Ազնվամորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոռենի
Մոռ
Մոռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մոռենի
Լատիներեն անվանում
Rubus idaeus


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մոռ ( լատիներեն՝ Rubus idaeus L), վարդածաղկավորների (վարդազգիների) ընտանիքին պատկանող, 1-1.5 մ բարձրության թուփ կամ կիսաթուփ է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատային համակարգը և կոճղարմատները բազմամյա են, որոնցից առաջանում են միամյա, երկամյա կամ բազմամյա փայտացող ցողունային ընձյուղներ՝ պատված բազմաթիվ փշերով ու մազմզուկներով։ Ցողունի բարձրությունը 1-1,5 մ է։ Տերևները բարդ են, եռմասնյա կամ պարզ, վերին մակերեսը՝ կանաչ, հարթ, ստորինը՝ սպիտակավուն կամ գորշ թաղիքանման, անհավասարաչափ ատամնաեզր։ Ծաղկաբույլը պարզ կամ բարդ ողկուզանման է ծաղկաթերթիկները սպիտակ են, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը (առաջանում է երկրորդ տարվա ճյուղերի վրա) բազմակորիզ հատապտուղ է, պտուղը՝ բազմակորիզավոր։ Հիմնականում աճում է սննդանյութերով հարուստ ու խոնավ հողերում, վատ է տանում երաշտը և խիստ ցուրտը։ Աճում է անտառների բացատներում, հատված անտառամասերում, ձորեզրերին և այլուր։ Դեղաբույսը բազմանում է սերմերով, որոնք տարածվում են թռչունների և վայրի գազանների կողմից, ինչպես նաև արմատաշիվերով։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի լատինական անվանումը ծագել է հասուն պտուղների գույնից, որ նշանակում է կարմիր։

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է շաքարներ (գլիկոզ, սախարոզ, ֆրուկտոզ և այլն ), օրգանական թթուներ (կիտրոնա-, խնձորա-, կապրոնա-, սալիցիլաթթու և այլն), ներկանյութ (պեկտին), վիտամին C, աղանյութեր և այլն, սերմերը՝ ճարպայուղեր և այլն։

Մոռի պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններից՝ C, B խումբ, շաքարներից՝ սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լևուլոզա, դեքստրոզա, նաև դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ։ 100 գրամ պտուղը յուրացվելով օրգանիզմում տալիս է 41 կկալ էներգիա։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ աշխարհում ազնվամորու եկամտաբերությունը

Հայտնի է մոռենու ավելի քան 120 տեսակ՝ տարածված հիմնականում Ասիայի, Ամերիկայի, Եվրոպայի բարեխառն և մերձարևադարձային գոտում։ Մշակվում է ԱՊՀ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպայում։ ԱՊՀ-ում տարածված է ավելի քան 70 տեսակ։ Մոռենու մշակման տնկարկների մեծ մասը գտնվում են Ուրալում, Արևմտյան և Արևելյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում։ ՀՀ-ում վայրի մոռենու պտուղներն ունեն համային լավ հատկություններ, դուրեկան բուրմունք։ Մշակովի տեսակներից ՀՀ-ում լեռնային և նախալեռնային գոտում շրջանացված են Գոլիաֆ և Նովո-Կիտաևսկայա տեսակները։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում՝ 7 տեսակ՝

  • Մորենի քարոտ (R. saxatilis),
  • ազնվամորի (R. idaeus) և այլն։

Հանդիպում է ՀՀ-ում. մոռենին վայրի վիճակում տարածված է Գուգարքի, Ստեփանավանի, Դիլիջանի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի և այլ շրջանների անտառներում։ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է թփուտներում, անտառներում, բացատներում, քարքարոտ վայրերում և այլն։

Ամենաշատ ազնվամորի արտադրող երկիրների թոփ տասնյակը/ հազար տոննա
Նշված 2011 թվականին
Երկիր 2010 2011
Flag of Russia.svg Ռուսաստան 125,000 27% 140,000 26%
Flag of Poland.svg Լեհաստան 92,864 20% 117,995 22%
Flag of Serbia.svg Սերբիա 83,870 18% 89,602 16%
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 36,741 8% 48,948 9%
{{{2}}} Ուկրաինա 25,700 5% 28,100 5%
{{{2}}} Մեքսիկա 14,343 3% 21,468 4%
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 17,000 4% 16,761 3%
Flag of Canada.svg Կանադա 11,864 3% 12,285 2%
{{{2}}} Ադրբեջան 10,100 2% 11,000 2%
{{{2}}} Իսպանիա 9,226 2% 9,559 2%
Ընդհանուր 471,322 100% 543,421 100%
Source։ UN FAOSTAT [1]

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի պտուղները, մասնակիորեն՝ տերևներն ու ծաղիկները։ Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո։ Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս - հուլիս ամիսներին։ Դեռևս հին հույները մոռը օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։ Հայրենական ժողովրդական բժշկության մեջ մոռուց եփված ռուփն ու թուրմը լայնորեն օգտագործվում է հարբուխի, մի շարք ցրտառական, տենդային հիվանդությունների, խրոնիկական ռևմատիզմի ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբվածությունից սթափեցնելու նպատակով։ Ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքում թրջոցների ձևով[2]:

Տիբեթյան բժշկության մեջ մոռի պտուղների և տերևների թուրմն ու եփուկը օգտագործել են նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և խրոնիկական ինֆեկցիաների բուժման բնագավառներում։ Գիտական բժշկության մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող միջոց։ Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմը ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն։ Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խուխամուղ հատկությունները։ Բուժական հատկությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին։

Ազնվամորու պտուղները օգտագործվում են թարմ վիճակում։ Նրանցից ստացվում է բարձրորակ մուրաբա, կոմպոտ, օշարակ, կիսել, մարմելադ, պաստեղ, կվաս, կոնֆետի խորիզ։ Պտուղները լայնորեն օգտագործվում են հրուշակեղենի, լիկյորի, օղու արտադրությունում։[3]

Կիրառման եղանակաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործում են թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, ջեմԴեղաբույս է. պտուղներն օգտագործում են որպես քրտնաբեր, ախորժաբեր միջոց՝ նյութափոխանակության խանգարման, ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ, տերևները՝ որպես հակաբորբոքային միջոց՝ շնչուղիների բորբոքման, կապող՝ ստամոքսաբորբի, բարակ աղիքների բորբոքման ժամանակ և այլն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Statistics from: Food And Agricultural Organization of United Nations: Economic And Social Department: The Statistical Division»։ UN Food and Agriculture Organization Corporate Statistical Database 
  2. Հայաստանի դեղաբույսերը, Թորոսյան Ա. Ա.,<Հայաստան> Հրատարակչություն, Երևան-1983
  3. Հ.Ս.Հարությունյան (1990)։ Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբյուսեր։ Երևան: «Լույս»։ էջ 15-16 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ազնվամորի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։