Ոչբռնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոչբռնություն՝ արժեքների համակարգ, հասարակական գաղափար և պրակտիկա, որն ենթադրում է խորշում բռնության նկատմամբ և բռնի մեթոդների ակտիվ մերժում բոլոր իրավիճակներում և կամայական նպատակների իրականացման ճանապարհին։ Ոչբռնությունը սերում է այն հավատքից, որ պարտադիր չէ վնասել մարդկանց, կենդանիներին կամ շրջակա միջավայրը քո ուզածին հասնելու համար։ Առաջին հերթին այս գաղափարը վերաբերվում է բռնությունից հրաժարվելու ընդհանուր փիլիսոփոյությանը՝ հիմնված բարոյական, կրոնական կամ հոգևոր սկզբունքների վրա, սակայան կարող է նաև վերաբերվել ոչ բռնի կամ անվնասակար վարքին։

Արդի պատմության մեջ ոչբռնի գործողությունների մեթոդիկան հզոր գործիք է հանդիսացել հասարակական բողոքի և քաղաքական ու հասարակական հեղափոխական փոփոխությունների համար։ Որպես հասարակության և ղեկավարության վրա քաղաքացիական ազդեցության մեթոդ, ոչբռնությունը իրագործվել է Մահաթմա Գանդիի կողմից Հնդկաստանի բրիտանական իշխանության դեմ տասնամյակներ տևող պայքարի ընթացքում։ Ավելի ուշ այն օգտագործվել և քարոզվել է Մարտին Լյութեր Քինգի կողմից ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների շարժամ ընթացքում։

20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին ոչբռնի պայքարի միջոցով իշխանափոխությունը ստացել է «գունավոր հեղափոխություն» անվանումը: Ամերիկյան քաղտեխնոլոգ Ջին Շարպը այդ թեմայով բազմաթիվ գրքեր է գրել: «Բռնապետությունից ժողովրդավարություն» գրքում ներկայացրել է 198 ոչբռնությամբ իշխանափոխություն իրականացնելու մեթոդները, պարզ, հստակ քայլերի հաջորդականությամբ:



Տես նաև[խմբագրել]