Վեգանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄԻ քանի բուսական ծագում ունեցող սննդամթերքներ

Վեգանություն (վեգանիզմ, անգլ.՝ veganism),  կենսակերպ և աշխարհայացք, որը ուղղված է հագուստի, սննդի և այլ ցանկացած նպատակով կենդանիների նկատմամբ դաժանության և շահագործման տարբեր հնարավոր ձևերի բացառմանը, ոչ կենդանական այլընտրանքների օգտագործմանն ու զարգացմանը նպաստելուն՝ ի շահ մարդկանց, կենդանիների և շրջապատող միջավայրի[1]: Վեգանության սկզբունքներին հետևող մարդկանց անվանում են վեգաններ: Վեգանները խուսափում են սննդի մեջ կենդանական ծագում ունեցող սննդամթերքների օգտագործումից՝ միս, ձուկ, ձու, կաթ (չհաշված կրծքով կերակրվող նորածիններին), կաթնեղեն և մեղր: Վեգանները չեն օգտագործում նաև կենդանիների մորթին, կաշին, մետաքսը և բուրդը, հանդես են գալիս կենդանիների հանդեպ փորձարկումների և շոու բիզնեսում դրանց օգտագործման դեմ:

Վեգանության գաղափարախոս և տարածող Դոնալդ Ուոթսոնի (1910-2005) կարծիքով վեգանության հիմնական պատճառներից մեկը բարոյական է[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վեգանություն» տերմինը հայտնվել է որպես բուսակերության դասակարգումներից մեկը և շրջանառության մեջ է մտել Դոնալդ Ուոթսոնի կողմից 1944 թվականին: «Բուսակերության» տակ, այս հասկացության ծագման օրվանից, ենթադրվել է հրաժարում մսեղենից (ծայրահեղ դեպքում նրա շատ տեսակներից), մի շարք դեպքերում նաև ձկից, կաթից և ձվից: Գոյություն չի ունեցել օգտագործման չպատկանող մթերքների ինչ-որ խիստ դասակարգում: Առաջին դասակարգումը ծագել է, երբ բուսակերների միջև միտումներ առաջացան սննդակարգում ավելացնել ձու և կաթնեղեն: Արդյունքում նոր տերմիններ առաջացան՝ «հին բուսակերություն» և «նոր բուսակերություն» (ժամանակակից տերմիններով համապատասխանաբար «վեգանություն» և «լակտովեգանություն»)[3][4]:

Հետագայում բուսակերության սննդակարգի տարբերակների բազմազանությունն ավելացավ, որն էլ մի շարք դեպքերում ուղեկցվում էր սննդակարգի վերաբերյալ փոխզիջումներով, այդ թվում՝ բուսակերության սկզբնական գաղափարներին հակասող: Արդյունքում բուսակերության շրջանակներում առանձնացան մի շարք ուղղություններ, որոնց պարզաբանման համար ծագեց համապատասխան տերմինաբանություն: Ժամանակակից դասակարգման մեջ տարբերում են բուսակերության այնպիսի տարբերակներ, ինչպես «լակտոբուսակերություն» (թույլատրվում է ձու և կաթնեղեն) և «վեգանություն»: Կան նաև բուսակերությանը մոտ դիետաներ՝ պեսկետարիություն, պոլոտարիություն, ֆլեքսիտարիանիզմ, ֆրիգանիզմ, մրգակերություն:

Հայտնվելը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում բուսակերության շարժումը սկսվել է 1860-ական թվականներին և բուռն կերպով զարգացել է մինչև 1917 թվականի հեղափոխությունը: Բուսակերության զարգացման հիմնական պատճառը հանդիասնում էր բարոյական գիտակցությունը [5]: Մինչ հեղափոխական բուսակերների մեծամասնությունը հետևում էին խիստ բուսակերության կենսակերպին, որը համապատասխանում է այժմյան վեգանությանը[6]:

Լև Տոլստոյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս գրող Լև Տոլստոյը, որը բուսակեր դարձավ 50 տարեկանում, մեծ ազդեցություն է թողել բուսակերության և վեգանության գաղափարների զարգացմանը ինչպես Ռուսական կայսրությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Նրա ազդեցության տակ ընկնողներից է Դոնալդ Ուոթսոնը («վեգան» բառի հեղինակն ու առաջինը աշխարհում «վեգանական հասարակության» հիմնադիրը; անգլ.՝ Vegan Society)[2]:

«Վեգան» եզրույթի երևան գալը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վեգան» բառը[7] ստեղծվել է Դոնալդ Ուոթսոնի կողմից անգլերեն vegetarian («բուսակեր», «բուսակերային») բառի առաջին երկու և վերջին երեք տառերից: Այս եզրույթը «վեգանական հասարակության» մեջ մտել է հիմնադիր Ուոթսոնի կողմից 1944 թվականին Լեսթերում (Մեծ Բրիտանիա): «Վեգան» («Vegan») բառը «Վեգանական հասարակության» գրանցված ապրանքանիշ է[8]: 1988 և 2005 թվականներին Վեգանական հասարակության անդամների թիվը կազմում էր մոտ 4000 մարդ:

Այժմեականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի երկրորդ կեսին վեգանությունը (այնպես, ինչպես բուսակերության մյուս տեսակները) տարածվեց, առաջին հերթին Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, որտեղ մի քանի երկրներում վեգաններ են բնակչության մոտ 0,2—0,5 %-ը: Մի քանի խոշոր քաղաքներում ( օրինակ՝ Նյու Յորքում և Լոնդոնում) կան հասարակական սննդի վեգանական հաստատություններ՝ սրճարաններ, ռեստորաններ, նաև վեգանների համար սննդամթերքներ և տարատեսակ ապրանքներ արտադրող ձեռնարկություններ (օրինակ, հացի փռեր): Համացանցում կան օնլայն-խանութներ, որոնք մասնագիտանում են վեգանների համար արտադրանքների պատրաստման մեջ:

Վեգանական հասարակության նախաձեռնությամբ 1994 թվականից սկսած ամեն տարի նոյեմբերի 1-ը նշում են որպես «Վեգանների միջազգային օր»[9]:

Ապրանքներ և օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեգանները սննդի մեջ չեն օգտագործում ոչ միայն մսեղեն, թռչնամիս, ձուկ և ծովամթերքներ (ինչպես բուսակերները), այլև ձու և կաթնեղեն: Բացի կենդանական ծագման սննդից վեգանները, որպես կանոն, կենցաղում չեն օգտագործում՝

Կան շատ վիճելի բաղադրիչներ, որոնք կարող են լինել ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման (օրինակ, սննդային հավելումներ E471, E472)[20]:

Որպեսզի օգնեն վեգաններին վեգանական ստանդարտներին համապատասխան մթերքների ընտրության հարցում, Վեգանական ընկերությունը արտադրողներին տալիս է ապրանքանիշի հատուկ լոգոտիպ «Վեգանական արտադրանք» (Vegan-Friendly Product) տեղադրելու իրավունք[21]:

Տարբեր ապրանքանիշի ալկոհոլային խմիչքները և արտադրողներին վեգանական ստանդարտներին համապատասխանությունը վեգանները կարող են ստուգել հատուկ կայքերում (օրինակ, Barnivore)[12]:

Վեգաններին որոշ թեթև խախտումներ թույլատրվում են[10]:

Վեգանության սկզբունքներին հետևելու պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համոզվածություն, որ վեգանությունը բերում է ժամանակակից կենդանաբուծությունից, նրանցով շահույթ ստանալուց կամ զվարճանքից կենդանիների տանջանքների նվազման՝ սննդի մեջ օգտագործելու հրաժարման ուղիով և ազատում է կենդանիներին արդյունաբերության մեջ օգտագործվելուց:

Առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համոզվածություն մարդու օրգանիզմի վրա վեգանության դրական ազդեցության մեջ (առողջության պահպանում կամ լավացում)[22]: Այսպես, 1999 թվականին կատարված կոմպլեքս հետազոտությունները ցույց են տվել , որ սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող մարդկանց մոտ, որոնք վեգաններ են, մահացածությունը 26 %-ով քիչ է, քան ավանդական սննդակարգով սնվողների մոտ[23]:

Էկոլոգիական և էկոնոմիկ պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիք կա, որ վեգանական դիետան բերում է շրջակա միջավայրի աղտոտման և բնական ռեսուրսների սպառման նվազմանը: Համաձայն ՄԱԿ-ի զեկուցման «Արևմտյան դիետայի» տարածումը (հիմնված մսի և կաթնեղենի օգտագործման վրա) այլ էթնիկ մշակույթների մեջ արդյունաբերական անվտանգության տեսանկյունից անկայուն է հանդիսանում[24]: Ջոն Ռոբինսը (բուսակերության օգուտի մասին գրքի հեղինակ) պնդում է, որ ցորենի, ընդեղենի, կարտոֆիլի, բանջարեղենի և այլնի քանակությունը, որոնք կարելի է աճեցնել հողամասում, տասը, նաև հարյուր անգամ գերազանցում են մսի քանակին, որը կարելի է ստանալ այդ նույն հողակտորը կենդանաբուծության համար օգտագործելիս[25][26]: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հաշվետվության համաձայն 2006 թվականի ընթացքում կենդանաբուծությունը տալիս է 18% ներդրում CO2-ին համարժեք ջերմոցային գազերի արտաճառագայթման մեջ[27]:

Հոգեբանական պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մարդկանց համար վեգանական դիետային անցումը հետևանք է սննդի ընդունման խանգարման, օրինակ «արգելված» պտուղների օգտագործման ժամանակ մեղքի զգացում ունենալը[28]:

Կենդանական ծագում ունեցող սննդից հրաժարման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթ

Վեգանները կովի կաթ չեն օգտագործում, նաև կաթնեղեն՝ կապված այն բանի հետ, որ ժամանակակաից կենդանաբուծության մեջ կովերը իրենց ողջ կյանքում պահվում են անազատության մեջ: Բացի այդ, անդադար կթելը, վեգանների կարծիքով, կովի համար նորմալ ռեժիմ չի հանդիսանում, որը բերում է տարբեր վարակների:

Որոշ վեգաններ ակնարկում են, որ ոչ մի մեծ կենդանի կաթով չի սնվում[29]Սակայն գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ հյուսիսային եվրոպոիդները և նեգրոիդների մի մասը կենսաբանորեն ընդունակ են կաթի օգտագործմանը մեծ տարիքում[30][31][32]:

Ձու

Վեգանների տեսանկյունից ձուն չի օգտագործվում առաջին հերթին թռչնաբուծարաններում թխսկան հավերին անընդունելի ձևով պահելուց[33]: Մյուս կարևոր պատճառ է հանդիսանում այն փաստը, որ ձվի մի մասը այնտեղ օգտագործվում է թխսկանների գլխաքանակն ավելացնելու համար. արական սեռի ճուտիկներին ոչնչացնում են[34][35]):

Մեղր

Վեգաններից շատերը մեղր չեն օգտագործում, քանի որ մեղվաբուծությունը բացի մեղուների խնամքից, նրանցից խլում է իրենց պատրաստածը,նաև երբեմն ոչնչացնում են առանձին մեղուների և բոռերի[36]:

Մորթի

Վեգանները հանդես են գալիս ինչպես կենդանիների մորթին օգտագործելու նպատակով նրանց որսի դեմ, այնպես էլ դեմ են նրանց բուծման և հետագայում սպանդի դեմ: Բացի այդ, մորթին օգտագործելու համար դրանք մշակում են թունավոր նյութերով, որը վնաս է տալիս շրջակա միջավայրին: Վեգանները ակտիվորեն հանդես են գալիս մորթե հագուստի դեմ ինչպես վեգանների, այնպես էլ ոչ վեգանների համար:

Շատ ոչ վեգաններ նույնպես քննադատում են բնական մորթիով հագուստ կրելը[37]:

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան երկրներում վեգանությունը ավելի տարածված է, այնտեղ վերջին տասնամյակում նկատվում է բուսակերների և վեգանների թվի աճ:

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2012 թվականի հուլիսի Գելապի ինստիտուտի կողմից կատարված հարցումների արդյունքի՝ ամերիկացիների 2%-ը իրենց անվանել են վեգաններ[38]:

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Մեծ Բրիտանիայում վեգաններ էին հանդիսանում բնակչության 0,4%-ը[39].

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայում, համաձայն 2010 թվականին Eurispes ինստիտուտի կատարած հարցումների, վեգաններ էին մոտ 1%-ը[40]:

Իսրայել[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելի Կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներով 2010 թվականին իսրայելցիների 2,6%-ը իրենց համարում էին վեգաններ կամ բուսակերներ[41], իսկ 2014 թվականի մարտին՝ 1,7 %-ը և 4,7 %-ը 20 տարեկանից բարձր[41]:Պանելսի գիտահետազոտական ինստիտուտի (եբր.՝ מכון מחקר פאנלס‎) տվյալներով 2014 թվականին բուսակերների և վեգանների քանակը համապատասխանաբար կազմում էր 5% և 8%[41][42]:

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Գերմանիայում բուսակերներ էին բնակչության միայն 0,3%-ը, իսկ իսկ 2001 թվականին նրանց քանակն ավելացավ՝ հասնելով 7,3%-ից մինչև 8%[43]։ Ըստ որոշ տվյալների, նրանց շրջանում գտնվել են 200-400 հազար վեգաններ[44]:

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում վեգանությունը հազվադեպ հանդիպող երևույթ է (ճիշտ վիճակագրական տվյալներ չկան)[45]:

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանում բնակիչների մեծ մասը սննդի մեջ չեն օգտագործում կենդանական սպիտակուցներ: Դա կապված է ինչպես կրոնական հավատալիքների հետ, այնպես էլ աղքատության հետ[46][47]:

Համաշխարհային պրակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեգանները հանդիպում են հիմնականում տարբեր կրոնական ուղղությունների մոտ, կենդանիների պահպանության հարցերով զբաղվողների և հիպիների մոտ, որոնք, ելնելով բարոյական նորմերից, վարում են վեգանական կենսակերպ: 20-րդ դարի վերջին տասնամյակում բուսակերությունը տարածում գտավ որոշ քաղաքական շարժումների մոտ (մասնավորապես, Ռաստաֆարական շարժման, անարխիզմի և Սթրեյթ էդջի հետևորդների մոտ)։

Սնունդ և առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բուսակերություն

Ամերիկյան դիետոլոգիական ասոցիացիան 2009 թվականից[48], Կանադայի դիետոլոգիական ասոցիացիան 2003 թվականից [49], Новозеландская диетологическая ассоциация от 2000 года[50], Բրիտանական սննդի ֆոնդը 2005 թվականից[51] պնդում են, որ ճիշտ պլանավորման պայմաններում բուսակերական դիետաները, ներառյալ վեգանականը, լիարժեք և առողջարար են հանդիսանում, համապատասխանում են ցանկացած տարիքի մարդկանց և կյանքի տարբեր փուլերում (ներառյալ հղիություն և կրծքով կերակրման շրջան), նաև կարող են օգնել որոշ հիվանդություններ բուժելու և պրոֆիլակտիկայի համար։ Ճիշտ պլանավորած դիետան իր մեջ ներառում է օրգանիզմի համար բավարար քանակով անհրաժեշտ նյութեր՝ ներառելով ամինաթթուներ, սպիտակուցներ, երկաթ, ցինկ, կալցիում, վիտամին  D, վիտամին B2, վիտամին B12, վիտամին A, յոդ, որոնց համար էլ անհրաժեշտ է ներառել սննդային հավելումներ կամ այդ վիտամիններով հարուստ մթերքներ։

Վիտամին B12[խմբագրել | խմբագրել կոդը]

B12, վիտամին է, որը չկա բուսական ծագում ունեցող սննդի մեջ, սակայն մշակվում է բոլոր կաթնասունների, այդ թվում՝ մարդու, մարսողական համակարգում բնակվող բակտերիաների կողմից։ Սակայն այս վիտամինը չի կարող յուրացվել այն օրգանիզմում, որտեղ ձևավորվել է, քանի որ ձևավորվում է հաստ աղիքում և չի կարող ընկնել բարակ աղի՝ այդ օրգանիզմի կողմից յուրացվելու համար։ Վիտամին B12-ով հարուստ են լյարդը և երիկամները, որտեղ այն հավաքվում է։ Վեգանների վաղ ենթադրությունները, որ ոչ կենդանական ծագման որոշ մթերքներ (օրինակ,խլածաղիկ, գարի ) հանդիսանում են վիտամին B12-ի աղբյուր, սխալ դուրս եկան[52]։ Մարդկանց, հատկապես վեգաններին հանձնարարվում է ուշադիր լինել վիտամին B12-ի չափավոր օգտագործման մեջ[53][54]։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով վեգանական սնունդը, առանց վիտամին B12-ի լրացուցիչ ընդունման, կարող է հանգեցնել սակավարյունության[55]։ Բժշկական գրականության մեջ նկարագրված նորածնի նյարդային խանգարման դեպք, որի մայրը կրծքով կերակրման ժամանակ վարել է վեգանական կենսակերպ և չի ընդունել համապատասխան քանակով վիտամին B12[56]։ Վեգանական ընկերությունը նշում է, որ վիտամին B12-ի շատ ցածր մակարդակը կարող է հանգեցնել սակավարյունության և նյարդային համակարգի խանգարման, և վեգաններին խորհուրդ է տրվում օգտագործել այդ վիտամինով կամ նրա հավելումով հարուստ մթերքներ[53]։

Վեգանական խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բուսակերների խոհանոց

Բուսակերների խոհանոցը իր մեջ ներառում է աշխարհի տարբեր երկրների ազգային ուտեստներ, նաև նրանց վեգանությանը հարմարեցված տարբերակները։ Բաղադրատոմսերը «վեգանացվում են» կենդանական սնունդը բուսականով փոխարինելով։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեգանությունը քննադատվում է տարբեր պատճառներով։ Դրանցից մի քանիսն են՝

  • Վեգանությունը կարող է վատ հետևանքներ ունենալ մարդու առողջության համար[45][57];
Aquote1.png Եթե մարդը սննդակարգը կազմում է այնպես, որ նրա մեջ մտնի բոլոր անհրաժեշտ նյութերը, ապա կարող է նաև բուսակեր լինել։ Ընդհանրապես բնության մեջ ծրագրավորված է, որ մարդը պետք է միս ուտի։ Մեր երկրում այն հատկապես ակտուալ է։ Մեր մոտ, երբ սննդի մեջ մտնում են այնպիսի մթերքներ, ինչպիսիք են գազար, կաղամբ և կարտոֆիլ, այդ սննդակարգը լիարժեք անվանել չի կարելի Aquote2.png
  • Բժիշկ Վիլյամ Ջարվիսը՝ «Nutrition & Health Forum» ինֆորմացիոն թերթիկի հոդվածների հեղինակը, արտահայտվելով բուսակերների մասին, ասում է, որ մեծամասամբ նրանց մտքերը աբսուրդի են հասնում․ այդպես նրանք կօգնեն մալարիայի մոծակներին տարածել մալարիան, իսկ իժերին՝ սողալ տներում, քան թե կսպանեն նրանց[58];
  • Օրգանիզմն ունի վիտամին B12-ի պահանջ, որը չկա բուսական ծագում ունեցող սննդում[59];
  • Եղել են դեպքեր, երբ վեգան-ծնողները իրենց երեխաներին կերակրել են սոյայի կաթով և խնձորի հյութով, որը հանգեցրել է երեխայի մահվան[60], նաև դեպքեր, երբ երեխաները ծայրահեղ ծանր վիճակում հասցվել են հիվանդանոց, քանի որ նրանց ծնողները կերակրել են երեխաներին՝ պահպանելով վեգանական դիետա[61][62][63][64]։
  • 2016 թվականի հունվարին Հետաքննությունների դաշնային բյուրոն հրատարակեց «Դպրոցներում բռնի ծայրահեղականության կանխումը» փաստաթուղթը, որտեղ կենդանիների իրավունքների պահպանության շարժման կողմնակիցները (դրանց մեջ են մտնում նաև վեգանները) ներկայացված են որպես ծայրահեղականներ, որոնք ունակ են մարդկանց հանդեպ բռնության[65]: Հետաքննությունների դաշնային բյուրոյի կայքում կարելի է գտնել մի քանի ծայրահեղական-վեգանների անուներ:
  • 2015 թվականին Ջորդան Յանգերը (Jordan Younger) գիրք հրատարակեց` «Այլևս վեգան չեմ», որտեղ պատմում է վեգանական դիետային հետևելու սեփական փորձի մասին, այնուհետև անցմանը ոչ վեգանական դիետային և այդ անցման պատճառների մասին` կապելով այն վեգանական դիետայի հետևանքով իր առողջության վտանգման հետ[66]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Donald Watson։ «История Веганского общества»։ The Vegan Society 
  2. 2,0 2,1 Материалы Веганского общества, интервью Дональда Уотсона
  3. Как зародилось веганское движение
  4. Материалы Веганского общества
  5. Медкова, Павлова, Брамбург, 1993
  6. «Բուսակեր Ռուսաստան»: Բուսակերության պատմություն
  7. «Веганские новости, № 1, ноябрь 1944 года | Центр защиты прав животных «ВИТА»»։ www.vita.org.ru։ Վերցված է 2017-04-23 
  8. «Ask for the Vegan Trademark»։ The Vegan Society (անգլերեն)։ Վերցված է 2017-04-23 
  9. Международный день вегана (World Vegan Day)
  10. 10,0 10,1 «Vegan Freak: Being Vegan in a Non-Vegan World», by Bob Torres and Jenna Torres(անգլ.)
  11. Британское Веганское Общество, UK Vegan Society (անգլ.)
  12. 12,0 12,1 «Barnivore: your vegan wine, beer, and liquor guide»։ www.barnivore.com (անգլերեն)։ Վերցված է 2017-04-23 
  13. «Цирк. Вам весело? А им - больно! | Центр защиты прав животных «ВИТА»»։ www.vita.org.ru։ Վերցված է 2017-04-23 
  14. «Зоопарк: концлагерь для животных | Центр защиты прав животных «ВИТА»»։ www.vita.org.ru։ Վերցված է 2017-04-23 
  15. «Дельфинарий, океанариум: хлорированная тюрьма | Центр защиты прав животных «ВИТА»»։ www.vita.org.ru։ Վերցված է 2017-04-23 
  16. «Скачки. Конный спорт | Центр защиты прав животных «ВИТА»»։ www.vita.org.ru։ Վերցված է 2017-04-23 
  17. «Почему фотографирование с животными - жестокий бизнес | Центр защиты прав животных «ВИТА»»։ www.vita.org.ru։ Վերցված է 2017-04-23 
  18. «Коррида / Центр защиты прав животных «ВИТА»»։ www.vita.org.ru։ Վերցված է 2017-04-23 
  19. «Бойцовые собаки | Центр защиты прав животных «ВИТА»»։ www.vita.org.ru։ Վերցված է 2017-04-23 
  20. Criteria For Vegan Food(անգլ.) на сайте веганского общества
  21. «Trademark FAQs»։ The Vegan Society (անգլերեն)։ Վերցված է 2017-04-23 
  22. China Study II: Switch to Western diet may bring Western-type diseases(անգլ.)
  23. Key TJ, Fraser GE, Thorogood M, Appleby PN, Beral V, Reeves G, Burr ML, Chang-Claude J, Frentzel-Beyme R, Kuzma JW, Mann J, McPherson K (1999)։ «Mortality in vegetarians and nonvegetarians: detailed findings from a collaborative analysis of 5 prospective studies»։ The American Journal of Clinical Nutrition: 516s–524s։ PMID 10479225 
  24. Assessing the Environmental Impacts of Consumption and Production — Priority Products and Materials
  25. ««ВИТА» центр защиты прав животных - Вегетарианство»։ www.vita.org.ru։ Վերցված է 2017-04-23 
  26. John Robbins «Diet for a New America» (Джон Роббинс «Диета для новой Америки»), 1987 (отрывки из книги(անգլ.))
  27. Henning Steinfeld, Pierre Gerber, Tom Wassenaar, Vincent Castel, Mauricio Rosales, Cees de Haan Livestock's Long Shadow. — Rome, Italy: Продовольственная и сельскохозяйственная организация ООН, 2006. — С. 272. — 390 с. — ISBN 92-5-105571-8
  28. Donini L, Marsili D, Graziani M, Imbriale M, Cannella C (2004). «Orthorexia nervosa: a preliminary study with a proposal for diagnosis and an attempt to measure the dimension of the phenomenon». Eat Weight Disord 9(2): 151—157. doi:10.1007/BF03325060
  29. «Немного о молоке и молочной промышленности | Центр защиты прав животных «ВИТА»»։ www.vita.org.ru։ Վերցված է 2017-04-23 
  30. «Генетики сдвинули во времени и пространстве начало употребления молока»։ MEMBRANA։ 31.08.2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-23-ին։ Վերցված է 2010-05-25 
  31. Николас Уэйд (12.03.2010)։ «Человек прямоходящий, разумный, культурный»։ The New York Times / Новая газета։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-23-ին։ Վերցված է 2010-05-25 
  32. Yuval Itan, Adam Powell, Mark A. Beaumont, Joachim Burger, Mark G. Thomas (August 2009)։ «The Origins of Lactase Persistence in Europe»։ PLoS Computational Biology (англ.)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-23-ին։ Վերցված է 2010-05-25 
  33. ««ВИТА» центр защиты прав животных - Вегетарианство»։ www.vita.org.ru։ Վերցված է 2017-04-23 
  34. Джульет Геллатли и Тони Уордл Безмолвный ковчег: Курица и яйцо (Центр защиты прав животных «Вита»)
  35. Angela Mitchell Animal FAQs: an encyclopedia of animal abuse, стр. 44. Market Harborough, 2002, ISBN 1-899293-72-8
  36. Оценка и выбраковка маток
  37. Мех
  38. In U.S., 5 % Consider Themselves Vegetarians(անգլ.)
  39. Vegan statistics. How many vegans in the UK?(անգլ.)
  40. L’Italia che non mangia la carne siamo i più vegetariani d’Europa 2011(իտալ.)
  41. 41,0 41,1 41,2 Sales Ben (17 октября 2014)։ «Israelis growing hungry for vegan diet»։ The Times of Israel։ Վերցված է 2016-06-13 
  42. טלשיר רחל (17 августа 2014)։ «גדל מספר הצמחונים — אבל מהסוג הגמיש» (եբրայերեն)։ Га-Арец։ Վերցված է 2016-02-20 
  43. «How many Veggies … ?»։ European Vegetarian Union։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 17 May 2009 
  44. FAQ veganwelt.de(գերմ.)
  45. 45,0 45,1 45,2 Нерациональный рацион. Радикальные вегетарианцы с размахом отмечают День вегана, Новые Известия, 2 ноября 2006 г
  46. «Естественно ли для человека быть вегетарианцем?»։ antropogenez.ru։ Վերցված է 2016-10-27 
  47. «Вегетарианство – проклятие Индии, от которого пора избавиться»։ ИноСМИ.Ru։ 2012-12-20։ Վերցված է 2016-10-27 
  48. Position of the American Dietetic Association: Vegetarian diets («Позиция Американской диетологической ассоциации: вегетарианские диеты») Journal of the American Dietetic Association, июль 2009 г.
  49. Position of the American Dietetic Association and Dietitians of Canada: Vegetarian diets
  50. New Zealand Dietic Association Position Paper on Vegetarian Diets
  51. British Nutrition Foundation: Briefing Paper on Vegetarian nutrition
  52. Витамин B12 и веганство (уроки истории) (ռուս.)
  53. 53,0 53,1 Vitamin B12: your key facts(անգլ.)
  54. «What Every Vegan Should Know About Vitamin B12», Stephen Walsh, a UK Vegan Society trustee, 2001
  55. Анемия веганов, раздел D51.3 Анемия, вызванная диетой с дефицитом витамина В-12, МКБ-10.(անգլ.). «Vegan Anemia section D51.3 Other dietary vitamin B12 deficiency anemia ICD-10» [1].
  56. Kühne T., Bubl R., Baumgartner R. (January 1991)։ «Maternal vegan diet causing a serious infantile neurological disorder due to vitamin B12 deficiency»։ Eur. J. Pediatr. 150 (3): 205–8։ PMID 2044594 
  57. Leslie Bernstein. Vital Signs: Why was my patient suddenly falling apart after decades of healthy living?(անգլ.)
  58. Why I Am Not a Vegetarian > Health Issues > ACSH
  59. Dietary Supplement Fact Sheet:Vitamin B12//National Institutes of Health. The Office of Dietary Supplements
  60. Death by Veganism — New York Times
  61. One-year-old vegan weighing 5kg hospitalized in Milan
  62. Two-year-old hospitalized after being raised vegan
  63. Vegan parents probed over malnourished baby
  64. Firenze, denutrito a 11 mesi. I genitori vegani sotto inchiesta
  65. «Preventing Violent Extremism in Schools» (անգլ.)
  66. «Breaking Vegan: One Woman’s Journey from Veganism, Extreme Dieting, and Orthorexia to a More Balanced Life», by Jordan Younger, Publisher: Fair Winds Press (November 1, 2015)(անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Медкова И. Л., Павлова Т. Н., Брамбург Б. В. Всё о вегетарианстве. — 2-е изд. — М.: Международные отношения, 1993. — 200 с. — ISBN 5-7133-0688-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Боб Торрес, Дженна Торрес «Веган-фрик» (отрывок из книги) Частный корреспондент, 26 августа 2010 года.