Ճաճա (խմիչք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճաճա

Ճաճա (վրաց.՝ ჭაჭა), վրացական[1][2] թունդ ալկոհոլային ըմպելիք, պատկանում է բրենդիի դասին։ Սա չեչի (խաղողի մզվածք) խմորումից և թորումից ստացվող ալկոհոլային խմիչք է։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն ինչպես տնայնագործական, այնպես էլ գործարանային պատրաստման եղանակներ, որոնց բաղադրատոմսերը տարբերվում են։ Չեչի պատրաստման համար օգտագործվում են խաղողի` գինու համար ոչ պիտանի ողկույզները։

Արևմտյան Վրաստանում ճաճայի համար հիմնական հումք է հանդիսանում Ռքածիթելի տեսակի խաղողը, Աջարիայում և Աբխազիայում` Իզաբելա և Կաչիչ խաղողի տեսակները։ Թորում են երկու, հազվադեպ մեկ անգամ։ Ստացված խաղողի սպիրտի 70-80° թնդությունը նորմայի սահմաններում թուլացնում են ջրով և շշալցնում։ Որոշ տեսակներ պահպանում են կաղնե տակառներում։

2011 թվականին Վրաստանի իշխանությունները ճաճայի համար արտոնագիր են ստացել[3]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար օգտագործվում է մաքուր տեսքով։ Օգտագործվում է նաև տարբեր կոկտեյլների պատրաստման համար` ավելացնլով մրգեր և սառույց։ Ստրկատիրական Վրաստանում ավանդություն կար առավոտյան խմել մեկ գավաթ ճաճա, հատկապես ցուրտ եղանակներին։ Արևմտյան Վրաստանում ճաճան խմելուց հետո քաղցրեղեն էին ուտում, իսկ Արևելյան Վրաստանում` աղի ուտելիք։ Աբխազիայում ճաճան օգտագործել են որպես նախուտեստ, իսկ այժմ որպես ոչ պաշտոնական ճաշկերույթների հիմնական խմիչք, հատկապես ձմռանը։

Ճաճան ունի խաղողի նուրբ բույր։ Սա ավելի թունդ խմիչք է (55-60% թնդություն), քան բրենդիի, վիսկիի և օղու շատ տեսակներ։

Ճաճա հյուրասիրելու վրացական ավանդույթը օտարերկրացիների մոտ ընդունվում է ոչ միանշանակ։ Մասնավորապես, BBC-ի թղթակիցը գրում է[4].

Հյուրը, ինպես Վրաստանում են ասում, երկնքից ուղարկված նվեր է։ Այդ պատճառով էլ օտարերկրյա հյուրերին պատվում են ուտեստներով և խմիչքներով, որն հաճելի է։ Սակայն բաժակաճառը վախեցնում է ցանկացած հյուրի, որի առջևում աշխատանքային օրն է։ Հայտնվում է ճաճայի կամ տնական գինու շիշը։ Այն սկսում են խմել մեծ գավաթներով։ Բացատրությունները, որ դուք դեռ պիտի հետ դառնաք, գնաք մի քանի ժամ լեռնային ճանապարհներով, չի ընդունվում։ Դրա փոխարեն Ձեզ կառարաջկեն գիշերելու տեղ և դուք կընդգրկվեք մի մեծամասշտաբ ավանդական տոնակատարության մեջ։

Ճաճան հայտնի մարդկանց կյանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Անդրեյ Գրոմիկոյի հիշողությունների Յալթայի համաժողովում Ստալինը Չերչիլին և Ռուզվելտին նվիրում է ճաճա և նշում. «Սա, իմ կարծիքով, օղու ամենալավ տեսակն է։ Թեպետև, ես ինքս այն չեմ խմում, նախընտրում եմ թեթև չոր գինիներ»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]