Ամբլիոպիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամբլիոպիա
Child eyepatch.jpg
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասակնային հիվանդություն[1] և տեսողության վնասվածքներ
Բուն պատճառC118764[1] և C118764[2]
Բժշկական մասնագիտությունակնաբանություն
Հիվանդությունների բազա503
MedlinePlus001014
eMedicine1214603
MeSHIDD000550 և D000550
Disease OntologyDOID:10376 և DOID:10376
NCI ThesaurusC118764[1] և C118764[2]
Amblyopia Վիքիպահեստում

Ամբլիոպիա կամ ծույլ աչք (անգլ.՝ Amblyopia, հունարեն՝ ἀμβλύς "amblys" բառից, որը նշանակում է "կույր" և ὤψ ōps, որը նշանակում է "տեսողություն"), ախտաբանական վիճակ, որի ժամանակ աչքը և ուղեղը չեն համագործակցում միմյանց հետ[3]։ Արդյունքում այն բերում է տեսողության նվազման այն աչքում, որը սովորաբար նորմալ է թվում[3]։ Սա երեխաների և երիտասարդների շրջանում մեկ աչքում տեսողության իջեցման ամենահաճախակի պատճառն է[3]։ Ամբլիոպիայի պատճառ կարող է լինել ցանկացած պայման, որը վաղ մանկությունում խանգարում է տեսողության ֆոկուսավորմանը[3][4]։ Այն կարող է լինել տեսողության վատ շտկման, աստիգմատիզմի դեպքում, երբ ֆոկուսացումը դժվարացած է, մեկ աչքն ավելի կարճատես է կամ հեռատես քան մյուսը և ոսպնյակի պղտորման (կատարակտ) առկայության դեպքում։ Հիմնական պատճառի բուժման դեպքում տեսողությունն անմիջապես չի վերականգնվում, քանի որ առաջացման մեխանիզմում ներգրավված է նաև ուղեղը։ Ամբլիոպիան կարող է դժվար հայտնաբերվել, այդ պատճառով խորհուրդ է տրվում տեսողության ստուգում չորսից հինգ տարեկան երեխաների շրջանում[4][5]։ Վաղ ախտորոշումը բարելավվում է բուժման արդյունքները[6]։ Որոշ երեխաների մոտ ակնոցների կրումը կարող է լինել միակ բուժումը[6][7]։ Եթե սա բավարար չէ, բուժուման եղանակն է՝ ստիպել երեխային օգտագործել թույլ աչքը[3]։ Սա արվում է, օգտագործելով վիրակապ (ակնակապ) կամ ատրոպինի տեղային կաթիլների օգտագործում ուժեղ աչքում։ Առանց բուժման, ամբլիոպիան սովորաբար պահպանվում է չափահաս տարիքում[3]։ Չափահասների մոտ բուժման արդյունավետության մասին ապացույցները քիչ են[3]։

Ամբլիոպիան սկսվում է հինգ տարեկանում[6]։ Չափահասների մոտ այս խանգարումը հանդիպում է պոպուլյացիայում 1-5% դեպքերում[8]։ Չնայած բուժումը բարելավում է տեսողությունը, այն սովորաբար չի վերականգնում ախտահարված աչքը[6]։

Ամբլիոպիան առաջին անգամ նկարագրվել է 1600-ական թվականներին[9]։ Բարդությունները թույլ չեն տալիս մարդկանց աշխատել օդաչու կամ ոստիկան[6][10]։

Ախտանշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբլիոպիա ունեցողներից շատերը, հատկապես նրանք, ում մոտ առկա է ամբլիոպայի միայն թույլ տեսակը, չեն կասկածում, որ ունեն տվյալ խնդիրը, մինչև ավելի ուշ տարիքում հետազոտվելը, քանի որ ուժեղ աչքի տեսողությունը նորմալ է եղել և ապահովել է տեսողությունը։ Մարդիկ սովորաբար ունեն թույլ բինօկուլյար տեսողություն, քանի որ, այն պահանջում է երկու աչքերի համագործակցված աշխատանք։ Ամբլիոպիայով հիվանդները հետագայում վնասված աչքում կարող են ունենալ թույլ պատկերի ընկալողունակություն, թույլ տեսողության սրություն և ցածր կոնտրաստային տեսողության զգայունություն և շարժման ընկալում[11]։

Ամբլիոպիան բնութագրվում է մի քանի ֆունկցիոնալ խանգարումներով տարածական տեսողության մեջ, ներառյալ տեսողության սրության իջեցում, կոնտրաստային զգայունության ֆունկցիայի և դետալային սրություն, ինչպես նաև տարածական աղավաղում, ոչ նորմալ տարածական փոխազդեցություններ և ուրվագծի խեղաթյուրված ընկալում։ Բացի այդ, ամբլիոպիայով անձինք տառապում են բինօկուլյար խանգարումներով, ինչպիսին են` տարածական ընկալումը (անգլ.՝ stereoscopic acuity) և ոչ նորմալ բինօկուլյար ընկալումը[12]։ Նաև առկա է խտացման ֆենոմեն։ Այս խանգարումները սովորաբար բնորոշ են ամբլիոպիկ աչքին։ Սակայն «ավելի լավ» աչքում հարկլինիկական խանգարումներ ևս հայտնաբերված են[13]։

Մարդիկ, ովքեր ունեն ամբլիոպիա, ունեն նաև բինօկուլյար տեսողության հետ կապված խնդիրներ, ինչպիսին է սահմանափակ ստերեոսկոպիկ խորության ընկալումը և սովորաբար եռաչափ նկարները թաքնված ստերիոսկոպիկ էկրանին տեսնելու դժվարություններ, ինչպիսին է ավտոստերեոգրամը[14]։ Այնուամենայնիվ Խորության ընկալման մոնօկուլյար նշաններից՝ չափը, հեռանկարը, պարալաքսը մնում են նորմալ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբլիոպիան ունի երեք հիմնական պատճառ.

Շլությունով պայմանավորված ամբլիոպիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շլությունը, որը երբեմն սխալմամբ անվանում են ծույլ աչք, վիճակ է, որի ժամանակ աչքերը շեղվածություն ունեն[15]։ Շլությունը սովորաբար առաջացնում է նորմալ տեսողություն ունեցող դոմինանտ աչքում (կամ «ընկեր» աչքում, որը նախընտրում է օգտագործել անձը), բայց կարող է բերել ոչ նորմալ տեսողության շեղված կամ ստրաբիզմիկ աչքում, որը հետևանք է ուղեղում երկու աչքերից եկած պատկերների ընկալման տարբերության[16]։

Հասուն տարիքում առաջացած շլությունը սովորաբար բերում է երկտեսության, քանի որ երկու աչքերը չեն ֆիքսում նույն առարկան։ Երեխաների ուղեղը, այնուամենայնիվ, ավելի նեյրոպլաստիկ է, այսպիսով կարող է ավելի հեշտորեն հարմարվել, ճնշելով աչքերից մեկից ստացած պատկերը, վերացնելով երկտեսությունը։ Ուղեղի այս ճկունությունը, այնուամենայնիվ խոչընդոտում է ուղեղի նորմալ զարգացմանը, արդյունքում առաջացնելով ամբլիոպիա։ Վերջին հետազոտությունները նշում են մանկական շլության հիմքում տեսողական կենտրոնի ընդգրկումը[17]։

Շլության ամբլիոպիա ունեցողները հակված են կարդալու ժամանակ աչքի շարժման դեֆիցիտի, նույնիսկ երբ օգտագործում են ոչ ամբլիոպիկ աչքը։ Մասնավորապես, նրանք հակված են նույն հարթության վրա ավելի շատ շարժումներ (անգլ.՝ saccade) կատարելուն, քան նորմալ ստերեոտեսողությամբ մարդիկ, և պետք է նվազեցնեն ընթերցանությունը, հատկապես, մանր տառերով կարդալը[18][19]։

Շլության ամբլիոպիան բուժման մի քանի եղանակներ կան, որոնցից են տեսողական պատկերը ակնոցների միջոցով հստակ դարձնելը կամ դոմինանտ աչքը ակնակապով փակելու միջոցով ամբլիոպիկ աչքի օգտագործումը խթանելը, կամ ատրոպինի կիրառումը։ Սա իրականացվում է կիրառելով ատրոպինի տեղային կաթիլներ՝ ժամանակավորապես պարալիզացնելով ակոմոդացիոն ռեֆլեքսը, բերելով լավ աչքի տեսողության մշուշման։ Այն նաև լայնացնում է բիբը։ Աչքի ուղղումը կարող է կատարվել վիրահատական և ոչ վիրահատական եղանակով, կախված շլության տեսակից և ծանրության աստիճանից[20]։

Ռեֆրակտիվ կամ անիզոմետրոպիկ ամբլիոպիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեֆրակտիվ ամբլիոպիան կարող է առաջանալ անիզոմետոպրոպիայից (երկու աչքերի միջև անհամապատասխան ռեֆրակցիա)[21][22]։ Անիզոմետրոպիան առկա է, եթե երկու աչքերի միջև ռեֆրակցիայի ուժի տարբերություն կա։ Աչքը, որն ավելի հստակ պատկեր է ուղարկում ուղեղին, դառնում է դոմինանտ։ Մյուս աչքում պատկերը մշուշոտ է, որը տեսողական համակարգի մի կեսում բերում է ոչ նորմալ զարգացման։ Ռեֆրակտիվ ամբլիոպիան սովորաբար ավելի քիչ ծանր է, քան շլության ամբլիոպիան:

Հաշվի առնելով, որ անիզոմետրոպիայի ակնոցային շտկումը սովորաբար բերում է երկտեսության, խորհուրդ է տրվում կիրառել կոնտակտային լինզաներ։ Ինչպես նաև բուժական միջոց է տեսողության լազերային շտկումը, եթե սովորական մոտեցումները ձախողվել են, անիզեիկոնիա (երկու բբերի միջև չափերի տարբերություն) առկայության կամ համապատասխանության բացակայության, կամ էլ երկուսի առկայության դեպքում[23]։

Հաճախ, ամբլիոպիան համակցված է անիզոմետրոպիայի և շլության հետ։ Որոշ դեպքերում երկու աչքերի միջև տեսողությունը կարող է տարբերվել այնքան, որ մեկ աչքն ունենա երկու անգամ բարձր տեսողություն, երբ մյուսը ամբողջովին կույր է։

Կորուստային և օկլյուզիոն ամբլիոպիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորուստային (անգլ.՝ Deprivation) ամբլիոպիա (ամբլիոպիա նախաանօպսիա, անգլ.՝ ex anopsia) առաջանում է, երբ աչքի օպտիկական միջավայրերը դառնում են անթափանցելի, օրինակ՝ բնածին կատարակտի կամ եղջերաթաղանթի պղտորման դեպքում[24]։ Այս պղտորումները արգելակում են լուսային ճառագայթի ադեկվատ թափանցումը և խանգարում են տեսողական ֆունկցիայի զարգացումը։ Եթե ժամանակին չի բուժվում, ապա ամբլիոպիան կարող է պահպանվել, երբ օպտիկական միջավայրերի անթափանցելիությունը վերացված է։ Երբեմն, կոպերի անկման (պտոզի) կամ այլ խնդրի դեպքում վերին կոպը մեխանիկորեն փակում է երեխայի տեսողությունը, ինչը կարող է արագորեն բերել ամբլիոպիայի։ Օկլյուզիոն ամբլիոպիան կարող է լինել հեմանգիոմայի բարդություն, որը ծածկել է աչքի մի մասը կամ աչքը անբողջությամբ։ Կորուստային և օկլյուզիոն ամբլիոպիայի այլ հնարավոր պատճառներն են՝ պղտորումներ ապակենման մարմնում և աֆակիան՝ ոսպնյանկի բացակայությունը[25]։ Կորուստային ամբլիոպիան կազմում է 3%-ից ավելի քիչ, ամբլիոպիայով տառապող բոլոր անձանց մոտ[25]։

Պաթոֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբլիոպիան զարգացման խնդիր է ուղեղում և ոչ ներքին, օրգանական նյարդաբանական խնդիր ակնագնդում (թեև օրգանական խնդիրները կարող են բերել ամբլիոպիայի, ինչը կարող է շարունակել գոյություն ունենալ անգամ եթե օրգանական խնդիրը լուծվում է բժշկական միջամտությամբ)[26]։ Գլխուղի բաժինը, որը ստանում է պատկերներ վնասված աչքից չի խթանվում ճիշտ ճանապարհով և չի զարգանում մինչև տեսողանան լիարժեք պոտենցիալ։ Սա հաստատվել է ուղեղի անմիջական ուսումնասիրությամբ։ Դեյվիդ Հ. Հուբելը և Թորսթեն Վիզելը և 1981 թվականին ստացելեն Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ իրենց կատարած աշխատանքի համար, որտեղ ցույց է տրված ակնային դոմինանտ սյունակների (նեյրոնների խմբեր են տեսողական կենտրոնում, որոնք հիմնականում պատասխանատու են աջ կամ ձախ աչքի համար) վնասման աստիճանը, իրականացված կատուների վրա բավականին ընկճելով տեսողությունը, այսպես կոչված "ճգնաժամային շրջանում" (անգլ.՝ critical period)։ Ամենամեծ ճգնաժամային շրջանը մարդկանց շրջանում ծննդյան օրվանից մինչև 2 տարեկանն է[27]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին ամբլիոպիկ աչքերի զգայունության շրջանակում տվյալներ համեմատություն, վերահսկված՝ ոչ դոմինանտ աչքերով (գորշ տարածք)։«Զգայունությունը» (y-առանցք) վերաբերվում է նկատելու կապույտ խթանը դեղին ֆոնի վրա։ Զգայունությունը չափվում է դեցիբելով, և համեմատվում է ստանդարտ՝ սպիտակը սպիտակի վրա պերիմետրով, բարձր զգայունությունը խոսում է բարձր կատարողականության մասին։ Սխալների սանդղակը գնահատվում է ±1 ստանդարտ շեղում միջին կարևորության։ Բոլոր ձախ աչքերը հայելային արտացոլվել են հորիզոնական, որպեսզի համեմատվեն աջ աչքերի հետ, խմբերի միջև։ Անգույն զոնաները ուղղահայաց տարված գծերի միջև (էքսցենտրիկությունը +10-+20°) համընկնում է յուրաքանչյուր մասնակցի ֆիզիոլոգիական կույր բծի հետ։

Ամբլիոպիան ախտորոշվում է բացահայտելով ցածր տեսողություն մեկ կամ երկու աչքում, աչքի կառուցվածքային խանգարումներից զատ և բացառելով այլ տեսողական խանգարումները, որոնք կարող են բերել ցածր տեսողության սրություն։ Այն կարող է սահմանվել ինչպես սրության մեջ երկու կամ ավելի գծերի ներակնային տարբերություն (օր. Շնելլենի աղյուսակ), երբ օպտիկական համակարգերը մաքսիմալ շտկված են[28]։ Մանկահասակ երեխաների մոտ դժվար է որոշել տեսողության սրությունը և հնարավոր է գնահատել հետևելով պացիենտի ռեակցիային, երբ մեկ աչքը փակ է և հետևել պացիենտի ունակությանը հետևելու առարկային մեկ աչքով։ Ստերեոթեստը ինպչիսին է ստերեոհետազոտությունը (անգլ.՝ Lang stereotest) հուսալի չէ ամբլիոպիան բացառելու համար։ Անձը ով անցնում է ստերեոհետազոտությունը դժվար թե ունենա շլության ամբլիոպիա, բայց այնուամենայնիվ կարող է ունենալ ռեֆրակտիվ կամ կորուստային ամբլիոպիա[29]։ Առաջարկվել է բինօկուլյար սքանավորումը (ցանցենու երկակի ճառագայթային սքանավորւմ) կարող է ընդունակ լինել բացահայտել, արդեն շատ փոքր երեխաների մոտ, ամբլիոպիան որը կապված է շլության, միկրոշլության կամ նվազած ֆիքսացիոն ունակությունը։ Ամբլիոպիայի վաղ ախտորոշումն ու բուժումը անհրաժեշտ է հասցնելու տեսողության կորուստը մինիմումի։ Ամբլիոպիայի սքրինինգը խորհուրդ է տրվում իրականացնել 3-5 տարեկան անձանց շրջանում[30]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շլության կամ անիզոմետրոպիկ ամբլիոպիայի բուժումը ներառում է օպտիկական դեֆիցիտի շտկումը (կրել պահանջվող ակնոցներ) և հաճախ ամբլիոպիկ աչք ստիպողաբար աշխատեցնել, ծածկելով լավ աչքը կամ տեղային ատրոպինի կիրառում լավ աչքում, կամ երկուսը միաժամանակ[15][31]։ Պետք է լավ աչքը գերծածկելուց (անգլ.՝ overpatching) կամ գերպատժելուց (անգլ.՝ overpenalizing) խուսափել, որովհետև սա կարող է բերել այսպես կոչված «հետադարձ ամբլիոպիայի»[20][32]։ Աչքի ծածկելը սովորաբար կատարվում է օրվա ընթացքում 4-6 ժամ։ Բուժումը շաունակվում է այքան մինչև տեսողությունը վերականգնվի։ Չարժե շարունակել ծածկել աչքը ավելի քան 6 ամիս եթե դրական տեղաշարժ չկա[33]։ Ինը տարեկանից բարձր երեխաների և չափահասների բուժումը կարելի է իրականացնել կիրառական ընկալման (անգլ.՝ perceptual learning) ուսուցման միջոցով[34][35]։ Կորուստային ամբլիոպիան բուժվում է վերացնելով անթափանցելիությունը ինչքան հնարավոր է շուտ, այնուհետև լավ աչքը ծածկելով կամ պատժման եղանակով, խթանելով ամբլիոպիկ աչքի աշխատանքը[20]: Ինչքան վաղ է սկսվում բուժումը, այնքան ավելի հեշտ և արագ է բուժվում և ավելի քիչ է հոգեբանական վնասումը։ Ինպես նաև, հնարավորությունը հասնելու 20/20 տեսողության ավելի մեծ է, եթե բուժումը սկսվում է վաղ[36]։

Մեծահասակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ամենալավ արդյունքների հասնում են, եթե բուժումը սկվում է նախքան 8 տարեկանը,12-ից բարձր տարիքի երեխաները և որոշ չափահասներ, կարող են ունենալ լավացում ախտահարված աչքում։ Երեխաները սկսած 9 տարեկանից մինչև 11 տարեկանը, ովքեր կրում են ակնակապ և իրականացրել են տեսողական վարժություններ (տեսողական թերապիա), չորս անգամ ավելի շատ են ցուցաբերել գծային բարելավում 11 տողանոց դիագրամում, քան նրանք, ովքեր չեն ստացել այդ թերապիան։ 13-17 տարեկան պատանիները նույնպես ունեցել են բարելավվում, բայց ավելի քիչ քան փոքր տարիքի երեխաները։ Միայն թե այս բարելավումները ժամանակավոր են, հատկապես երբ բուժումը շարունակական չի լինում[20][37]։ Նախնական ապացույցները ցույց են տալիս, որ պերցեպտիվ ուսուցումը կարող է լինել օգտակար չափահասների մոտ[38][39][40]։ Վիրտուալ իրականության համակարգչային խաղերը, որտեղ յուրաքանչյուր աչքը ստանում է վիրտուալ աշխարհի տարբեր ազդակներ, որոնք խաղացողի ուղեղը պետք է համադրի որպեսզի հաջողությամբ խաղա խաղը, ցույց է տվել խոստումնալից լավացում և մոնօկուլյարության և երկտեսության[41][42] դեպքում։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքի երկրների բնակչության 2-5% ունեն ամբլիոպիա[28][43]։ Մեծ Բրիտանիայում ակնաբուժական նշանակումների 90%-ը երեխաների մոտ կապված է ամբլիոպիայի հետ[44]։ Կախված ախտորոշման համար ընտրված չափորոշիչներից, երեխաների 1-4%-ը ունեն ամբլիոպիա[45]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին կատարված ուսումնասիրությունը,[46] լայնորեն տարածված հայտնի ամսագրում,[47] ցույց է տվել, որ կրկնակի տրասնկրանիալ մագնիսային խթանումը (անգլ.՝ transcranial magnetic stimulation) կարող է ախտահարված աչքում ժամանակավորապես բարելավել կոնտրաստային զգայունությունը և տարածական ընկալումը մեծահասակների մոտ։ Այս մոտեցումը դեռ գտնվում է ուսումնասիրությունների փուլում[48], և սպասվում է արդյունքների ստուգում այլ հետազոտողների կողմից։ Ինչպես նաև, ենթադրվել է, որ այդպիսի արդյունքների կարելի է հասնել օգտագործելով ուղեղի խթանման այլ եղանակներ[49] ինչպիսին է անոդալ՝ (անգլ.՝ anodal) տրանսկրանիալ միկրոպոլյարիզացիոն խթանում (անգլ.՝ transcranial direct current stimulation)[50]։

2013 թվականին կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համընկնող տվյալները ապացույցն են այն բանի, որ չկորելացված երկտեսությունը և նրա հետ կապված մնացորդային դեֆիցիտները խաղում են որոշիչ դեր ամբլիոպիայի ծագման մեջ[51]։ 2013 թ.-ին արված մեկ այլ հետազոտություն[52], որի ժամանակ հայտնի Տետրիս խաղը ձևափոխել են այնպես, որ երկու աչքերը տեսնեն խաղի առանձին բաղադրիչներ,օգտագործելով սա եկել են եզրակացության, որ սա նույնպես կարող է օգնել բուժելու բարդությունները մեծահասակների մոտ[53]։ Բացի այդ առաջարկվել է, որ այս տեսակ բուժական միջոցների արդյունքները կարող են լրացուցիչ ուժեղացվել ուղեղի ոչ ինվազիվ խթանմամբ[49][54]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Facts About Amblyopia»։ National Eye Institute։ September 2013։ Արխիվացված օրիգինալից 27 July 2016-ին։ Վերցված է 27 July 2016 
  4. 4,0 4,1 Schwartz editor, M. William (2002)։ The 5-minute pediatric consult (3rd ed.)։ Philadelphia: Lippincott Williams & Wilkins։ էջ 110։ ISBN 9780781735391։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին 
  5. Levi, D. (2013)։ «Linking assumptions in amblyopia.»։ Visual neuroscience 30 (5–6): 277–287։ PMID 23879956։ doi:10.1017/S0952523813000023 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Jefferis JM, Connor AJ, Clarke MP (12 November 2015)։ «Amblyopia.»։ BMJ (Clinical research ed.) 351: h5811։ PMID 26563241։ doi:10.1136/bmj.h5811 
  7. Maconachie GD, Gottlob I (December 2015)։ «The challenges of amblyopia treatment.»։ Biomedical Journal 38 (6): 510–6։ PMID 27013450։ doi:10.1016/j.bj.2015.06.001 
  8. Webber, AL, Wood, Joanne (2005)։ «Amblyopia: Prevalence, Natural History, Functional Effects and Treatment»։ Clinical and Experimental Optometry 88 (6): 365–375։ PMID 16329744։ doi:10.1111/j.1444-0938.2005.tb05102.x։ Արխիվացված օրիգինալից 15 January 2012-ին 
  9. «Chapter 2 - Visual development in childhood»։ Visual Impairments and Developmental Disorders: From diagnosis to rehabilitation Mariani Foundation Paediatric Neurology։ John Libbey Eurotext։ 2016։ ISBN 9782742014828։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին։ Վերցված է 27 July 2016 
  10. «Online Etymology Dictionary»։ www.etymonline.com (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին։ Վերցված է 5 May 2017 
  11. Hess, R.F., Mansouri, B., Dakin, S.C., & Allen, H.A. (2006)։ «Integration of local motion is normal in amblyopia»։ J. Opt. Soc. Am. A 23 (5): 986–992։ PMID 16642175։ doi:10.1364/JOSAA.23.000986 
  12. «Improving vision in adult amblyopia by perceptual learning»։ Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 101: 6692–7։ April 2004։ PMC 404107։ PMID 15096608։ doi:10.1073/pnas.0401200101 
  13. Simonis K (2005)։ «Amblyopia Characterization, Treatment, and Prophylaxis»։ Survey of Ophthalmolgy 50 (2): 123–166։ doi:10.1016/j.survophthal.2004.12.005 
  14. Tyler, C.W. (2004)։ «Binocular Vision In, Duane's Foundations of Clinical Ophthalmology. Vol. 2, Tasman W., Jaeger E.A. (Eds.), J.B. Lippincott Co.: Philadelphia» 
  15. 15,0 15,1 Wright, Kenneth W., Spiegel, Peter H., Thompson, Lisa S. (2006)։ Handbook of Pediatric Strabismus and Amblyopia։ New York, New York: Springer Science+Business Media։ ISBN 978-0-387-27924-4 
  16. Levi, D.M. (2006)։ «Visual processing in amblyopia: human studies»։ Strabismus 14 (1): 11–19։ PMID 16513566։ doi:10.1080/09273970500536243 
  17. Tychsen Lawrence (2012)։ «The cause of infantile strabismus lies upstairs in the cerebral cortex, not downstairs in the brainstem»։ Archives of Ophthalmology 130 (8): 1060–1061։ doi:10.1001/archophthalmol.2012.1481 
  18. Kanonidou E., Gottlob I., Proudlock F.A. The effect of font size on reading performance in strabismic amblyopia: an eye movement investigation, Invest. Ophthalmol. Vis. Sci. 2014 January; Vol. 55, Nr. 1, pp. 451-459, doi:10.1167/iovs.13-13257.
  19. Kanonidou E, Proudlock FA, Gottlob I. Reading strategies in mild to moderate strabismic amblyopia: an eye movement investigation., Invest. Ophthalmol. Vis. Sci. 2010; Vol. 51, Nr. 7, pp. 3502-3508, doi:10.1167/iovs.09-4236.
  20. 20,0 20,1 20,2 20,3 Holmes, Repka, Kraker & Clarke (2006)։ «The treatment of amblyopia»։ Strabismus 14 (1): 37–42։ PMID 16513568։ doi:10.1080/09273970500536227 
  21. Robert F. Rutstein, David Corliss (April 1999)։ «Relationship between Anisometropia, Amblyopia, and Binocularity»։ Optometry & Vision Science 76 (4)։ Արխիվացված օրիգինալից 7 April 2014-ին 
  22. David R Weakley Jr. (January 2001)։ «The association between nonstrabismic anisometropia, amblyopia, and subnormal binocularity»։ Ophthalmology 108 (1)։ էջեր 163–171։ doi:10.1016/s0161-6420(00)00425-5 
  23. William F. Astle, Jamalia Rahmat, April D. Ingram, Peter T. Huang (December 2007)։ «Laser-assisted subepithelial keratectomy for anisometropic amblyopia in children: Outcomes at 1 year»։ Journal of Cataract & Refractive Surgery 33 (12): 2028–2034։ doi:10.1016/j.jcrs.2007.07.024 
  24. Angell, Robb RM, Berson FG (1981)։ «Visual prognosis in patients with ruptures in Descemet's membrane due to forceps injuries»։ Arch Ophthalmol 99 (12): 2137–9։ PMID 7305711։ doi:10.1001/archopht.1981.03930021013004։ Արխիվացված օրիգինալից 21 March 2005-ին 
  25. 25,0 25,1 «Occlusion for stimulus deprivation amblyopia»։ Cochrane Database Syst Rev 2: CD005136։ 2014։ PMC 4260153։ PMID 24504975։ doi:10.1002/14651858.CD005136.pub3 
  26. McKee, SP., Levi, DM., Movshon, JA. (2003)։ «The pattern of visual deficits in amblyopia» (PDF)։ J Vision 3 (5): 380–405։ PMID 12875634։ doi:10.1167/3.5.5։ Արխիվացված օրիգինալից 27 September 2007-ին 
  27. Jeffrey Cooper, Rachel Cooper։ «All About Strabismus»։ Optometrists Network։ Վերցված է 9 March 2008 
  28. 28,0 28,1 Wright, W. K. (2006)։ Handbook of Pediatric Strabismus and Amblyopia։ New-York: Springer։ էջեր 103–137 
  29. Ulrich Schiefer, Helmut Wilhelm, William Hart (11 September 2007)։ Clinical Neuro-Ophthalmology: A Practical Guide։ Springer Science & Business Media։ էջ 16։ ISBN 978-3-540-32708-0։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին 
  30. Grossman David C., Curry Susan J., Owens Douglas K., Barry Michael J., Davidson Karina W., Doubeni Chyke A., Epling John W., Kemper Alex R., Krist Alex H., Kurth Ann E., Landefeld C. Seth, Mangione Carol M., Phipps Maureen G., Silverstein Michael, Simon Melissa A., Tseng Chien-Wen (5 September 2017)։ «Vision Screening in Children Aged 6 Months to 5 Years»։ JAMA 318 (9): 836։ doi:10.1001/jama.2017.11260 
  31. Coats DK and Paysse EA. Overview of amblyopia UpToDate. Last updated: Sep 25, 2014
  32. Amblyopia NEI Health InformationArchived 11 September 2005 at the Wayback Machine.
  33. Emmett T. Cunningham, Paul Riordan-Eva։ Vaughan & Asbury's general ophthalmology. (18th ed.)։ McGraw-Hill Medical։ ISBN 978-0071634205 
  34. Zhou, Y (2005)։ «Perceptual Learning Improves Contrast Sensitivity and Visual Acuity in Adults with Anisometropic Amblyopia»։ Vision Research 46 (5): 739–50։ PMID 16153674։ doi:10.1016/j.visres.2005.07.031 
  35. Polat, U (2004)։ «Improving Vision in Adult Amblyopia by Perceptual Learning»։ PNAS 101 (17): 6692–7։ PMC 404107։ PMID 15096608։ doi:10.1073/pnas.0401200101 
  36. Williams C, Northstone K, Harrad K A, Sparrow J M, Harvey I, Alspac Study Team (2002)։ «Amblyopia treatment outcomes after screening before or at age 3 years: follow up from randomised trial»։ BMJ 324 (7353): 1549։ PMC 116606։ PMID 12089090։ doi:10.1136/bmj.324.7353.1549 
  37. Pediatric Eye Disease Investigator Group (2005)։ «Randomized trial of treatment of amblyopia in children aged 7 to 17 years»։ Archives of Ophthalmology 123 (April): 437–447։ PMID 15824215։ doi:10.1001/archopht.123.4.437 
  38. Polat U, Polat, Uri, Ma-Naim, Tova, Belkin, Michael, Sagi, Dov (27 April 2004)։ «Improving vision in adult amblyopia by perceptual learning»։ PNAS 101 (17): 6692–6697։ PMC 404107։ PMID 15096608։ doi:10.1073/pnas.0401200101 
  39. Astle AT, Webb BS, McGraw PV (Nov 2011)։ «Can perceptual learning be used to treat amblyopia beyond the critical period of visual development?»։ Ophthalmic & physiological optics : the journal of the British College of Ophthalmic Opticians (Optometrists) 31 (6): 564–73։ PMC 3428831։ PMID 21981034։ doi:10.1111/j.1475-1313.2011.00873.x 
  40. Levi DM (June 2012)։ «Prentice award lecture 2011: Removing the brakes on plasticity in the amblyopic brain»։ Optometry and Vision Science: Official Publication of the American Academy of Optometry 89 (6): 827–38։ PMC 3369432։ PMID 22581119։ doi:10.1097/OPX.0b013e318257a187 
  41. BBC News: Video games tackle 'lazy eye' Archived 23 November 2008 at the Wayback Machine.
  42. Eastgate, RM, Griffiths, GD, Waddingham, PE, Moody, AD, Butler, TKH, Cobb, SV, Comaish, IF, Haworth, SM, Gregson, R, Ash, IM, Brown, SM (2006)։ «Modified virtual reality technology for treatment of amblyopia»։ Eye 20 (3): 370–374։ PMID 15832182։ doi:10.1038/sj.eye.6701882։ Արխիվացված օրիգինալից 15 May 2007-ին 
  43. Elflein Heike M., Fresenius Suzanne, Lamparter Julia, Pitz first4 (2015-05-08)։ «The prevalence of amblyopia in Germany: data from the prospective, population-based gutenberg health study» (pdf)։ Deutsches Ärzteblatt International (անգլերեն) 112: 338–344.։ ISSN 1866-0452։ PMC 4458790։ PMID 26043421։ doi:10.3238/arztebl.2015.0338։ Արխիվացված օրիգինալից 17 June 2016-ին 
  44. Stewart C. E., Fielder A. R., Stephens D. A., Moseley M. J. (2002-08-01)։ «Design of the Monitored Occlusion Treatment of Amblyopia Study (MOTAS)»։ British Journal of Ophthalmology (անգլերեն) 86: 915–919։ ISSN 1468-2079։ PMC 1771248։ PMID 12140215։ doi:10.1136/bjo.86.8.915։ Արխիվացված օրիգինալից 21 July 2015-ին 
  45. Birch Eileen E. (March 2013)։ «Amblyopia and binocular vision»։ Progress in Retinal and Eye Research 33: 67–84։ PMC 3577063։ PMID 23201436։ doi:10.1016/j.preteyeres.2012.11.001 
  46. Benjamin Thompson, Behzad Mansouri, Lisa Koski, Robert F. Hess (2008)։ «Brain Plasticity in the Adult: Modulation of Function in Amblyopia with rTMS»։ Current Biology 18 (14): 1067–1071։ PMID 18635353։ doi:10.1016/j.cub.2008.06.052 (չաշխատող հղում)
  47. National Public Radio։ «Magnetic Pulses To Brain Help 'Lazy Eye'»։ Արխիվացված օրիգինալից 8 January 2009-ին 
  48. Robert F. Hess, Benjamin Thompson (February 2013)։ «New insights into amblyopia: binocular therapy and noninvasive brain stimulation»։ Journal of AAPOS 17 (1)։ էջեր 89–93։ doi:10.1016/j.jaapos.2012.10.018 
  49. 49,0 49,1 Hess Robert F., Thompson Benjamin, Baker Daniel H. (2014)։ «Binocular vision in amblyopia: structure, suppression and plasticity»։ Ophthalmic and Physiological Optics 34 (2): 146–162։ doi:10.1111/opo.12123 
  50. Spiegel Daniel P. (2013)։ «Anodal Transcranial Direct Current Stimulation Transiently Improves Contrast Sensitivity and Normalizes Visual Cortex Activation in Individuals With Amblyopia»։ Neurorehabilitation and neural repair 27 (8): 760–769։ doi:10.1177/1545968313491006 
  51. Birch Eileen E. (2013)։ «Amblyopia and binocular vision»։ Progress in Retinal and Eye Research (Review) 33: 67–84։ ISSN 1350-9462։ PMC 3577063։ PMID 23201436։ doi:10.1016/j.preteyeres.2012.11.001 
  52. Jinrong Li, Benjamin Thompson, Daming Deng, Lily Y.L. Chan, Minbin Yu, Robert F. Hess (2013)։ «Dichoptic training enables the adult amblyopic brain to learn»։ Current Biology 23 (8): R308–9։ PMID 23618662։ doi:10.1016/j.cub.2013.01.059։ Արխիվացված օրիգինալից 29 August 2013-ին։ Վերցված է 28 September 2013 
  53. Joseph Nordqvist: Tetris Video Game Helps Treat Lazy Eye Archived 29 May 2013 at the Wayback Machine., Medical News Today (MNT), 23 April 2013.
  54. Spiegel Daniel P. (2013)։ «Transcranial direct current stimulation enhances recovery of stereopsis in adults with amblyopia»։ Neurotherapeutics 10 (4): 831–839։ PMC 3805870։ doi:10.1007/s13311-013-0200-y 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]