Jump to content

The Notorious B.I.G.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոտորիուս Բի-Այ-Ջի
Biggie SmallsBiggie
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունThe Notorious B.I.G.
Ի ծնե անունՔրիստոֆեր Ուոլաս
Նաև հայտնի է որպեսBiggie Smalls, Biggie[1], Big, Frank White, Big Poppa, MC CWest և The Notorious B.I.G.[1]
Ծնվել է1972 մայիսի 21
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էմարտի 9, 1997(1997-03-09) (տարիքը 24)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԳերեզմանFresh Pond Crematory and Columbarium
ԺանրերՀիփ հոփ
Գենգստա ռեփ
Իսթ քոսթ հիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր, երգերի հեղինակ
Գործունեություն1992–1997
Լեյբլ
ԿրթությունՋորջ Ուեսթինգհաուսի կարիերայի և տեխնիկական կրթության ավագ դպրոց և «Բիշոպ Լաֆլին մեմորիալ» ավագ դպրոց
Կապված
ԱմուսինՖեյթ Էվանս[2]
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 The Notorious B.I.G. Վիքիպահեստում

Քրիստոֆեր Ջորջ Լատոր Ուոլաս (անգլ.՝ Christopher George Latore Wallace, մայիսի 21, 1972(1972-05-21)[3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - մարտի 9, 1997(1997-03-09)[4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), առավել հայտնի the Notorious B.I.G. (Նոտորիուս Բի-Այ-Ջի), Biggie Smalls (Բիգգի Սմոլս), կամ պարզապես՝ Biggie (Բիգգի)[6] բեմական կեղծանուններով, ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ։

Ծնվել և մեծացել է Նյու Յորքի Բրուքլին թաղաամասում։ 1993 թվականին պայմանագիր է կնքել Շոն Քոմսի (Փաֆ Դեդդի) «Bad Boy Records» ձայնագրման լեյբլի հետ։ Սկզբնական ճանաչման է արժանացել մի շարք երաժիշտների ստեղծագործություններում ունեցած դուետների շնորհիվ։

1994 թվականին թողարկած «Ready to Die» դեբյուտային ալբոմն արժանանում է բարձր գնտահատանքի և կոմերցիոն հաջողության։ Ալբոմում տեղ գտած առավել հայտնի հիթային կատարումներից էին «Juicy» և «Big Poppa» ստեղծագործությունները։ Ալբոմի շնորհիվ Բիգգին դարձավ արևելյան ափի հիփ հոփի կենտրոնական գործիչներից մեկը, բարձրացրեց նյույորքյան հիփ հոփի նշմարվելիությունը մի ժամանակահատվածում, երբ առավել գերիշխող դիրքում էր արևմտյան ափը[7]։ Հաջորդ տարի Ուոլասն իր հովանավորյալ «Junior M.A.F.I.A.» համույթին նույնպես տարավ կոմերցիոն հաջողության ուղղով։

1996 թվականին, թվով երկրորդ ալբոմը ձայնագրելու ընթացքում, Ուոլասն առավել խճճվեց Արևելք-Արևմուտք սրվող հակամարտության մեջ։ 1996 թվականի սեպտեմբերին, երբ Լաս Վեգասում սպանվեց Թուփաք Շակուրը, լուրեր էին շրջանառվում, որ ռեփերի մահվան հետ առնչություն ունեին Ուոլասը և «Bad Boy»-ի շրջանակը։ 1997 թվականի մարտի 9-ին, Լոս Անջելես այցելելիս, Ուոլասը սպանվեց մեքենայից արձակված կրակոցների հետևանքով։ Ուոլասի մարդասպանը մինչ օրս անհայտ է։

Սպանությունից երկու շաբաթ անց թողարկվեց «Life After Death» ալբոմը և գրավեց առաջին հորիզոնականը «Billboard 200»-ում, ինչպես նաև Միացյալ նահանգներում ստացավ ադամանդե հավաստագրում[8]։ Հետագայում թողարկվել են ևս երկու հետմահու ալբոմներ։

Ուոլասի ալբոմներն ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ գրանցել են 28 միլիոն օրինակի վաճառք։ «Rolling Stone» հանդեսը Ուոլասին անվանել է «երբևէ ապրած մեծագույն ռեփեր» (greatest rapper that ever lived

2020 թվականին դարձել է Ռոքնռոլի փառքի սրահի անդամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Faith Evans Says Biggie Cried When He Heard Tupac Was Shot
  3. 1 2 https://www.blackpast.org/african-american-history/wallace-christopher-g-aka-biggie-smalls-and-notorious-b-i-g-1972-1997/
  4. Notorious B.I.G. Autopsy Report Released
  5. Notorious B.I.G. Autopsy Report Released
  6. «Notorious B.I.G: In His Own Words, And Those of His Friends». MTV.com. 2007 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  7. Huey, Steve. «Notorious B.I.G. > Biography». AllMusic. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  8. «Top 100 Albums». RIAA.com. մայիսիս 4, 2006. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Notorious B.I.G.» հոդվածին։