Համաշխարհային խաղաղություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղաղության սիմվոլ

Համաշխարհային խաղաղություն, միջագային խաղաղություն, երջանկության, ազատության և խաղաղության իդեալական վիճակի հայեցակարգ Երկիր մոլորակի ժողովուրդների և պետությունների միջև։

Համաշխարհային խաղաղության, ինչպես և պատերազմի բնույթը, պայմանավորված է հասարակության պատմական զարգացման աստիճանով, տիրող դասակարգերի քաղաքականությամբ։ Պատերազմական միջոցների ուժի աննախադեպ մեծացման հետևանքով Միջազգային խաղաղությունը դարձել է համամարդկային խնդիր։ Համաշխարհային խաղաղությյան կարևոր նախադրյալներ կարող են համարվել սպառազինությունների մրցավազքի դադարեցումն ու պատերազմի օջախների վերացումը, միջազգային համագործակցության զարգացումը։ Լարվածության թուլացման գործընթացում ամրապնդվեց և սկսեց տնտեսական և քաղաքական կոնկրետ բովանդակությամբ հարստանալ տարբեր սոցիալական կարգեր ունեցող պետությունների խաղաղ գոյակցությունը։ Խորհրդային Միության կազմալուծմամբ նշմարվեց «Սառը պատերազմի» ավարտը, ավելի նպաստավոր օբյեկտիվ նախադրյալներ ստեղծվեցին վիճելի հարցերը և միջազգային կոնֆլիկտները արդարացի խաղաղ կարգավորման միջոցներով լուծելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 575