Միջազգային խաղաղություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից

Միջազգային խաղաղություն, ժողովուրդների և պետությունների փոխհարաբերություններ, որոնք հենվում են ոչ բռնի միջոցներով վարվող արտաքին քաղաքականության ու պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հարգման վրա, նաև զինված պայքարի բացակայությունը պետությունների միջև։ Հակամարտ դասակարգային հասարակարգերում Միջազգային խաղաղությունը ընդմիջվում է պատերազմներով և ամրապնդում է դրանց արդյունքները։ Միջազգային խաղաղության, ինչպես և պատերազմի բնույթը, պայմանավորված է հասարակության պատմական զարգացման աստիճանով, տիրող դասակարգերի քաղաքականությամբ։ Պատերազմական միջոցների ուժի աննախադեպ մեծացման հետևանքով Միջազգային խաղաղությունը դարձել է համամարդկային խնդիր։ Միջազգային խաղաղությյան կարևոր նախադրյալներ են սպառազինությունների մրցավազքի դադարեցումն ու պատերազմի օջախների վերացումը, միջազգային համագործակցության զարգացումը։ Լարվածության թուլացման պրոցեսում ամրապնդվեց և սկսեց տնտեսական և քաղաքական կոնկրետ բովանդակությամբ հարստանալ տարբեր սոցիալական կարգեր ունեցող պետությունների խաղաղ գոյակցությունը։ Խորհրդային Միության կազմալուծմամբ նշմարվեց «Սառը պատերազմի» ավարտը, ավելի նպաստավոր օբյեկտիվ նախադրյալներ ստեղծվեցին վիճելի հարցերը և միջազգային կոնֆլիկտները արդարացի խաղաղ կարգավորման միջոցներով լուծելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 575 CC-BY-SA-icon-80x15.png