Միկա (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Միկա (այլ կիրառումներ)
Միկա
Mikacolmar2010.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Mika Penniman
Ի ծնե անունՄայքլ Հոլբրուք Փենիման
Նաև հայտնի է որպեսMIKA և Mika
Ծնվել էօգոստոսի 18, 1983 թ․
Լիբանան Բեյրութ, Լիբանան
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրերփոփ, ռոք, փաուեր-փոփ, դենս-փոփ, գլեմ-ռոք
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, երգահան
Երգչաձայնտենոր
Գործիքներէլեկտրոնային ստեղնաշար, դաշնամուր և վոկալ
Գործունեություն2006 - այժմ
ԼեյբլCasablanca և Island Records
ՇրջանավարտՎեսմինստերի դպրոց և Երաժշտության թագավորական քոլեջ
Կայքmikasounds.com/splash-page/

Միկա (իսկական անունը՝ Մայքլ Հոլբրուք Փենիման, անգլ.՝ Michael Holbrook Penniman, օգոստոսի 18, 1983(1983-08-18)[1][2], Բեյրութ, Լիբանան), բրիտանացի երգիչ, երաժիշտ, երգահան։ Ունի ամերիկա-լիբանանյան ծագում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկան ծնվել է Լիբանանում: Մայրը սիրիացի էր, հայրը՝ ամերիկացի: Ընտանիքում Միկան 5 երեխաներից երրորդն էր։ Երբ ընդամենը մեկ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Փարիզ՝ Լիբանանում ընթացող պատերազմի պատճառով։ Առաջին պիեսը, որ Միկան սովորել է նվագել դաշնամուրով Ժո Դասենի "Les Champs-Élysées"-ն էր։ Իր առաջին երգը, որը կոչվում էր "Angry", գրել է 7 տարեկանում։

Երբ ընտանիքը տեղափոխվեց Անգլիա, Միկան արդեն 9 տարեկան էր։ Սկզբում Միկան սովորել է Վեստմիսյան դպրոցում, այնուհետև՝ թագավորական երաժշտական քոլեջում։

Հետագայում Միկան աշխատել է «Royal Opera House»-ում, երաժշտություն է գրել«British Airways»-ի և «Orbit» մաստակի գովազդային հոլովակի համար։

Առաջին սինգլը, որ կոչվում էր «Relax, Take it Easy», անմիջապես հայտնվել է բրիտանական «BBC Radio 1» ռադիոյում և դարձել շաբաթվա հիթ։

2007 թվականի փետրվարի 22-ին նրա հաջորդ հիթը՝ «Grace Kelly»-ին գլխավորեց բրիտանական UK Singles Chart-ը (վերջին ժամանակներում սա բացառիկ երևույթ էր, որովհետև հիմնված էր բացառապես համացանցային վաճառքի վրա) գլխավորեց հիթ շքերթը ավելի քան 5 շաբաթ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #135470692 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  • Person Profile // Internet Movie Database — 1990.