Ատրոպին
Նույնացուցիչներ | |
---|---|
DrugBank | DB00572 |
ECHA InfoCard | 100.000.096 |
Ատրոպին, օգտագործվում է նեյրոտոքսիններով և պեստիցիդներով թունավորումների բուժման համար, ինչպես նաև տարբեր տիպի դանդաղասրտությունների և վիրահատության ժամանակ թքարտադրության նվազեցման համար[1]։ Սովորաբար կիրառվում է ներերակային կամ միջմկանային ճանապարհով[1]։ Կան նաև աչքի կաթիլներ, որոնք օգտագործվում են շաղկապենաբորբի և վաղ ամբլիօպիայի բուժման համար[2]։ Ներերակային կիրառման դեպքում ատրոպինը սկսում է ազդել մի քանի րոպեից և պահպանում է ազդեցությունը կես ժամից մինչև մի ժամ[3]։ Որոշ թունավորումների բուժման համար կարող են անհրաժեշտ լինել մեծ դեղաչափեր[1]։
Տարածված կողմնակի էֆեկտներից են բերանի չորությունը, բբերի լայնացումը, փորկապությունը և հաճախասրտությունը[1]։ Ատրոպինը չպիտի կիրառվի փականկյունային գլաուկոմա ունեցող անձանց շրջանում[1]։ Չնայած չկան ապացույցներ, որը ատրոպինի կիրառումը հղիության ընթացքում առաջացնում է բնածին արատներ, դրա ազդեցությունը դեռևս լրիվ ուսումնասիրված չէ[4]։ Այն հավանականորեն անվտանգ է կրծքով կերակրման ժամանակ[4]։
Ատրոպինը հակամուսկարինային (հակախոլիներգիկ) տիպի դեղամիջոց է, որը արգելակում է պարասիմպաթիկ նյարդային համակարգը[1]։ Այն սովորաբար հանդիպում է որոշ բույսերում, օրինակ՝ մորմազգիների մոտ[5]։ Առաջին անգամ առանձնացվել է 1833 թվականին[6]։
Բժշկական կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աչքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրոպինը տեղային կիրառվում է, որպես ցիկլոպլեգիկ՝ ժամանակավոր պարալիզելով ակոմոդացիայի ռեֆլեքսը, և, որպես միդրիատիկ՝ բբերը լայնացնելու նպատակով։ Ատրոպինը քայքայվում է դանդաղ և սովորաբար դուրս է գալիս օրգանիզմից 7-14 օրվա ընթացքում, այդ պատճառով օգտագործվում է հիմնականում թերապևտիկ նպատակներով, այն դեպքում, երբ տրոպիկամիդը (ավելի կարճ ազդող հակախոլիներգիկ պրեպարատ) կամ ֆենիլեֆրինը (α-ադրեներգիկ ագոնիստ) ավեի կիրառելի են ակնային հետազոտության ժամանակ։
Ռեֆրակցիոն և ակոմոդացիոն ամբլիօպիայի ժամանակ, երբեմն, ատրոպինը տրվում է առողջ աչքում լղոզվածությունը նվազեցնելու համար[7]։ Ապացուցված է, որ ատրոպինը նույնքան էֆեկտիվ է տեսողության սրությունը վերականգնելու համար, որքան օկլուզիան[8]։
Ատրոպինի աչքի կաթիլները դանդաղեցնում են երեխաների մոտ կարճատեսության զարգացուը, բայց կողմնակի ազդեցությունների պատճառով կիրառումը սահմանափակ է[9]։
Սիրտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրոպինի ներարկումներ օգտագործվում են դանդաղասրտությունների բուժման համար։
Ատրոպինը նախկինում ներառված էր վերակենդանացման ուղեցույցներում ասիստոլիայի և առանց պուլս էլեկտրական ակտիվության ժամանակ կիրառման համար, սակայն դրա էֆեկտիվության ապացույցների պակասի պատճառով այժմ դուրս է եկել այդ ուղեցույցներից[10]։ Ախտանշանային դանդաղասրտության ժամանակ դեղաչափը 0.5-ից 1 մգ է բոլյուսային տարբերակով և կարող է կրկնվել ամեն 3-5 րոպեն մինչև 3մգ գումարայի դեղաչափ (առավելագույնը 0.04 մգ/կգ)[11]։
Ատրոպինը կիրառվում է նաև ԱՎ 2-րդ աստիճանի Մոբից 1 պաշարման, ինչպես նաև ԱՎ 3-րդ աստիճանի՝ բարձր Պուրկինյե կամ ԱՎ հանգուցային դուրս թռչող ռիթմով պաշարման բուժման ժամանակ։ Սովորաբար էֆեկտիվ չէ ԱՎ 2-րդ աստիճանի Մոբից 2 պաշարման դեպքում և ԱՎ 3-րդ աստիճանի՝ ցածր Պուրկինյե կամ փորոքային դուրս թռչող ռիթմով պաշարման ժամանակ։
Ատրոպինը նախկինում կիրառվել է նաև երեխաների ինտուբացիայի ժամանա դանդաղասրտությունը կանխելու համար, սակայն ապացուցողական հիմքի բացակայության պատճառով այժմ չունի այդպիսի կիրառում[12]։
Սեկրեցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրոպինի ազդեցությունը պարասիմպաթիկ նյարդային համակարգի վրա արգելակում է թքային և լորձային գեղձերը։ Դեղամիջոցը կարող է նաև արգելակել քրտնարտադրությունը՝ սիմպաթիկ նյարդային համակարգով։ Սա կարող է օգտակար լինել հիպերհիդրոզի բուժման մեջ, ինչպես նաև մահամերձ հիվանդի մոտ գերթքարտադրության և խորխարտադրության հետևաքով առաջացող խեղդոցը կանխելու համար։ Չնայած այս երկու դեպքում էլ ատրոպինի կիրառումը հաստատված չէ FDA-ի կողմից՝ որոշ բժիշկներ օգտագործում են այն[13]։
Թունավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրոպինը չի համարվում իրական հակաթույն օրգանֆոսֆատներով թունավորումների դեպքում։ Այնուամենայնիվ, արգելակելով ացետիլխոլինի ազդեցությունը մուսկարինային ընկալիչների վրա, ատրոպինը հանդիսանում է բուժման միջոց օրգանֆոսֆատային միջատասպաններով և նեյրոտոքսիններով (զարին, զոման, տաբուն) թունավորման ժամանակ։ Սովորաբար զինվորականները, ովքեր կարող են ենթարկվել քիմական զենքի ազդեցության իրենց հետ կրում են ատրոպինի և օբիդոքսիմի ներարկիչներ՝ ազդրի մկանի մեջ արագ ներարկման համար։ Ատրոպինը սովորաբար կիրառվում է պրալիդոքսիմի քլորիդի հետ միասին։
Որոշ նեյրոտոքսիններ ոչնչացնում են ացետիլխոլինէսթերազան՝ այն ֆոսֆորիլացնելով։ Այդ պատճառով ացետիլխոլինի ազդեցությունը դառնում է ավելցուկային և երկարատև։ Պրալիդոքսիմը կարող է օգտակար լինել այս դեպքում, քանի որ չեզոքացնում է ֆոսֆորիլացումը։ Ատրոպինը նվազեցնում է թունավորման նշանները՝ թույլ չտալով մուսկարինային ընկալիչների գերդրդում։
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրոպինի կողմնակի ազդեցությունների թվին են պատկանում փորոքային ֆիբրիլյացիան, վերփորոքային կամ փորոքային հաճախասրտությունները, գլխապտույտը, սրտխառնոցը, լղոզված տեսողությունը, հավասարակշռության կորուստը, բբերի լայնացումը, լուսավախությունը, բերանի չորությունը, արտահայտված շփոթվածությունը, դելիրիոզ հալյուցինացիաները և գրգռվածությունը՝ հատկապես ծերերի մոտ։ Լուծույթների մեծամասնության մեջ առկա է սուլֆատ, որը կարող է բերել հիստամինի մեծ քանակի արտազատման և անաֆիլաքսիայի առաջացման։ Վերջին կողմնակի ազդեցությունները առաջանում են ատրոպինի՝ ուղեղ-արյունային պատնեշն անցնելու հատկությամբ։ Հալյուցինոգեն հատկության պատճառեվ երբեմն ատրոպինն օգտագործվում է, որպես թմրադեղ՝ չնայած այն շատ վտանգավոր է և հաճախ հաճույք չի պատճառում։
Գերդոզավորման դեպքում ատրոպինը առաջացնում է թունավորում։ Ատրոպինը երբեմն ավելացվում է կախում առաջացնող դեղորայքի, մասնավորապես հակալուծային օփիոիդներին, ինչպիսին է դիֆենօսքինը, քանզի ատրոպինի արտազատումը նվազեցնող հատկությունը կարող է բերել նաև հակալուծային ազդեցության։
Չնայած ատրոպինը բուժում է դանդաղասրտությունը անհետաձգելի իրավիճակներում, այն կարող է առաջացնել սրտի ռիթմի պարադոքսալ իջեցում, երբ տրվում է շատ ցածր դեղաչափերով (<0.5 մգ)[14], ենթադրաբար ԿՆՀ- ում ազդեցության շնորհիվ[15][16]։
Ատրոպինը անարդյունավետ է դառնում 10-20 մգ դեղաչափի դեպքում[17]։ Ատրոպինի հակաթույն են համարվում պիլոկարպինը կամ ֆիզիոստիգմինը։
Ատրոպինով գերդոզավորման ախտանշանները նկարագրելու համար օգտագործվող հայտնի արտահայտությունն է «տաք նապաստակի նման, կույր չղջիկի նման, չոր ոսկրի նման, կարմիր ճակնդեղի նման և խելագար չարաճճիի» նման[18]։ Այս համեմատությունները արտահայտում են ջերմության փոփոխությունները, մաշկի չորությունը, լղոզված տեսողությունը, նվազած թքարտադրությունը և քրտնարտադրությունը, անոթալայնացումը և ԿՆՀ-ի վրա ազդեցությունը։ Ախտանշանների այս խումբը հայտնի է, որպես հակախոլինէրգիկ տոքսիդրոմ և կարող է առաջանալլ այլ հակախոլինէրգիկ դեղերի հետևանքով[19]։
Հակացուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրոպինը հակացուցված է փակ անկյունային գլաուկոմա ունեցող անձանց։
Քիմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրոպինը d- հիոսցիամինի և l- հիոսցիամինի էնանտիոմերիկ խառնուրդ է։ Դրա ֆիզիոլոգիական ազդեցությունների մեծ մասը 2-րդ մասի հաշվին է։ Ատրոպինի դեղորայքային ազդեցությունն առաջանում է մուսկարինային ացետիլխոլինային ընկալիչներին կապվելու հետևանքով։ Այն հակամուսկարինային ագենտ է։ ԿՆՀ- ում առավելագույն մակադակը առաջանում է 30 րոպեից 1 ժամվա ընթացքում և արագ հեռանում է արյունից՝ ունենալով 2 ժամ կիսատրոհման պարբերություն։ Մոտ 60%- ը արտազատվում է մեզով անփոփոխ վիճակում, մյուս մասը հայտնվում է մեզի մեջ, որպես հիդրոլիզի արդյունք։ Նորատրոպինը (24%), ատրոպին-N-օքսիդը (15%), տրոպինը (2%) և տրոպիկ թթուն (3%) նյութափոխանակության հիմնական արդյունքներն են, մինչդեռմոտ 50%- ը արտազատվում է անփոփոխ ձևով[20]։ Ծիածանաթաղանթի և ցիլիար մկանի վրա ազդեցությունը կարող է տևել 72 ժամից ավել։
Դեղաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ ատրոպինը խանգարում է պարասիմպաթիկ նյարդային համակարգով կարգավորվող գեղձերի աշխատանքը։ Սա առաջանում է, քանի որ ատրոպինը մուսկարինային ընկալիչների մրցակցային և դարձելի արգելակիչ է։
Ատրոպինը M1, M2, M3, M4 և M5 տիպի մուսկարինային ընկալիչների արգելակիչ է[21]։ Այն դասակարգվում է, որպես հակախոլինէրգիկ դեղամիջոց։
Սրտաբանության մեջ այն օգտագործվում է սինոատրիալ հանգույցի ակտիվացման և ատրիովենտրիկուլյար հանգույցի հաղորդականության բարձրացման, բրոնխային սեկրեցիան նվազեցնելու համար։
Աչքերում առաջացնում է միդրիազ՝ արգելակելով բբային սֆինկտերի կծկումը և, հետևաբար, թույլ տալով արտաքին ծիածանաթաղանթային մկանին լայնացնել բիբը։ Ատրոպինը առաջացնում է ցիկլոպլեգիա՝ պարալիզելով ցիլիար մկան։
Սիրտը նյարդավորող պարասիմպաթիկ նյարդերը արտազատում են ացետիլխոլին։ Վերջինս կապվում է մուսկարինային ընկալիչների հետ, որոնք հատկապես շատ են ՍԱ և ԱՎ հանգույցներում։ Մուսկարինային ընկալիչները կապված են Gi- սպիտակուցի հետ, հետևաբար վագալ ակտիվությունը նվազեցնում է ցԱՄՖ։ Այս սպիտակուցի ակտիվացումը բերում է նաև KACh անցուղիների ակտիվացմանը, ինչն էլ բարձրացնում է կալիումի արտազատումը և գերբևեռացնում է բջիջը։
Թափառող նյարդի ակտիվության բարձրացումը նվազեցնում է ՍԱ հանգույցում գրգիռների առաջացման հաճախականությունը՝ նվազեցնելով գործողության պոտենցիալի 4- րդ փուլի անկումը։ Այս փոփոխությունն առաջանում է կալիումի և կալցիումի հոսքերի փոփոխման արդյունքում։ Բջիջները գերբևեռացնելով՝ վագալ ակտիվացումը բարձրացնում է բջիջների ակտիվացման շեմը, ինչն էլ բերում է գրգիռների հաճախականության նվազեցմանը։ Նմանատիպ էլեկտրաֆիզիոլոգիական ազդեցություն առաջանում է նաև ԱՎ հանգույցում, այնուամենայնիվ այստեղ այդ ազդեցությունը դրսևորվում է, որպես գրգռի հաղորդման դանդաղեցում։ Հանգստի ժամանակ առկա է թափառող նյարդի ակտիվացում, ինչն էլ բերում է դանդաղասրտության։
Թափառող նյարդը նաև որոշակիորեն նյարդավորում է նախասրտերի սրտամկանը և ավելի էիչ չափով փորոքներինը։ Վագալ ակտիվացումը, հետևաբար, բերում է նախսրտային և շատ ավելի քիչ փորոքային կծկողականության իջեցման։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանդրագորան նկարագրվել է Թոեֆրաստուսի կողմից մ․թ․ա․ 4-րդ դարում, որպես վերքերի, անքնության և ցավի բուժման դեղորայք, ինչպես նաև, որպես սիրային թուրմ[18]։ Մորմազգիների օգտագործումը, որպես անեսթետիկ, հաճախ օփիումի հետ, շարունակվել է Հռոմեական և Իսլամական կայսրություններում, մինչև ավելի նոր անեսթետիկների ի հայտ գալը։
Ատրոպինի արտամզվածքը Եգիպտոսում օգտագործվել է Կլեոպատրայի կողմից բբերը լայնացնելու համար՝ ավելի գայթակղիչ թվալու նպատակով։ Ռենեսանսի ընթացքում կանայք օգտագործում էին Ատրոպա բելադոննայի հատապտուղները կոսմետիկ նպատակներով բբերը լայնացնելու համար։
Բացի դրանից, Ատրոպինի միդրիատիկ ազդեցություններն ուսումնասիրել է նաև գերմանացի քիմիկոս Ֆերդինանդ Ֆրիդլիբ Ռունգեն (1795–1867)։ 1831 թվականին գերմանացի դեղագործ Հենրիխ Ֆ․Գ․ Մեյնը (1799-1864)[22] կարողացավ պատրաստել ատրոպինը մաքուր բյուրեղյա ձևով[23] [24]։ Նյութն առաջին անգամ սինթեզվել է 1901 թվականին գերմանացի քիմիկոս Ռիխարդ Վիլշտետերի կողմից[25]։
Բնական աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրոպինը առկա է մորմազգիների բազմաթիվ տեսակների մեջ։ Ամենահաճախ հայտնաբերվող աղբյուրները Ատրոպա բելադոննան, Դատուրա իննոքսիան, Դ․ մետելը և Դ․ ստրամոնիումն են։
Սինթեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրոպինը կարող է սինթեզվել տրոպինի և տրոպինային թթվի միջև ռեակցիայի արդյունքում։
Կենսասինթեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրոպինի կենսասինթեզը սկսվում է l- ֆենիլալանինից և առաջին հերթին անցնում է տրանսամինացիա՝ առաջացնելով ֆենիլպիրուվաթթու[26]։ Հետագայում Կոէնզիմ Ա- ն միացնում է ֆենիլ-կաթնաթթուն տրոպինի հետ, առաջացնելով լիտտորին, որը անցնում է ձևափոխում P450 ֆերմենտով, ինչից հետո դեհիդրոգենազայի ազդեցությամբ վերածվում է ատրոպինի[26]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելադոննա անվանումը, որը իտալերենից թարգմանաբար նշանակում է գեղեցիկ կին, առաջացել է հենց կոսմետիկ կիրառման պատճառով։ Ատրոպին անվանումը առաջացել է հունական դիցաբանության Ատրոպոսի անունից, ով պիտի որոշեր մարդու մահվան ձևը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Atropine». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ design, Richard J. Hamilton ; Nancy Anastasi Duffy, executive editor ; Daniel Stone, production editor ; Anne Spencer, cover (2014). Tarascon pharmacopoeia (15 ed.). էջ 386. ISBN 9781284056716. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
{{cite book}}
:|first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Barash, Paul G. (2009). Clinical anesthesia (6th ed.). Philadelphia: Wolters Kluwer/Lippincott Williams & Wilkins. էջ 525. ISBN 9780781787635. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ 4,0 4,1 «Atropine Pregnancy and Breastfeeding Warnings». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Brust,, John C. M. (2004). Neurological aspects of substance abuse (2 ed.). Philadelphia: Elsevier. էջ 310. ISBN 9780750673136. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Ainsworth, Sean (2014). Neonatal Formulary: Drug Use in Pregnancy and the First Year of Life. John Wiley & Sons. էջ 94. ISBN 9781118819593. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Georgievski Z, Koklanis K, Leone J (2008). «Fixation behavior in the treatment of amblyopia using atropine». Clinical and Experimental Ophthalmology. 36 (Suppl 2): A764–A765.
- ↑ Li T, Shotton K (2009). «Conventional occlusion versus pharmacologic penalization for amblyopia». Cochrane Database Syst Rev. 4: CD006460. doi:10.1002/14651858.CD006460.pub2. PMC 3804306. PMID 19821369.
- ↑ Walline JJ, Lindsley K, Vedula SS, Cotter SA, Mutti DO, Twelker JD (2011). «Interventions to slow progression of myopia in children». Cochrane Database Syst Rev (12): CD004916. doi:10.1002/14651858.CD004916.pub3. PMC 4270373. PMID 22161388.
- ↑ Field JM, Hazinski MF, Sayre MR, և այլք: (2010 թ․ նոյեմբեր). «Part 1: executive summary: 2010 American Heart Association Guidelines for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care». Circulation. 122 (18 Suppl 3): S640–56. doi:10.1161/CIRCULATIONAHA.110.970889. PMID 20956217. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ * Bryan E, Bledsoe; Robert S. Porter; Richard A. Cherry (2004). «Ch. 3». Intermediate Emergency Care. Upper Saddle River, NJ: Pearson Prentice Hill. էջ 260. ISBN 0-13-113607-0.
- ↑ de Caen, AR; Berg, MD; Chameides, L; Gooden, CK; Hickey, RW; Scott, HF; Sutton, RM; Tijssen, JA; Topjian, A; van der Jagt, ÉW; Schexnayder, SM; Samson, RA (2015 թ․ նոյեմբերի 3). «Part 12: Pediatric Advanced Life Support: 2015 American Heart Association Guidelines Update for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care» (PDF). Circulation. 132 (18 Suppl 2): S526-42. doi:10.1161/cir.0000000000000266. PMID 26473000.
- ↑ Death Rattle and Oral Secretions Արխիվացված 2014-04-14 Wayback Machine
- ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ * Rang HP, Dale MM, Ritter JM, Flower RJ (2007). «Ch. 10». Rang and Dale's Pharmacology. Elsevier Churchill Livingstone. էջ 153. ISBN 0-443-06911-5.
- ↑ Laurence, Brunton (2010). Goodman & Gilman's Pharmacological Basis of Therapeutics, 12th Edition. McGraw-Hill. ISBN 978-0-07-162442-8.
- ↑ * Goodman E (2010). Ketchum J, Kirby R (eds.). Historical Contributions to the Human Toxicology of Atropine. Eximdyne. էջ 120. ISBN 978-0-9677264-3-4.
- ↑ 18,0 18,1 Robert S. Holzman, MD (1998 թ․ հուլիս). «The Legacy of Atropos». Anesthesiology. 89 (1): 241–249. doi:10.1097/00000542-199807000-00030. PMID 9667313. Վերցված է 2007 թ․ մայիսի 21-ին. citing J. Arena, Poisoning: Toxicology-Symptoms-Treatments, 3rd edition. Springfield, Charles C. Thomas, 1974, p 345
- ↑ Szajewski J (1995). «Acute anticholinergic syndrome». IPCS Intox Databank. Արխիվացված օրիգինալից հուլիսի 2, 2007-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Van der Meer, MJ; Hundt, HK; Müller, FO (1986 թ․ հոկտեմբեր). «The metabolism of atropine in man». The Journal of Pharmacy and Pharmacology. 38 (10): 781–4. PMID 2879005.
- ↑ Rang, Dale, Ritter and More: Pharmacology, p. 139. Elsevier 2003.
- ↑ Biography of Heinrich Friedrich Georg Mein (1799-1864) Արխիվացված 2013-05-11 Wayback Machine (in German).
- ↑ Heinrich Friedrich Georg Mein (1831) "Ueber die Darstellung des Atropins in weissen Kristallen" Արխիվացված 2016-05-15 Wayback Machine (On the preparation of atropine as white crystals), Annalen der Pharmacie, 6(1): 67-72.
- ↑ Atropine was also independently isolated in 1833 by Geiger and Hesse:
- Geiger and Hesse (1833) "Darstellung des Atropins" Արխիվացված 2016-05-14 Wayback Machine (Preparation of atropine), Annalen der Pharmacie, 5: 43-81.
- Geiger and Hesse (1833) "Fortgesetzte Versuche über Atropin" Արխիվացված 2016-06-10 Wayback Machine (Continued experiments on atropine), Annalen der Pharmacie, 6: 44-65.
- ↑ See:
- Willstätter Richard (1901). «Synthese des Tropidins» [Synthesis of tropidine]. Berichte der Deutschen chemischen Gesellschaft zu Berlin. 34: 129–144. doi:10.1002/cber.19010340124. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 1-ին.
- Willstätter Richard (1901). «Umwandlung von Tropidin in Tropin» [Conversion of tropidine into tropine]. Berichte der Deutschen chemischen Gesellschaft zu Berlin. 34: 3163–3165. doi:10.1002/cber.190103402289. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին.
- ↑ 26,0 26,1 Dewick, Paul M. (2009). Medicinal natural products: A biosynthetic approach (3rd ed.). Chichester: A John Wiley & Sons. 978-0470741672
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատրոպին» հոդվածին։ |
|