Ֆրենսիս Կոբբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենսիս Կոբբ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1822(1822-12-04)[1][2][3]
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 5, 1904(1904-04-05)[1][2][4] (81 տարեկան)
Մահվան վայրHengwrt, Dolgellau, Գվինեդ, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանLlanelltyd
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունգրող, բարեգործ, կանանց իրավունքների պաշտպան, փիլիսոփա, սուֆրաժիստ, սուֆրաժիստ և խմբագիր
Ծնողներհայր՝ Charles Cobbe?[4], մայր՝ Frances Conway?[4]
Commons-logo.svg Frances Power Cobbe Վիքիպահեստում

Ֆրենսիս Փաուեր Կոբբ (անգլ.՝ Frances Power Cobbe, դեկտեմբերի 4, 1822(1822-12-04)[1][2][3], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 5, 1904(1904-04-05)[1][2][4], Hengwrt, Dolgellau, Գվինեդ, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), իռլանդացի բանաստեղծուհի, հասարակական գործիչ և սուֆրաժիստ։ Կենդանիների իրավունքների պաշտպանության մի շարք կազմակերպությունների հիմնադիր։ Մասնավորապես, 1898 թվականին հիմնադրել է Կենդանահերձության արգելման բրիտանական միությունը (BUAV): Սուֆրաժիստների Լոնդոնի ազգային ընկերության գործադիր խորհրդի անդամ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոբբը ծնվել է Դուբլինի արվարձան Նյուբրիջ Հաուսում, համանուն տոհմական կալվածքում (այժմ` Դոնաբեյտ)[5]։ 1875 թվականին հիմնադրել է աշխարհում կենդանիների վրա փորձեր կատարելու դեմ պայքարող, Հերձման ենթակա կենդանիների պաշտպանության առաջին կազմակերպությունը (SPALV), 1898 թվականին` Կենդանահերձության արգելման Բրիտանական միությունը (BUAV): Երկու կազմակերպություններն էլ առ այսօր գործում են։ Ֆրենսիս Փաուեր Կոբբը եղել է Կանանց ընտրական իրավունքների պաշտպանության Լոնդոնյան ազգային ընկերության (London National Society for Women’s Suffrage) գործադիր խորհրդի անդամ և լոնդոնյան թերթերում կանանց ձայնի իրավունքի, կանանց սեփականության իրավունքի և կենդանահերձության դեմ պայքարի վերաբերյալ հոդվածների խմբագրական սյունակների հեղինակ։ Համարվում է «Բարյականության ներըմբռնողական տեսություն» (1855), «Անցյալի քաղաքները» (1864)[6], «Հանցագործները, ապուշները, կանայք և անչափահասները» (1869)[3], «Բարքերի Դարվինիզմ» (1871) և «Ժամանակի գիտական ոգին» (1888) աշխատությունների հեղինակ։

1868 թվականին Կոբբը ծանոթանում է Դարվինի ընտանիքի հետ։ Էմմա Դարվինը հանձին տիկին Կոբբի տեսնում էր «շատ հաճելի» անձնավորության։ Կոբբը համոզում է Չարլզ Դարվինին ընթերցել Իմմանուել Կանտի[7] «Բարքերի մետաֆիզիկան»։ Նրանց հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել 1869 թվականին Ուելսում, երբ Դարվինը հավանաբար լուրջ հիվանդ էր[8]։ Այդ ժամանակ Կոբբը փորձում է համոզել նրան ընթերցել Ջոն Ստյուարտ Միլին, և Դարվինը իրականում ընթերցում է Կոբբի կողմից Միլի «Կնոջ ենթակայության մասին» գրքի վերաբերյալ գրված մեկնաբանությունը[9]։ Սակայն հետագայում Կոբբը կորցնում է նրա վստահությունը, երբ առանց իր թույլտվության խմբագրում և հրապարակում է նրա նամակը իրեն։ Նրա «Բարքերի Դարվինիզմ» հոդվածը, որում քննադատվում է դարվինյան «Տեսակների ծագումը» հրապարակվում է «The Theological Review»-ում 1871 թվականի ապրիլին[10][11]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Caine, Barbara. Victorian feminists. Oxford University Press 1993. ISBN 0-198-20433-7
  • Rakow, Lana and Kramarae, Cheris. The Revolution in Words: Women's Source Library. London, Routledge 2003 ISBN 0-415-25689-5
  • Lori Williamson, Power and protest : Frances Power Cobbe and Victorian society. 2005. ISBN 978-1854891006. A 320-page biography.
  • Sally Mitchell, Frances Power Cobbe: Victorian Journalist, Feminist, Reformer. University of Virginia Press, 2004. ISBN 978-0813922713.
  • Victorian feminist, social reformer and anti-vivisectionist, discussion on BBC Radio 4's Woman's Hour, 27 June 2005
  • State University of New York - Frances Power Cobbe (1822-1904)
  • The archives of the British Union for the Abolition of Vivisection (ref U DBV) are held at the Hull History Centre - and details of holings on its online catalogue.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.isfdb.org/cgi-bin/ea.cgi?133390
  3. 3,0 3,1 Dictionary of Irish BiographyRoyal Irish Academy.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Lundy D. R. The Peerage
  5. Cobbe, Frances Power (1904)։ Life of Frances Power Cobbe as told by herself։ London: S. Sonnenschein & co։ էջ 74 
  6. «Cities of the Past»
  7. Browne, Janet (2002)։ Charles Darwin: The Power of Place։ Alfred A. Knopf։ էջեր 296–297։ ISBN 0-679-42932-8 
  8. Browne, Janet (2002)։ Charles Darwin: The Power of Place։ Alfred A. Knopf։ էջ 332։ ISBN 0-679-42932-8 
  9. James Moore and Adrian Desmond, "Introduction", in (2004)։ The Descent of Man, and Selection in Relation to Sex (2 ed.)։ London: Penguin Classics։ էջեր xivii։ ISBN 978-0-140-43631-0 
  10. Cobbe, Frances Power (April 1871), «Darwinism in Morals», The Theological Review Volume 8 (Williams & Norgate): 167–192, https://books.google.am/books?lr=&id=iTM2AAAAMAAJ 
  11. Internet Archive