Սակավարյունություն
Սակավարյունություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | արյունաբանություն |
![]() |
Սակավարյունություն (հուն․՝ αναιμία` սակավարյունություն), անեմիա, արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) կամ հեմոգլոբինի ընդհանուր քանակի նվազումը[1][2], արյան թթվածին կապելու տարողության նվազումը[3]։ Երբ անբավարարությունը դանդաղ է առաջանում, ախտանիշները հաճախ կարող են անորոշ լինել և ներառում են հոգնածություն, թուլություն, դժվարաշնչություն[4]։ Անեմիան, որը արագ է առաջանում, ունի բազում ախտանիշներ, որոնք կարող են ներառել շփոթվածություն, ուշագնացության զգացում, գիտակցության կորուստ և ծարավի զգացողություն[4]։ Անեմիան պետք է արտահայտված լինի՝ նախքան անձը զգալիորեն կգունատվի։ Կախված հիմնական հիվանդության պատճառից՝ կարող են լինել նաև լրացուցիչ ախտանիշներ[4]։
Անեմիայի երեք հիմնական տեսակները պայմանավորված են արյան կորստի, արյան կարմիր բջիջների արտադրության նվազեցման և կարմիր բջիջների ավելացման հետ[4]։ Արյան կորստի պատճառներից են վնասվածքները, ստամոքս-աղիքային արյունահոսությունները և այլն[4]։ Արտադրության նվազեցման պատճառները ներառում են երկաթի դեֆիցիտը, վիտամին B12-ի պակասը, թալասեմիան և ոսկրածուծի մի շարք նեոպլազիաները[4]։ Անեմիայի պատճառներից են նաև մանգաղաձև բջջային անեմիան, մալարիան և որոշ աուտոիմուն հիվանդություններ[4]։ Անեմիան դասակարգվում է նաև կարմիր բջիջների չափերի հիման վրա[4]։ Եթե բջիջները փոքր են, դա միկրոցիտար անեմիա է[4]։ Եթե դրանք մեծ են, ապա դա մակրոցիտար անեմիա է, իսկ եթե դրանք նորմալ են, նորմոցիտար անեմիա է[4]։ Տղամարդկանց մոտ ախտորոշվում է, երբ հեմոգլոբինի քանակը նվազում է 130-140 գ/լ-ից, իսկ կանանց դեպքում այն պետք է լինի 120-130 գ/լ-ից պակաս (12-13 գ/դլ)[4][4][5]։
Մարդկանց առանձին խմբեր, օրինակ՝ հղի կանայք, կանխարգելման համար ստանում են երկաթ պարունակող հաբեր[4][6]։ Սննդային հավելումն՝ առանց կոնկրետ պատճառը պարզելու, խորհուրդ չի տրվում[4]։ Օգտագործվում է միայն, եթե առկա են անեմիային բնորոշ արյան փոփոխություններ և ախտանիշներ։ Նրանք, ովքեր չունեն ախտանիշներ, հաբեր խորհուրդ չի տրվում, եթե հեմոգլոբինի քանակը ցածր չէ 60–80 գ/լ-ից(6–8 գ/դլ)[4][7]։ Դեղորայքը, որը խթանում է էրիթրոպոեզը, խորհուրդ է տրվում միայն ծանր անեմիայի դեպքում։ Անեմիան տարածված է ամբողջ աշխարհում[4]։ Երկաթ դիֆիցիտային անեմիա ունի շուրջ 1 միլիոն մարդ[8]։ 2013 թվականին, մոտ 183 000 մարդ մահացել է երկաթ դիֆիցիտային անեմիայից, 1990 թվականին` 213 000։ Այն ավելի տարածված է կանանց, քան տղամարկանց մոտ[9], հղիության ընթացքում, երեխաների և տարեցների մոտ[4]։ Անեմիան մեծացնում է բժշկական ծախսերը և նվազեցնում մարդկանց աշխատունակությունը[5]։ «Անեմիա» հասկացությունը փոխառնված է հին հունարեն՝ ἀναιμία anaimia բառից, որը նշանակում է արյան պակաս՝ ἀν- an՝ «չ» և αἷμα haima՝ «արյուն»[10]։
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անեմիան շատ մարդկանց մոտ անախտանիշ է, կամ ախտանիշները կարող են թույլ արտահայտված լինել։ Ախտանշանները կարող են կապված լինել հիմնական պատճառի կամ անեմիայի հետ։ Ամենահաճախ դիտվում է թուլություն կամ հոգնածություն, իսկ երբեմն էլ կենտրոնացման թուլացում։
Անեմիայի ժամանակ կարող է դիտվել նաև դժվարաշնչություն։ Ծանր անբավարարության ժամանակ օրգանիզմը կարող է փոխհատուցել սրտային արտանետման բարձրացմամբ։ Հիվանդը կարող է ունենալ ախտանիշներ, ինչպիսիք են սրտխփոցները, հեղձուկի նոպաները (եթե առկա է սրտի հիվանդություն), սրտային անբավարարության այլ ախտանիշներ։ Օբյեկտիվ զննման ժամանակ կարող է դիտվել մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն, բայց դա հուսալի նշան չէ։ Զննման ժամանակ կարող է հայտնաբերվել անեմիայի որոշ տեսակներին բնորոշ նշաններ, օրինակ՝ գդալաձև եղունգներ (երկաթի դեֆիցիտի դեպքում), դեղնություն (հեմոլիտիկ անեմիայի), ոսկրային դեֆորմացիաներ (մեծ թերասեմիայի դեպքում) կամ ոտքի խոցեր (մանգաղաձև-բջջային անեմիա)։
Ծանր անեմիայի ժամանակ կարող է լինել հիպերդինամիկ շրջանառության նշաններ `տախիկարդիա (հաճախասրտություն), արագ պուլս և սրտի փորոքների հիպերտրոֆիա (մեծացում)։ Կարող են լինել սրտային անբավարարության նշաններ։ Պագոֆագիան (աղավաղված ախորժակ) սառույց, ինչպես նաև թուղթ, մոմ և խոտ, նույնիսկ մազ կամ կեղտ ուտելու ցանկությունն է, որը կարող է լինել երկաթի անբավարարության ախտանիշ, չնայած որ հաճախ հանդիպում է նաև այն մարդկանց մոտ, ովքեր ունեն հեմոգլոբինի նորմալ մակարդակ։ Խրոնիկական անեմիան կարող է առաջացնել երեխաների վարքագծային խանգարումներ` որպես նորածինների նյարդաբանական անբավարար զարգացման անմիջական արդյունք և դպրոցական տարիքի երեխաների մոտ ակադեմիական կարողությունների նվազում։ Անհանգիստ ոտքերի համախտանիշը ավելի տարածված է երկաթ պակասուրդային անեմիայի դեպքում։
Անեմիան առաջանում է էրիթրոցիտների արտադրության նվազման, էրիթրոցիտների բարձրացած ոչնչացման (հեմոլիտիկ անեմիա), արյան կորստի և հեղուկով ծանրաբեռնվածության (հիպերվոլեմիա) հետևանքով։ Նրանցից մի քանիսը կարող են զուգորդվել, ի վերջո՝ առաջացնել անեմիա։ Անեմիայի ամենատարածված պատճառը արյան կորուստն է։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անեմիայի պատճառ կարող են լինել արյան կարմիր բջիջների արտադրության նվազումը, կարմիր բջիջների բարձրացած քայքայումը (հեմոլիտիկ անեմիա), արյան կորուստը և հեղուկով ծանրաբեռնվածությունը (հիպերվոլեմիա)։ Նրանցից մի քանիսը կարող են զուգորդվել` ի վերջո առաջացնելով անեմիա։ Անեմիայի ամենատարածված պատճառը արյան կորուստն է, բայց դա սովորաբար չի հանգեցնում որևէ երկարատև ախտանիշի։ Ամենահաճախ հանդիպում է երկաթ դիֆիցիտային անեմիան։
Պատճառահետևանքային կապ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցողունային բջիջների արտադրման խանգարումներ
- Մաքուր կարմիր բջջային ապլազիա[11]
- Ապլաստիկ անեմիա[11], որն ազդում է բոլոր տեսակի բջիջների վրա
- Ֆանկոնի անեմիա-ժառանգական խանգարում[11]
- Երիկամային անբավարարության ժամանակ առաջացող անեմիա-էրիթրոպոետինի արտադրության նվազում
- Էնդոկրին հիվանդությունների ժամանակ առաջացող անեմիա
- Էրիթրոբլաստների տարածման և հասունացման խանգարումներ
- Չարորակ անեմիա[11], մեգալոբլաստային անեմիայի ձևերից մեկն է՝ կապված վիտամին B12 դեֆիցիտի հետ
- Ֆոլաթթվի անբավարարություն[11], ինչպես վիտամին B12- ի դեպքում՝ մեգալոբլաստային անեմիա
- Երկաթ դիֆիցիտային անեմիա, որն առաջացնում է հեմի անբավարար սինթեզ[11]
- Թալասեմիաներ, որոնք առաջացնում են գլոբինի սինթեզի[11] խանգարումներ
- Դիսէրիթրոպոետիկ անեմիաներ, որոնք առաջանում են անարդյունավետ էրիթրոպոեզի հետևանքով
- Երիկամային անբավարարության[11] ժամանակ առաջացած անեմիա[11]
- Անեմիայի առաջացման այլ մեխանիզմներ
- Միելոֆթիզային անեմիա[11], որն անեմիայի ծանր ձև է։ Առաջանում է, երբ ոսկրածուծը փոխարինվում է օրինակ ուռուցքի չարորակ բջիջներով, գրանուլեմաներով, ֆիբրոզով։
- Միելոդիսպլաստիկ համախտանիշ[11]
- Քրոնիկ բորբոքումների[11] ժամանակ առաջացող անեմիա
- Լեյկոէրիթրոբլաստիկ անեմիա[11]
Արյան կարմիր բջիջների բարձրացած քայքայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեմոլիտիկ անեմիա․ այն բնորոշվում է դեղնությամբ և լակտատ դեհիդրոգենազի մակարդակի բարձրացմամբ։
- Ներքին (ներբջջային) անոմալիաներ[11]
Առաջացնում են բջիջների վաղաժամ ոչնչացում։ Բոլորը, բացառությամբ գիշերային պարոքսիզմալ հեմոգլոբինուրիայի, ժառանգական գենետիկական խանգարումներ են[12]։
- Ժառանգական սֆերոցիտոզ[11], ժառանգական խանգարում է, որը հանգեցնում էրիթրոցիտների թաղանթում արատների առաջացմանը, որն էլ իր հերթին հանգեցնում է բջիջների քայքայման։
- Ժառանգական էլիպտոցիտոզը[11] թաղանթի սպիտակուցների դեֆեկտ
- Աբետալիպոպրոտեինեմիա[11]․ թաղանթի լիպիդների դեֆեկտ
- Ֆերմենտների դեֆեկտներ
- Պիրուվատ կինազա և հեքսոկինազա-գլիկոլիզի դեֆեկտ[11]
- Գլյուկոզա-6-ֆոսֆատ դիհրդրոգենազայի և գլուտաթիոն սինթետազայի անբավարարություն[11]-առաջացնում է օքսիդատիվ սթրես
- Հեմոգլոբինոպաթիաներ
- Մանգաղաձև բջջային անեմիա[11]
- Պարոքսիզմալ գիշերային հեմոգլոբինուրիա[11]
- Արտաքին (արտաբջջային) անոմալիաներ
- Հակամարմին միջնորդավորված
- Ջերմային աուտոիմուն հեմոլիտիկ անեմիա-կարմիր բջիջների աուտոիմուն[13] :
- Ցրտային հակամարմիններով պայմանավորված անեմիա- հիմնականում միջնորդվում է IgM- ի կողմից, կարող է լինել իդիոպաթիկ[14]
- Ռեզուս անհամատեղելիություն[11]․ հեմոլիտիկ անեմիայի հիմնական պատճառը նորածինների մոտ,կարող է լինել իդիոպաթիկ
- Փոխներարկման ռեակցիա[11]
- Արյան կարմիր բջիջների մեխանիկական վնասվածք
- Միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ անեմիաները, ներառյալ թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա և մակարդման ներանոթային համախտանիշ[11]
- Ինֆեկցիաներ, ներառյալ մալարիան[11]
- Սրտի վիրահատություն
- Հեմոդիալիզ
Արյան կորուստ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լաբորատոր հետազոտությունների համար հաճախակի արյան նմուշառություն զուգորդված էրիթրոցիտների արտադրության անբավարարության հետ
- Վնասվածք[11] կամ վիրահատություն, որը առաջացնում է արյան սուր կորուստ
- Ստամոքսաղիքային ուղու արյունահոսություններ[11], (օրինակ պեպտիկ խոցեր) կամ քրոնիկ արյան կորուստ (օրինակ,անգիոդիսպլազիա)։
- Գինեկոլոգիական խանգարումներ[11], որոնք հիմնականում առաջացնում են քրոնիկ արյան կորուստԴաշտանային ցիկլի խանգարումներ, որն ուղեկցվում է արյան քրոնիկ կորստով
Հեղուկով ծանրաբեռնում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հիպերվոլեմիայի առաջացման պատճառ կարող է լինել հեղուկի ավել քանակըինչպես նաև նատրիումի չարաշահումը, որը հեղուկը պահում է անոթային տարածության մեջ[15]
- Հղիության 6-րդ շաբաթից սկսած հորմոնալ փոփոխությունները առաջացնում են մոր մոտ շրջանառվող արյան ծավալի մեծացում
Աղիքային բորբոքում[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղեստամոքսային խանգարումները կարող են առաջացնել անեմիա։ Դրանք չեն սահմանափակվում միայն մալաբսորբցիայով, այլ հիմնականում կապված են քրոնիկ բորբոքման հետ, ինչի հետևանքով բարձրանում է հեփսիդինի մակարդակը, որը արգելակում է երկաթի ներծծումը[16][17][18]։
- Հելիկոբակտեր պիլորի ինֆեկցիա[19]
- Գլյուտեն կապված հիվանդություններ-օրինակ ցելակիա[18] և գլուտենային անհանդուրժողականություն[20]։ Անեմիան կարող է լինել ցելակիայի միակ դրսևորումը և ուղեկցվել տարբեր ախտանիշներով[21]։
- Աղիքի բորբոքային հիվանդությունն է[22][23]։
Անեմիայի տարբեր բնորոշումներ կան[24], բայց ավելի հստակ է արյան թթվածին [25] կապելու տարողության նվազումը։ Գործնական առումով կարևոր է հեմոգլոբինի մակարդակի նվազումը տվյալ տարիքային և սեռային խմբի նորմաներից[3][26]։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անեմիան ախտորոշվում է արյան ընդհանուր քննությամբ[24]։ Դիտվում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակի նվազում[3][25][26]։ Կարևոր ցուցանիշ է նաև էրիթրոցիտների չափերի որոշումը, որը հնարավություն է տալիս տարբերակել անեմիայի պատճառները։ Տարբերակման համար կարևոր է նաև կարմիր արյան մանրադիտակային հետազոտությունը։ Ռետիկուլոցիտների քանակը ցույց է տալիս ոսկրածուծի պատասխանը։ Ռետիկուլոցիտների արտադրման ինդեքսը ասոցացվում է անեմիայի ծանրության աստիճանի հետ։ Եթե անեմիայի աստիճանը ծանր է, բայց ռետիկուլոցիտների քանակը նորմալ է, դա նշանակում է, որ ոսկրածուծի պատասխանը անադեկվատ է։ Եթե ռետիկուլոցիտների ավտոմատ հաշվումը անհնար է, պետք է այն դիտել մանրադիտակով։ Կարևոր է որոշել նաև ֆերտինի մակարդակը, բայց համոզվելուց հետո, որ բորբոքում չկա, քանի որ ֆերիտինը նույնպես հանդիսանում է սուր փուլի սպիտակուց։
Դժվար է չափել էրիթրոցիտների ընդհանուր զամգվածը[27], այդ պատճառով անեմիան գնահատելու համար օգտագործում են հեմոգլոբինի կամ հեմատոկրիտի ցուցանիշները[28]։ Անեմիան դասակարգվում է նաև ըստ ծանրության աստիճանի` թեթև (մինչև110 գ/լ ), միջին ( 80-110 գ/լ) և ծանր (80 գ/լ-ից ցածր) մեծահասակների և ոչ հղի կանանց մոտ[29]։ Այլ է պատկերը երեխաների և հղիների մոտ[29]։
Անեմիայի բնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարիքից և սեռից կախված՝ հեմոգլոբինի քանակը արյան միավոր ծավալում կարող է տատանվել։
Տարիք և սեռ | Շեմ Hb(գ/լ) | Շեմ Hb(գ/%) |
---|---|---|
Երեխաներ (3ամս. - 5 տար.) | 110 | 11,0 |
Երեխաներ (5-12 տար.) | 115 | 11,5 |
Երեխաներ(12-15 տար.) | 120 | 12,0 |
Տղամարդիկ(>15 տար.) | 130-160 | 13,0-16,0 |
Կանայք(>15 տար.) | 120-140 | 12,0-14,0 |
Հղի կանայք | 110 | 11,0 |
երկիր | մարդ |
---|---|
![]() |
30
|
![]() |
28
|
![]() |
27
|
![]() |
26
|
![]() |
26
|
![]() |
26
|
![]() |
25
|
![]() |
25
|
![]() |
25
|
![]() |
24
|
Թեսթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարմիր բջիջների չափեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորֆոլոգիորեն անեմիան դասակարգվում է ըստ արյան կարմիր բջիջների չափերի։ Դա արվում է ինքնաբերաբար կամ մանրադիտակային հետազոտության միջոցով։ Չափը արտացոլվում է էրիթրոցիտների միջին ծավալով(MCV): Եթե բջիջները նորմայից ավելի փոքր են (80-ից մինչև 30 Մորֆոլոգիական մոտեցման ժամանակ անեմիա դասակարգվում է արյան կարմիր բջիջների չափերով։ Դա արվում է ինքնաբերաբար կամ մանրադիտակային հետազոտության հիման վրա։ Չափը արտացոլվում է միջին կորպուսկի ծավալում (MCV): Եթե բջիջները նորմայից ավելի փոքր են (80-ից մինչև 30 ֆլ), անեմիան համարվում է միկրոցիտար։ Եթե դրանք նորմալ չափերի են (80-100 ֆլ)՝ նորմոցիտար, և եթե դրանք նորմայից ավելի մեծ են (ավելի քան 100 ֆլ), ապա անեմիան դասակարգվում է որպես մակրոցիտար։ Այս սխեման արագորեն բացահայտում է անեմիայի ամենատարածված պատճառները։ Օրինակ՝ միկրոցիտային անեմիան հաճախ երկաթ դեֆիցիտի արդյունք է։ MCV տեղեկատվությունը սահմանափակում է այն դեպքերը, երբ հիմնական պատճառը պայմանավորված է մի շարք գործոնների համակցությամբ, ինչպիսիք են՝ երկաթի դեֆիցիտի (միկրոցիտար) և վիտամին B12 դեֆիցիտի (մակրոցիտար), որտեղ զուտ արդյունքը կարող է լինել նորմոցիտ բջիջները։
Արտադրություն ընդդեմ ոչնչացմանը կամ կորուստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անեմիայի «կինետիկ» մոտեցումը, թերևս, անեմիայի ամենակարևոր դասակարգումներից է։ Այս դասակարգումը կախված է մի քանի հեմատոլոգիական պարամետրերի գնահատման, հատկապես արյան ռետիկուլոցիտների (ոչ հասուն էրիթրոցիտների) հաշվարկից։
Սակավարյունություն | |||||||||||||||||||||||||||||||||
Ռետիկուլոցիտների արտադրման ցուցանիշ ցույց է տալիս ոսկրածուծի ադեկվատ ռեակցիան՝ անեմիային ի պատասխան. | Ռետիկուլոցիտերի արտադրման ցուցանիշ ցույց է տալիս անեմիային ի պատասխան ոսկրածուծի ռեակցիան, հեմոլիզի կամ արյան կորստի դեպքում առանց էրիթրոցիտների արտադրության. | ||||||||||||||||||||||||||||||||
Չկան կլինիկական տվյալներ, հեմոլիզի և արյան կորստի դեպքում կդիտվի արտադրման մաքուր խանգարում. | Կլինիկական տվյալներ և աննորմալ MCV, հեմոլիզ կամ կորուստ, արտադրման քրոնիկ խանգարում . | Կլինիկական տվյալներ և նորմալ MCV = Սուր հեմոլիզ և արյան կորուստ՝ առանց ոսկրածուծի ադեկվատ պատասխանի. | |||||||||||||||||||||||||||||||
Մակրոցիտար անեմիա (MCV>100) | Նորմոցիտար անեմիա (80<MCV<100) | Միկրոցիտար անեմիա (MCV<80) | |||||||||||||||||||||||||||||||
Անեմիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մակրոցիտար անեմիա (MCV>100) | Նորմոցիտար անեմիա (MCV 80–100) | Միկրոցիտար անեմիա (MCV<80) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բարձր ռետիկուլոցիտների քանակ | Ցածր ռետիկուլոցիտների քանակ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Միկրոցիտար անեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միկրոցիտար անեմիան առաջանում է հեմեգլոբինի սինթեզի անբավարարության հետևանքով, որն ունի բազմաթիվ պատճառներ։
- Հեմի սինթեզի խանգարումներ`
- երկաթ դիֆիցիտային անեմիա
- Քրոնիկ հիվանդությունների ժամանակ առաջացող անեմիա
- Գլոբինի սինթեզի դեֆեկտ
- Ալֆա և բետա թալասեմիաներ
- Սիդերոբլաստների դեֆեկտ
- ժառանգական սիդերոբլաստիկ անեմիա
- Ձեռքբերովի սիդերոբլաստիկ անեմիա, ներառյալ կապարով թունավորումը[32]
- Վերականգնվող սիդերոբլաստիկ անեմիա
- Այլ խանգարումներ
- Միկրոցիտար անեմիայի ամենահաճախ հանդիպող պատճառը երկաթ դիֆիցիտային անեմիան է։ Այն միկրոցիտար, հիպոքրոմ անեմիա է։ Երկաթ դիֆիցիտային անեմիան առաջանում է երկաթի անբավարար ընդունման և ներծծման խանգարման հետևանքով։ Մանկահասակ երեխաները և հղի կանայք ունեն երկաթի ավելի մեծ պահանջ։ Երկաթի ընդունումը մեծապես անհրաժեշտ է կորուստների վերացման համար, որոնք կարող են լինել մարսողական ուղու խնդիրների, ավելի հաճախ արյան դոնորության կամ դաշտանի ծանր[33] խանգարումների պատճառով։ Երկաթը հեմոգլոբինի կարևոր մասն է, իսկ երկաթի ցածր մակարդակը հանգեցնում է հեմոգլոբինի նվազմանը` արյան կարմիր բջիջների մեջ։ Միացյալ Նահանգներում, վերարտադրողական տարիքի բոլոր կանանց 12% -ը երկաթի դեֆիցիտ ունի, համեմատած մեծահասակների հետ։ Աֆրիկացի, ամերիկացի և մեքսիկացի կանանց[34] շրջանում երկաթի անբավարարությունը 20% -ից բարձր է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկաթի դեֆիցիտը՝ առանց անեմիայի, անչափահասների շրջանում ավելի ցածր առաջադիմության և ցածր IQ- ի պատճառ է, թեև դա կարող է պայմանավորված լինել սոցիալ-տնտեսական գործոններով[35][36]։ Երկաթի դեֆիցիտը անեմիայի ամենատարածված վիճակն է։ Երբեմն երկաթի դիֆիցիտը շուրթերի անկյունային հատվածների անկանոն շաղկապման պատճառն է (անկյունային ստոմատիտ)։
- Միացյալ Նահանգներում, երկաթի դեֆիցիտի ամենատարածված պատճառը արյունահոսությունն է կամ արյան կորուստը, սովորաբար, ստամոքս-աղիքային համակարգի միջոցով։ Արյունահոսության աղբյուրի հայտնաբերման համար պետք է իրականացվի արյան ընդհանուր քննություն, վերին և ստորին էնդոսկոպիա։ Տարեց տղամարդկանց և կանանց մոտ, ռիսկերը ավելի բարձր են, որը կարող է պայմանավորված լինել ստամոքսաղիքային համակարգի, արգանդի քաղցկեղի և պոլիպների հետ։
- Անեմիան կարող է լինել նաև պարազիտային վարակների դեպքում (խոզուկ, ամեբիազ, շիստոսոմոզ և այլ)[37]։
Մենզերի ինդեքսը( էրիթրոցիտների միջին ծավալը) ցույց է տալիս արդյոք միկրոցիտար անեմիան երկաթ դիֆիցիտի հետևանք է, թե թալասեմիայի, չնայած հաստատման կարիք ունի[38]։
Մեգալոբլաստիկ անեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեգալոբլաստիկ անեմիայի ամենատարածված պատճառը վիտամին B12-ի, ֆոլաթթվի կամ երկուսի զուգակցված անբավարարությունն է։ Ֆոլաթթվի կամ վիտամին B12-ի պակասը կարող է պայմանավորված լինել կամ ոչ պատշաճ ընդունման կամ անբավարար ներծծման հետ։ Ֆոլաթթվի անբավարարությունը, ի տարբերություն B12-ի, սովորաբար չի առաջացնում նյարդաբանական ախտանիշներ։
- Չարորակ անեմիա, առաջանում է ներքին գործոնի բացակայության պատճառով, որն անհրաժեշտ է է սննդից վիտամին B12 կապման համար։ Կասլիի ներքին գործոնի բացակայությունը կարող է առաջանալ աուտոիմուն խանգարման հետևանքով։ Առաջանում են հակամարմիններ պարիետային բջիջների նկատմամբ (ատրոֆիկ գաստրիտ), որն էլիր հերթին հանգեցնում է ներքին գործոն դիֆիցիտի։
- Մակրոցիտար անեմիա կարող է առաջանալ նաև ստամոքսի ֆունկցիոնալ մասի հեռացումից, օրինակ, ստամոքսի շրջանցող վիրահատություններից հետո, որը հանգեցնում է վիտամին B12 / ֆոլաթթու կլանման խանգարմանը։
- Հիպոթիրեոզ
- Ալկոհոլիզմը, սովորաբար առաջացնում է ոչ սպեցիֆիկ մակրոցիտար անեմիա։ Լյարդի հիվանդության այլ տեսակները նույնպես կարող են առաջացնել մակրոցիտար անեմիա։
- Դեղորայք, ինչպիսիք են մեթոտրեքսատը, զիդովուդինը և այլ նյութեր, կարող են արգելակել ԴՆԹ-ի կրկնօրինակումը
Մակրոցիտար անեմիան հետագայում կարող է բաժանվել «մեգաբալոբլաստիկ անեմիա»-ի կամ «ոչ մեգալոբլաստային մակրոցիտար անեմիա»-ի։ Մեգալոբլաստիկ անեմիայի պատճառը հիմնականում ԴՆԹ-ի սինթեզի խանգարումն է,պահպանված ՌՆԹ-ի սինթեզով, ինչը հանգեցնում է ցողունային բջիջների սահմանափակ բաժանմանը։ Մեգագոբլաստիկ անեմիաները հաճախ ուղեկցվում են նեյտրոֆիլային հիպերսեգմենտացիայով (6 -10)։ Ոչ մեգալոբլաստային մակրոցիտար անեմիաները ունեն տարբեր պատճառագիտություն։ Անեմիայի ընդհանուր, ոչ սպեցիֆիկ ախտանիշներից բացի, վիտամին B12 պակասի առանձնահատկությունները ներառում են պերիֆերիկ նեյրոպաթիա և ողնուղեղի հետին նյարդարմատիկների դեգեներացիաներ[39]։ Այլ առանձնահատկություններից են հարթ, կարմիր լեզուն և լեզվաբորբը։ Վիտամին B12- ի անբավարար անեմիայի բուժումը նախ և առաջ մշակվել է Ուիլյամ Մուրֆիի կողմից, ով շներին չկերակրեց նրանց մոտ առաջացնելով անեմիա, այնուհետև կերակրեց տարբեր նյութերով`տեսնելով, թե ինչն է նրանց նորից առողջ դարձնում։ Նա հայտնաբերեց, որ լյարդի մեծ քանակի սնուցումը կարծես թե բուժում է հիվանդությունը։ Այնուհետև Ջորջ Մինոթը և Ջորջ Ուայթփլը որոշեցին առանձացնել քիմիական դեղորայքային նյութը և, ի վերջո, կարողացան առանձացնել B12 վիտամինը լյարդից։ Բոլոր երեքը կիսեցին 1934 թվականի Նոբելյան մրցանակը բժշկության մեջ[40]։
Նորմոցիտար անեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորմոցիտար անեմիա առաջանում է, երբ ընդհանուր հեմոգլոբինի մակարդակը նվազել է, բայց արյան կարմիր բջիջների չափը (միջին կորպուսկուլյար ծավալը) մնում է նորմալ։ Պատճառները ներառում է`
- Արյան սուր կորուստ
- Խրոնիկական հիվանդության անեմիա
- Ապլաստիկ անեմիա
- Հեմոլիտիկ անեմիա
Դիմորֆիկ անեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեյնցի մարմնիկների անեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեյնցի մարմինները ձևավորվում են էրիթրոցիտների ցիտոպլազմայում և հայտնվում են որպես փոքր, մուգ կետեր մանրադիտակի տակ։ Այն կարող է առաջանալ դեղանյութերի, օրինակ, ացետամինոֆենի (պարացետամոլ) կամ կարող են առաջանալ տարբեր սննդամթերքների կամ այլ նյութերի օգտագործման հետևանքով։ Կենդանիների մոտ կարող է առաջանալ տարբեր սննդամթերքների օգտագործման հետևանքով։
- Կատուների և շների մոտ, որոնք ուտում են սոխ կամ սխտոր [41]
- Շների մոտ, ցինկով առաջացած, օրինակ, 1982 թվականին մետաղադրամ ուտելուց հետո[42]։
- Ձիերի մոտ, որոնք կերակրվում են չոր տերևներ[43]
Հիպերանեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիպերանեմիան ծանր հիվանդություն է, որի դեպքում հեմատոկրիտը 10% -ից ցածր է[44]։
Ռեֆրակտեր անեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեֆրակտեր անեմիայի ժամանակ այն չի պատասխանում բուժմանը[45], որը հաճախ երկրորդային է և դիտվում է միելոդիսպլաստիկ սինդրոմների[46] ժամանակ։ Երկաթ դեֆիցիտային անեմիան նույնպես կարող է լինել ռեֆրակեր, որպես ստամոքսաղիքային խնդիրների դրսևորում, որոնք խաթարում են երկաթի ներծծումը, և ուղեկցվում են թաքնված արյունահոսությամբ[47]։
Արյան փոխներարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյան փոխներարկումից կախյալ անեմիան առաջանում է արյան փոխներարկումից հետո[48]։ Միելոդիսպլաստիկ համախտանիշով մարդկանց մեծ մասը փեխներարկումից որոշ ժամանակ անց զարգացնում է անեմիա[49][50][51]։ Բետա թալասեմիայի դեպքում նույնպես արյան փեխներարկումը կարող է հանգեցնել անեմիայի։ Արյան փոխներարկումից առաջացած հիմնական մտահոգություններից է երկաթի գերբեռնվածությունը[49]։ Երկաթի գերհագեցումը կարող է պահանջել խելատային թերապիա[52]։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժումը կախված է անեմիայի պատճառից և ծանրության աստիճանից։ Վիտամինային հավելումները, որոնք տրվում են ներքին ընդունման ձևով (ֆոլաթթու կամ վիտամին B12) կամ միջմկանային(վիտամին B12), ունեն որոշակի թերություններ։
Ներքին ընդունման երկաթի դեղամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկաթի դիֆիցիտը բավականին տարածված է զարգացող երկրներում։ Ըստ գնահատումերի՝ շատ երկրներում երեխաների 2/3-ը[53] և վերարտադրողական տարիքի կանայք տառապում են երկաթի դիֆիցիտից, նրանց 1/3-ն ունի ծանր աստիճանի անեմիա։ Երկաթի դիֆիցիտը, որն առաջացել է սննդի միջոցով անբավարար ընդունման հետևանքով, տղամարդկանց և դաշտանադադարի տարիքի կանանց մոտ հազվադեպ է հանդիպում։ Երկաթի դիֆիցիտը պահանջում է փնտրել կորստի պատճառը, ինչպիսին են օրինակ ստամոքսաղիքային ուղու խոցերից կամ հաստ ուղու քաղցկեղից արյունահոսությունները։ Երկաթի դիֆիցիտային անեմիայի թեթև և միջին ծանրության աստիճանները բուժվում են ներքին ընդունման երկաթի սուլֆատով, երկաթի ֆումարատով կամ երկաթի գլյուկոնատով։ Երկաթի հավելումներ նշանակելիս կարող են առաջանալ ստամոքսի խանգարումներ և կղանքի գույնի փոփոխություններ։ Ստամոքսային խանգարումները նվազեցնելու նպատակով պետք է երկաթը ընդունել սննդի հետ միասին, սակայն դա նվազեցնում է երկաթի ներծծումը։ Վիտամին С-ն նպաստում է երկաթի ներծծմանը, այդ պատճառով կարելի է երկաթի հավելումները ընդուլել նարինջի հյութով[54]։ Քրոնիկական հիվանդություններ դեպքում, կապված քիմիոթերապայի հետ, կամ երիկամային հիվանդությունների դեպքում որոշ մասնագետներ նշանակում են ռեկոմբինանտ էրիթրոպոետին կամ էպոետին ալֆա՝ էրիթրոցիտների արտադրությունը խթանելու նպատակով [55]։
Հարմարսողական երկաթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն դեպքում, երբ երկաթի ներքին ընդունման դեպքում չկա արդյունք, կամ առկա է ներծծման դանդաղում բորբոքման հետևանքով, կարելի է երկաթը նշանակել հարմարսողական։ Օրգանիզմում ամեն օր կարող է ներծծվել մինչև 6 մգ երկաթ։ Շատ դեպքերում հիվանդը ունի ավելի քան 1000 մգ երկաթի դեֆիցիտ, որը պահանջում է փոխարինել մի քանի ամիս։ Այս դեպքում պետք է միաժամանակ նշանակել էրիթրոպոետին[56]։
Արյան փոխներարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյան փոխներարկումները, առանց ախտանիշների, խորհուրդ չեն տրվում, եթե հեմոգլոբինի մայարդակը ցածր չէ 60-80 գ / լ-ից (6-ից 8 գ / դլ)[4]։ Պսակաձև զարկերակների ախտահարմամբ հիվանդները, ովքեր արյունահոսություններ չունեն, արյան փոխներարկումը խորհուրդ է տրվում միայն այն դեպքում, երբ հեմոգլոբինը 70-80 գ / լ-ից ցածր է (7-ից 8 գ / դլ)[7][57]։ Հակառակ դեպքում պետք է արյուն փոխներարկել սրտանոթային անկանոնությունների դեպքում[58]։
Էրիթրոպոեզի խթանիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրիթրոպոեզի խթանիչների օգտագործումը կապված է հեմոգլոբինի մակարդակի պահպանման համար, որը նվազեցնում է փոխներարկման իրականացման անհրաժեշտությունը[59]։ Դրանք պետք չէ օգտագործել թեթև և միջին աստիճանի անեմիաների դեպում։ Այն խորհուրդ չի տրվում քրոնիկ երիկամային հիվանդությունների ժամանակ, եթե հեմոգլոբինի մակարդակը ցածր է 10 գ/լ-ից կամ առկա է անեմիայի ախտանիշներ[59][60]։
Հիպերբարիկ օքսիգենացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անեմիայի բուժման համար օգտագործվում է նաև հիպերբարիկ օքսիգենցիա[61][62], որը հատկապես խորհուրդ է տրվում այն հիվանդներին, որոնց արգելված է արյան փոխներարկումը[61], կամ երբ հիվանդը հրաժարվում է փոխներարկումից[63], օրինակ՝ Եհովայի վկաները։
Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկաթի անբավարարությունից տուժել է մոտ 610 միլիոն մարդ կամ բնակչության 8.8%-ը[9]։ Այն կանանց մոտ (9.9%) փոքր-ինչ ավելի տարածված է, քան տղամարդկանց մոտ (7.8%)[9]: Երկաթ դեֆիցիտային անեմիան ազդում է ևս 375 միլիոնի վրա [9]։
Անեմիայի դեպքերի թիվը ըստ երկրների (2019)
Երկրներ | Դեպքերի քանակ | Բնակչություն | Տոկոս | 100,000-ի հաշվով | |
---|---|---|---|---|---|
1 | ![]() |
187000 | 1366417754 | 0.000137 | 13.7 |
2 | ![]() |
2590 | 19658031 | 0.000132 | 13.2 |
3 | ![]() |
284 | 2172579 | 0.000131 | 13.1 |
4 | ![]() |
1540 | 11801151 | 0.000130 | 13.0 |
5 | ![]() |
2110 | 16296364 | 0.000129 | 12.9 |
6 | ![]() |
1440 | 11263770 | 0.000128 | 12.8 |
7 | ![]() |
2100 | 16486542 | 0.000127 | 12.7 |
8 | ![]() |
25500 | 200963599 | 0.000127 | 12.7 |
9 | ![]() |
2490 | 20321378 | 0.000123 | 12.3 |
10 | ![]() |
230 | 1920922 | 0.000120 | 12.0 |
11 | ![]() |
927 | 7813215 | 0.000119 | 11.9 |
12 | ![]() |
1500 | 12771246 | 0.000117 | 11.7 |
13 | ![]() |
6320 | 54045420 | 0.000117 | 11.7 |
14 | ![]() |
3500 | 30366036 | 0.000115 | 11.5 |
15 | ![]() |
906 | 8082366 | 0.000112 | 11.2 |
16 | ![]() |
58.9 | 530953 | 0.000111 | 11.1 |
17 | ![]() |
3150 | 28608710 | 0.000110 | 11.0 |
18 | ![]() |
520 | 4745185 | 0.000110 | 11.0 |
19 | ![]() |
479 | 4525696 | 0.000106 | 10.6 |
20 | ![]() |
79.4 | 763092 | 0.000104 | 10.4 |
21 | ![]() |
2420 | 23310715 | 0.000104 | 10.4 |
22 | ![]() |
22400 | 216565318 | 0.000103 | 10.3 |
23 | ![]() |
16800 | 163046161 | 0.000103 | 10.3 |
24 | ![]() |
1640 | 15946876 | 0.000103 | 10.3 |
25 | ![]() |
507 | 4937374 | 0.000103 | 10.3 |
26 | ![]() |
3260 | 31825295 | 0.000102 | 10.2 |
27 | ![]() |
3810 | 38041754 | 0.000100 | 10.0 |
28 | ![]() |
1000 | 10101694 | 0.000099 | 9.9 |
29 | ![]() |
134 | 1355986 | 0.000099 | 9.9 |
30 | ![]() |
2550 | 25876380 | 0.000099 | 9.9 |
31 | ![]() |
1490 | 15442905 | 0.000096 | 9.6 |
32 | ![]() |
1040 | 10864245 | 0.000096 | 9.6 |
33 | ![]() |
2510 | 26969307 | 0.000093 | 9.3 |
34 | ![]() |
2680 | 28833629 | 0.000093 | 9.3 |
35 | ![]() |
923 | 10047718 | 0.000092 | 9.2 |
36 | ![]() |
60.7 | 669823 | 0.000091 | 9.1 |
37 | ![]() |
3810 | 42813238 | 0.000089 | 8.9 |
38 | ![]() |
205 | 2303697 | 0.000089 | 8.9 |
39 | ![]() |
1510 | 17070135 | 0.000088 | 8.8 |
40 | ![]() |
816 | 9321018 | 0.000088 | 8.8 |
41 | ![]() |
761 | 8776109 | 0.000087 | 8.7 |
42 | ![]() |
2760 | 31949777 | 0.000086 | 8.6 |
43 | ![]() |
1840 | 21323733 | 0.000086 | 8.6 |
44 | ![]() |
945 | 11062113 | 0.000085 | 8.5 |
45 | ![]() |
3640 | 43053054 | 0.000085 | 8.5 |
46 | ![]() |
82.1 | 973560 | 0.000084 | 8.4 |
47 | ![]() |
567 | 6777452 | 0.000084 | 8.4 |
48 | ![]() |
71 | 850886 | 0.000083 | 8.3 |
49 | ![]() |
4850 | 58558270 | 0.000083 | 8.3 |
50 | ![]() |
967 | 11694719 | 0.000083 | 8.3 |
51 | ![]() |
22300 | 270625568 | 0.000082 | 8.2 |
52 | ![]() |
94.4 | 1148130 | 0.000082 | 8.2 |
53 | ![]() |
9.62 | 117606 | 0.000082 | 8.2 |
54 | ![]() |
63.4 | 782766 | 0.000081 | 8.1 |
55 | ![]() |
71 | 889953 | 0.000080 | 8.0 |
56 | ![]() |
2850 | 36471769 | 0.000078 | 7.8 |
57 | ![]() |
6510 | 83429615 | 0.000078 | 7.8 |
58 | ![]() |
3440 | 44269594 | 0.000078 | 7.8 |
59 | ![]() |
530 | 6855713 | 0.000077 | 7.7 |
60 | ![]() |
1430 | 18628747 | 0.000077 | 7.7 |
61 | ![]() |
1370 | 17861030 | 0.000077 | 7.7 |
62 | ![]() |
1100 | 14645468 | 0.000075 | 7.5 |
63 | ![]() |
123 | 1641172 | 0.000075 | 7.5 |
64 | ![]() |
3920 | 52573973 | 0.000075 | 7.5 |
65 | ![]() |
94.5 | 1293119 | 0.000073 | 7.3 |
66 | ![]() |
155 | 2125268 | 0.000073 | 7.3 |
67 | ![]() |
2830 | 39309783 | 0.000072 | 7.2 |
68 | ![]() |
21 | 299882 | 0.000070 | 7.0 |
69 | ![]() |
21 | 299882 | 0.000070 | 7.0 |
70 | ![]() |
416 | 5942089 | 0.000070 | 7.0 |
71 | ![]() |
1290 | 18551427 | 0.000070 | 7.0 |
72 | ![]() |
739 | 10738958 | 0.000069 | 6.9 |
73 | ![]() |
2330 | 34268528 | 0.000068 | 6.8 |
74 | ![]() |
2200 | 32981716 | 0.000067 | 6.7 |
75 | ![]() |
166 | 2494530 | 0.000067 | 6.7 |
76 | ![]() |
7.26 | 110940 | 0.000065 | 6.5 |
77 | ![]() |
75.4 | 1198575 | 0.000063 | 6.3 |
78 | ![]() |
249 | 3996765 | 0.000062 | 6.2 |
79 | ![]() |
4170 | 69037513 | 0.000060 | 6.0 |
80 | ![]() |
423 | 7044636 | 0.000060 | 6.0 |
81 | ![]() |
5.83 | 97739 | 0.000060 | 6.0 |
82 | ![]() |
6610 | 112078730 | 0.000059 | 5.9 |
83 | ![]() |
11.6 | 197097 | 0.000059 | 5.9 |
84 | ![]() |
167 | 2880917 | 0.000058 | 5.8 |
85 | ![]() |
2890 | 50339443 | 0.000057 | 5.7 |
86 | ![]() |
22.4 | 390353 | 0.000057 | 5.7 |
87 | ![]() |
280 | 4974986 | 0.000056 | 5.6 |
88 | ![]() |
1780 | 32510453 | 0.000055 | 5.5 |
89 | ![]() |
179 | 3301000 | 0.000054 | 5.4 |
90 | ![]() |
228 | 4207083 | 0.000054 | 5.4 |
91 | ![]() |
230 | 4246439 | 0.000054 | 5.4 |
92 | ![]() |
30.9 | 581372 | 0.000053 | 5.3 |
93 | ![]() |
155 | 2948279 | 0.000053 | 5.3 |
94 | ![]() |
458 | 8772235 | 0.000052 | 5.2 |
95 | ![]() |
975 | 19364557 | 0.000050 | 5.0 |
96 | ![]() |
491 | 9770529 | 0.000050 | 5.0 |
97 | ![]() |
351 | 7000119 | 0.000050 | 5.0 |
98 | ![]() |
7220 | 145872256 | 0.000049 | 4.9 |
99 | ![]() |
480 | 9746117 | 0.000049 | 4.9 |
100 | ![]() |
5.36 | 112003 | 0.000048 | 4.8 |
101 | ![]() |
447 | 9452411 | 0.000047 | 4.7 |
102 | ![]() |
61.7 | 1325648 | 0.000047 | 4.7 |
103 | ![]() |
4.47 | 97118 | 0.000046 | 4.6 |
104 | ![]() |
19.7 | 433285 | 0.000045 | 4.5 |
105 | ![]() |
440 | 9684679 | 0.000045 | 4.5 |
106 | ![]() |
86.6 | 1906743 | 0.000045 | 4.5 |
107 | ![]() |
785 | 17373662 | 0.000045 | 4.5 |
108 | ![]() |
93.4 | 2078654 | 0.000045 | 4.5 |
109 | ![]() |
62.6 | 1394973 | 0.000045 | 4.5 |
110 | ![]() |
184 | 4130304 | 0.000045 | 4.5 |
111 | ![]() |
497 | 11333483 | 0.000044 | 4.4 |
112 | ![]() |
124 | 2832067 | 0.000044 | 4.4 |
113 | ![]() |
129 | 2957731 | 0.000044 | 4.4 |
114 | ![]() |
9200 | 211049527 | 0.000044 | 4.4 |
115 | ![]() |
550 | 12626950 | 0.000044 | 4.4 |
116 | ![]() |
281 | 6545502 | 0.000043 | 4.3 |
117 | ![]() |
1620 | 37887768 | 0.000043 | 4.3 |
118 | ![]() |
115 | 2759627 | 0.000042 | 4.2 |
119 | ![]() |
5290 | 127575529 | 0.000041 | 4.1 |
120 | ![]() |
1820 | 43993638 | 0.000041 | 4.1 |
121 | ![]() |
25.1 | 627987 | 0.000040 | 4.0 |
122 | ![]() |
11.4 | 287025 | 0.000040 | 4.0 |
123 | ![]() |
124 | 3225167 | 0.000038 | 3.8 |
124 | ![]() |
4800 | 126860301 | 0.000038 | 3.8 |
125 | ![]() |
54000 | 1433783686 | 0.000038 | 3.8 |
126 | ![]() |
125 | 3461734 | 0.000036 | 3.6 |
127 | ![]() |
180 | 5047561 | 0.000036 | 3.6 |
128 | ![]() |
41.3 | 1179551 | 0.000035 | 3.5 |
129 | ![]() |
336 | 10473455 | 0.000032 | 3.2 |
130 | ![]() |
3450 | 108116615 | 0.000032 | 3.2 |
131 | ![]() |
183 | 5804337 | 0.000032 | 3.2 |
132 | ![]() |
13.3 | 440372 | 0.000030 | 3.0 |
133 | ![]() |
1350 | 44780677 | 0.000030 | 3.0 |
134 | ![]() |
193 | 6453553 | 0.000030 | 3.0 |
135 | ![]() |
254 | 8519377 | 0.000030 | 3.0 |
136 | ![]() |
1390 | 46736776 | 0.000030 | 3.0 |
137 | ![]() |
301 | 10226187 | 0.000029 | 2.9 |
138 | ![]() |
339 | 11539328 | 0.000029 | 2.9 |
139 | ![]() |
292 | 10036379 | 0.000029 | 2.9 |
140 | ![]() |
141 | 4882495 | 0.000029 | 2.9 |
141 | ![]() |
257 | 8955102 | 0.000029 | 2.9 |
142 | ![]() |
1700 | 60550075 | 0.000028 | 2.8 |
143 | ![]() |
469 | 17097130 | 0.000027 | 2.7 |
144 | ![]() |
146 | 5378857 | 0.000027 | 2.7 |
145 | ![]() |
153 | 5771876 | 0.000027 | 2.7 |
146 | ![]() |
217 | 8591365 | 0.000025 | 2.5 |
147 | ![]() |
15.4 | 615729 | 0.000025 | 2.5 |
148 | ![]() |
114 | 4783063 | 0.000024 | 2.4 |
149 | ![]() |
1980 | 83517045 | 0.000024 | 2.4 |
150 | ![]() |
8.03 | 339031 | 0.000024 | 2.4 |
151 | ![]() |
882 | 37411047 | 0.000024 | 2.4 |
152 | ![]() |
1480 | 65129728 | 0.000023 | 2.3 |
153 | ![]() |
124 | 5532156 | 0.000022 | 2.2 |
154 | ![]() |
420 | 18952038 | 0.000022 | 2.2 |
155 | ![]() |
350 | 17581472 | 0.000020 | 2.0 |
156 | ![]() |
499 | 25203198 | 0.000020 | 2.0 |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անեմիայի մասին խոսվել է ավելի քան 4000 տարի [64]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «What Is Anemia? – NHLBI, NIH»։ www.nhlbi.nih.gov։ Արխիվացված օրիգինալից 2016-01-20-ին։ Վերցված է 2016-01-31
- ↑ Stedman's medical Dictionary (28th ed.)։ Philadelphia: Lippincott Williams & Wilkins։ 2006։ էջ Anemia։ ISBN 978-0-7817-3390-8
- ↑ 3,0 3,1 3,2 Rodak BF (2007)։ Hematology : clinical principles and applications (3rd ed.)։ Philadelphia: Saunders։ էջ 220։ ISBN 978-1-4160-3006-5։ Արխիվացված օրիգինալից 2016-04-25-ին
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 «Anemia in the emergency department: evaluation and treatment»։ Emergency Medicine Practice 15 (11): 1–15; quiz 15–6։ November 2013։ PMID 24716235։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-18-ին։ Վերցված է 2018-12-15
- ↑ 5,0 5,1 «The clinical and economic burden of anemia»։ The American Journal of Managed Care։ 16 Suppl Issues: S59–66։ March 2010։ PMID 20297873
- ↑ «Evidence-based interventions for improvement of maternal and child nutrition: what can be done and at what cost?»։ Lancet 382 (9890): 452–477։ August 2013։ PMID 23746776։ doi:10.1016/S0140-6736(13)60996-4
- ↑ 7,0 7,1 «Treatment of anemia in patients with heart disease: a clinical practice guideline from the American College of Physicians»։ Annals of Internal Medicine 159 (11): 770–779։ December 2013։ PMID 24297193։ doi:10.7326/0003-4819-159-11-201312030-00009
- ↑ «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013»։ Lancet 385 (9963): 117–71։ January 2015։ PMC 4340604։ PMID 25530442։ doi:10.1016/S0140-6736(14)61682-2
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Years lived with disability (YLDs) for 1160 sequelae of 289 diseases and injuries 1990-2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010»։ Lancet 380 (9859): 2163–96։ December 2012։ PMID 23245607։ doi:10.1016/S0140-6736(12)61729-2
- ↑ «anaemia»։ Dictionary.com։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 14, 2014-ին։ Վերցված է հուլիսի 7, 2014
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 Table 12-1 in: Mitchell RS, Kumar V, Abbas AK, Fausto N։ Robbins Basic Pathology (8th ed.)։ Philadelphia: Saunders։ ISBN 978-1-4160-2973-1
- ↑ Mitchell RS, Kumar V, Abbas AK, Fausto N (2007)։ Robbins Basic Pathology (8th ed.)։ Philadelphia: Saunders։ էջ 432։ ISBN 978-1-4160-2973-1
- ↑ հարձակումն է, հիմնականում IgG- ի կողմից։ Այն կարող է լինել իդեոպաթիկ, այսինքն առանց որևէ հայտնի պատճառի, թմրամիջոցների օգտագործման հետ կապված կամ երկրորդական հիվանդության` համակարգային կարմիր գայլախտ, չարորակ նորագոյացություններ
- ↑ «Primary chronic cold agglutinin disease: an update on pathogenesis, clinical features and therapy»։ Hematology 12 (5): 361–70։ October 2007։ PMC 2409172։ PMID 17891600։ doi:10.1080/10245330701445392
- ↑ «Fluid imbalances»։ Portable Fluids and Electrolytes (Portable Series)։ Hagerstwon, MD: Lippincott Williams & Wilkins։ 2007։ էջ 62։ ISBN 978-1-58255-678-9
- ↑ «Iron and inflammation - the gut reaction»։ Metallomics (Review) 9 (2): 101–111։ February 2017։ PMC 5321802 ։ PMID 28067386։ doi:10.1039/c6mt00282j
- ↑ «Anemia in inflammatory bowel disease: a neglected issue with relevant effects»։ World Journal of Gastroenterology (Review) 20 (13): 3542–51։ April 2014։ PMC 3974521։ PMID 24707137։ doi:10.3748/wjg.v20.i13.3542
- ↑ 18,0 18,1 «Extraintestinal manifestations of coeliac disease»։ Nature Reviews. Gastroenterology & Hepatology (Review) 12 (10): 561–71։ October 2015։ PMID 26260366։ doi:10.1038/nrgastro.2015.131։ Արխիվացված օրիգինալից 2016-03-12-ին։ «Malabsorption of nutrients is not the only cause of anaemia in coeliac disease, the chronic inflammatory process in the intestine contributes as well.»
- ↑ «Anemia and iron deficiency in gastrointestinal and liver conditions»։ World Journal of Gastroenterology (Review) 22 (35): 7908–25։ September 2016։ PMC 5028806 ։ PMID 27672287։ doi:10.3748/wjg.v22.i35.7908։ Արխիվացված օրիգինալից 2017-09-06-ին
- ↑ «Non-Celiac Gluten sensitivity: the new frontier of gluten related disorders»։ Nutrients (Review) 5 (10): 3839–53։ September 2013։ PMC 3820047։ PMID 24077239։ doi:10.3390/nu5103839
- ↑ «National Institutes of Health Consensus Development Conference Statement on Celiac Disease, June 28-30, 2004»։ Gastroenterology (Review) 128 (4 Suppl 1): S1–9։ April 2005։ PMID 15825115։ doi:10.1053/j.gastro.2005.02.007
- ↑ «Dietary and nutritional considerations for inflammatory bowel disease»։ The Proceedings of the Nutrition Society (Review) 70 (3): 329–35։ August 2011։ PMID 21450124։ doi:10.1017/S0029665111000097
- ↑ «The aetiology and impact of malnutrition in paediatric inflammatory bowel disease»։ Journal of Human Nutrition and Dietetics (Review) 24 (4): 313–26։ August 2011։ PMID 21564345։ doi:10.1111/j.1365-277X.2011.01171.x։ Արխիվացված օրիգինալից 2017-02-02-ին
- ↑ 24,0 24,1 «The definition of anemia: what is the lower limit of normal of the blood hemoglobin concentration?»։ Blood 107 (5): 1747–50։ March 2006։ PMC 1895695։ PMID 16189263։ doi:10.1182/blood-2005-07-3046
- ↑ 25,0 25,1 Maakaron Joseph (սեպտեմբերի 30, 2016)։ «Anemia: Practice Essentials, Pathophysiology, Etiology»։ Emedicine։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 14, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 30, 2016
- ↑ 26,0 26,1 Pomeranz AJ, Sabnis S, Busey S, Kliegman RM (2016)։ Pediatric Decision-Making Strategies (2nd ed.)։ Elsevier։ ISBN 978-0-323-29854-4
- ↑ Polin RA, Abman SH, Rowitch D, Benitz WE (2016)։ Fetal and Neonatal Physiology (5 ed.)։ Elsevier Health Sciences։ էջ 1085։ ISBN 978-0-323-35232-1։ Արխիվացված օրիգինալից 2016-10-31-ին
- ↑ Uthman E (2009)։ Understanding Anemia։ Univ. Press of Mississippi։ էջ 23։ ISBN 978-1-60473-701-1։ Արխիվացված օրիգինալից 2016-10-31-ին
- ↑ 29,0 29,1 «Haemoglobin concentrations for the diagnosis of anaemia and assessment of severity»։ Արխիվացված օրիգինալից 2016-11-30-ին
- ↑ World Health Organization (2008)։ Worldwide prevalence of anaemia 1993–2005։ Geneva: World Health Organization։ ISBN 978-92-4-159665-7։ Արխիվացված օրիգինալից մարտի 12, 2009-ին։ Վերցված է 2009-03-25
- ↑ «Number of women of reproductive age (aged 15-49 years) with anaemia (thousands)»։ www.who.int (անգլերեն)։ Վերցված է 2022-09-17
- ↑ Caito S, Almeida Lopes AC, Paoliello MM, Aschner M (2017)։ «Chapter 16. Toxicology of Lead and Its Damage to Mammalian Organs»։ in Astrid S, Helmut S, Sigel RK։ Lead: Its Effects on Environment and Health։ Metal Ions in Life Sciences 17։ de Gruyter։ էջեր 501–534։ doi:10.1515/9783110434330-016
- ↑ Recommendations to Prevent and Control Iron Deficiency in the United States Archived 2007-04-20 at the Wayback Machine. MMWR 1998;47 (No. RR-3) p. 5
- ↑ «Iron Deficiency --- United States, 1999–2000»։ MMWR 51 (40): 897–899։ October 11, 2002։ Արխիվացված օրիգինալից մայիսի 5, 2012-ին։ Վերցված է ապրիլի 21, 2012
- ↑ «Iron deficiency and cognitive achievement among school-aged children and adolescents in the United States»։ Pediatrics 107 (6): 1381–6։ June 2001։ PMID 11389261։ doi:10.1542/peds.107.6.1381
- ↑ «A review of studies on the effect of iron deficiency on cognitive development in children»։ The Journal of Nutrition 131 (2S-2): 649S–666S; discussion 666S–668S։ February 2001։ PMID 11160596։ Արխիվացված օրիգինալից 2012-12-23-ին
- ↑ «Iron Deficiency Anaemia: Assessment, Prevention, and Control: A guide for programme managers» (PDF)։ Արխիվացված օրիգինալից 2011-05-16-ին։ Վերցված է 2010-08-24
- ↑ «Differentiation of iron deficiency from thalassaemia trait»։ Lancet 1 (7808): 882։ April 1973։ PMID 4123424
- ↑ eMedicine – Vitamin B-12 Associated Neurological Diseases : Article by Niranjan N Singh, MD, DM, DNB Archived 2007-03-15 at the Wayback Machine. July 18, 2006
- ↑ «Physiology or Medicine 1934 – Presentation Speech»։ Nobelprize.org։ 1934-12-10։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 28, 2010-ին։ Վերցված է 2010-08-24
- ↑ Hovda L, Brutlag A, Poppenga RH և այլք:, eds. (2016)։ «Chapter 69: Onions and garlic»։ Blackwell's Five-Minute Veterinary Consult Clinical Companion: Small Animal Toxicology (2nd ed.)։ John Wiley & Sons։ էջեր 515–520։ ISBN 978-1-119-03652-4
- ↑ Harvey JW (2012)։ Veterinary hematology: a diagnostic guide and color atlas։ St. Louis, Mo.: Elsevier/Saunders։ էջ 104։ ISBN 978-1-4377-0173-9
- ↑ Peek SF (2014)։ «Chapter 117: Hemolytic disorders»։ in Sprayberry KA, Robinson NE։ Robinson's Current Therapy in Equine Medicine (7th ed.)։ Elsevier Health Sciences։ էջեր 492–496։ ISBN 978-0-323-24216-5
- ↑ «Laboratory evaluation of anemia»։ The Western Journal of Medicine 146 (4): 443–51։ April 1987։ PMC 1307333։ PMID 3577135
- ↑ «MedTerms Definition: Refractory Anemia»։ Medterms.com։ 2011-04-27։ Արխիվացված օրիգինալից 2011-12-08-ին։ Վերցված է 2011-10-31
- ↑ «Good Source for later»։ Atlasgeneticsoncology.org։ Արխիվացված օրիգինալից 2011-11-03-ին։ Վերցված է 2011-10-31
- ↑ «Refractory iron deficiency anemia as the primary clinical manifestation of celiac disease»։ Journal of Pediatric Hematology/Oncology 25 (2): 169–72։ February 2003։ PMID 12571473։ doi:10.1097/00043426-200302000-00018
- ↑ «What are RBC-transfusion-dependence and -independence?»։ Leukemia Research 35 (1): 8–11։ January 2011։ PMID 20692036։ doi:10.1016/j.leukres.2010.07.015
- ↑ 49,0 49,1 «Management of RBC-transfusion dependence»։ Hematology. American Society of Hematology. Education Program: 398–404։ 2007։ PMID 18024657։ doi:10.1182/asheducation-2007.1.398
- ↑ Hillyer CD, Silberstein LE, Ness PM, Anderson KC, Roback JD (2006)։ Blood Banking and Transfusion Medicine: Basic Principles and Practice։ Elsevier Health Sciences։ էջ 534։ ISBN 9780702036255
- ↑ Mandel J, Taichman D (2006)։ Pulmonary Vascular Disease (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 170։ ISBN 1416022465
- ↑ Ferri FF (2015)։ BOPOD - Ferri's Clinical Advisor 2016: 5 Books in 1 (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 1131.e2։ ISBN 9780323378222
- ↑ «Strategies to control nutritional anemia»։ The American Journal of Clinical Nutrition 64 (5): 789–90։ November 1996։ PMID 8901803
- ↑ «Intravenous ascorbic acid administration for erythropoietin-hyporesponsive anemia in iron loaded hemodialysis patients»։ Artificial Organs 26 (4): 366–70։ April 2002։ PMID 11952508
- ↑ «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից 2013-06-24-ին։ Վերցված է 2013-08-09
- ↑ «Clinical use of intravenous iron: administration, efficacy, and safety»։ Hematology. American Society of Hematology. Education Program 2010: 338–47։ 2010։ PMID 21239816։ doi:10.1182/asheducation-2010.1.338
- ↑ «Treatment of anemia in patients with heart disease: a systematic review»։ Annals of Internal Medicine 159 (11): 746–757։ December 2013։ PMID 24297191։ doi:10.7326/0003-4819-159-11-201312030-00007
- ↑ ։ British Society of Gastroenterology։ «Guidelines for the management of iron deficiency anaemia»։ Gut 60 (10): 1309–16։ October 2011։ PMC 1728199։ PMID 21561874։ doi:10.1136/gut.2010.228874
- ↑ 59,0 59,1 «September 2007 update on EORTC guidelines and anemia management with erythropoiesis-stimulating agents»։ The Oncologist։ 13 Suppl 3 (Supplement 3): 33–6։ 2008։ PMID 18458123։ doi:10.1634/theoncologist.13-S3-33
- ↑ American Society of Nephrology, «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation (American Society of Nephrology), արխիվացված օրիգինալից April 16, 2012-ին, http://choosingwisely.org/wp-content/uploads/2012/04/5things_12_factsheet_Amer_Soc_Neph.pdf, վերցված է August 17, 2012
- ↑ 61,0 61,1 «Exceptional Blood Loss — Anemia»։ Արխիվացված է օրիգինալից July 5, 2008-ին։ Վերցված է 2008-05-19
- ↑ «Hyperbaric oxygen in exceptional acute blood-loss anemia»։ J. Hyperbaric Med 2 (4): 205–210։ 1987։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-16-ին։ Վերցված է 2008-05-19
- ↑ «A systematic review of the application of hyperbaric oxygen in the treatment of severe anemia: an evidence-based approach»։ Undersea & Hyperbaric Medicine 32 (1): 61–83։ 2005։ PMID 15796315։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-16-ին։ Վերցված է 2018-12-15
- ↑ «Anemia, genetic diseases, and malaria in prehistoric mainland Southeast Asia»։ American Journal of Physical Anthropology 101 (1): 11–27։ September 1996։ PMID 8876811։ doi:10.1002/(SICI)1096-8644(199609)101:1<11::AID-AJPA2>3.0.CO;2-G
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 132)։ ![]() |