Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Հիստամին, C5H9N3, հյուսվածքային հորմոն։ Առաջանում է հիսաիդինից՝ դեկարբօքսիլացման միջոցով։ Ոչ ակտիվ, կապված վիճակում մեծ քանակությամբ պարունակվում է մարդու և կենդանիների լյարդում, թոքերում, մաշկում, թրոմբոցիտներում ու լեյկոցիտներում։ Ազատ ձևի է անցնում անաֆիլակտիկ շոկի, բորբոքային, ալերգիկ ռեակցիաների ժամանակ (տես Ալերգիա)։ Այն բարձրացնում է մազանոթների թափանցելիությունը, սեղմում խոշոր անոթները, խիստ ուժեղացնում է ստամոքսում աղաթթվի արտազատումը շրջա դիր բջիջներից։ Ազատ վիճակի անցնելիս այն առաջացնում է մաշկի կարմրություն, քոր, այրոց, բուշտեր և այլն։ Հիստամինը քայքայվում է հիստամինազ ֆերմենտով՝ հիմնակա նում աղիքներում ու երիկամներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 424)։