Տետրիս
Տետրիս | |
---|---|
![]() | |
![]() | |
Մշակող | Ալեքսեյ Պաժիտնով, Vladimir Pokhilko? և Վադիմ Գերասիմով |
Նախագծող | Ալեքսեյ Պաժիտնով |
Թողարկման թվական | հունիսի 6, 1984 |
Պլատֆորմներ | Game Boy Advance, Amstrad PCW, ZX Spectrum, Acorn Electron, Amiga, Nintendo Entertainment System, NEC PC-9801, WonderSwan Color, Sega Mega Drive, Mac OS, CD-i, MSX, Apple IIGS, Amstrad CPC, Commodore 64, Game Boy, MOTO Gamme?, Atari ST?, Atari Falcon?, Nintendo Switch և Անդրոիդ |
Ժանր | գլուխկոտրուկ |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ |
Պաշտոնական կայք | tetris.com(անգլ.) |
![]() |
Տետրիս («տետրամինո» և «թենիս» բառերից[1], անգլ.՝ Tetris), շատ տարածված համակարգչային խաղ։
Խաղը ստեղծվել է ԽՍՀՄ-ում Ալեքսեյ Պաժիտնովի կողմից և հանրությանը ներկայացվել 1984 թվականի հունիսի 6-ին։ Խաղը մատչելի է գրեթե բոլոր սարքերի համար, որոնք ունեն նման հնարավորություն։
Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տետրամինոյի պատահական ֆիգուրները ընկնում են վերևից ուղղանկյուն բաժակի մեջ։ Թռիչքի ժամանակ խաղացողը կարող է պտտել և շարժել այն հորիզոնական ուղղությամբ։ Նաև կարելի է արագացնել նրա ընկնելը, երբ արդեն որոշված է, թե որտեղ պետք է ընկնի ֆիգուրը։ Ֆիգուրը թռչում է, մինչև չի կպչում ուրիշ ֆիգուրի կամ բաժակի տակին։ Եթե լրացվում է հորիզոնական 10 վանդակ, այն անհետանում է, և նրա վերևում եղած ֆիգուրները ընկնում են մեկ վանդակ ներքև։ Հատուկ դաշտում խաղացողը կարող է տեսնել, թե որ ֆիգուրն է լինելու հաջորդը. այդ հուշումը օգնում է պլանավորել քայլերը։ Խաղի տեմպը գնալով արագանում է։ Խաղի անվանումը գալիս է վանդակներից, որոնցից կազմված են ֆիգուրները։ Խաղը վերջանում է, երբ նոր ֆիգուրը չի կարողանում տեղավորվել բաժակի մեջ։ Խաղացողը ստանում է միավորներ ամեն մի ֆիգուրի համար, ուստի համար նրա առաջադրանքն է լրացնել հնարավորինս շատ շարքեր՝ չլրացնելով բաժակը և այդպիսով հավաքելով, ինչքան հնարավոր է, շատ միավորներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Vadim Gerasimov.։ «Tetris Story» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին։ Վերցված է 13 հունվար 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տետրիսի պաշտոնական կայքը
- Ստեղծվել է առաջին Տետրիսը Archived 2016-09-06 at the Wayback Machine.
- Copyright Registration for Computer Programs
- Information on game copyrighting from the Library of Congress Archived 2003-04-18 at the Wayback Machine.
- Видео оригинального Тетриса
|