Աստիգմատիզմ
Աստիգմատիզմ | |
---|---|
Սովորական աստիգմատիզմի սխեման։ | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն |
Բուժում | cylindrical lens? |
Astigmatism (eye) Վիքիպահեստում |
Աստիգմատիզմ, լույսի ոչ ճիշտ և հավասարաչափ բեկում աչքի ցանցաթաղանթի վրա[1]։ Սրա արդյունքը խեղաթյուրված և լղոզված տեսողությունն է հեռավորության վրա[1]։ Այլ ախտանշաններն են աչքերի լարվածությունը, գլխացավերը, գիշերը դժվարությամբ մեքենա վարելը[1]։ Եթե այն առաջանում է կյանքի վաղ շրջանում, առաջանում է ամբլիոպիա[2]։
Աստիգմատիզմի պատճառը հայտնի չէ[3]։ Այն մասնակիորեն վերագրվում է ժառանգական գործոններին[4]։ Հիմքում ընկած մեխանիզմը ներառում է աչքի եղջրաթաղանթի անկանոն կորությունը և ոսպնյակի անոմալիաները[1][3]։ Ախտորոշվում է աչքի քննության ժամանակ[1]։
Բուժման համար կա երեք ընտրություն՝ ակնոցներ, կոնտակտային ոսպնյակներ և վիրահատություն[1]։ Ակնոցները ամենապարզն են[1]։ Կոնտակտային ոսպնյակները կարող են տալ ավելի լայն տեսադաշտ[1]։ Ռեֆրակտիվ վիրաբուժությունը մշտապես փոխում է աչքի ձևը[1]։
Եվրոպայում և Ասիայում աստիգմատիզմով ախտահարված են 30-ից 60% մեծահասակները[4]։ Բոլոր տարիքի մարդիկ կարող են ախտահարվել[1]։ Աստիգմատիզմը առաջին անգամ հայտնաբերել է Թոմաս Յանգը 1801 թվականին[3][5]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ աստիգմատիզմը կարող է լինել անախտանիշ, բարձր աստիճանի աստիգմատիզմը կարող է դառնալ այնպիսի ախտանշանի պատճառ, ինչպիսին է լղոզված տեսողությունը, աչքերի կկոցումը, լարվածությունը, թուլությունը կամ գլխացավը[6]։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել աստիգմատիզմի և միգրենի գլխացավերի մեծ տարածվածությունը[7]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր միջօրեականի առանցք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովորական աստիգմատիզմ – գլխավոր միջօրեականները փոխուղղահայաց են (աչքի ամենակոր և ամենահարթ միջօրեականները կոչվում են գլխավոր միջօրեականներ)։
- անկանոն աստիգմատիզմ – գլխավոր միջօրեականները փոխուղղահայաց չեն։
Ուղիղ աստիգմտիզմի ժամանակ աչքը ունի ավելի շատ «պլյուս» ցիլինդր, քան հորիզոնական առանցքը (աչքը ուղղահայաց միջօրեականով ավելի կոր է համեմատած հորիզոնական միջօրեականի հետ)։ Աչքի մեջ լույսի ուղղահայաց ճառագայթները ընկնում են հորիզոնական ճառագայթների դիմաց։ Սա կարող է լուծվել ցիլինդրիկ «մինուս» ապակիներով ակնոցներով, որը տեղակայված է հորիզոնական առանցքով։ Սրա արդյունքը կլինի այն, որ երբ լույսի ուղղահայաց ճառագայթը հեռվից գալիս է դեպի աչքը, «մինուս» ցիլինդրը պատճառ է դառնում որ լույսի ճառագայթը թեթևակի «շեղվում» է կամ «տարավծում է ուղղահայաց ուղղությամբ», նախքան աչք հասնելը։ Սա կոմպենսացնում է հիվանդի աչք ուղղահայաց միջօրեականով մտնող լույսի ուժգնությունը։ Սրանից հետո աչքը ամբուղջ լույսը կենտրոնացնում է ցանցաթաղանթի վրա ճիշտ տեղում, և հիվանդի տեսողությունը այլևս լղոզված չի լինում։
Ոչ ուղիղ աստիգմատիզմի ժամանակ, պլյուս ցիլինդրը ավելացել է հորիզոնական առանցքին (կամ մինուս ցիլինդր ուղղղահայաց առանցքին)[9]։
Առանցքը միշտ որպես անկյուն նշվում է աստիճաններով, 0-180 աստիճանի միջև ժամսլաքի հակառակ ուղղությամբ։ 0 և 180 աստիճանները պառկում են հորիզոնական առանցքի վրա՝ բ բի կենտրոնի մակարդակի վրա, և ինչպես նկատվեց երկու կողմից էլ 0 աստիճանը ընկնում է աջ կողմում։
Անկանոն աստիգմատիզմը, որը հաճախ ասոցացվում է նախորդող վիրահատությանը և վնասվածքին, նաև շատ հաճախ լինում է բնական պայմաններում[10]։ Եղջրաթաղանթի երկու կոր կիսամիջօրեականները, բացի սովորական աստիգմատիզմի 180°-ից, կարող են լինել ավելի քիչ, քան 180° անկանոն աստիգմատիզմի ժամանակ (կոչվում է ոչ օրթոգոնալ անկանոն աստիգմատիզմ), և/կամ երկու կոր կիսամիջօրեականները կարող են լինել անհամաչափորեն կոր՝ սա այն է, որը կարող է լինել նշվածներից ամենակորը (կոչվում է ասիմետրիկ աստիգմատիզմ)։ Անկանոն աստիգմատիզմը քանակականացված է գումարային վեկտորի կողմից և կոչված է տոպոգրաֆիկ անհավասարություն[11]։
Գլխավոր միջօրեականի կիզակենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանգիստ ակոմոդացիայով՝
- պարզ աստիգմատիզմ
- Պարզ հիպերօպտիկ աստիգմատիզմ ՝ առաջին կենտրոնական գիծը հենց ցանցաթաղանթի կենտրոնում է, մինչդեռ երկրորդը տեղակայված է ցանցաթաղանթի հետևում։
- Պարզ միօպիկ աստիգմատիզմ՝ առաջին կենտրոնական գիծը ցանցաթաղանթի առջևում է, մինչդեռ երկրորդը ցանցաթաղանթի վրա է։
- Բարդ աստիգմատիզմ
- Բարդ հիպերօպտիկ աստիգմատիզմ՝ երկու գլխավոր գծերը գտնվում են ցանցաթաղանթից հետո։
- Բարդ միօպիկ աստիգմատիզմ՝ երկու գլխավոր առանցքներն էլ ընկնում են ցանցաթաղանթից առաջ։
- Խառը աստիգմատիզմ՝ երկու գլխավոր գծերն էլ ցանցաթաղանթի երկու կողմերում են։
Ամբողջական աչք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյոք աստիգմատիզմը կանոնավոր կամ անկանոն է, կախված է որոշ ներքին (եղջրաթաղանթի հետին մակերես, մարդու ոսպնյակ, խցիկի հեղուկ, ցանցաթաղանթ, և աչք-ուղեղ պատկերում) և արտաքին (եղջրաթաղանթի առաջային մակերես) օպտիկական հատկություններից։ Որոշ մարդկանց մոտ արտաքին օպտիկական հատկությունները կարող են ունենալ ավելի մեծ ազդեցություն, և այլ մարդկանց մոտ ներքինը կարող է գերակշռել։ Կարևորապես, արտաքին և ներքին աստիգմատիզմի առանցքները և չափերը համընկնելու կարիք չունեն, բայց դա այդ երկուսի համակցումն է աչքի ամբողջ օպտիկական պարզության սահմանման կողմից։ Աչքի ամբողջ օպտիկական համակարգը սովորաբար արտահայտվում է անձի աչքի ռեֆրակցիայով։ Արտաքին աստիգմատիզմը չափվում է՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, ինչպիսին է կերատոմետրիան և եղջրաթաղանթի տօպոգրաֆիան։ Մի մեթոդը վերլուծում է վեկտորները ռեֆրակտիվ վիրահատության պլանավորման համար, որը օպտիմալ բաժանված է ռեֆրակտիվ և տոպոգրաֆիկ կոմպոնենտների միջև[12][13]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստիգմատիզմի առկայութան հայտնաբերման և նրա քանակական գումարի և առանցքների քննությունները շատ են։ Սնելենի աղյուսակը կամ այլ աղյուսակները կարող են սկզբնական տեղեկություն տալ տեսողության սրության մասին։ Կերատոմետրը կարող է օգտագործվել եղջրաթաղանթի առաջային մակերեսի ամենակոր և ամենատափակ միջօրեականների չափելու նպատակով[14]։ Եղջրաթաղանթի տոպոգրաֆիան կարող է նաև օգտագործվել եղջրաթաղանթի ավելի ճշգրիտ պատկերում ձեռք բերելու նպատակով[15]։ Աուտոռեֆրակտերը կամ ռետինոսկոպյան կարող են տալ օբյեկտիվ գնահատական աչքերի ռեֆրակտիվ շեղումների մասին և գործածել Ջեքսոնի խաչաձև ցիլինդրները ֆորոպտերի մեջ կամ փորձնական շրջանակի սուբյեկտիվ կատարելագործված չափերը[16][17][18]։ Ֆորոպտերի հետ այլընտրանքային տեխնիկան պահանջում է «ժամացույցի» կամ «արևաճաճանչի» աղյուսակ՝ աստիգմատիկ առանցքը և ուժը որոշելու համար[19][20]։ Կերատոմետրը կարող է նաև օգտագործվել աստիգմատիզմը գնահատելու ըստ եղջրաթաղանթի երկու գլխավոր միջօրեականների ուժգնությունների մեջ տարբերության։ Ջավալի կանոնը կարող է օգտագործվել աստիգմատիզմի աստիճանը հաշվարկելու համար։
Ալպինի եղանակով աստիգմատիզմի քննությունը կարող է կիրառվել որոշում կայացնելու համար, թե ինչ աստիճանի վիրաբուժական միջամտության կարիք կա և վիրահատությունից հետո որոշելու, թե որքան մոտ է բուժումը նպատակին[21]։
Մեկ այլ հազվագյուտ ռեֆրակցիոն տեխնիկան ներառում է ստենոպաետիկ ճեղք (բարակ ճեղքանման բացվածք), որտեղ ռեֆրակցիան որոշվում է յուրահատուկ միջօրեականներով՝ այս տեխնիկան մասնակիորեն օգտագործելի է այն դեպքերում, որտեղ հիվանդը ունի բարձր աստիճանի աստիգմատիզմ կամ եթե հիվանդը ունի անկանոն աստիգմատիզմ։
Կան 3 տեսակի առաջնային աստիգմատիզմներ՝ միօպիկ աստիգմատիզմ, հիպերօպտիկ աստիգմատիզմ և խառը աստիգմատիզմ։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստիգմատիզմը կարելի է շտկել ակնոցներով, կոտակտային ոսպնյակներով կամ ռեֆրակտիվ վիրաբուժությունով։ Տարբեր նկատառումները ներառում են աչքի առողջությունը, ռեֆրակտիվ ստատուսը, կյանքի ոճը և դրանցով որոշվում է թե, որ տարբերակը ավելի լավ կլինի։ Կերատոկոնուս ունեցողների մոտ որոշ կոնտակտային ոսպնյակներ հաճախ հնարավորություն են տալիս ավելի լավ տեսնել, քան ակնոցներով։ Կան կոշտ, շնչող, հատվածային, նաև փափուկ ոսպնյակներ։
Աչքի լազերային վիրահատությունը (ֆոտոռեֆրակտիվ կերատոտոմիա և լազերային տեսողության շտկում) աստիգմատիզմի բուժման հաջող եղանակ է[22]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ամերիկյան հետազոտությունների 5-ից 17 տարեկան ամեն 10 երեխաներից 3-ը ունի աստիգմատիզմ[23]։ Վերջերս Բրազիլական հետազոտությունները հայտնաբերելեն, որ մի քաղաքի ուսանողների 34%-ը ունի աստիգմատիզմ[24]։ Ինչ վերաբերում է տարածվածությանը մեծերի մոտ, վերջերս հետազոտությունները Բանգլադեշում 30-նն անցներից 3-ից 1-ը ունի աստիգմատիզմ[25]։
Լեհական հետազոտությունները հրապարակեցին 2015 թվականին, որ բացահայտված կանոնավոր աստիգմատիզմը կարող է առաջնորդել միօպիայի սկզիբը[26][27]։
Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ աստիգմատիզմի տարածվածությունը բարձրանում է տարքի հետ[27]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ուսանող՝ Թոմաս Յանգը 1793 թվականին հայտնաբերել է, որ ինքը խնդիր ունի մեկ աչքի հետ[28]։ Հաջորդող տարիներին նա կատարել է հետազոտություններ իր տեսողության խնդիրների մասին[29]։ Նա ներկայացրել է իր հայտնագործությունները 1801 թվականին տեղի ունեցած Բայկերյան ելույթի[30]։
Յանգից անկախ, Ջորջ Բիդդելլ Աիրին հայտնաբերեց աստիգմատիզմ երևույթը իր սեփական աչքի վրա[31]։ Աիրին ներկայացրեց իր սեփական աչքի վրա կատարված դիտարկումները 1825 թվականի փետրվարին՝ Քեմբրիջի փիլիսոփայական հասարակությանը[32][33]։ Արիրն ստեղծեց ոսպնյակներ, որպեսզի շտկի իր տեսողության խնդիրները 1825 թվականին[31][34], մինչդեռ ըստ այլ աղբյուրների 1827 թվականին[35], երբ Աիրին ձեռք բերեց գլանաձև ոսպնյակներ Իպսուիչի մի օպտիկից[36]։ Երևույթը չի անվանակոչվել Աիրիի կողմից, այլ Վիլյամ Վիվելի[37][38][39]։
1860-ական թվականներից աստիգմատիզմը հաստատված հասկացողություն էր ակնաբուժությունում[40], կային բաժիններ գրքերում, որտեղ նկարագրվում էր աստիգմատիզմը[41][42]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Facts About Astigmatism». NEI. October 2010. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Harvey, EM (June 2009). «Development and treatment of astigmatism-related amblyopia». Optometry and Vision Science. 86 (6): 634–9. doi:10.1097/opx.0b013e3181a6165f. PMC 2706277. PMID 19430327.
- ↑ 3,0 3,1 3,2 Read, SA; Collins, MJ; Carney, LG (January 2007). «A review of astigmatism and its possible genesis». Clinical & Experimental Optometry. 90 (1): 5–19. doi:10.1111/j.1444-0938.2007.00112.x. PMID 17177660.
- ↑ 4,0 4,1 Mozayan, E; Lee, JK (July 2014). «Update on astigmatism management». Current Opinion in Ophthalmology. 25 (4): 286–90. doi:10.1097/icu.0000000000000068. PMID 24837578.
- ↑ «Thomas Young | British physician and physicist». Encyclopedia Britannica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Astigmatism». MedicineNet. OnHealth.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Harle, Deacon E.; Evans, Bruce J. W. (2006). «The Correlation Between Migraine Headache and Refractive Errors». Optometry and Vision Science. 83 (2): 82–7. doi:10.1097/01.opx.0000200680.95968.3e. PMID 16501409.
- ↑ 8,0 8,1 8,2 Gilbert Smolin; Charles Stephen Foster; Dimitri T. Azar; Claes H. Dohlman (2005). Smolin and Thoft's The Cornea: Scientific Foundations and Clinical Practice. Lippincott Williams & Wilkins. էջեր 173–. ISBN 978-0-7817-4206-1.
- ↑ Carlo Cavallotti; Luciano Cerulli (2008 թ․ մայիսի 31). Age-Related Changes of the Human Eye. Springer Science & Business Media. էջեր 49–. ISBN 978-1-59745-507-7.
- ↑ Bogan, SJ; Waring Go, 3rd; Ibrahim, O; Drews, C; Curtis, L (1990). «Classification of normal corneal topography based on computer-assisted videokeratography». Archives of Ophthalmology. 108 (7): 945–9. doi:10.1001/archopht.1990.01070090047037. PMID 2369353.
{{cite journal}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Alpins, NA (1998). «Treatment of irregular astigmatism». Journal of Cataract and Refractive Surgery. 24 (5): 634–46. doi:10.1016/s0886-3350(98)80258-7. PMID 9610446.
- ↑ Alpins, NA (1997). «New method of targeting vectors to treat astigmatism». Journal of Cataract and Refractive Surgery. 23 (1): 65–75. doi:10.1016/s0886-3350(97)80153-8. PMID 9100110.
- ↑ Alpins, NA (1997). «Vector analysis of astigmatism changes by flattening, steepening, and torque». Journal of Cataract and Refractive Surgery. 23 (10): 1503–14. doi:10.1016/s0886-3350(97)80021-1. PMID 9456408.
- ↑ «Keratometry». St. Luke's Cataract & Laser Institute. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Topography and Imaging 711, բաժին Corneal Topography and Imaging(անգլ.) EMedicine կայքում
- ↑ Graff, T (1962). «Control of the determination of astigmatism with the Jackson cross cylinder». Klinische Monatsblätter für Augenheilkunde und für Augenärztliche Fortbildung. 140: 702–8. PMID 13900989.
- ↑ Del Priore, LV; Guyton, DL (1986). «The Jackson cross cylinder. A reappraisal». Ophthalmology. 93 (11): 1461–5. doi:10.1016/s0161-6420(86)33545-0. PMID 3808608.
- ↑ Brookman, KE (1993). «The Jackson crossed cylinder: Historical perspective». Journal of the American Optometric Association. 64 (5): 329–31. PMID 8320415.
- ↑ «Basic Refraction Procedures». Quantum Optical. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Introduction to Refraction». Nova Southeastern University. Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Boyd, Benjamin F. (2011). Modern Ophthalmology The Highlights. Panama: Jaypee Brothers Medical Pub. էջ 388. ISBN 9789962678168. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Azar, Dimitri T. (2007). Refractive surgery (2nd ed.). Mosby Elsevier. ISBN 9780323035996.
- ↑ Kleinstein, R. N.; Jones, LA; Hullett, S; և այլք: (2003). «Refractive Error and Ethnicity in Children». Archives of Ophthalmology. 121 (8): 1141–7. doi:10.1001/archopht.121.8.1141. PMID 12912692.
- ↑ Garcia, Carlos Alexandre de Amorim; Oréfice, Fernando; Nobre, Gabrielle Fernandes Dutra; Souza, Dilene de Brito; Rocha, Marta Liliane Ramalho; Vianna, Raul Navarro Garrido (2005). «Prevalence of refractive errors in students in Northeastern Brazil». Arquivos Brasileiros de Oftalmologia. 68 (3): 321–5. doi:10.1590/S0004-27492005000300009. PMID 16059562.
- ↑ Bourne, R; Dineen, BP; Ali, SM; Noorul Huq, DM; Johnson, GJ (2004). «Prevalence of refractive error in Bangladeshi adults*1Results of the National Blindness and Low Vision Survey of Bangladesh». Ophthalmology. 111 (6): 1150–60. doi:10.1016/j.ophtha.2003.09.046. PMID 15177965.
- ↑ Czepita, D; Filipiak, D (2005). «The effect of the type of astigmatism on the incidence of myopia». Klinika Oczna. 107 (1–3): 73–4. PMID 16052807.
- ↑ 27,0 27,1 Asano, Kazuko; Nomura, Hideki; Iwano, Makiko; Ando, Fujiko; Niino, Naoakira; Shimokata, Hiroshi; Miyake, Yozo (2005). «Relationship Between Astigmatism and Aging in Middle-aged and Elderly Japanese». Japanese Journal of Ophthalmology. 49 (2): 127–33. doi:10.1007/s10384-004-0152-1. PMID 15838729.
- ↑ Coggin, David (1893). «Notes on the Centennial Anniversary of the Discovery of Astigmatism». Boston Med Surg J. 128 (6): 136–137. doi:10.1056/NEJM189302091280603.
- ↑ Atchison, David A; Charman, W Neil (2011). «Thomas Young's contributions to geometrical optics». Clinical and Experimental Optometry. 94 (4): 333–340. doi:10.1111/j.1444-0938.2010.00560.x. PMID 21214628.
- ↑ Thomas Young (1801). «Philosophical transactions of the Royal Society of London». Philosophical Transactions of the Royal Society of London. 91: 23–88. doi:10.1098/rstl.1801.0004. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 31,0 31,1 Levene, J. R. (1966). «Sir George Biddell Airy, F.R.S. (1801-1892) and the Discovery and Correction of Astigmatism». Notes and Records of the Royal Society of London. 21 (2): 180–199. doi:10.1098/rsnr.1966.0017. JSTOR 531067.
- ↑ Wang, Ming (2007 թ․ հոկտեմբերի 22). Irregular Astigmatism: Diagnosis and Treatment. ISBN 9781556428395. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ George Biddell Airy (1827). «On a peculiar Defect in the Eye, and a mode of correcting it». Transactions of the Cambridge Philosophical Society. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Read, Scott A; Collins, Michael J; Carney, Leo G (2007). «A review of astigmatism and its possible genesis». Clinical and Experimental Optometry. 90 (1): 5–19. doi:10.1111/j.1444-0938.2007.00112.x. PMID 17177660.
- ↑ Porter, Jason (2006). Adaptive optics for vision science: principles, practices, design, and applications. ISBN 9780471679417. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Wood, Alexander; Oldham, Frank (1954). Thomas Young Natural Philosopher 1773-1829. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Donders, Franciscus Cornelis (1866). Die Anomalien der Refraction und Accommodation des Auges. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Wang, Ming (2007 թ․ հոկտեմբերի 22). Irregular Astigmatism: Diagnosis and Treatment. ISBN 9781556428395. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Snyder, C. (1965). «The Rev. Mr. Goodrich and His Visual Problem» (PDF). Archives of Ophthalmology. 73 (4): 587–589. doi:10.1001/archopht.1965.00970030589023. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին.
- ↑ Bumstead, J. F. (1863). «A Few Remarks on Astigmatism». Boston Med Surg J. 69 (14): 280–284. doi:10.1056/NEJM186311050691404.
- ↑ Donders, Franciscus C (1862). Astigmatismus und cylindrische Gläser. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Artal, Pablo; Tabernero, Juan (2010). «Optics of human eye: 400 years of exploration from Galileo's time». Applied Optics. 49 (16): D123–30. Bibcode:2010ApOpt..49G.123A. doi:10.1364/AO.49.00D123. PMID 20517354.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստիգմատիզմի մասին Մեդեքսում
- Աստիգմատիզմ Արխիվացված 2006-05-16 Wayback Machine(անգլ.)
- Հոդված MedlinePlus կայքում(անգլ.)
- Հոդված AllAboutVision.com կայքում(անգլ.)
- VisionSimulations.com | Աշխարհն ինչ տեսք ունի աչքի տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց համար(անգլ.)
- Բժշկական տեղեկություններ աստիգմատիզմի մասիին Արխիվացված 2007-06-28 Wayback Machine(անգլ.)
- Աստիգմատիզմ հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստիգմատիզմ» հոդվածին։ |
|