը, «Բանաստեղծական արդարություն»-ը, «Փակուղիում»-ը և «Հանցագործական խմբավորումների հետ կապվածը»-ը, որոնք բոլորը քննադատների կողմից դրական գնահատականի են արժանացել։
Շակուրը բոլոր ժամանակների ամենամեծ վաճառքներ ունեցած երաժիշտներից մեկն է: Նրա աշխատանքներից աշխարհում վաճառվել է շուրջ 75 միլիոն օրինակ: Նա իր ստեղծագործությունների միջոցով ներկայացրել է մարդկանց արդի հասարակության խնդիրները: Թուփաքը համարվում է ռասիզմի և իրավական անհավասարության դեմ պայքարի խորհրդանիշներից մեկը[18]:
Մանկություն և երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա մայրը՝ Աֆենի Շակուրը, «Սև հովազներ» խմբի անդամ էր, հղի էր նրանով, երբ գտնվում էր բանտում: 1986 թվականին Շակուրների ընտանիքը տեղափոխվում է Բալթիմոր, որտեղ Թուփակը այցելում է Արվեստի դպրոց։ Այնտեղ նա գրում է իր առաջին ստեղծագործությունը «MC New York» անունով։ Այնտեղ նա հասկացավ, որ սպիտակամորթների հետ կարելի է լեզու գտնել, սակայն իրենց թաղամասում պնդում էին հակառակը։
17 տարեկանում նա և մայրը տեղափոխվեցին Մարվին Սիթի, Կալիֆորնիա։ Այնտեղ Թուփակը ծանոթացավ հանցագործ աշխարհի հետ։ Թուփակն անընդհատ գումարի հետ կապված խնդիրներ ուներ։
Թուփակի կյանքը այդքան վատ չէր, նրան ընդունեցին DIGITAL UNDERGROUND խումբ[19][20][21], որը արդեն շատ հայտնի էր։ Նոր վոկալիստ ունենալով՝ խումբը հետաքրքրեց նոր մարդկանց և դարձավ ավելի հայտնի և սիրված։ Այդ խմբում «գլխավոր դերում» Թուփակն էր։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուփաքի վաճառված ալբոմների քանակը 2007 թվականի դրությամբ կազմել է 75 միլիոն ԱՄՆ դոլար, որի շնորհիվ ճանաչվել է աշխարհի լավագույն պահանջարկ վայելող երաժշտական գործիչներից մեկը։ «Ռոլինգ սթոուն» ամսագրի կողմից որակվել էր որպես բոլոր ժամանակների մեծագույն երգիչներից մեկը[22]:
Հիփ-հոփ կարիերայից զատ՝ նկարահանվել է նաև ֆիլմերում։ Թուփաքի կատարումների հիմնական թեմաներն են բռնությունը, ռասիզմը, մեծ քաղաքների ներսում տիրող զրկանքներն ու դժվարությունները և այլ սոցիալական խնդիրներ, ինչպես նաև տարաձայնությունները այլ հիփ-հոփ երգիչների հետ, որոնք սկզբնավորվել էին 90-ականների ընթացքում արևելյան և արևմտյան ափերի ռեփերների միջև (East Coast - West Coast hip hop rivalry)։
Եղել է Thug Life, (անգլ.` հանցագործ կյանք), Outlawz (անգլ.՝ անօրեններ), և Amerikaz Most Wanted (անգլ.՝ Ամերիկայում ամենափնտրվածները) խմբերի անդամ։
1996 թվականի սեպտեմբերի 13-ին Լաս Վեգասում Թուփաքի վրա կրակում են չորս անգամ։ Նրան անմիջապես տեղափոխում են Հարավային Նևադայի բժշկական կենտրոն, որտեղ 6 օր մնալուց հետո շնչառական անբավարարության և սրտի աշխատանքի թուլացման պատճառուվ կնքում է մահկանացուն։
Նախկին գանգստեր Դուեյն Քիթ Դևիսը, որը հայտնի է նաև որպես Քիֆ Դի, բացահայտել է ռեփեր Թուփաք Շակուրի սպանության մանրամասները: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով նոր վավերագրական ֆիլմին, որը պատմում է 1996 թվականին տեղի ունեցած հանցագործության մասին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Քիֆ Դին որոշել է պատմել ճշմարտությունը Netflix-ի՝ 10 սերիանոց Unsolved, the Tupac and Biggie Murders վավերագրական ֆիլմի դրվագներից մեկում («Չբացահայտված. Թուփաքի և Բիգգիի սպանությունները»):
Քիֆ Դիի խոսքով՝ Թուփաք Շակուրին կրակելով սպանել է նրա ազգական Օռլանդո «Baby Lane» Անդերսոնը: Այդ ժամանակ Քիֆ Դին գտնվել է մարդասպանի հետ նույն ավտոմեքենայում:
Թուփաք Շակուրին սպանել են կրծքավանդակի հատվածում հասցված չորս կրակոցով՝ դեպի Լաս Վեգաս ուղևորության ժամանակ: Ինչպես պատմել է Քիֆ Դին, պատճառ է դարձել անձնական վեճը. Անդերսոնը փորձել է Շակուրի թիմի անդամներից մեկից գողանալ բանդայի մեդալյոնը, ինչի համար էլ ռեփերն ու նրա ընկերները ծեծել են նրան:
«Մարդիկ հետապնդում են ինձ 20 տարի: Ես որոշել եմ արտահայտվել այժմ, քանի որ քաղցկեղ ունեմ: Կորցնելու բան չկա: Ես ճշմարտությունն եմ ուզում», - խոստովանել է նախկին գանգստերը:
Նշվում է, որ այժմ վավերագրական ֆիլմի պրոդյուսեր Քայլ Լոնգը խնդրում է Լաս Վեգասի ոստիկանությանը հարցաքննել Քիֆ Դիին: Ենթադրյալ մարդասպանը մահացել է 1998 թվականին՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Ստուդիական թողարկմամբ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991 թ. - 2Pacalypse Now
- 1993 թ. - Strictly 4 My N.I.G.G.A.Z.
- 1995 թ. - Me Against the World
- 1996 թ. - All Eyez on Me
- 1996 թ. - The Don Killuminati: The 7 Day Theory
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://web.archive.org/web/20150721003213/http://www.2pac2k.de/name.html
- ↑ Official Coroners Report
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Internet Broadway Database — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #120393336 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ https://www.imdb.com/name/nm1936394/bio?ref_=nm_ov_bio_sm
- ↑ "Tupac Shakur In His Own Words" MTV News 1997։ MTV News։ 1997։ Արխիվացված օրիգինալից January 4, 2016-ին[Tupac pronounces his own name at 2:29.]
- ↑ Levs, Joshua (սեպտեմբերի 13, 2006)։ «Growing Tupac's Legacy, 10 Years After His Death»։ NPR։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 22, 2011-ին։ Վերցված է հունիսի 14, 2011
- ↑ «The 50 Most Influential Rappers of All Time»։ BET։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 30, 2014-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2016
- ↑ Cent 50։ «100 Greatest Artists of All Time»։ RollingStone։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 23, 2012-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2016
- ↑ Tupac Shakur – Thug Angel (The Life of an Outlaw)։ 2002
- ↑ «Tupac Shakur»։ Hotshotdigital.com։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 13, 2012-ին։ Վերցված է հունվարի 7, 2012
- ↑ Edwards, Paul, 2009, How to Rap: The Art & Science of the Hip-Hop MC, Chicago Review Press, p. 330.
- ↑ Jay-Z: Essays on Hip Hop's Philosopher King, p. 55
- ↑ List of best-selling albums in the United States
- ↑ Antonio Planas (ապրիլի 7, 2011)։ «FBI outlines parallels in Notorious B.I.G., Tupac slayings»։ Las Vegas Review-Journal։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 11, 2011-ին։ Վերցված է փետրվարի 19, 2013
- ↑ Koch Ed (հոկտեմբերի 24, 1997)։ «Tupac Shakur's Death Certificate Details»։ numberonestars։ Las Vegas Sun։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 23, 2012-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2016
- ↑ Sisario Ben։ «Pearl Jam, Tupac Shakur and Joan Baez Will Join the Rock and Roll Hall of Fame – NYTimes.com»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 22, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 20, 2016
- ↑ Tupac Shakur – Thug Angel (The Life of an Outlaw)։ 2002
- ↑ Tupac Shakur – hotshotdigital.com.
- ↑ Էդվարդս, Փոլ, 2009, Ինչպես ռեփ արտասանել` հիփ հոփի արվեստն ու գիտությունը, «Չիկագո ռեվյու պրես», էջ 330.
- ↑ Rolling Stone Magazine: Բոլոր ժամանակների 100 մեծագույն արտիստները. հունիսի 22, 2010.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bastfield Darrin Keith (2002)։ Back in the Day: My Life and Times with Tupac Shakur։ Da Capo Press։ ISBN 978-0-345-44775-3
- Hoye Jacob (2006)։ Tupac: Resurrection։ Atria։ ISBN 0-7434-7435-X
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նյութեր Վիքիքաղվածքում |
---|---|
![]() |
Թուփաք Շակուր Վիքիպահեստում |
- Թուփակ Շակուրի պաշտոնական կայքը
- Tupac Amaru Shakur Foundation for the Arts
- "Expressing Myself, Silencing the Demons" Archived 2013-09-21 at the Wayback Machine., interview with Chuck Philips
- Թուփաք Շակուր Internet Movie Database կայքում
- FBI Records: The Vault – Tupac Shakur at FBI.gov
|
- Հունիսի 16 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ում մահացածներ
- Բարիտոններ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Սեպտեմբերի 13 մահեր
- 1996 մահեր
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Սպանվածներ
- Չբացահայտված սպանություններ ԱՄՆ-ում
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Սպանված ամերիկացի երաժիշտներ
- Interscope Records-ի արտիստներ