Սպանդանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սպանդանոցի աշխատողը սպանդի ենթակա լիատարիք կովի հետ
Կովը գլխատվելուց վայրկյաններ առաջ

Սպանդանոց կամ սպանդատուն, վայր, որտեղ գյուղատնտեսական կենդանիներին ենթարկում են սպանդի՝ որպես արդյունք՝ նրանցից ստանալով միս և սպառողական այլ մթերքներ (կաշի, բուրդ, եղջյուրներ, սմբակներ և այլն)։ Սպանդանոցներում սպանդի ենթարկվում են հետևյալ հիմնական գյուղատնտեսական կենդանիների խմբերը՝ խոշոր և մանր եղջերավորներ, խոզեր, ձիեր, ինչպես նաև՝ հավեր, ճագարներ, սագեր ու հնդկահավեր։

Ըստ վիճակագրական տվյալների՝ կենդանիների 45-50%-ը վերածվում է ուտելի արտադրանքի (մսի)։ Մսային մթերատվությունն իր հերթին պայմանավորված է լինում անասունների օրգանիզմում մկանային, ճարպային և ոսկրային հյուսվածքների առաջացման օրինաչափություններով։

Սպանդի ենթարկելու դրդապատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիները կարող են ենթարկվել մորթի տարբեր պատճառներով։ Կենդանիների այսպես կոչված՝ կյանքի և օգտագործման տևողությունը կարող է կախված լինել նրանց տեսակից ու ցեղային առանձնահատկություններից, անհատական մթերատու ու տոհմային հատկություններից։ Ծերանալիս կենդանիների մթերատվությունը և այլ տնտեսական օգտակար հատկությունները պակասում են, կենդանիների օգտագործումը դառնում է անշահավետ, և նրանց խոտանում են։ Ուստի կարելի է եզրակացնել, որ կենդանիների օգտագործման ժամկետը զգալիորեն կարճ է նրանց կյանքի կենդանաբանական տևողությունից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործված աղբյուրներ

  1. «Անասնաբուծություն», Երևան, «Լույս» հրատարակչություն, 1983

Ծանոթագրություններ և նշումներ