Ոչբռնության միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոչբռնության միջազգային օր
անգլ.՝ International Day of Non-Violence
իսպ.՝ Día Internacional de la No Violencia
ֆր.՝ Journée internationale de la non-violence
չին.՝ 国际非暴力日
ռուս.՝ Международный день ненасилия
Non violence sculpture by carl fredrik reutersward malmo sweden.jpg
Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՀոկտեմբերի 2
Տոնվում էԱմբողջ աշխարհ
ՏոնումԱմենամյա
Անվանված էՄահաթմա Գանդի
Ի հիշատակՄահաթմա Գանդի
ՆմանԽաղաղության միջազգային օր
ԿայքԿայքէջ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում

Ոչբռնության միջազգային օրը (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ International Day of Non-Violence, իսպ.՝ Día Internacional de la No Violencia, չին.՝ 国际非暴力日, ռուս.՝ Международный день ненасилия, ֆր.՝ Journée internationale de la non-violence) նշվում է հոկտեմբերի 2-ին՝ Մահաթմա Գանդիի ծննդյան օրը[1]:

2004 թվականի հունվարին իրանցի Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին ընդունել է Մումբայում տեղի ունեցած համաշխարհային սոցիալական համաժողովում արտասահմանցի ուսանողներին հինդի ուսուցանող դասախոսի՝ ոչբռնության միջազգային օրը Փարիզում անցկացնելու առաջարկը[2]։ Այս գաղափարն աստիճանաբար գրավել է Հնդկաստանի Կոնգրեսի կուսակցության որոշ առաջնորդների հետաքրքրությունը, մինչև 2007 թվականի հունվարին Նյու Դելիում չընդունվեց Սաթյագրահի խորհրդաժողովի բանաձևը, որը նախաձեռնել էր Հնդկական ազգային կոնգրեսի նախագահ և Միացյալ առաջադիմական դաշինքի նախագահ Սոնյա Գանդին և արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն, որը կոչ էր արել Միավորված ազգերի կազմակերպությանն ընդունել այդ գաղափարը[3]:

2007 թվականի հունիսի 15-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան քվեարկել է հոկտեմբերի 2-ը Ոչբռնության միջազգային օր հռչակելու օգտին[4]: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևը խնդրել է ՄԱԿ-ի համակարգի բոլոր անդամներին հոկտեմբերի 2-ը նշել «պատշաճ կերպով և տարածել ոչբռնության ուղերձը, այդ թվում՝ հասարակության լուսավորության և իրազեկման միջոցով»[5]։

Նյու Յորքում ՄԱԿ-ի փոստային վարչակազմը հատուկ ծրար է պատրաստել ի հիշատակ այդ իրադարձության՝ ՄԱԿ-ին առընթեր Հնդկաստանի մշտական ներկայացուցչությունում Հնդկաստանի դեսպանի խնդրանքով[6]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «International Day of Non-Violence»։ www.timeanddate.com (անգլերեն)։ Վերցված է 2020-08-13 
  2. «International Day of Non-Violence»։ GLADE (Global Learning and Development Education) (en-US)։ Վերցված է 2020-08-13 
  3. «Conference calls for declaring International day of non-violence» 
  4. «UN declares 2 October, Gandhi’s birthday, as International Day of Non-Violence»։ United Nations։ 15 June 2007։ Վերցված է 2 October 2014 
  5. «General Assembly Adopts Texts On Day Of Non-Violence, Ethiopian Millennium; Pays Tribute To Former Secretary-General Kurt Waldheim»։ United Nations։ 15 June 2007։ Վերցված է 2 October 2014 
  6. Topical Philately Related to Mohandas K. Gandhi, gandhi.topicalphilately.com, http://gandhi.topicalphilately.com/PDF/UNPA2007.htm 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]