Կենդանիների ինտելեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կենդանիների ինտելեկտ, հասկացություն, որի տակ հասկանում ենք հոգեկան ֆունկցիաների ամբողջություն, որի մեջ մտնում է մտածողությունը, սովորելու ընդունակությունը, որոնք չեն կարող բացատրվել միայն բնազդներով կամ սովորեցնելով։ Ուսումնասիրվում է իմացական էթիոլոգիայի[1], համեմատական հոգեբանության և կենդանիների հոգեբանության շրջանակներում։

Բարձր զարգացվածություն ունեցող կենդանիների կյանքը ենթարկվում է էմոցիաների և շարժառիթների ազդեցության[2]․ Ենթադրաբար, նրանցից որոշները ընդունակ են կառուցել տրամաբանական ենթադրություններ և պլանավորել[3], գտնել լուծումներ նոր իրավիճակներում, շփվեն այլ տեսակների ներկայացուցիչների հետ[4]։

Կենդանիների ինտելեկտուալ ընդունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png ․․․ բավականին դժվար է ստույգ նշել, թե որ կենդանիների մոտ կարելի խոսել ինտելեկտի մասին, որոնց մոտ՝ ոչ։ Ակնհայտ է, որ խոսքը բարձրակարգ ողնաշարավորների մասին է, և ոչ միայն պրիմատների։
- Կ․ Է․ Ֆաբրի
Aquote2.png


Կենդանիների ինտելեկտուալ ընդունակություններին է պատկանում ոչ սովորական վարքագծային խնդիրների (մտածողություն) լուծումը։ Ինտելեկտուալ վարքագիծը սերտ կապված է վարքագծի այլ բաղադրիչների հետ, ինչպիսիք են ընկալումը, մանիպուլյացիան, սովորեցնելը և բնազդները[5]։ Վարքագծի բարդությունը բավական հիմք չի հանդիսանում կենդանու մոտ ենթադրելու ինտելեկտի առկայության մասին։ Որոշ թռչունների բարդ բնակառուցման վարքը պայմանավորված է բնածին ծրագրերով (բնազդներով)։ Ինտելեկտուալ գործունեության հիմնական տարբերությունը ճկունությունն է, որը թույլ է տալիս բարձրացնել գոյության հնարավորությունը միջավայրի արագ փոփոխվող պայմաններում։

Ինտելեկտի զարգացման մասին կարող են վկայել ինչպես վարքը, այնպես ել գլխուղեղի կառուցվածքը։ Մեծ ճանաչում են գտել իտելեկտի վերաբերյալ թեստերը պրիմատների համար, որոնք անալոգ են այն թեստերին, որոնք կիրառվում են մարդկանց շրջանում։

Aquote1.png Խելքը չի սահմանափակվում ուղեղով․ այն դրսևորվում է նաև այնպիսի կոլեկտիվում, ինչպիսին բնորոշ է միջատնների կուտակումներին, մարդկային հասարակության ներսում սոցիալական և տնտեսական վարքին, գիտական և մասնագիտական համայնքներին[6]։ Aquote2.png

Մրջյունների բարդ խնդիրներ լուծելու ընդունակությունը կապված է մրջնաբնի էմերջենտային հատկությունների հետ՝ որպես «գերօրգանիզմ»[7], իսկ առանձին մրջյուններ դեպի սնունդը ճանապարհը նկարագրելու համար կարող են փոխանցել 6 բիթ ինֆորմացիա 200 վայրկյանում։

Բարձրագույն հոգեկան ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած կան փաստեր, որ որոշ «խոսացող» թռչուններ միջտեսակային հաղորդակցման համար ընդունակ են օգտագործել իրենց նմանակող ընդունակությունները, սակայն նրանց գործողությունները չեն համապատասխանում այդ սահմանմանը։ Կենդանիների լեզվի ուսումնասիրության մոտեցումներից մեկը հանդիսանում է միջնորդ-լեզվի փորձարարական ուսուցումը։ Մեծ ճանաչում են ունեցել մարդանման կապիկների հետ նմանատիպ փորձարկումներ։ Կապված անատոմաֆիզիոլոգիական յուրահատկությունների հետ, կապիկները ընդունակ չեն վեարտադրելու մարդկային խոսքը, առաջին փորձերը անհաջողության մատնվեցին։

Նեվադայի համալսարանին կից կենդանաբանական այգու կապիկներն իրար հետ շփվելու համար օգտագործել են ամսլենը (անգլ.՝ American Sign Language)[8]: Գետնասկյուռների լեզուն բավականին բարդ է, կազմված է տարբեր հաճախականություն և տոնայնություն ունեցող բազմաբնույթ սուլոցներից, ծվծվոցներից[9]: Կաթնասունների և թռչունների մոտ լայն տարածված է խմբային որսը, հայտնի են նաև կենդանիների միջտեսակային որսի դեպքեր[10]։

Գործիքների օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորիլլան փայտն օգտագործում է որպես հենարան ջրային բույսեր հավաքելիս

Երկար ժամանակ կարծում էին, որ աշխատանքային գործիքներ ստեղծելու և օգտագործելու ընդունակությունը բնորոշ է միայն մարդուն։ Ներկայումս կան մեծ քանակությամբ տվյալներ կենդանիների կողմից աշխատանքային գործիքների ակտիվ և նպատակաուղղված օգտագործման վերաբերյալ։ Փայտերի օգնությամբ կապիկները (շիմպանզեներ) կարողանում են վերցնել դժվար հասանելի սնունդը, որս են անում[11][12], նույնիսկ չափում են խորությունը[13]։ Քարերի օգնությամբ կապիկները կոտրում են ընկույզը, կարող են օգտագործել նաև մեկը մյուսին փոխարինող գործիքներ[14]։

Անգղները ջայլամների ձվերը կոտրում են՝ գցելով դրանք քարերի վրա։ Բարձր ինտելեկտուալ ընդունակություններ են ցուցաբերում սերմնաքաղները (Corvus Frugilegus), որոնք կարող են օգտագործել հարաբերականորեն բարդ գործիքներ[15][16]

Մտածողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների մտածողության վերաբերյալ փորձեր նախկինում կատարվել են միայն կապիկների հետ, այժմ հաստատված է, որ մտածողությունը բնորոշ է ոչ միայն պրիմատներին։ Վերջին ժամանակներում տվյալներ են ստացվել նորկալեդոնական արջնագռավների (լատ.՝ Corvus moneduloides) մոտ պատճառա-հետևանքային կապեր հաստատելու ընդունակություններ[17][18]։

Մաթեմատիկական ընդունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ժամանակակից պատկերացումների, մաթեմատիկական ընդունակությունների հիմքերը մարդկանց և կենդանիների մոտ ունեն ընդհանուր ծագում։ Չնայած որ կենդանիները չեն կարող գործել մաթեմատիկական վերացական հասկացություններով, սակայն նրանք կարող են գնահատել և համեմատել տարբեր օբյեկտների քանակությունը։ Նմանատիպ ընդունակություններ նկատվում են պրիմատների և որոշ թռչունների մոտ, մասնավորապես, ագռավների։ Բացի այդ, պրիմատները ընդունակ են կատարելու թվաբանական գործողություններ[19]։

Ինքնագիտակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնագիտակցության տակ հասկացվում է ինքդ քո մասին՝ որպես ինդիվիդումի, պատկերացումների առկայությունը, գործողությունները և կարգավիճակը։ Բարձրակարգ պրիմատները, ինչպիսիք են շիմպանզեները և օրանգուտանները, կարողանում են իրենց ճանաչել հայելու մեջ, ի տարբերություն կենդանինների մեծամասնությանը, որոնք հայելու մեջ իրենց պատկերին արձագանքում են որպես այլ առանձնյակի[20]։ Միաժամանակ պետք է նշել, որ «ինքնաճանաչման» բացակայությունը տվյալ դեպքում չի կարող հիմք հանդիսանալ եզրակացնել ինքնագիտակցության բացակայության մասին։ Ավելի շուտ, դա կարող է խոսել կենդանիների մեծամասնության մոտ իմացական ընդունակությունների բացակայության մասին, որոնք անհրաժեշտ են սարքի գոյության մեկնաբանման համար, որը վերարտադրում է նրա դիմաց գտնվող օբյեկտի պատկերը։ Ամերիկացի նեյրոկենսաբան Քրիստոֆ Կոխի կարծիքով շները չեն կարողանում անցնել հայելային թեստը այն պատճառով, որ նրանք հիմնականում կողմնորոշվում են ավելի շատ հոտի, քան տեսողության վրա հիմնվելով։ Դա կարող է ծառայել որպես հիմնական ապացույց շների մոտ ինքնագիտակցության պարզագույն ձևի առկայության մասին[21]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Резникова Ж. И. Интеллект и язык животных и человека. Основы когнитивной этологии. — М.: Академкнига, 2005.
  2. Животные: Рефлексы, эмоции, мотивы
  3. Обезьяны и птицы умеют строить предположения
  4. Есть ли интеллект у братьев наших меньших?
  5. Фабри К. Э. Основы зоопсихологии: Учебник для студентов высших учебных заведений,. — 3-е. — М.: Российское психологическое общество, 1999. — 464 с. — ISBN 5-89573-051-5
  6. Bernardo A. Huberman, «The Social Mind», in Origins of the Human Brain, ed. Jean-Pierre Changeux and Jean Chavaillon (Oxford: Clarendon Press, 1995), 250. Цитируется по Говард Рейнгольд. Умная толпа: новая социальная революция / Пер. с англ. А. Гарькавого. — ФАИР-ПРЕСС, 2006. — С. глава 7. — 416 с. — ISBN 5-8183-1004-3
  7. Говард Рейнгольд. Умная толпа: новая социальная революция / Пер. с англ. А. Гарькавого. — ФАИР-ПРЕСС, 2006. — С. глава 7. — 416 с. — ISBN 5-8183-1004-3
  8. Юджин Линден. Обезьяны, человек и язык / под. ред. к. б. н. Е. Н. Панова. — перев. с англ. Е.П. Крюковой. — М.: Мир, 1981. — С. 126. — 272 с. — 50 000 экз. — «Бруно и Буи разговаривают между собой совсем немного; в их диалогах преобладают в основном „гастрономические“ темы»
  9. Биологи расшифровали язык сусликов
  10. Учёные обнаружили, что птицы понимают язык животных
  11. Шимпанзе ломают копья для охоты на спящих симпатяг
  12. Орангутаны Борнео проявляют удивительные способности
  13. «Учёные застали гориллу за измерением глубины»։ Արխիվացված է օրիգինալից 03.09.2012-ին 
  14. «Приматологи засекли шимпанзе с набором инструментов»։ Արխիվացված է օրիգինալից 04.08.2012-ին 
  15. MEMBRANA | Мировые новости | Грачи удивили учёных своими умственными способностями
  16. http://vetua.com/news/Grachi-ponimajut-fiziku-na-urovne-shestimesjachnogo-mladenca
  17. doi:10.1098/rspb.2008.1107
  18. http://www.scientific.ru/journal/news/0902/n190902.html
  19. Jessica F. Cantlon, Elizabeth M. Brannon (18 декабря, 2007)։ «Basic math in monkeys and college students»։ PLos Biology։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2010-04-23։ «Our results indicate that monkeys perform approximate mental addition in a manner that is remarkably similar to the performance of the college students. These findings support the argument that humans and nonhuman primates share a cognitive system for nonverbal arithmetic, which likely reflects an evolutionary link in their cognitive abilities.» 
  20. Мак­Фарленд Д. Поведение животных: Психобиология, этология и эволюция. — М.: Мир, 1988. — С. 474. — 520 с.
  21. «A Neuroscientist's Radical Theory of How Networks Become Conscious»։ Wired։ 11.14.13