Բրենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թորման կաթսաներ Van Ryn Brandy Cellar բրենդիի համար Սթելլենբոս, Հարավաֆրիկյան Հանրապետություն

Բրենդի (անգլ.՝ brandy, հոլ.՝ brandewijn), «վերամշակված» կամ «թորված» գինի, ալկոհոլային խմիչք, որը ստանում են խաղողի գինու, մրգային կամ հատապտղային տնական գարեջրի թորումից (սովորաբար 40—60 % թնդությամբ)։ Ավելի շատ պատրաստվում է խաղողի գինուց։

Սովորաբար օգտագործում են ուտելուց հետո։ Համարվում է, որ խաղողի բրենդին ավելի լավ է խմել կակաչի ձև ունեցող, կամ կոնյակի բաժակից, պետք է ունենա սենյակային ջերմաստիճան, կամ մի քիչ տաքացրած՝ կամ բաժակն ափի մեջ դնելով, կամ զգուշությամբ մոմի վրա տաքացնելով։ Սակայն տաքացումը ալկոհոլի գոլորշին դարձնում է շատ սուր։ Բրենդին, ինչպես վիսկին ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում՝ օրինակ 16 °C-ում ունենում է ավելի հաճելի համ ու հոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենդիի ծագումը պարզ չէ, բայց սերտորեն կապված է օղեթորման զարգացման հետ։ Խտացված ալկոհոլային խմիչքները հայտնի են Հունաստանի, Հռոմի և Չինաստանի հնագույն ժամանակներից[1]։ Բրենդին այնպես, ինչպես հիմա հայտնի է, հայտնվել է 12-րդ դարում և հայտնի է դարձել 14-րդ դարում։

Սկզբում գինու թորումը եղել է նրա պահպանման մեթոդը և առևտրականների համար հեշտացրել է գինու առաքումը։ Օգտագործելուց առաջ բրենդիի մեջ պետք է ջուր ավելացնեին, ըստ էության, այն ջուրն էր, որ թորման ընթացքում դուրս է բերվել։ Սակայն պարզվեց, որ փայտե տակառներում պահելուց հետո մթերքն ավելի լավն է դառնում, քան այն գինին, որից որ պատրաստվել է։ Բրենդիի մի շարք տեսակներ ընդունված է օգտագործել առանձնահատուկ կոկտեյլների մեջ, ինչպես օրինակ ֆրանսիական բրենդին կաթի հետ։

Բրենդիի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն բրենդիի 3 հիմնական տեսակներ

Խաղողի բրենդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողի բրենդին պատրաստվում է խաղողի թորվածքից, որը ստացվում է խաղողի գինու թորումից։ Պարունակում է էթիլ սպիրտ ոչ պակաս 37,5 % ծավալում։ Կան բազում ազգային տեխնոլոգիաներ՝ խաղողի բրենդիի արտադրության համար։

  • Կոնյակն արտադրում են Ֆրանսիայում՝ Կոնյակ կոչվող վայրում, այն կրկնակի թորում են՝ օգտագործելով թորման կաթսա։ Կոնյակի հայտնի ապրանքանիշերից են «Մարտելը», «Ռեմի Մարտան» «Հենեսսին» և «Կուրվուազիեն»։
  • Արմանյակը պատրաստում են Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Արմանյակ վայրի (Ժեր,Լանդի,Լո և Գառոն վարչական շրջանների) խաղողից[2]։ Այն ստացվում է պղնձե թորման սարքերի միջոցով միանգամյա երկարատև թորման ճանապարհով և պահվում է Գասկոն կամ Լիմուզեն գավառներից բերված կաղնե տակառների մեջ։ Արմանյակը ֆրանսիական առաջին թորված սպիրտային խմիչքն է։ Արմանյակն ավելի երկար է պահվում, քան կոնյակը, սովորաբար ՝ 12-20, երբեմն՝ 30 տարի։ Արմանյակի հայտնի ապրանքանիշն է՝ «Մարկիզ դը Մոնտեսքյոն» (Marquis de Montesquieu)։
  • Խերեսյան բրենդին արտադրվում է Իսպանիայի հարավային մասում։ Իսպանիայի ամենահայտնի թունդ խմիչքներից մեկն է (բրենդիի արտադրման բաժինն Իսպանիայում կազմում է 32 %, միաժամանակ ամբողջ բրենդիի 92 %-ը խերեսյան բրենդին է)։
  • Հունական խաղողի բրենդի՝ «Մետախա», արտադրվում է 1888 թվականից և անվանվել է ձեռնարկության հիմնադիր Սպիրոսա Մետախայի անունով[3]։
  • Հարավաֆրիկյան բրենդին Հարավաֆրիկյան հանրապետության օրենքով պատրաստվում է գրեթե նույն կերպ, ինչպես կոնյակը՝ պղնձե թորման կաթսայում կրկնակի թորման արդյունքում, որից հետո պահվում է կաղնու տակառներում՝ ոչ պակաս 3 տարի։
  • Ամերիկյան խաղողի բրենդի, մեծամասամբ պատրաստվում է Կալիֆոռնիայում, սովորաբար ունենում է բաց գույն, ավելի թունդ է, քան եվրոպական բրենդիները։
  • Հայկական կոնյակ, 2010 թվականին Հայաստանի կառավարությունը հայկական բրենդիի համար նոր ապրանքային անվանում է ընդունել՝ «Արբուն»։ «Արբունի» համար որպես հումք օգտագործվում է բացառապես Հայաստանի տարածքում արտադրված խաղողի սպիրտ[4][5]։
  • Մոլդովական բրենդի (դիվին)[6], ինչպես և հայկականը, այնպես էլ մոլդովականը հայտնի է նախկին ԽՍՀՄ տարածքում՝ որպես կոնյակ։
  • Բուլղարական բրենդի (պլիսկա), պատրաստվում է ընտրված սպիրտից, որը ստացվում է «Դիմյատ» տեսակի սպիտակ խաղողից[7]։
  • Պորտուգալական բրենդի (Macieira)
  • Ռուսական բրենդի։ Ռուսաստանում կոնյակ է կոչվում էթիլ սպիրտի մեծ ծավալով, ոչ պակաս քան 40 % գինեգործական արտադրանքը, պատրաստված կոնյակի թորվածքից, որը ստացվում է սեղանի գինեմթերքի թորումից՝ մշակովի խաղողի (լատ.՝ Vitis vinifera) տեսակներից, պահվում է կաղնու տակառներում ոչ պակաս քան 3 տարի։ ԽՍՀՄ-ում կոնյակ էր կոչվում ցանկացած բրենդի, որն արտադրվում էր իսկական կոնյակի պատրաստման տեխնոլոգիային մոտ տեխնոլոգիայով։ ԽՍՀՄ-ի տարածքում առավել հայտնի էին հայկական (Երևանի և Օդեսայի գործարանները նախկինում պատկանում էին Շուստովին) վրացական և մոլդովական կոնյակները։

Ռուսական կայսրության հպատակ Նիկոլայ Շուստովը 1900 թվականին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսին Երևանի և Օդեսայի իրեն պատկանող կոնյակի գործարաններից ներկայացրած արտադրանքի համար հայտնի գինեգործներից թույլտվություն է ստացել իր արտադրանքն անվանել կոնյակ Сognac[8][9]։ Դրա համար Շուստովի գործարանների համանուն արտադրանքները 1900 թվականին Փարիզում համաշխարհային ցուցահանդեսում ներկայացվել են գնահատման։ Փորձագետները միաձայն այդ կոնյակին են շնորհել են առաջին տեղ։ Կոնյակի գաղտնի արտադրողին բացահայտելուց հետո է Շուստովն այդպիսի իրավունք ստացել։ Այդպիսի առավելություն Ֆրանսիայում նախկինում ոչ մի արտասահմանցի արտադրող չէր ունեցել։

Եվրամիությունը օրենսդրորեն ամրագրել է, որ կոնյակ է կոչվելու բացառապես այն բրենդին, որը պատրաստվել և թորվել է Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում, «Արմանյակը»՝ Ֆրանսիական Գասկոնում՝ ավանդական տեխնոլոգիաների կիրառմամբ, իսկ «Խերեսյան բրենդին»՝ պահված լինի Իսպանիայի Կադիս գավառում։

Բրենդի մզվածքներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզվածքներից բրենդի պատրաստվում է խաղողի փափկամասի, կորիզի և ցողունների խմորումից, որոնք մնում են խաղողից հյութը քամելուց հետո։ Այդպիսի բրենդիի օրինակ է իտալական գրապպան, վրացական ճաճա, հունգարական (հունգ.՝ Törkölypálinka

Մրգային բրենդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրգային բրենդին ստանում են խաղողից բացի այլ մրգերից և հատապտուղներից՝ թորման եղանակով։ Ավելի հաճախ օգտագործում են խնձոր, սալոր, դեղձ, բալ, ազնվամորի, ծիրան։ Մրգային բրենդին սովորաբար թափանցիկ է և սովորաբար օգտագործում են սառը վիճակում կամ սառույցով։

  • Կալվադոսը խնձորի բրենդի է՝ պատրաստված ֆրանսիական Ստորին Նորմանդիայում[10]։ Խնձորից (երբեմն ավելացնում են տանձ), մրզում են խնձորագինին, թթվեցնում խմորիչով և կրկնակի թորում։
  • Կիրշվասսեր-բալից մրգային բրենդի
  • Ֆրամբուազ-ազմվամորու բրենդի
  • Սլովովիցա-սալորի բրենդի][11]
  • Բորովիչկա-գիհու բրենդի[12].
  • Poire Williams-տանձի բրենդի
  • Օ- դե -վի( ֆր.՝ eau de vie)-թափանցիկ մրգային բրենդի, ամենաշատը տարածված է դեղձինը
  • Պալինկա-հունգարական մրգային բրենդի (համաձայն պալինկայի մասին հունգարական օրենքի պալինկան կարող են արտադրել միայն 100% Հունգարիայում արտադրված մրգից։ Խմիչքն ունի ոչ պակաս, քան 37,5 % թնդություն։ Եվրամիությունը հաստատել է այդ ապրանքանիշի նկատմամբ հունգարացի արտադրողների բացառիկ իրավունքը)[13]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական և ուղղահայաց թորման կաթսաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնյակն արտադրվում է խմբաքանակով թորման կաթսաներում։ Արմանյակն ու շատ ամերիկյան բրենդիներ ստացվում են ուղղահայաց թորման կաթսաներում թորման արդյունքում։

Պահում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենդին կարող է պահվել երեք հիմնական եղանակներից որևէ մեկով։

  • Առանց պահման․շատ մզվածքային և մրգային բրենդիներ թորումից հետո չեն պահվում։ Արդյունքում ստացվում է անգույն, թափանցիկ հեղուկ։
  • Պահումը տակառում․ ոսկեգույն և շագանակագույն բրենդին պահվում է կաղնու տակառում։
  • Հնեցման գործընթաց․ որոշ բրենդիներ պահվում են հնեցման եղանակով։ Իսպանական բրենդին սովորաբար այդպիսի եղանակով է պատրաստվում։

Պահման որակավորումն ըստ Hennessy[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1․A.C — ոչ պակաս 2 տարի
  • 2․V.S. (Very Special) — ոչ պակաս 3 տարի
  • 3․V.S.O.P. (Very Superior Old Pale)-ոչ պակաս 4 տարի
  • 4․V.V.S.O.P., Grande Reserve-ոչ պակաս 5 տարի
  • 5․X.O. (Extra Old), Hors d’age, Napoleon, Extra, Tres Vieux, Vieille Reserve —ոչ պակաս 6 տարի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Питер Джеймс, Ник Торп Обработка земли // Древние изобретения = Ancient Inventions. — Мн.: ООО «Попурри», 1997. — С. 413—414. — 768 с. — ISBN 985-438-139-0
  2. Otidea Agence Multimedia։ «Armagnac (B.N.I.A.) Bureau National Interprofessionnel de l'Armagnac»։ www.armagnac.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-09-23 
  3. «The House of Metaxa»։ METAXA - The House of Metaxa (en-US)։ Վերցված է 2018-09-23 
  4. «Կառավարությունը հստակեցնում է «Արբուն» ապրանքային անվանման կիրառման դեպքերը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2018-09-23 
  5. «ARARAT brandy - the legendary Armenian brandy, the official website of the Yerevan Brandy Company (YBC)»։ en.araratbrandy.com։ Վերցված է 2018-09-23 
  6. Классификация дивинов (коньяков)
  7. «The House of Metaxa»։ METAXA - The House of Metaxa (en-US)։ Վերցված է 2018-09-23 
  8. «История успеха торговой марки "Шустов"»։ Сайт для Потребителей Алкоголя (ռուսերեն)։ Վերցված է 2018-09-23 
  9. «Armenian Brandy - Beloved Drink of Winston Churchill»։ www.welcomearmenia.com։ Վերցված է 2018-09-23 
  10. Mattsson Henrik (2004)։ Calvados: The World's Premier Apple Brandy : Tasting, Facts and Travel (անգլերեն)։ Calvadosbook.com։ ISBN 9789163155468 
  11. Сливовица, или сербский взгляд на ракию. Обзор материалов Русского вещания «Международного Радио Сербии», текст и аудио
  12. Боровичка Արխիվացված է Հոկտեմբեր 17, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  13. National rights in a postnationalist Europe. Palinka/palinca (англ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рэй Фоли Глава 8. Бренди // Рецепты коктейлей для «чайников» = Bartending For Dummies. — М.: «Диалектика», 2007. — С. 416. — ISBN 0-7645-5051-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]