Jump to content

Լուսավախություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսավախություն
Տեսակկլինիկական նշան և ախտանիշ կամ նշան
Պատճառլույս, աուտիզմ սպեկտրալ խանգարում, achromatopsia?, Անիրիդիա, անոսպնյակություն, Կոպաբորբ, buphthalmos?, Ոսպնյակի մթագնում, cone dystrophy?, congenital disorder?, viral conjunctivitis?, Եղջերաթաղանթի քերծվածք, corneal dystrophy?, Եղջերաթաղանթի խոց, Օտար մարմին, կերատիտ, Ոսպնյակի էկտոպիա, էնդօֆթլամիտ, Խալազիոն, Կերատոկոնուս, optic nerve, Գլաուկոմա, Ծիածանաբորբ, isotretinoin?, Տեսողական նյարդի բորբոքում, pupillary response?, retinal detachment?, Arnold-Chiari malformation?, Դիսլեքսիա, Գլխուղեղի բորբոքում, Խրոնիկական հոգնածության համախտանիշ, մենինգիտ, progressive supranuclear palsy?, Ենթաոստայնենային արյունազեղում, Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ, ալբինիզմ, Բենզոդիազեպիններ, քիմիաթերապիա, Չիկուգունյայի վիրուս, cystinosis?, Վարակիչ մոնոնուկլեոզ, գրիպ, hypomagnesemia?, mercury poisoning?, միգրեն, Կատաղություն և tyrosinemia type II?
Բժշկական մասնագիտությունակնաբանություն
ՀՄԴ-9368.13
ՀՄԴ-10H53.1

Լուսավախություն, ֆոտոֆոբիա (ֆոտո... և հուն․՝ Φόβος - վախ), աչքի բարձր զգայնությունը ցերեկվա կամ արհեստական լույսի հանդեպ։ Կարող է առաջանալ աչքի առաջային հատվածի բորբոքային պրոցեսների (շաղկապենաբորբ, եղջերաթաղանթի բորբոքում, ծիածանաբորբ), եղջերաթաղանթի մեջ օտար մարմիններ ընկնելու, առանց հատուկ ակնոցների էլեկտրազոդում կատարելու, ինչպես նաև բբերն արհեստական եղանակով լայնացնելու և ալբինիզմի դեպքում։ Արտահայտվում է կոպերի կծկումներով, արցունքահոսությամբ, ցավային զգացողություններով։ Բուժումը՝ պատճառների վերացում, մութ ապակիներով ակնոցների օգտագործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 690