Nintendo Switch

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nintendo Switch Logo.svg
Nintendo Switch-ի լոգոն

Nintendo Switch (ճապ.՝ ニンテンドースイッチ), հիբրիդային խաղային համակարգ, տեղծված ճապոնական Nintendo ընկերության կողմից։ Nintendo Switch-ը իր մեջ կրում է տնային և դյուրակիր խաղային համակարգեր հատկությունները։ Nintendo Switch-ը մշակման փուլում կրել է «Nintendo NX» կոդային անվանումը, որն էլ ցուցադրվեց 2016 թվականի հոկտեմբերին, սակայն վաճառքի դուրս եկավ միայն 2017 թվականի մարտի 3-ին։

Nintendo Switch-ը կարող է աշխատել ինչպես տնային խաղային համակարգ, այն դեպքում երբ համակարգը տեղադրվում են հատուկ դոկ-կայանում, որն էլ միանում է հեռուստացույցին։ Դոկ-կայանից բացի Nintendo Switch-ը օգտագործում է հատուկ հեղուկ-բյուրեղային, սենսորային էկրան․ խաղացողը կարող է ինչպես պլանշետ ձեռքերում բռած պահի համակարգը, կամ այն տեղադրի սեղանին կախված այն հանգամանքինց, որ հնարավոր է խաղը խաղան մի քանի հոգով։ Անլար վերահսկիչները ՝ Joy-Con, որոնք ներառված են հավաքածու մեջ, նույնպես կարելի է օգտագործել մի քանի ձևերով․ ամրացնելով համակարգի կողային մասերում, տեղադրելով դրանք Grip կոչվող աքքսեսուարում դրանով իսկ ստանալով բոլորիս հայտնի գեյմպադի տեսքը տնային համակարգերի համար կամ օգտագործել համակարգից առաձին ինչպես Wii Remote: Համակարգը տարածքային արգելափակում չունի։

2014 թվականին Nintendo-ում տեղի ունեցավ ֆինանսական կորուստներ, որոնց հիմնական պատճառը նախկին Wii համակարգի վատ վաճառքն էր։ Հետո Nintendo-ի նախագահ Սատորու Իվատան ընկերությանը տարավ դեպի բջջային և նորագույն տեղնոլոգիաններ[1]։

2019 թվականի սեպտեմբերի 20-ին թողարկվեց199 դոլլար արժողությամբ Nintendo Switch Lite-ը, որը համարվում է Nintendo Switch-ի հաջորդը։ Գլխավոր տարբերությունը Joy-Con-ի բացակայությունն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Nintendo-ն ունեցավ ռեկորդային շահույթ, հիմնականում 2006 և 2004 թվականներին թողարկած Wii և Nintendo DS համակարգերի վաճառքով[2][3][4]։ Սակայն հաջորդ տարինների ընթացքում ընկերության եկամուտները կրճատվեցին[5][6]։ 2012 թվականին Wii U-ի թողարկմամբ, երկար տարիներ հետո առաջին անգամ ընկերությունը կրեց վնասներ[7]։ 2014 թվականին Նյու Յորք Թայմսը ֆինանսական բարդությունները կապեց ծրագրային ապահովման թույլ վաճառքի հետ համեմատած բջջային խաղերի ref>Wingfield, Nick (2014 թ․ հունվարի 18). «Resisting Mobile Hurts Nintendo's Bottom Line». New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.</ref>։ Ավելի վաղ ընկերությունը տատնվում էր շուկայից դուրս գալու նպատակով, և այն ժամանակվա նախագահ Սատօրու Իվատան համարում էր, որ նրանք «կդադարեն Nintendo լինելուց» և կկորցնեն իրենց ինքնությունը, եթե փորեն նորից մտնել այստեղ[8]։ Switch-ի թողարկումից 3 տարի առաջ Իվատան, Տացումի Կիմիսիման, Գէնյո Տակէդան և Սիգէրու Միյամոտոն մշակում էին Nintendo-ի մարտավարությունը և բիզնես-մոդելը։ Մինչև իր մահը Իոատեին հաջողեց գործնական կապեր հաստատել ճապոնական բջջային օպերատոր՝ DeNA-ի հետ, բջջային խաղերի մշակման համար, կարծելով, որ դա իրենց ամբողջականությունը չի դնի վտանգի տակ[9][10]։ 2015 թվականի հուլիսին Իվատաի մահից հետ Կիմիսիման նշանակվեց նախագահ։

Nintendo Switch

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Switch-ի նախնական նախագիծը ծնվել է 2012 թվականին Wii U-ի թողարկումից հետո[11]։ Կիմիսիման հայտարարեց, որ այդ ժամանակ Nintendo գտահատեց դա, թե ինչպիսի նոր սարքային ապահովում էին նրանք ցանկանում ստեղծել, նրանք ցանկանում էին Nintendo 3DS-ի կամ Wii U-ի «ոչ թե ուղարկի հաջորդ»[12]։ Առցանց «Ասախի սիմբուն» թերթում Կիմիսիման հաստատեց, որ Switch-ը ստեղծված է «նոր խաղային հնարավորությունների» համար։ Nintendo of America-ի տնօրեն Ռեջի Ֆիս-Էմեն հաստատեց, որ համակարգը պետք է ընկալել ինչպես սարքը, որը խաղացողին հնարավորություն է տալիս խաղալ տանը կամ ճանապարհին, և նշեց, որ այն պետք է թույլ տա ծրագրավորողերին ստեղծել նոր խաղեր[13][14][15][16]։

Տակախասի խոսքերով Switch-ի դիզայի համար որպես աղբյուր ծառայել է խաղացողների մեկնաբանությունները Wii Remote-ի վերաբերյալ։ Wii Sport և Wii Fit խաղերի ստեղծումից հետո Nintendo-ն բազմաթիվ հարցեր ստացավ կապված համակարգի չափերի որոշակի փոփոխությունների հետ։ Եվ դա մտածելու տեղիք տվեց մտածելու չափերի, ինչպես նաև պրոցեսսորների չափերի փոփոխման վերաբերյալ։ Սա բերեց համակարգի նոր դիզայի մտքին, որը կունենար համեմատաբար ավելի փոքր վերահսկիչներ և դառնար ավելի դյուրակիր[17]։ Ֆիս-Էմեն ասեց, որ խաղացողներին թեկուզ և դուր էր գալիս խաղալ Wii U GamePad գեյմփադներով, սակայն նրանք ցանկանում են խաղալ որտեղ հարմար է։ Սակայն եթե նրանք գտնվում էին համակարգից հեռու, ապա խաղալը դառնում էր։ Դա ոգեշնչեց Nintendo-ին ստեղծել տնային համակարգ, որը խաղացոը կարող էր վերցնել որտեղ հարմար է[18]։

Տակախսաին համարում էր, որ Switch-ի դիզայնը մշակութային տարբերությունն է Արևմուտքի և Ճապոնիաի գեյմերների միջև, և աշակերտների յուրահատկությունն է։ Այդ ժամանակ աշակերտները երկար ժամանակ էին անցկացնում դպրոցից հետո, և խաղերը կարևոր մասն էին կազմում այդ ժամանակի։ Արևմտուքի աշակերտները հակառակը, ունեին ավելի խիտ գրաֆիկ։ Արդյունքում որոշվեց, որ Switch-ի դյուրակիրությունը կարող է հագեցնել կայնքի երկու տեսակներն էլ[19]։

Անոնս և վաճառքի մեկնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]


Համակարգը առանց դեկ-կայանի

Nintendo Switch-ի մասին առաջին լուրերը հայտվեցին 2015 թվականի մարտի 17-ին, երբ Nintendo-ն պրես-կոնֆերանսի ժամանակ հայտարարեց ճապոնական բջջային խաղերի մատակարար DeNA-ի հետ համագործակցության մասին։ Այդ փուլում համակարգը ներկայացվեց «NX» կոդային անվանումով, և կոչվեց «բոլորովին նոր նախագիծ»[20]։ 2016 թվականի ապրիլին ներդրողների հետ հանդիպման ժամանակ Nintendo հայտարարեց, որ ծրագրում է «NX»-ը վաճառքը սկսել ողւ աշխարհով 2017 թվականի մարտից[21][22]։ Չնայած նրան, որ Nintendo-ն Electronic Entertainment Expo 2016 չներկայացրեց «NX»-ը, բայց հայտարարեց, որ նախկինում թողարկված The Legend of Zelda: Breath of the Wild խաղը, որը ծրագրված էր դառնալ բացառիկ Wii U-ի համար, կթողարկվի նաև NX-ի համար։ Բաժնետերերի ժողովին Միյամոտոն հայտարարեց, որը ընկերությունը ունի մտահոգություններ, որը հակառակորդները կարող են գողանալ NX-ի գաղափարը, եթե այն ժամանակից շուտ ցուցադրվի[23][24]։ Հաջորդ ամիս հայտնի դարձվ, որ համակարգում օգտագործվում է Nvidia Tegra չիպ, և համարվում է «հիբրդային» սարքավորում, ինչից էլ կարելի էր ենթադրել, որ այն կարլի է օգտագործել ինչպես տային համակարգ՝ միացնելով հեռուստացույցին, այնպես էլ ինչպես դյուրակիր խաղային համակարգ պլամշետի նման։ Ինչպես նաև հայտնի դարձավ, որ Nintendo պատրաստվում է համակարգի համար նախատեսված խաղերը տարածել ինչպես հատուկ քարտերի, այնպես էլ թվային բեռնման միջոցով[25][26][27]։

2016 թվականի հոկտեբերի 20-ին Nintendo-ն պաշտոնապես ներկայացրեց Nintendo Switch համակարգը, և հրապարակեց տեսահոլովակ։ Տեսահոլովակի թողարկման ժամանակ Nintendo մանրամասն չներկայացրեց համակարգի հնարավորությունները, և 2017 թվականին ընկերությունը ծրագրել էր կազմակերպել միջոցառում, որի ժամանակ պետք է մանրամասն ներկայացվեր համակարգը[28]։ Ընկերությունը հաղորդեց, որ հոլովակում ներկայացած չէր համակարգի հավելյալ ֆունկցիաները[29][30]։ 2016 թվականի դեկտեմբերին The Tonight Show Starring Jimmy Fallon շոուի ժամանակ Միյամոտոն և Ֆիս-Էմեն Ջիմմի Ֆէլլոնի հետ ցուցադրեցին Switch-ը։ Որպես հավելում ցուցադրվեց համակարգի ծրագրային ապահովումը և ֆունկցիոնալը, Ֆէլլոնին տրվեց հնարավորություն խաղալ Breath of the Wild խաղը, ուղիղ եթերի ընթացքում[31]։

2017 թվականի հունվարի 13-ին տեղի ունեցած պրեսս-կոնֆերանսի ժամանակ Nintendo ներկայացրեց Switch-ը մանրամասն, հայտարարվեց տեխնիկակն բնութագիրը, մեկնարկի ամսաթիվը և գինը[32]։ Միջոցառումը ճապոներենով հեռարձակվեց ուղիղ եթերում։ Հաջորդ օրը տեղի ունեցավ Nintendo Treehouse միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվեց մեկնարկային խաղերի հավաքածուն Switch համար[33]։

Switch-ը ողջ աշխարհի համար պաշտոնապես թողարկվեց 2017 թվականի մարտի 3-ին[34]։ Այն Ճապոնիայում թողարկվեց 29 980 իյեն արժեքով, Հյուսիսային Ամերիկայում 299,99 դոլլար, Միացյալ Թագավորությունում 279,99 ֆունտ ստերլինգով արժեքով և Ավստրալիայում 469,95 ավստրալիական դոլլարով։ Ռուսաստանում համակարգի վաճառքը սկսեց 22 499 ռուբլի արժեքով[35][36][37]։ Հավաքածուն պարունակում է Switch համակարգը, դոկ-կայանը, երկու Joy-Con վերահսկիչները (աջ և ձախ), դրա համար նախատեղված գոտիները, Joy-Con-ի բռնակը, հաստատուն հսաքնի լարը և HDMI լարը[38][39]։ Մեկնարկի ժամանակ հասանելի էին երկու հավաքածում, մեկը մոխրագույն Joy-Con-ով, մյուսը նոնային կարմիր և կապույտ Joy-Con-ներով[40]։ Nintendo-ն մտահոգվում էր, որ բարձ գինը կխանգարի վաճառքին, ինչ էլ նրան բերեց հավելյալ սարքավորուներ և խաղերի բացակայությանը հավաքածույում[41]։

Թարմացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտին The Wall Street Journal թերթը հայտարարեց ևս երկու խաղային համակարգերի թողարկման մասին, որ ծրագրված էր 2019 թվականի ամռանը։ Հրատարակության տվյալներով, նրանցից մեկը կլինի Switch-ի ավելի հզոր տարբերակը, իսկ մյուսը ավելի էժան տարբերակը, որը կդառնա 3DS-ի հաջորդը[42]։

Nintendo Switch Lite[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 10-ին Nintendo-ի պաշտոնական յութուբյան ալիքում հայտնվեց Nintendo Switch Lite-ի գովազդը։ Համակարգի նոր տարբերակում բացակայում են Joy-Con-ները և դոկ-կայանը։ Որոշ խաղերի համար անհրաժեշտութույն առաջացավ առանձին գնել Joy-Con-ը։ Հասանելի է 3 գույն՝ մոխրագույն, արծաթագույն և դեղին։ Վաճառքը սկսել է 2019 թվականի եպտեմբերի 20-ին։ Համակարգը արժե 199 դոլլար[43]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Nintendo Switch-ի հետևի մասը

Խաղային համակարգի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ասյն իրենից ներկայացնում է պլանշետ, որի երկու կողմերից միացվում է վերահսկիչներ, այն հեռուստացույցին միացնելու համար անհարժեշտ է տեղադրել հատուկ դոկ-կայանում։

Համակարգը օգտագրոծում է NVIDIA Tegra պրոցեսսոր[44]։ Nintendo Switch-ը ունի HDMI և USB Type-C միակցիչներ, և մարկոցը, որը ապահովում է 3-ից մինջ 6 խաղային ժամ։ Համակարգը չունի տարածքային սահմանափակում, ինչպես նաև այն ստացել է Nintendo Switch Online օնլայն-սերվիս, որը անվճար էր մինչև 2018 թվականի սեպտեմբեր։ Բացի դա, Nintendo Switch-ը ունի բազմախաղացող խաղերի համար նախատեսված այլ ֆունկցիա, որի շնորհիվ Wi-Fi-ով կարելի է միանալ մինչև 8 հոգով։

Բացի Switch-ից հավաքածուն իր մեջ պարունակում է երկու Joy-Con-ներ, դոկ-կայան, HDMI-լար և լիցքավորման սարք։ Անհրաժեշտության պարագայում կարելի է առանձին գնել Switch Pro Controller և Joy-Con Grip։

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս համակարգի համար նախատեված խաղերը տարածվում են հատուկ քարտերի միջով կամ ներբեռնվում են Nintendo eShop-ից։ 2019 թվականի փետրվարի տվյալներով համակարգի համար հասանելի էին ավելի քան 1800 խաղ[45]։

Սկզբնական հավաքածուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի անանումը Մշակող Հրատարակիչը
The Legend of Zelda: Breath of the Wild Nintendo Nintendo
1-2-Switch Nintendo Nintendo
Just Dance 2017 Ubisoft Ubisoft
Skylanders: Imaginators Toys for Bob Activision
Snipperclips SFB Games Nintendo
Super Bomberman R Konami Digital Entertainment,

HexaDrive

Konami
Puyo Puyo Tetris Sonic Team Sega

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Time назвал лучшие гаджеты 2017 года». РИА Новости (ռուսերեն). 2017 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. «Nintendo defies recession with record profits». The Sydney Morning Herald (անգլերեն). 2009 թ․ մայիսի 7. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. Harris, Craig (2004 թ․ սեպտեմբերի 20). «Official Nintendo DS Launch Details». IGN (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «2009 Annual Financial Report: Financial Section» (PDF). Nintendo. 2009. էջ 17. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. Nicks, Denver (2014 թ․ հունվարի 17). «Nintendo Chief: 'We Failed'». Time (անգլերեն). ISSN 0040-781X. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  6. Luckerson, Victor (2015 թ․ մայիսի 7). «Why Nintendo is Suddenly Profitable Again». Time (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  7. Wingfield, Nick. «Nintendo's Wii U Takes Aim at a Changed Video Game World» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  8. Thomas, Lucas M. (2011 թ․ սեպտեմբերի 13). «Nintendo + Smartphones? Iwata Says "Absolutely Not"». IGN. Ziff Davis. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. Peckham, Matt Exclusive: Nintendo CEO Reveals Plans for Smartphones(անգլ.) // Time. — Time Inc., 2015. Архивировано из первоисточника 23 Ապրիլի 2015.
  10. Makuch, Eddie (2015 թ․ մարտի 18). «Players More Important Than Money, Nintendo Pres. Says About Smartphone Deal». GameSpot. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  11. Hester, Blake (2017 թ․ դեկտեմբերի 26). «How the Polarization Of Video Games Spurred the Creation of the Switch». Glixel. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  12. Nakamura, Yuji; Amano, Takashi (2016 թ․ հոկտեմբերի 28). «Nintendo's Big Switch: Q&A With President Tatsumi Kimishima». Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Arif, Shabana (2016 թ․ մայիսի 16). «Nintendo NX "is neither the successor to the Wii U nor to the 3DS"». VG247. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  14. Westaway, Luke. «Nintendo will make games for phones, new 'NX' system». CNET. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  15. Wright, James (2016 թ․ հոկտեմբերի 26). «Nintendo Switch 'might struggle to keep pace with Xbox One, PS4'». Daily Star. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  16. Wingfield, Nick (2016 թ․ հոկտեմբերի 20). «Nintendo Switch Reaches for a New Market With Home-and-Mobile Console». The New York Times. Seattle. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  17. McAloon, Alissa (2018 թ․ փետրվարի 9). «The Nintendo Switch, Joy-Cons, and even Labo are the result of Wii-era feedback». Gamasutra. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  18. Mackovech, Sam (2018 թ․ հոկտեմբերի 3). «Nintendo president: "I compete for time," not against Xbox, PlayStation». Ars Technica. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  19. Peckham, Matt (2017 թ․ փետրվարի 6). «The 8 Most Interesting Things Nintendo Told Us About Switch». ime. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  20. Yin-Poole, Wesley (2015 թ․ մարտի 17). «Nintendo NX is "new hardware with a brand new concept"». Eurogamer.
  21. Martens, Todd (2016 թ․ ապրիլի 27). «Nintendo dates its successor to the Wii U, the NX». Los Angeles Times. Tronc. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  22. Reilly, Luke (2016 թ․ ապրիլի 27). «Nintendo NX Will Launch In March 2017». IGN.com. Ziff Davis. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  23. Humphreys, Matthew (2016 թ․ ապրիլի 27). «Nintendo NX launches March 2017, won't simply replace Wii U and 3DS». Geek.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  24. Frank, Allegra (2016 թ․ հունիսի 29). «Report: Nintendo's fear of imitators kept NX out of E3». Polygon. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  25. Philips, Tom (2016 թ․ հուլիսի 26). «Nintendo NX is a portable console with detachable controllers». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  26. Leadbetter, Richard (2016 թ․ հուլիսի 26). «Nintendo NX is powered by Nvidia Tegra technology». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  27. Te, Zorine (2016 թ․ օգոստոսի 16). «Nintendo's NX Controller Could Have Detachable D-Pad, According To Updated Patents». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  28. «'Switch' is Nintendo's next game console». Engadget. AOL Inc. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  29. Soble, Jonathan (2016 թ․ հոկտեմբերի 21). «Nintendo Switch Console Is Met With Skepticism From Investors». The New York Times. Tokyo. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  30. Mochizuki, Takashi (2016 թ․ հոկտեմբերի 21). «Nintendo's New Switch Console Fails to Turn On Investors». The Wall Street Journal. ISSN 0099-9660. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  31. Markovech, Sam (2016 թ․ դեկտեմբերի 8). «Miyamoto lands on late-night TV with Nintendo Switch reveal—and guitar riffs». Ars Technica. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  32. Makuch, Eddie (2016 թ․ հոկտեմբերի 26). «More Nintendo Switch News Coming in January 2017». GameSpot. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  33. «Nintendo reveals plans for Nintendo Switch presentation». Nintendo. 2016 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  34. «Want to Buy the Nintendo Switch In India? You Need to Read This First». Gadgets 360. 2017 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  35. Choudhury, Saheli Roy (2017 թ․ հունվարի 13). «Nintendo Switch to launch globally on March 3, to cost $300 in the US». CNBC. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  36. Reynolds, Matthew. (2017 թ․ հունվարի 13). «Nintendo Switch - games list confirmed so far, launch titles and everything we know about the hardware». Eurogamer (անգլերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  37. «Nintendo Switch launches on 3rd March 2017!». Nintendo Australia. 2017 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  38. Williams, Mike (2017 թ․ հունվարի 13). «Nintendo Switch Accessory Prices Are Steep, $80 For Additional JoyCons». US Gamer. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  39. «Nintendo Switch Review | Switch Player». switchplayer.net (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  40. «Everything You Need to Know About the Nintendo Switch». Time (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  41. Pereaia, Chris (2017 թ․ հունվարի 13). «Why Switch Doesn't Include Any Bundled Games». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  42. «WSJ: Nintendo планирует выпустить две модификации своей игровой консоли Switch». ТАСС. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  43. «First Look at Nintendo Switch Lite: New Addition to the Nintendo Switch Family» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  44. «NVIDIA Technology Powers New Home Gaming System, Nintendo Switch». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  45. Doolan, Liam (2019 թ․ փետրվարի 11). «More Than 1,800 Games Have Now Been Released On The Nintendo Switch». Nintendo Life. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.