Թուփաք Շաքուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուփաք Շաքուր
Թուփաքը 1991 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Tupac Shakur
Ի ծնե անունանգլ.՝ Lesane Parish Crooks[1][2]
Նաև հայտնի է որպեսMC New York,
2Pac,
Makaveli, Pac
Ծնվել էհունիսի 16, 1971(1971-06-16)[3][4][4][…]
Արևելյան Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Երկիր ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 13, 1996(1996-09-13) (տարիքը 25)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա
Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[5]
ԳերեզմանStone Mountain[6]
ԺանրերՀիփ հոփ, գենգստա ռեփ
Մասնագիտությունռեփեր, երգերի հեղինակ, դերասան, բանաստեղծ, ակտիվիստ, road crew, երգերի հեղինակ, երգիչ, պարող, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և գրող
Գործիքներվոկալ
ԼեյբլInterscope Records (1991–1995)
Death Row Records (1995–1996)
ԿրթությունՓոլ Լոուրենս Դանբարի անվան ավագ դպրոց, Թամալփաիսի ավագ դպրոց և Բալթիմորի արվեստի դպրոց
ԱնդամակցությունDigital Underground, Thug Life և Outlawz
Կապված
ԱմուսինՔիշա Մորիս[7]
Պարգևներ
Կայք2pac.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Tupac Shakur Վիքիպահեստում

Թուփաք Ամարու Շաքուր (անգլ.՝ Tupac Amaru Shakur, ի ծնե՝ Լեսեյն Փերիշ Քրուքս (Lesane Parish Crooks), հունիսի 16, 1971(1971-06-16)[3][4][4][…], Արևելյան Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] - սեպտեմբերի 13, 1996(1996-09-13)[3][4][4][…], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[5]), ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և կինոդերասան, որը ավելի հայտնի է 2Pac, Pac, Makaveli[8] բեմական կեղծանուններով[9]։ Շատերի կարծիքով համարվում է բոլոր ժամանակների լավագույն ռեփերներից մեկը[10][11]։

Շաքուրը ծնվել է Նյու Յորք քաղաքի Հառլեմ թաղամասում, սակայն 1988 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես։ 1991 թվականին թողարկել է իր դեբյուտային «2Pacalypse Now» ալբոմը։ Որոշ ժամանակ անց Թուփաքը դարձել է «Ուեսթ քոսթ» հիփ հոփի գլխավոր ներկայացուցիչը։ Իր ստեղծագործությունների մեջ Փաքը ներկայացրել է հասարակության հիմնախնդիրները։ Այն ժամանակ Գենգստա ռեփը համարվում էր այդ ժանրի դոմինանտ ուղղությունը[12][13]։ «Strictly 4 My N.I.G.G.A.Z...» (1993) և «Me Against the World» (1995) ալբոմների թողարկվելուն պես Շակուրը ձեռք է բերել ֆինանսական մեծ հաջողություններ և քննադատների կողմից արժանացել է դրական արձագանքների[14]։ 1995 թվականին՝ կողոպուտից և գնդակահարումից ողջ մնալուց հետո, Շակուրը խորապես ներգրավվել Արևմտյան և Արևելյան ափերի միջև հիփ հոփ պատերազմի մեջ, որը այդ ժամանակ մեծ մասշտաբների էր հասել[15]։

1996 թվականին լույս է տեսել ռեփերի «All Eyez on Me» ալբոմը, որը կարճ ժամանակ անց դարձել է Միացյալ Նահանգներում ամենաշատ վաճառված ալբոմներից մեկը[16]։ 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգաս քաղաքում՝ լուսափորի տակ մեքենան կանգնեցնելուց հետո, անհայտ անձը հարևան մեքենայի պատուհանից կրակ է արձակել Շակուրի ուղղությամբ և փամփուշտներից չորսը հասել է նպատակակետին։ Վեց օր անց Թուփաքը մահանում է, իսկ մարդասպանը այդպես էլ մնում է անհայտ մինչ օրս։ Սպանության մեջ կասկածվում էր The Notorious B.I.G.-ն՝ Փաքի թշնամին և նախկին ընկերը։ Վերջինս, սակայն, մի քանի ամիս անց սպանվում է մեկ այլ ավտոմոբիլային պատահարի ժամանակ[17][18]։ Ռեփի լեգենդի մահից հետո թողարկվել են նրա ևս հինգ երաժշտական ալբոմներ, որոնք հետո դարձել են պլատինե։

Երաժշտական կարիերայից դուրս Շակուրը ձեռքբերումներ է ունեցել նաև դերասանական կարիերայում։ Նկարահանվել է մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են «Քրեական հեղինակություն»-ը, «Բանաստեղծական արդարություն»-ը, «Փակուղիում»-ը և «Հանցագործական խմբավորումների հետ կապվածը»-ը, որոնք բոլորը քննադատների կողմից դրական գնահատականի են արժանացել։

Շաքուրը բոլոր ժամանակների ամենամեծ վաճառքներ ունեցած երաժիշտներից մեկն է։ Նրա աշխատանքներից աշխարհում վաճառվել է շուրջ 75 միլիոն օրինակ։ Նա իր ստեղծագործությունների միջոցով ներկայացրել է մարդկանց արդի հասարակության խնդիրները։ Թուփաքը համարվում է ռասիզմի և իրավական անհավասարության դեմ պայքարի խորհրդանիշներից մեկը[19]։

Մանկություն և երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մայրը՝ Աֆենի Շակուրը, «Սև հովազներ» խմբի անդամ էր, հղի էր նրանով, երբ գտնվում էր բանտում։ 1986 թվականին Շակուրների ընտանիքը տեղափոխվում է Բալթիմոր, որտեղ Թուփակը այցելում է Արվեստի դպրոց։ Այնտեղ նա գրում է իր առաջին ստեղծագործությունը «MC New York» անունով։ Այնտեղ նա հասկացավ, որ սպիտակամորթների հետ կարելի է լեզու գտնել, սակայն իրենց թաղամասում պնդում էին հակառակը։

17 տարեկանում նա և մայրը տեղափոխվեցին Մարվին Սիթի, Կալիֆորնիա։ Այնտեղ Թուփակը ծանոթացավ հանցագործ աշխարհի հետ։ Թուփակն անընդհատ գումարի հետ կապված խնդիրներ ուներ։

Թուփակի կյանքը այդքան վատ չէր, նրան ընդունեցին DIGITAL UNDERGROUND խումբ[12][20][21], որը արդեն շատ հայտնի էր։ Նոր վոկալիստ ունենալով՝ խումբը հետաքրքրեց նոր մարդկանց և դարձավ ավելի հայտնի և սիրված։ Այդ խմբում «գլխավոր դերում» Թուփակն էր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփաքի վաճառված ալբոմների քանակը 2007 թվականի դրությամբ կազմել է 75 միլիոն ԱՄՆ դոլար, որի շնորհիվ ճանաչվել է աշխարհի լավագույն պահանջարկ վայելող երաժշտական գործիչներից մեկը։ «Ռոլինգ սթոուն» ամսագրի կողմից որակվել էր որպես բոլոր ժամանակների մեծագույն երգիչներից մեկը[22]։

Հիփ-հոփ կարիերայից զատ՝ նկարահանվել է նաև ֆիլմերում։ Թուփաքի կատարումների հիմնական թեմաներն են բռնությունը, ռասիզմը, մեծ քաղաքների ներսում տիրող զրկանքներն ու դժվարությունները և այլ սոցիալական խնդիրներ, ինչպես նաև տարաձայնությունները այլ հիփ-հոփ երգիչների հետ, որոնք սկզբնավորվել էին 90-ականների ընթացքում արևելյան և արևմտյան ափերի ռեփերների միջև (East Coast - West Coast hip hop rivalry

Եղել է Thug Life, (անգլ.` հանցագործ կյանք), Outlawz (անգլ.՝ անօրեններ), և Amerikaz Most Wanted (անգլ.՝ Ամերիկայում ամենափնտրվածները) խմբերի անդամ։

1996 թվականի սեպտեմբերի 13-ին Լաս Վեգասում Թուփաքի վրա կրակում են չորս անգամ։ Նրան անմիջապես տեղափոխում են Հարավային Նևադայի բժշկական կենտրոն, որտեղ 6 օր մնալուց հետո շնչառական անբավարարության և սրտի աշխատանքի թուլացման պատճառուվ կնքում է մահկանացուն։

Նախկին գանգստեր Դուեյն Քիթ Դևիսը, որը հայտնի է նաև որպես Քիֆ Դի, բացահայտել է ռեփեր Թուփաք Շակուրի սպանության մանրամասները։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով նոր վավերագրական ֆիլմին, որը պատմում է 1996 թվականին տեղի ունեցած հանցագործության մասին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Քիֆ Դին որոշել է պատմել ճշմարտությունը Netflix-ի՝ 10 սերիանոց Unsolved, the Tupac and Biggie Murders վավերագրական ֆիլմի դրվագներից մեկում («Չբացահայտված. Թուփաքի և Բիգգիի սպանությունները»)։

Քիֆ Դիի խոսքով՝ Թուփաք Շակուրին կրակելով սպանել է նրա ազգական Օռլանդո «Baby Lane» Անդերսոնը։ Այդ ժամանակ Քիֆ Դին գտնվել է մարդասպանի հետ նույն ավտոմեքենայում։

Թուփաք Շաքուրին սպանել են կրծքավանդակի հատվածում հասցված չորս կրակոցով՝ դեպի Լաս Վեգաս ուղևորության ժամանակ։ Ինչպես պատմել է Քիֆ Դին, պատճառ է դարձել անձնական վեճը. Անդերսոնը փորձել է Շակուրի թիմի անդամներից մեկից գողանալ բանդայի մեդալյոնը, ինչի համար էլ ռեփերն ու նրա ընկերները ծեծել են նրան։

«Մարդիկ հետապնդում են ինձ 20 տարի։ Ես որոշել եմ արտահայտվել այժմ, քանի որ քաղցկեղ ունեմ։ Կորցնելու բան չկա։ Ես ճշմարտությունն եմ ուզում», - խոստովանել է նախկին գանգստերը։

Նշվում է, որ այժմ վավերագրական ֆիլմի պրոդյուսեր Քայլ Լոնգը խնդրում է Լաս Վեգասի ոստիկանությանը հարցաքննել Քիֆ Դիին։ Ենթադրյալ մարդասպանը մահացել է 1998 թվականին՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։

Ստուդիական թողարկմամբ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20150721003213/http://www.2pac2k.de/name.html
  2. Official Coroners Report
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ray M. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Deutsche Nationalbibliothek Record #120393336 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Find A Grave — 1996.
  7. https://www.imdb.com/name/nm1936394/bio?ref_=nm_ov_bio_sm
  8. "Tupac Shakur In His Own Words" MTV News 1997. MTV News. 1997. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 4-ին[Tupac pronounces his own name at 2:29.]{{cite AV media}}: CS1 սպաս․ postscript (link)
  9. Levs, Joshua (2006 թ․ սեպտեմբերի 13). «Growing Tupac's Legacy, 10 Years After His Death». NPR. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
  10. «The 50 Most Influential Rappers of All Time». BET. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. Cent, 50. «100 Greatest Artists of All Time». RollingStone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. {{cite web}}: |first1= has numeric name (օգնություն)
  12. 12,0 12,1 Tupac Shakur – Thug Angel (The Life of an Outlaw). 2002.
  13. «Tupac Shakur». Hotshotdigital.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  14. Edwards, Paul, 2009, How to Rap: The Art & Science of the Hip-Hop MC, Chicago Review Press, p. 330.
  15. Jay-Z: Essays on Hip Hop's Philosopher King, p. 55
  16. List of best-selling albums in the United States
  17. Antonio Planas (2011 թ․ ապրիլի 7). «FBI outlines parallels in Notorious B.I.G., Tupac slayings». Las Vegas Review-Journal. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  18. Koch, Ed (1997 թ․ հոկտեմբերի 24). «Tupac Shakur's Death Certificate Details». numberonestars. Las Vegas Sun. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  19. Sisario, Ben. «Pearl Jam, Tupac Shakur and Joan Baez Will Join the Rock and Roll Hall of Fame – NYTimes.com». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  20. Tupac Shakur – hotshotdigital.com.
  21. Էդվարդս, Փոլ, 2009, Ինչպես ռեփ արտասանել` հիփ հոփի արվեստն ու գիտությունը, «Չիկագո ռեվյու պրես», էջ 330.
  22. Rolling Stone Magazine: Բոլոր ժամանակների 100 մեծագույն արտիստները Արխիվացված 2012-05-23 archive.today. հունիսի 22, 2010.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]