Շաղկապենաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոնյունկտիվիտից)
Jump to navigation Jump to search
Շաղկապենաբորբ
An eye with viral conjunctivitis.jpg
Տեսակ անատոմիական կառուցվածք
Բուն պատճառ C12341
MeSHID D003228
NCI Thesaurus C12341
Sight Վիքիպահեստում
Hemorragicconjunctivitis2.jpg
Allergicconjunctivitis.jpg
Swollen eye with conjunctivitis.jpg
Chlamydial-conjunctivitis.jpg

Շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ), ակնագնդերի և կոպերի լորձաթաղանթի` շաղկապենու բորբոքում: Տարբերում են սուր կոնյունկտիվիտ և քրոնիկական կոնյունկտիվիտ[1]:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ծագման կարող է լինել արտածին (էքսոգեն) և ներծին (էնդոգեն).

  • Արտածին շաղկապենաբորբը առաջանում է զանազան մանրէներով (ստրեպտոկոկեր, ստաֆիլակոկեր, դիֆթերիային ցուպիկներ, գոնոկոկեր և այլն, շաղկապենաբորբի համար առանձնահատուկ՝ Կոխ-Ուիկսի ցուպիկ և Մորաքս-Աքսենֆելդի դիպլոբացիլ) ախտահարվելիս։ Շաղկապենաբորբը կարող է զարգանալ նաև մեխանիկական գրգիռներից (աչքն օտար մարմին ընկնելիս), ջերմության, ուլտրամանուշակագույն և իոնացնող ճառագայթների, քիմիական գործոնների ազդեցությունից։
  • Ներծին շաղկապենաբորբը առաջանում է վարակիչ (կարմրուկ, քութեշ և այլն), քթըմպանի, ատամների, ստամոքսաաղիքային համակարգի, լյարդի և այլ բորբոքային հիվանդությունների դեպքում։ Էնդոգեն են համարվում նաև ալերգիական շաղկապենաբորբերը։

Ըստ կլինիկական ընթացքի շաղկապենաբորբ լինում է սուր և քրոնիկական.

  • Սուր շաղկապենաբորբը արտահայտվում է աչքից թարախահոսությամբ, կոպերի և ակնախնձորի գերարյունությամբ, երբեմն շաղկապենու կետավոր արյունազեղումներով և այտուցով։ Որոշ դեպքերում թմբիկային գոյացությունների (ֆոլիկուլներ) և պտկիկների առաջացման հետևանքով շաղկապենու մակերեսը դառնում է անհարթ։
  • Քրոնիկական շաղկապենաբորբը ընթանում է շաղկապենու չափավոր փոփոխություններով, լուսավախությամբ և աչքի լցվածության զգացումով։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաղկապենու բորբոքման պատճառը շրջակա միջավայրի տարբեր գործոնների` ազդեցությունն է շաղկապենու վրա, օրինակ՝ հիվանդածին բակտերիաների, վիրուսների, ինչպես նաև ֆիզիկական և քիմիական գրգռիչների[2]: Պետք է հիշել, որ բակտերիաների և վիրուսների հարուցած կոնյունկտիվիտը վարակիչ է[3][4]: Կոնյունկտիվիտի առաջացմանը նպաստում են կեղտոտված օդը, փոշին, ծուխը, վատ լուսավորության պայմաններում կատարվող լարված տեսողական աշխատանքը, քթի և կոկորդի հիվանդությունները, ալկոհոլային խմիչքի չարաշահումը, ակնոցով չշտկված աչքի օպտիկական թերությունները (հատկապես հեռատեսությունը և աչքի տարաբեկությունը) և այլն[5]: Վարակիչ սուր կոնյունկտիվիտի ժամանակ վարակը փոխանցվում է թարախային արտադրությամբ կեղտոտված առարկաներով՝ անկողնային պարագաներ, սրբիչ, թաշկինակ և այլն[6]: Հաճախ վարակը տարածվում է հիվանդ աչքից առողջին՝ ձեռքերի միջոցով[1][7]:

Պաթոգենեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր կոնյունկտիվիտը սովորաբար ունենում է վարակային ծագում[8]: Այն սկսվում է հանկարծակի և համարյա միշտ 2 աչքում միաժամանակ։ Նկատվում են արցունքահոսություն, լուսավախություն, աչքերում՝ այրոցի, ծակոցի զգացում[9]: Կոպերն ուռչում են, շաղկապենին այտուցվում է և խիստ կարմրում[10]: Սկսվում է առատ թարախային արտադրություն, որը գիշերը հոսում է թարթիչների վրա, չորանում, և կոպերը կպչում են իրար[11]: Հիվանդությունը հազվադեպ կարող է ուղեկցվել նաև հարբուխով և ընդհանուր խանգարումներով՝ գլխացավ, անքնություն, ջերմաստիճանի բարձրացում[12]: Երբեմն ախտանշանները թույլ են արտահայտվում[13]: Քրոնիկական կոնյունկտիվիտը սկսվում է աստիճանաբար, ուղեկցվում է կոպերում տհաճ զգացումով, այրոցով, ծակոցով[14]: Հիվանդին թվում է, թե կոպերի տակ ավազահատիկ է ընկել։ Երեկոյան նշված երևույթներն ավելի են ուժեղանում և խանգարում լույսի տակ աշխատելուն։ Քրոնիկական կոնյունկտիվիտի դեպքում շաղկապենին քիչ է փոփոխվում, արտադրությունը քիչ է[8][15][16][17]: Հիվանդության ընթացքը երկարատև է համառ, ապաքինումը հաճախ փոխարինվում է սրացմամբ[18]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր կոնյունկտիվիտի առաջին իսկ ախտանշանների դեպքում պետք է դիմել ակնաբույժի[19][20]: Չի կարելի աչքին վիրակապ դնել, քանզի դա նպաստավոր պայմաններ կստեղծի մանրէների բազմացման համար, և անմիջապես կբորբոքվի նաև եղջերաթաղանթը: Աչքը կարելի է մաքրել եռացրած ու սառեցրած ջրով կամ թեյով թրջած բամբակով՝ աչքի արտաքին անկյունից դեպի քիթը[21]: Սուր վարակիչ կոնյունկտիվիտի ժամանակ արդյունավետ են հակաբիոտիկները, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ ու հսկողությամբ[22]: Նույնիսկ տեսանելի ախտանշանների վերանալուց հետո էլ բուժումը չի կարելի ընդհատել առանց բժիշկի թույլտվության, քանի որ հիվանդությունը կարող է վերածվել քրոնիկականի[22]: Քրոնիկական կոնյունկտիվիտի բուժումը պետք է սկսել առաջացման պատճառների վերացմամբ[23]: Աչքի տեսողական թերությունը շտկվում է ակնոցով։ Տեսողական աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ աչքերն անհրաժեշտ է 5-10 րոպե հանգստացնել[24]: Լավ արդյունք են տալիս բժշկի նշանակած տարբեր ցավազրկող դեղանյութերը՝ կաթիլների ձևով[25]:

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ վարակիչ սուր կոնյունկտիվիտի ժամանակ վարակը փոխանցվում է թարախային արտադրությամբ կեղտոտված առարկաներով՝ անկողնային պարագաներ, սրբիչ, թաշկինակ, ինչպես նաև հաճախ վարակը տարածվում է հիվանդ աչքից առողջին՝ ձեռքերի միջոցով, ուստի խիստ կարևոր է անձնական հիգիենայի կանոնների պահպանումը[26]: Կանխարգելման համար կարևոր է օդի մաքրությունը և աշխատանքի ժամանակ բնականոն լուսավորությունը[26]: Տեսողության խանգարման դեպքում անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի՝ ակնոց նշանակելու համար[24][27]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • a b Fisher, Bruce; Harvey, Richard P.; Champe, Pamela C. (2007). Lippincott’s Illustrated Reviews: Microbiology (Lippincott’s Illustrated Reviews Series). Hagerstown, MD: Lippincott Williams & Wilkins. ISBN 0-7817-8215-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Richards A, Guzman-Cottrill JA (May 2010)։ «Conjunctivitis»։ Pediatr Rev 31 (5): 196–208։ PMID 20435711։ doi:10.1542/pir.31-5-196 
  2. Pamela Brooks – (2012-10-25)։ The Daily Telegraph: Complete Guide to Allergies։ Վերցված է 2014-04-15 
  3. Jacobs Deborah, Trobe Jonathan, Park Lee։ «Conjunctivitis»։ UpToDate 
  4. «Chennai's medical history unveiled»։ The Times of India (Chennai)։ օգոստոսի 23, 2011։ Վերցված է սեպտեմբերի 16, 2012 
  5. «Allergic Conjunctivitis»։ familydoctor.org։ Վերցված է 2010-04-06 
  6. «What Is Allergic Conjunctivitis? What Causes Allergic Conjunctivitis?»։ medicalnewstoday.com։ Վերցված է 2010-04-06 
  7. Langley JM (July 2005)։ «Adenoviruses»։ Pediatr Rev 26 (7): 244–9։ PMID 15994994 
  8. 8,0 8,1 Azari AA, Barney, NP (հոկտեմբերի 23, 2013)։ «Conjunctivitis: a systematic review of diagnosis and treatment.»։ JAMA: the Journal of the American Medical Association 310 (16): 1721–9։ PMID 24150468։ doi:10.1001/jama.2013.280318 
  9. Mark J. Mannis, Marian S. Macsai, Arthur C. Huntley (1996)։ Eye and skin disease։ Lippincott-Raven։ Վերցված է 2014-04-23 
  10. Rose P (August 2007)։ «Management strategies for acute infective conjunctivitis in primary care: a systematic review»։ Expert Opin Pharmacother 8 (12): 1903–21։ PMID 17696792։ doi:10.1517/14656566.8.12.1903 
  11. Bartlett edited by Jimmy D.; Prokopich, Siret D. Jaanus ; with section editors Richard G. Fiscella, Nicky R. Holdeman, C. Lisa (2008)։ Clinical ocular pharmacology (5th ed.)։ St. Louis, Mo.: Butterworth-Heinemann/Elsevier։ էջ 454։ ISBN 9780750675765 
  12. «Pink Eye (Conjunctivitis)»։ MedicineNet 
  13. Isenberg SJ, Apt L, Valenton M, Del Signore M, Cubillan L, Labrador MA, Chan P, Berman NG (November 2002)։ «A controlled trial of povidone-iodine to treat infectious conjunctivitis in children»։ American Journal of Ophthalmology 134 (5): 681−688։ doi:10.1002/14651858.CD001860.pub3 
  14. Bielory L, Friedlaender MH (February 2008)։ «Allergic conjunctivitis»։ Immunol Allergy Clin North Am 28 (1): 43–58, vi։ PMID 18282545։ doi:10.1016/j.iac.2007.12.005 
  15. Visscher KL, Hutnik, CM, Thomas, M (November 2009)։ «Evidence-based treatment of acute infective conjunctivitis: Breaking the cycle of antibiotic prescribing.»։ Canadian family physician 55 (11): 1071–5։ PMC 2776793։ PMID 19910590 
  16. Sheikh A, Hurwitz B (2006)։ Sheikh Aziz, ed.։ «Antibiotics versus placebo for acute bacterial conjunctivitis»։ Cochrane Database Syst Rev (2): CD001211։ PMID 16625540։ doi:10.1002/14651858.CD001211.pub2 
  17. Sheikh A; Hurwitz, B; van Schayck, CP; McLean, S; Nurmatov, U (սեպտեմբերի 12, 2012)։ «Antibiotics versus placebo for acute bacterial conjunctivitis.»։ Cochrane database of systematic reviews (Online) 9: CD001211։ PMID 22972049։ doi:10.1002/14651858.CD001211.pub3 
  18. Forbes BA, Sahm DF, Weissfeld AS. Bailey & Scott's Diagnostic Microbiology. 12th Edition. Mosby Elsevier, 2007. p. 834.
  19. Puéchal X, Terrier B, Mouthon L, Costedoat-Chalumeau N, Guillevin L, Le Jeunne C (March 2014)։ «Relapsing polychondritis.»։ Joint, bone, spine : revue du rhumatisme 81 (2): 118–24։ PMID 24556284։ doi:10.1016/j.jbspin.2014.01.001 
  20. Cantarini L, Vitale A, Brizi MG, Caso F, Frediani B, Punzi L, Galeazzi M, Rigante D (NaN)։ «Diagnosis and classification of relapsing polychondritis.»։ Journal of autoimmunity։ 48-49: 53–9։ PMID 24461536։ doi:10.1016/j.jaut.2014.01.026 
  21. Lévêque N, Huguet P, Norder H, Chomel JJ (April 2010)։ «[Enteroviruses responsible for acute hemorrhagic conjunctivitis]»։ Med Mal Infect (French) 40 (4): 212–8։ PMID 19836177։ doi:10.1016/j.medmal.2009.09.006 
  22. 22,0 22,1 Longo DL (2012)։ «Disorders of the Eye(Horton JC)»։ Harrison's Principles of Internal Medicine։ McGra-Hill 
  23. Yanoff Myron, Duker Jay S. (2008)։ Ophthalmology (3rd ed.)։ Edinburgh: Mosby։ էջեր 227–236։ ISBN 978-0-323-05751-6 
  24. 24,0 24,1 Zentani A, Burslem J (December 2009)։ «Towards evidence based emergency medicine: best BETs from the Manchester Royal Infirmary. BET 4: use of litmus paper in chemical eye injury»։ Emerg Med J 26 (12): 887։ PMID 19934140։ doi:10.1136/emj.2009.086124 
  25. Parcell BJ., Sharpe G., Jones B., Alexander CL. (2013)։ «Conjunctivitis induced by a red bodied mite, Neotrombicula autumnalis։ Parasite 20: 25։ PMC 3718535։ PMID 23823162։ doi:10.1051/parasite/2013025 
  26. 26,0 26,1 Fisher, Bruce; Harvey, Richard P.; Champe, Pamela C. (2007)։ Lippincott's Illustrated Reviews: Microbiology (Lippincott's Illustrated Reviews Series)։ Hagerstown MD: Lippincott Williams & Wilkins։ ISBN 0-7817-8215-5 
  27. Hodge C, Lawless M (July 2008)։ «Ocular emergencies»։ Aust Fam Physician 37 (7): 506–9։ PMID 18592066 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 438 CC-BY-SA-icon-80x15.png