Ընթերցանություն
Ընթերցանություն, խորհրդանիշերի վերծանման բարդ ճանաչողական գործընթաց՝ ուղղված տեքստի հասկանալուն: Լեզվի յուրացման, հաղորդակցության, տեղեկության և գաղափարների փոխանակման միջոցներից մեկը: Ընթերցանությունը տեքստի և կարդացողի միջև բարդ փոխազդեցություն է, որը ձևավորվում է նախնական գիտելիքների, փորձի և կարդացողի լեզվային ընդհանրության վերաբերմունքի հիմքի վրա, պայմանավորված մշակույթով և սոցիալական վիճակով: Բացի այդ, ընթերցանությունը պահանջում է ստեղծագործական մոտեցում և քննադատական վերլուծություն: Ընթերցանության մեջ չկան կանոններ, ընթերցողին ընթերցանությունում ոչինչ չի սահմանափակում: Այն օգնում է հետազոտել տեքստերը մեկնաբանության ընթացքում[1]: Ընթերցողները օգտագործում են ընթերցանության տարբեր ռազմավարություններ՝ ընտրելով հարմարության նկատառումներից: Որոշ դեպքերում գրքերում օգտագործում են ծանոթագրություններ, որոնք բացատրում են անծանոթ բառերի իմաստները:
Ինչպես նաև ընթերցանությունը հնարավորություն է ընկալել, հասկանալ ինֆորմացիան, գրված (փոխանցվող) այս կամ այն միջոցով, վերարտադրել տեխնիկական սարքերով:
Բովանդակություն
Քաղվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղվածք «The World Book Encyclopedia»-ից.
«Ընթերցանությունը… դրված է ուսուցման հիմքում և համարվում է կյանքի ամենաանհրաժեշտ հմտություններից մեկը: […] Մարդիկ, ովքեր կարողանում են լավ կարդալ, իրենց ներդրումն են ունենում ծաղկող, աշխատունակ հասարակության ստեղծման գործում: Նույն ժամանակ հենց իրենք ապրում են ավելի հագեցած կյանքով»:
2011 թվականին հրապարակված Ամենամյա հոգեբանական տեսության հետազոտությունում, որը հիմնված է МРТ մասնակիցների արդյունքների վրա, ցույց է տվել, որ երբ մարդիկ ինչ-որ բան են կարդում, նրանց մոտ կատարվում է ազդակում նույն նյարդաբանական շրջաններում, երբ եթե նրանք անձամբ անցնեին այն ամենի միջով, ինչ որ կարդում էին[2]:
Ընթերցանության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայրենի լեզվով և օտար լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտար լեզվով կարդալը համեմատաբար ավելի դժվար է, քան մայրենի լեզվով կարդալը. որոշվում է օտար լեզվին տիրապետելու մակարդակով և ուսուցման նպատակներով:
Դիտարկվող և ուսումնասիրվող[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումնասիրող ընթերցանությանը նպատակն է տեքստի պարունակության մանրամասն ուսումնասիրությունը:
Գեղարվեստական ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղարվեստական ընթերցանությունը՝ գրական ստեղծագործության հրապարակային կատարումը, էստրադային արվեստի ժանր:
Ընթերցանության սովորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի ավանդական, «դպրոցական» ընթերցանության դասավանդման մեթոդներից, XX դարի երկրորդ կեսին հայտնվել են նաև նոր մեթոդներ, սովորաբար ուղղված ընթերցանության «ավելի վաղ» ուսուցմանը՝ ինչպիսին է Դոմանի մեթոդը:
Ընտերցում մոնիտորի էկրանից և այլ սարքերից[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընթերցում մոնիտորի էկրանից, սա մարդկանց կողմից ընթերցանության այլ տեսակ է, որը տարբերվում է գրքեր կարդալու սկզբունքից և այլ տպագրված տեղեկությունից: Տարբերությունը՝ աչքերի շարժը և տեքստի ընկալումը:
Յակոբ Նիլսենի կողմից անցկացված հետազոտությունը[3] (արդյունքները հրատարակվել են 2006 թվականին), որը հաճախ անվանում են ցանցի ամենահայտնի դիզայնը և հարմարավետությունը: Հետազոտությանը մասնակցել են 232 մարդ: Արդյունքները ցույց են տվել, որ փորձարկվողների մեծամասնության հայացքի շարժումը մոնիտորի էկրանի վրայով հիշեցնում է F տառի ձևը. սկզբում հորիզոնական (վերին լայնադիրը), մի քիչ ներքև, հետո կրկին հորիզոնական (տառի կարճ լայնադիրը), և ներքև էջով: F for fast. F ՝ արագության համար[4][5]:
Մոնիտորից ընթերցման այլ հայտնաբերված տարբերակներ են՝ շարժում E և L տառերի նման:
Այս հետազոտությունը՝ հիմք է հանդիսանում այն հասկացության համար, թե ինչպես է պետք կայքէջում տեքստը տեղակայել, որպեսզի երաշխավորված լինի, որ այն կարդացվել է օգտատերի կողմից: Կապված է վեբ-դիզայնի հետ: Տեքստի հիմնական իմաստը պետք է այնպես տեղակայել, որպեսզի նրանք լինեն էջի ավելի հաճախ դիտվող հատվածներում: Դիզայներների և դիմահարդարողների օգնականը:
Այդ ամենի հետ մեկտեղ կապ չունի, թե որ էջն է բացված և այնտեղ ինչ տեղեկություն է (ապրանքի բնութագիր, որոնման համակարգի թողարկումը և այլն). էկրանից կարդալու ընթացքում աչքերի շարժելու ձևերը չեն փոփոխվում:
Այդ կերպ, էկրանից (համակարգիչներց, պլանշետներից) մարդ տեքստը չի կարդում, այնպես, ինչպես գրքում, այլ սկանավորում է աչքերով:
Ամենակարևոր տեղեկությունը պետք է տեղակայվի էջի ձախ անկյունի վերևում: Ցանկալի է օգտագործել վերնագրերով առանձնացումը:
Առանցքային տվյալները էջում պետք է լինեն տեղակայված վերևում (ինչպես բուրգի գագաթին), հետո՝ ոչ այդքան կարևոր տեղեկությունը, վերջում՝ տեղեկատվության լայն սպեկտր, որոնք արդեն կկարդան նրանք, ովքեր հետաքրքրվել են այդ էջով:
Համացանցային կայքի պատրաստի էջը միշտ պետք է զննել հարմարավետության առարկայով՝ թե ինչպես հեշտ գտնել առանցքային պահերը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեղարվեստական ընթերցանություն
- Բիբլիոհոգեբանություն
- Բիբլիոթերապիա
- Արագ ընթերցում
- Օրինագծի ընթերցում
- Հանրային գրապահարան
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Окунева И. Феномен «чтения» у Пруста и Беньямина // Опыт и чувственное в культуре современности. Философско-антропологические аспекты. М., 2004. С. 70-93.
- Рейтблат А. Чтение вслух как культурная традиция // Рейтблат А. И. Как Пушкин вышел в гении: Историко-социологические очерки о книжной культуре Пушкинской эпохи. М.: НЛО, 2001. С. 30-35.
- Рубакин Н. А. Книга и читатель. М., 1928.
- Селиверстова Н. А. Читательские интересы молодежи // Знание. Понимание. Умение. — 2005. — № 4. — С. 156-157.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ De Certeau, Michel. "Reading as Poaching." The Practice of Everyday Life. Trans. Steven F. Rendall. Berkeley: University of California Press, 1984. 165-176.
- ↑ Может ли чтение сделать нас счастливее?
- ↑ «Исследование Якоба Нильсена»
- ↑ «Принципы чтения с экрана монитора»
- ↑ О данном исследовании есть упоминание в книге на русском языке (переводное издание): Content is Currency. Developing Powerful Content for Web and Mobile. Nicholas Brealey Publishing, 2011. Издание в России: Джон Вюббен. Контент - это валюта. Манн, Иванов и Фербер, Москва, 2014. ISBN 978-5-00057-077-7
|