Կերատիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղջերաթաղանթի բորբոքում
keratitis
աչքի եղջերենու բորբոքային հիվանդություն
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Պատճառտրավմա, բակտերիաներ, սնկեր, ինֆեկցիաներ, մակաբույծներ
Հիվանդության ախտանշաններլուսավախություն, արցունքահոսություն, ցավ, աչքի կարմրություն, տեսողության թուլացում, բլեֆարոսպազմ, օտար մարմնի զգացում
Բժշկական մասնագիտությունակնաբանություն
Բուժումհակաբակտերիալ, հակասնկային, հակավիրուսային թերապիա
 Keratitis Վիքիպահեստում

Կերատիտ, եղջերենու բորբոքային հիվանդություն է, որը հիմնականում արտահայտվում է պղտորմամբ, խոցոտմամբ, ցավով և աչքի կարմրությամբ։ Կարող է լինել ինչպես տրավմատիկ, այնպես էլ ինֆեկցիոն (գրիպ, տուբերկուլյոզ) ծագման։ Եղջերաթաղանթի բորբոքմամբ հիվանդները գանգատվում են աչքի կարմրությունից, լուսավախությունից, արցունքահոսությունից, բլեֆարոսպազմից, ցավից, զգալի դիսկոմֆորտից, օտար մարմնի զգացումից։ Կերատիտներից հետո հաճախ մնում է կայուն պղտորում։ Մեղմ պղտորման դեպքում կոչվում է ամպիկ, եթե պղտորումն ինտենսիվ է, կոչվում է հատ։ Կերատիտի հավանական ելքը հատի առաջացումը կամ տեսողության թուլացումն է։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

էպիթելիալ կերատիտը աչքի հատակը զննելու Slit Lamp՝ ճեղքային լամպով դիտելիս
  • Ըստ բնույթի
    • խոցոտվող-եղջերենու ամբողջականությունը խախտված է։ Լինում է մակերեսային և խորը։ Մակերեսային կերատիտի դեպքում վնասվում է եղջերաթաղանթի վերին շերտը։ Կարող է առաջանալ որպես կոնյուկտիվիտի կամ դակրոցիստիտի (արցունքապարկի բորբոքման) բարդություն։ Խորը կերատիտի դեպքում բորբոքային գործընթացը տարածվում է դեպի եղջերաթաղանթի ավելի խոր շերտեր։ Այս դեպքում եղջերաթաղանթի վրա մնում են սպիներ։
    • չխոցոտվող-եղջերենու էպիթելը ինտակտ է։
  • Ըստ ընթացքի
    • սուր- սուր էպիթելիալ կերատիտ, ինտերստիցիալ կերատիտ, սկավառակաձև կերատիտ, մետաղադրամանման կերատիտ
    • քրոնիկ- նեյրոտրոֆիկ կերատիտ, լորձաթաղանթի թիթեղանման կերատիտ
Եղջերթաղանթի դենդրիտիկ խոց, ներկվում է ֆլյուորեսցեին ներկով
Ադենովիրուսային կերատիտ 24 տարեկան կնոջ մոտ
  • Ըստ հարուցչի բնույթի
    • վիրուսային-հերպետիկ կերատիտ, որը 70 % դեպքերում պայմանավորված է հերպես սիլմպլեքս (Herpes simplex) վիրուսի առաջին տեսակով (HSV) և վարիցելլա զոստեր վիրուսով (VZC): Հերպես բառը հունարենից թարգմանաբար նշանակում է սողալ։ Հերպես սիմպլեքս վիրուսային ինֆեկցիան տարածվում է ինֆեկցված օջախների կամ նրա սեկրետների ուղղակի կոնտակտի միջոցով (համբույր կամ սեռական կոնտակտ)։ Վարակը կարող է փոխանցվել նորածիններին՝ ծննդաբերական ուղիներից, եթե մայրն ունի գենիտալ ինֆեկցիա։ Առաջնային ինֆեկցիայից հետո վիրուսը թափանցում է տրիգեմինալ գանգլիոն, որտեղ կարող է մնալ լատենտ շատ տարիներ։ Հերպետիկ կերատիտից հետո, հիմնականում առաջանում են «դենդրիտիկ խոցեր», հիվանդությունը կարող է ունենալ նաև ռեցիդիվող բնույթ։ Ռեցիդիվող օկուլյար ինֆեկցիան առաջանում է լատենտ ինֆեկցված տրիգեմինուսի (եռվորյակ նյարդ) գանգլիոնում վիրուսի ռեակտիվացիայի հետևանքով, վերջինս՝ նյարդերի աքսոններով անտերոգրադ տրանսպորտի հետևանքով դեպի սենսոր նյարդերի վերջույթները, ապա աչքի մակերեսի հյուսվածքներ։
    • բակտերիալ-կարող է առաջանալ տրավմայի կամ կոնտակտային լինզաներ կրելու հետևանքով։ Որպես կանոն, բակտերիալ կերատիտի հարուցիչը հիմնականում ոսկեգույն ստաֆիլոկոկը (Staphylococcus aureus) և կապտաթարախային ցուպիկն (Pseudomonas aeruginosa, հաճախ կոնտակտային լինզաներ կրողների մոտ) են։ Կերատիտը թարախային բնույթի է և հաճախ կոչվում է եղջերենու թարախային խոց։ Հիվանդները գանգատվում են ցավից, աչքի կարմրությունից, լուսավախությունից, արցունքահոսությունից, տեսողության վատացումից։
    • ականտամեոբայով հարուցված կերատիտ-հազվագյուտ հանդիպող պրոտոզոային ինֆեկցիա է, հաճախ հանդիպում է կոնտակտային լինզաներ կրող անձանց մոտ։ Բնորոշ է ցավը, լուսավախությունը, արցունքահոսությունը, տեսողության վատացումը, կենտրոնական եղջերենում օղակաձև ինֆիլտրատի առկայությունը, կարող է բերել կուրության։
    • սնկային-հիվանդությունն ուղեկցվում է կորնեալ համախտանիշի զարգացմամբ, ցավով, աչքի հիպերեմիայով (գերարյունություն)։ Խոցոտվում են եղջերաթաղանթի և՛ մակերեսային, և՛ խորանիստ շերտերը, ընդհուպ մինչև պերֆորացիա (թափածկում)։ Բորբոքային գործընթացի մեջ երբեմն ներառվում է նաև անոթաթաղանթը։ Սնկային կերտիտը առավելպես դիտվում է գյուղական բնակչության մոտ։ Եղջերաթաղանթի միկրոտրավման հողի կամ բանջարեղենի հետ հանդիսանում է հիմնական ռիսկի գործոնը։ Սնկային կերատիտի հետևանքով կարող է առաջանալ բբի վրա սպիտակ հատ և տեսողության վատացում։ Սնկային կերատիտի ախտորոշումը դժվար է, որի պատճառով երբեմն սխալ բուժում է իրականացվում։
Ականտմեոբայով հարուցված կերատիտ

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայամնավորված կերատիտի տարբեր տեսակների առկայությամբ կերատիտի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել։ Սակայն առավել հաճախ հիվանդության առաջացման պատճառը վիրուսն է, վիտամին A-ի անբավարարությունը, որոշ վարակիչ հիվանդություններ (գրիպ, դիֆթերիա, սիֆիլիս, գոնորեա, տուբերկուլոզ), իսկ երբեմն նաև` այլ միկրոօրգանիզմները։ Երբ աչքի եղջերենին ծառի ճյուղով, եղունգով կամ ինչ-որ այլ օտար մարմնով վնասվում է նույնպես կարող է առաջանալ կերատիտ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերատիտի վաղ և ճիշտ ախտորոշումը կարևոր դեր է խաղում բուժման գործընթացում, քանի որ այս հիվանդությունը հաճախ շփոթում են ալերգիկ կոնյուկտիվիտի հետ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը կախված է կերատիտի տեսակից։ Անկախ կերատիտի առաջացման պատճառից խորհուրդ է տրվում դադարեցնել կոնտակտային լինզաների օգտագործումը։ Ինֆեկցիոն կերատիտը, որպես կանոն պահանջում է հակաբակտերիալ, հակասնկային կամ հակավիրուսային թերապիա։ Կերատիտի ժամանակ հաճախ նշանակվում են աչքի կաթիլներ, հաբեր, երբեմն նույնիսկ ներարակումներ։ Հերպետիկ կամ այլ վիրուսային կերատիտների ժամանակ նշանակում են աչքի կաթիլներ Oftalmoferon, որը պարունակում է Interferonum alpha-2, դիմեդրոլ, բորաթթու, մեթացել (metacoelia-արհեստական արցունք)։ Օգտագործվում է նաև Tobramycin, իսկ բորբոքումից պաշտպանության համար կիրառվում է Indocollyre և Corneregel: Բակտերիալ ինֆեկցիաների ժամանակ կիրառելի են հակաբակտերիալ դեղամիջոցները, օրինակ՝ լևոֆլոկսացին, մոկսիֆլոքսացին, օֆլոքսացին։ Խորհուրդ չի տրվում կիրառել ստերոիդ հակաբորբոքային միջոցներ, քանի որ նրանք կարող են բերել հիվանդության սրացման, խոցոտման և եղջերաթաղանթի պերֆորացիայի։ Կերատիտի առաջին նշանների ի հայտ գալուց անմիջապես հետո անհրաժեշտ է դիմել ակնաբույժի։ Քանի որ որոշ ինֆեկցիաների հետևանքով կարող են ի հայտ գալ հետևյալ բարդությունները՝ սպի եղջերաթաղանթի վրա, տեսողության թուլացում, եղջերաթաղանթի պերֆորացիա, ինֆեկցիայի տարածում դեպի ավելի խոր շերտեր, կուրություն։ Կերատիտի բուժման ժամանակ ճիշտ ընտրված մարտավարությունը հնարավորություն կտա խուսափել հետագա բարդություններից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 496