Շիրին Էբադի
Շիրին Էբադի պարսկերեն՝ شیرین عبادی | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 21, 1947[1][2][3][…] (76 տարեկան) |
Ծննդավայր | Համադան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | պարսիկ |
Կրոն | իսլամ և շիա իսլամ |
Կրթություն | Թեհրանի համալսարան |
Մասնագիտություն | դատավոր, գրող, իրավապաշտպան, հակապատերազմային ակտիվիստ, փաստաբան, կանանց իրավունքների պաշտպան, քաղաքական գործիչ և իրավաբան |
Աշխատավայր | Թեհրանի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | դատավոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նոբելյան կանանց նախաձեռնություն[5] |
Ստորագրություն![]() | |
![]() |
Շիրին Էբադի (պարսկերեն՝ شیرین عبادی — Širin Ebâdi), (հունիսի 21, 1947[1][2][3][…], Համադան, Իրան), իրանցի իրավաբան, դատավոր, մարդու իրավունքների ակտիվիստ, գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (2003), նախկին քաղբանտարկյալ, Ավրորա մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիրին Էբադին ծնվել է 1947 թվականին Համադան քաղաքում, կոմերցիոն իրավունքի պրոֆեսոր Մուհամմադ Ալի Էբադի ընտանիքում, որը եղել է Համադանի նախկին գլխավոր նոտարը։ 1969 թվականին Շիրին Էբադն ավարտել է Թեհրանի համալսարանի իրավունքի և քաղաքագիտության ֆակուլտետը և կես տարի փորձաշրջան անցնելուց հետո նշանակվում է դատավոր։ 1971 թվականին նա պաշտպանել է դիսերտացիա և 1975 թվականին դարձել է առաջին կին դատավորը, որը գլխավորել է Թեհրանի քաղաքային դատարանը։ Շատ իրանցիների պես ի սկզբանե ողջունած լինելով իրանական հեղափոխությունը՝ նա շուտով դառնում է հեղափոխության դաժան քննադատը, քանի որ ըստ նոր իշխանության կինը չպետք է որոշումներ կայացնի տղամարդկանց համար։ Էբադին տաս տարուց ավելի չի կարողանում աշխատել իրավական ոլորտում, բայց այդ ընթացքում նա անվճար իրավաբանական գործունեություն է ծավալում։ Երկար տարիներ Էբադին անցկացնելով մենախցում՝ դարձավ Իրանի մարդու իրավունքների թիվ մեկ ակտիվիստը, հիմնեց Մարդու իրավունքների պաշտպանի կենտրոնը և օգնեց կազմակերպելու «Մեկ միլիոն ստորագրություն» ժողովրդական նախաձեռնությունը։

1990 թվականին նա հնարավորություն ստացավ դասախոսելու Թեհրանի համալսարանում։ Նա մեծ դեր խաղաց Իրանի 5-րդ նախագահ Մոհամադ Խաթամիի 1997 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։ Էբադին համարվում է արևելքի մի շարք երկրների, այդ թվում նաև Բրիտանական Կոլուբիայի համալսարանի, Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր։ 2009 թվականի հունիսին Իրանում աճող բռնաճնշումների հետևանքով ստիպված լքել է երկիրը։ 2004 թվականին Forbes պարբերականի կողմից Շիրին Էբադին ընդգրկվել է «Աշխարհի հզորագույն 100 կանանց» ցանկում։ Նա ընդգրկված է նաև «Բոլոր ժամանակների 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում[6][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 FemBio database (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://nobelwomensinitiative.org/laureate/
- ↑ http://www.vedomosti.ru/library/articles/2012/11/30/intervyu_shirin_ebadi_pravozaschitnica
- ↑ http://www.forbes.ru/forbes-woman-photogallery/337323-svobodnyy-vybor-10-laureatok-nobelevskoy-premii-mira
|
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://auroraprize.com/hy/prize/judge/shirin-ebadi Archived 2019-04-08 at the Wayback Machine.
- Հունիսի 21 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Համադան քաղաքում ծնվածներ
- Թեհրանի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Իրանցի կին ակտիվիստներ
- Նոբելյան մրցանակի կին դափնեկիրներ
- Փարիզի պատվավոր քաղաքացիներ
- Իրանցի կին գրողներ
- Իրանցի իրավապաշտպաններ
- Իրանի քաղաքական գործիչներ
- Իրանցի ֆեմինիստներ
- Իրանցի հասարակական գործիչներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ