Վիտամին B2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիբոֆլավին

Ռիբոֆլավին (լակտոֆլավին, վիտամին B2), ջրում լուծվող ամենակարևոր վիտամինից է, բազմաթիվ բիոքիմիական պրոցեսների կոֆերմենտ:

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

B2ը (ռիբոֆլավին) անհրաժեշտ է օրգանիզմում սպիտակուցների և ածխաջրերի նորմալ փոխանակման համար։ B2ը օժանդակում է օրգանիզմի կանոնավոր աճին և վերքերի ապաքինմանը։ Վիտամինի անբավարարության դեպքում նկատվում է շրթունքների վրա ճաքեր, շրթունքների անկյուններում խոցեր և խոր ճաքեր մատերի վրա։ Վերքերի ապաքինումը դանդաղում է։ B2ի ամենամեծ քանակություն պարունակում են դրոժերը, լյարդը, ինչպես նաև կաթը և կաթնամթերքները: Վիտամինը կայուն է տաքացնելու նկատմամբ, բայց լույսից հեշտ քայքայվում է։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել]

Ռիբոֆլավինը վատ է լուծվում ջրում (0,12 մգ/մլ , 27,5 °C) և էթանոլում, անլուծելի է ացետոնում, դիէթիլային եթերում, քլորոֆորմում, բենզոլում:

Ռիբոֆլավինը կայուն է թթու և արագ քայքայվում է հիմնային միջավայրում։

Քիմիական հատկություններ[խմբագրել]

Ռիբոֆլավինը կենսաբանական ակտիվ նյութ է, որը կարևոր դեր է խաղում մարդու առողջության պահպանման գործում։ Ռիբոֆլավինի ածանցյալները ֆլավինմոնոնուկլեոտիդը (FMN) և ֆլավինադենինդինուկլեոտիդ ը (FAD) կարևորագույն թթվա-վերականգնող ֆերմենտների կազմի մեջ են մտնում որպես կոֆերմենտներ:

Ֆլավինային ֆերմենտները մասնակցություն են ունենում ճարպային, սաթի և այլ թթուների թթվեցման մեջ; инактивируют և թթվեցնում են թունավոր ալդեգիդները, օրգանիզմում տրոհում են ամինաթթուների խորթ D-իզոմերները, որ գոյանում են բակտերիաների կենսագործունեության արդյունքում; մասնակցում են վիտամին B6 և ֆոլացինի կոֆերմենտ տեսակների սինթեզում; աջակցում են глутатионի և հեմոգլոբինի վերականգնմանը։

Ֆերմենտներում կոֆերմենտները գործում են որպես թթվող սուբստրատից անջատվող էլեկտրոնների և պրոտոնների միջանկյալ կրիչներ։

Ռիբոֆլավինի անբավարարություն մարդու օրգանիզմում[խմբագրել]

Վիտամին B2-ը անհրաժեշտ է էրիտրոցիտների, հակամարմին կազմավորման համար, հասակի և օրգանիզմի վերարտադրության ֆունկցիաների կարգավորման համար։ Նա անհրաժեշտ է նաև առողջ մաշկի, եղունգների, մազեր աճի և ընդհանուր առմամբ ողջ օրգանիզմի առողջության համար, ներառյալ և վահանաձև գեղձի ֆունկցիան.

Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության արտաքին դրսևորուններն են՝ շրթունքների լորձաթաղանթի ախտահարումը ուղղահայաց ճաքերով , ստոմատիտի երևույթներ բերանի անկյուններում, լեզվի այտուծ և կարմրություն (գլոսիտ), քթաշրթունքային ծալքի ,քթի թևերի, ականջների, կոպերի վրա սեբորեական դերմատիտ: Հաճախ զարգանում են տեսողության օրգանների շեղումներ՝ լուսավախություն, եղջերաթաղանթի անոթավորում, կոնյունկտիվիտ, կերատիտ և որոշ դեպքերում՝ կատարակտ: Ավիտամինոզի մի շարք դեպքերում ի հայտ են գալիս անեմիա և նյարդային խանգարումներ, որ ուղեկցվում է մկանային թուլությամբ, այրող ցավերով ոտքերում և այլն։

Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության հիմնական պատճառները՝ այդ վիտամինը պարունակող մթերքների ոչ բավարար օգտագործումը; վիտամինը պարունակող մթերքների ոչ ճիշտ պահպանումը և մշակումը, որի հետևանքով վիտամինի պարունակությունը կտրուկ նվազումը; Աղե-ստամոքսային տրակտի խրոնիկ հիվանդություննները, ռիբոֆլավինի հակադիր դեղամիջոցների ընդունումը։

Սննդամթերք Ռիբոֆլավինի քանակությունը,
մգ/100 գ մթերքում։
լյարդ и երիկամներ 2,80-4,66
դրոժներ 2,07-4,0
ձվեր 0,30-0,80
նուշ 0,80
շամպինյոններ 0,4
սպիտակ սունկ 0,3
շիկասունկ 0,3
կաթնաշոռ 0,30-0,50
բրոկոլի 0,3
կաղամբ 0,25
հնդկաձավար 0,24
կաթ 0,13-0,18
միս 0,15-0,17
մաքրած բրինձ,
մակարոնեղեն,
սպիտակ հաց,
մրգերի ևբանջարեղենների մեծամասնությունը
0,03-0,05

Արտաքին հղումներ[խմբագրել]