Կոպաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոպաբորբ
Infant with blepharitis on the right side.jpg
Տեսակհիվանդություն[1]
Հիվանդության ախտանշաններբորբոքում
Բժշկական մասնագիտությունակնաբանություն
Blepharitis Վիքիպահեստում

Կոպաբորբ, բլևֆարիտ (հունարեն՝ βλεφαρίζ-կոպ), կոպեզրերի բորբոքում։ Շատ տարածված, հաճախ՝ երկարատև և չընդհատվող ընթացքով հիվանդություն։ Մեծ մասամբ առաջանում է ոչ լիարժեք սնման, տուբերկուլոզա-ալերգիական հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների, հեռատեսության և աչքի աստիգմատիզմի դեպքերում։ Տարբերում են հասարակ (թեփոտվող), խոցային և անկյունային կոպաբորբեր։

Հասարակ կոպաբորբը բնորոշվում է կոպեզրերի կարմրությամբ և այտուցով, թարթիչների հիմքում թեփիկների առաջացմամբ։

Խոցային կոպաբորբի դեպքում կոպեզրերին առաջանում են բավականին պինդ կեղևներ, որոնք հեռացնելիս առաջանում են արյունահոսող թարախային խոցիկներ։ Անկյունային կոպաբորբը աչքի շաղկաւցենաբորբի բարդություն է։

Բուժումը. հիմնական պատճառի վերացում։ Կոպեզրերի մշակում դաբաղող և վարակազերծող միջոցներով։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 596 CC-BY-SA-icon-80x15.png