Ոչ բռնի դիմադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղի սատյագրահա 1930 թվականի մարտի 12-ին
Ցուցարարը զինվորական ոստիկանին առաջարկում է ծաղիկ Ազգային Մոբիլիզացիայի կոմիտեի մոտ Վիետնամի պատերազմն վերջ դնելու համար, հովանավորված պայքար Վիրջինիա նահանգի Արլինքթոն շրջանում 1967 թվականի հոկտեմբերի 21-ին։

Ոչ բռնի դիմադրություն կամ ոչ բռնի պայքար, սոցիալական փոփոխությունների հասնելի միջոց այնպիսի սիմվոլիկ պայքարի միջոցով, ինչպիսիք են քաղաքացիական անհնազանդությունը, տնտեսական կամ քաղաքական անհամագործակցությունը, սատյագրահան (सत्याग्रह) կամ այլ մեթոդներ՝ առանց բռնություն գործելու։

Պայքարի խաղաղ միջոցների կիրառման ժամանակ պայքարը մղվում է բնակչության և սոցիալական ինստիտուտների կողմից կիրառվող հոգեբանական, սոցիալական, տնտեսական և քաղաքացիական «զենքերով»։ Վերջիններս հայտնի են հետևյալ անվանուններով՝ բողոքի ակցիաներ, գործադուլներ, համագործակցության մերժում, բոյկոտներ, դժգոհություն, ժողովրդական ճնշում և այլն։

Բոլոր կառավարությունները կարող են գործել այնքան ժամանակ քանի դեռ ունեն բնակչության և սոցիալական ինստիտուտների համագործակցությամբ, հնազանադությամբ և համաձայնությամբ պայմանավորված ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են իրենց իշխանության պահպանման համար։ Քաղաքական անհնազանդությունը, ի տարբերություն բռնության, բացառիկ կերպով կարողանում է վերացնել ուժի այդ ռեսուրսները։ Այս տերմինը մեծ մասամբ, բայց սխալմամբ համեմատվում է քաղաքացիական դիմադրության հետ։ Այս երկու տերմինները ունեն հստակ տարբերություններ, արժեքներ, ինչպես նաև բավականին տարբեր նշանակություն և կիրառություն, որոնք համառոտ կերպով մտնում են քաղաքացիական դիմադրության ուսումնասիրության մեջ։

Ոչ բռնի դիմադրության ձևը տարածվել և ապացուցվել է, որպես արդյունավետ միջոց հնդիկ առաջնորդ Մահաթմա Գանդիի կողմից, ով ջանում էր անկախություն ձեռք բերել Բրիտանական կայսրության կողմից։

Ոչ բռնի դիմադրության գլխավոր դեսպաններն են հանդիսանում Մահաթմա Գանդին, Հենրի Դեյվիդ Թորոն, Թե Ուիթի օ Ռոնգոմայը, Թոհու Կիկահին, Լաուակի Նամուլաուլու Մամոն, Լև Տոլստոյը, Ալիս Փոլը, Մարթին Լութեր Քինգ կրտսերը, Ջեյմս Բեվըլը, Վիկլավ Հավելը, Անրեյ Շակարովը, Լեչ Վալեսան։ Բազմաթիվ գրքեր են գրվել և գրվում այս թեմայով։

1966 թվականից 1999 թվականը ոչ բռնի դիմադրությունը խաղաց կրիտիկական դեր 67-ից 50 ավտոտարիզմից անցումներից[1]։

Վերջերս ոչ բռնի դիմադրությունն առաջնորդեց Վարդերի հեղափոխությունը Վրաստանում և Նարնջագույն հեղափոխությունն Ուկրաինայում։ Ներկայիս ոչ բռնի դիմադրություններից է Ջինսերի հեղափոխությունը Բելառուսում, 2010-2011 թվականների Հասմիկների հեղափոխությունը։

Շատ շարժումներ, որոնք խթանում են ոչ բռնի և խաղաղ պայքարի փիլիսոփայությանը, գործնականորեն որդեգրել են ոչ բռնի պայքարի մեթոդներ, ինչպիսիք են պիկետը, ցույցը, մոմավառությունը, բուկլետների, գրքերի բաժանումը, սամիզդատը, մագնիթիզդաթը, սաթյագրաֆան, պայքարը արվեստի ու երգերի, գրականության միջոցով, համայնքի կրթության և գիտակցության բարձրացմումը, լոբիինգը, հարկեր չվճարելը, քաղացիական անհնազանդությունը, բոյկոտը, տնտեսական սանկցիաները, կոչումներից և մրցանակներից հրաժարվելը և այլն։

Ավելի մեծ աշխատանք է տարվում այն գործոնների դեմ, որոնք հանգեցնում են բռնության ծավալմանն ու տարածմանը, և ավելի քիչ ուշադրություն է դարձվում հասկանալու, թե ինչու են վեճերը դառնում բռնի կամ ոչ բռնի՝ համեմատելով այս երկուսը, որպես ռազմավարական ընտրանքները, որոնք հարաբերակից են ընդունված քաղաքականություններին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A Force More Powerful». A Force More Powerful. 2010 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. Cunningham, K. G. (2013 թ․ մայիսի 16). «Understanding strategic choice: The determinants of civil war and nonviolent campaign in self-determination disputes». Journal of Peace Research. 50 (3): 291–304. doi:10.1177/0022343313475467.