Կոպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոպից)
Jump to navigation Jump to search
Կոպեր
Eye makeup.jpg
Տեսականատոմիական կառուցվածք
Ենթադասsubdivision of face?[1]
Լատիներեն անվանումPalpebra
(palpebra inferior, palpebra superior)
Զարկերակlacrimal artery?
MeSHA01.456.505.420.504
Foundational Model of Anatomy54437[1]
Terminologia Anatomica 98A15.2.07.024
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2]
Eyelids Վիքիպահեստում

Կոպեր (լատ.՝ Palpebra` կոպ), մաշկի բարակ շերտ, որը ծածկում և պաշտպանում է աչքերը։ Վերին կոպի բարձրացնող մկանի կծկումը բացում է աչքը։ Այս գործընթացը կարող է տեղի ունենալ կամային և ոչ կամային ճանապարհով։ Մարդու կոպի լուսանքով ձգվում են թարթիչները, որոնք մեծացնում են աչքերի պաշտպանությունը՝ պաշտպանելով փոշուց, օտարածին մասնիկներից և արտազատուկներից։ Կոպերը օգնում են աչքի ամբողջ մակերեսով տարածել արցունքը և այլ արտազատուկները, սրանով աչքի մակերեսը պահելով միշտ խոնավ, որն անհրաժեշտ է աչքի նորմալ ֆունկցիայի համար։ Բացի այդ աչքերը թարթելը աչքը պաշտպանում է օտար մարմիններից։

Շատ մշակույթներում ընդունված է փակել մահացածի կոպերը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպերը կազմված են մի քանի շերտերից, որոնք են` մաշկ, ենթամաշկային հյուսվածք, աչքի շրջանաձև մկան, ակնակապիճային միջնորմ և կոպային շաղկապենի (մակերեսից դեպի ներքև դասավորությամբ)։ Կոպերի ներսում կան մեյբոմյան գեղձեր, որոնք արտազատում են արցունքի լիպիդային բաղադրիչները։

Մաշկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկը նման է այլ հատվածների մաշկին, միայն մի տարբերությամբ, որ ավելի բարակ է[3] և ավելի շատ պիգմենտային բջիջներ ունի։ Մահացածների մոտ պիգմենտը կարող է գունազրկվել և առաջացնել կոպերի գունաթափություն։ Կոպերի մաշկն ունի քրտնագեղձեր և մազեր։ Մազերից նրանք, որոնք կոպերի մակերեսին են փոխակերպվում են թարթիչների։[4]։ Կոպերի մաշկը օրգանիզմում ամենամեծ կոնցետրացիայով ճարպագեղձեր պարունակող հատվածն է[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Foundational Model of Anatomy
  2. http://www.bartleby.com/107/228.html
  3. 3,0 3,1 Goldman Lee։ Goldman's Cecil Medicine (24th ed.)։ Philadelphia: Elsevier Saunders։ էջ 2426։ ISBN 1437727883 
  4. "eye, human." Encyclopædia Britannica. Encyclopaedia Britannica Ultimate Reference Suite. Chicago: Encyclopædia Britannica, 2010.